Рубрика: Աշխարհագրություն

Արդյունաբերություն

Դասի հղումը 

  • Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:

Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը:

  • Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

Ես համարում եմ, որ ամենաառաջնային ճյուղերը դա նորագույն ճյուղերն են, որովհետև նորագույն ճյուղերի օգնությամբ ստանում ենք բարձր տեխնոլոգիական արտադրանք, որը օգնում է ավելի զարգանալ երկրին:

  • Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Աշխատասիրություն, որակյալ հումք, արդյունաբետ կառավարում և աշխատուժ

Реклама
Рубрика: Ռուսերեն

Русский язык

27 ноября- 1 декабря

Домашнее задание  1:

Счастливый мальчик

  1. Чтение текста:

Много-много лет тому назад под синим куполом неба жили в лачуге на опушке леса муж и жена. Их сынишка целыми днями играл со сверстниками и скитался по лесу.
А по вечерам отец учил его грамоте. Однажды мать сказала ему:
– Пора тебе, сынок, помогать отцу. Сегодня нам нечего есть. Ступай-ка к морю и налови рыбы.
Мальчик взял невод и отправился на берег моря. Там он закинул невод и, вытащив его, увидел маленькую трёхцветную рыбку золотисто-красно-синюю. Рыбка жалобно взглянула на мальчика и проговорила человеческим голосом:
– Пусти меня в море, мальчик! В награду я дам тебе волшебные ножницы: всё, что ты ими ни вырежешь, будет настоящим.
Мальчик пожалел рыбку и отпустил её в море.
В тот же миг в руках у мальчика появились ножницы. Оглядевшись, мальчик увидел упавший с дерева большой жёлтый лист, поднял его и вырезал дворец. Вдруг дворец стал увеличиваться, расти, пока не поднялся выше окрестных холмов. Тогда мальчик набрал листьев жёлтых, зелёных, красных, коричневых и стал вырезать из них деревья и цветы. И вот вокруг дворца раскинулся цветущий сад.
Мальчик побежал домой и вырезал из бумаги одежду для матери, отца и себя. Облачившись в шелка и бархат, они отправились во дворец и зажили богаче всех соседей.
Много ли, мало ли времени прошло, только мальчик затосковал: ему так хотелось побегать на воле, а его не выпускали ни в лес, ни в поле, ни к морю, опасаясь, как бы рыбка не потребовала назад свои волшебные ножницы. Мать не позволяла ему дружить с детьми бедняков и постоянно твердила: «Береги новую одежду, не валяйся в песке! Не пачкайся, не делай того, не делай этого!»
Опостылела мальчику такая жизнь.
Однажды ночью он потихоньку выбрался из своей комнаты, перелез через ограду и побежал к морю.
На берегу мальчик громко крикнул:
– Рыбка, рыбка золотисто-красно-синяя! Где ты? Я пришёл сказать тебе, что мне не нужен золотой дворец! Помоги мне, рыбка, верни прежнюю жизнь!
Наконец трёхцветная рыбка выплыла и сказала:
– Пусть будет по-твоему, дружок! Ты теперь богат и знатен, но ведь богатство, не нажитое трудом, не приносит счастья и радости. Утром, когда взойдёт солнце, брось ножницы в море, свистни три раза – и ты будешь счастлив, как прежде.
С первыми лучами утреннего солнца мальчик бросил ножницы в море, свистнул три раза, и от дворца не осталось и следа.
Когда он вернулся домой, на пороге старой лачуги стояла его мать. Она ждала сына и улыбалась своей прежней ласковой улыбкой. (371 слово)

Вопросы и задания

  • Расскажи, каким образом мальчик получил волшебные ножницы и что он стал незамедлительно делать.

Мальчик пожалел рыбку и отпустил её в море и как награда получил волшебная ножницы. Тогда мальчик набрал листьев жёлтых, зелёных, красных, коричневых и стал вырезать из них деревья и цветы. И вот вокруг дворца раскинулся цветущий сад.

  • Почему он вернул ножницы рыбке, и как мать отнеслась к его поступку?

Мальчик вернул ножницы рыбку, потому что хотел как прежде общаться со своими друзьями, иди в лес, в море и жить счастливо и простой жизнью. Ее мать улыбнулась, что означает, что она тоже соскучился свою старую жизнь

  • Сказка называется «Счастливый мальчик». Когда же мальчик чувствовал себя счастливым?

Мальчик почувствовал себя счастливым,когда увидел улыбку своей матери и заметил его старую жизнь.

  • В каких словах заключена главная мысль сказки? Прочти их.

Мать не позволяла ему дружить с детьми бедняков и постоянно твердила: «Береги новую одежду, не валяйся в песке! Не пачкайся, не делай того, не делай этого!»
Опостылела мальчику такая жизнь.

5. Дополни словами из текста:

Мальчик побежал домой и вырезал из бумаги одежду для матери, отца и себя. Облачившись в шелка и бархат, они отправились во дворец и зажили богаче всех соседей.

Ведь богатство, не нажитое трудом, не приносит счастья и радости.

Когда он вернулся домой, на пороге старой лачуги стояла его мать. Она ждала сына и улыбалась своей прежней ласковой улыбкой.

Рубрика: Քիմիա, Քիմիա նախագծեր

Գիտելիքի ստուգում

Գիտելիքի ստուգում`7-2 
Հարցեր կրկնողության համար

  • Մարմին և նյութ
  • Մաքուր նյութեր,խառնուրդներ
  • Համասեռ և անհամասեռ խառնուրդներ
  • Խառնուրդների բաժանման եղանակները    
  • Ֆիզիկական և քիմիական երևույթներ 

Թեմատիկ ամփոփիչ թեստ (ստուգե՛ք ինքներդ ձեզ)
 1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է բնական հումքի վերամշակումից. ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին 
2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն է հեղուկ. ա) շաքարը  գ) բուսական յուղը բ) թթվածինը դ) կավիճը 
3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը. ա) ձին գ) արձանը բ) ծաղկած ծառը դ) երեխան 
4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել. ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության բ) խտության դ) ջերմահաղորդականության 
5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ. ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը
6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է). ա) պլաստիլինը գ) գրաֆիտը բ) գինին դ) սև ռետինը 
7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի բնորոշում. ա) աստղ գ) սեղան բ) մեխ դ) ապակի
 8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան. ա) երկրաշարժերի կանխատեսում բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում գ) գրքի խմբագրում դ) պարարտանյութերի արտադրություն 
9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալ գործողություններից ո՞րն է սխալ. ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով 
 10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորում բ) բյուրեղացում գ) զտում դ) գոլորշիացում 

Рубрика: Պատմություն

Ամանորը Հին Եգիպտոսում

egiptos

Ի դեպ, աշխարհում առաջին Նոր տարին սեպտեմբերի վերջին նշվել է Հին Եգիպտոսում:

Ամանորյա տոներին բոլորից շատ զբոսնում էին հին եգիպտացիները: Նոր տարին տոնում էին Նեղոսի վարարումների ժամանակ, երբ ծագում էր Սիրիուս սուրբ աստղը (ճշգրիտ ժամկետի նշումը բարդ է, մոտավոր հաշվարկով` հուլիսից սեպտեմբեր) ,և սկսվում էր հին եգիպտական տարվա առաջին սեզոնը` «ախետ»-ը: Նեղոսի վարարումը շաղկապվում էր Վերին ու Ստորին Նեղոսի աստծո՝ Հափիի գալստյան հետ:

Նոր տարվա պատրաստությունները սկսվում էին հեղեղումներից դեռ շատ առաջ: Տաճարների տնտեսություններում լավ սնում էին զոհաբերման համար նախատեսված ցլերին և թռչուններին, լրացուցիչ ուտելիքի պաշարներ էին հավաքում: Անգամ աղքատները փորձում էին նոր հագուստներով դիմավորել Նոր տարին: Մարդիկ կտոր էին գնում, կոշիկներ, անուշահոտ յուղեր: Քրմերը հաշվում էին հեղեղման օրը, և դրա նախօրեին մարդիկ հավաքվում էին գետի ափերին՝ անհամբերությամբ սպասելով ջրի բարձրանալուն: Մարդիկ բուռն ոգևորությամբ էին դիմավորում ջրի ալիքները: Ընդ որում՝ ամբոխի առջևում կանգնում էին քրմերը:

Եգիպտոսի համար դա սուրբ ժամանակաշրջան է, քանի որ երաշտը սպառնալիքի տակ էր դրել այդ հողագործական երկրի գոյությունը: Դրա համար էլ Սիրիուսի ծագմամբ նոր ժամանակաշրջան էր սկսվում հին եգիպտացիների համար, որոնք այդ ժամանակ ավարտին էին հասցնում ցանք կատարելու գործընթացը:

 Նոր տարին դիմավորելը սկսվում էր Նեղոսի վարարումից շատ առաջ: Անգամ աղքատներն էին փորձում կարել նոր զգեստներ համաժողովրդական տոներից առաջ: Ժողովուրդը բուռն ողջունում էր հարավից եկող ջրի ալիքները, որոնք հեռանում էին հյուսիս: Ամենուրեք մարդիկ ուրախությամբ դիմավորում էին կենսաբեր ջուրը:

Նեղոսի վարարման օրը զոհեր էին մատուցվում Հափիին, գետն էին նետում պապիրուսի գլանաձև ձեռագրեր: Ամոն (արևի) աստծո(որին երբեմն նույնացնում են Հափիի հետ), նրա կնոջ և որդու արձանները դնում էին նավի մեջ, որը մեկ ամիս լողում էր Նեղոսում, ինչն ուղեկցվում էր երգերով, պարերով ու ուրախությամբ: Ապա արձանները հետ էին վերադարձվում տաճար:

 

Նոր տարին դիմավորելիս եգիպտացիների մոտ գոյություն ուներ սովորույթ` հատուկ անոթները լցնել վարարած Նեղոսի «սուրբ ջրով», որն այդ ժամանակ համարվում էր հրաշագործ ջուր: Բացի այդ, աշխատանքից ազատված եգիպտացիներն այդ ժամանակ այցելում էին իրենց բարեկամներին ու հարազատներին և նրանց հետ համատեղ հիշատակում իրենց նախնիներին և փառաբանում աստվածներին:

Նոր տարին դիմավորելիս եգիպտացիների մոտ գոյություն ուներ սովորույթ` հատուկ անոթները լցնել վարարած Նեղոսի «սուրբ ջրով», որն այդ ժամանակ համարվում էր հրաշագործ ջուր: Բացի այդ, աշխատանքից ազատված եգիպտացիներն այդ ժամանակ այցելում էին իրենց բարեկամներին ու հարազատներին և նրանց հետ համատեղ հիշատակում իրենց նախնիներին և փառաբանում աստվածներին:

Հաճախ հին եգիպտական Նոր տարին կապում են ևս մեկ աստծո՝ երաժշտության և սիրո աստվածուհի Խաթխորի՝ Արևի աստված Ռայի դստեր պաշտամունքի հետ: Նոր տարուց երկու գիշեր առաջ գերագույն քուրմն իր օգնականների հետ Դենդերում՝ Խաթխորի տաճարում, աստվածուհու արձանի սուրբ մաքրման արարողություն էր անցկացնում: Իսկ Նոր տարվա նախորդ գիշերը («Ռայի գիշեր»), երբ տեղի էր ունենում Արևի աստծո պայքարը շթի աստվածների դեմ, անցկացվում էր հանդիսավոր երթ, որին քրմերի հետ հավասար մասնակցում էին փարավոնը և նրա կինը: Խաթխոր աստվածուհու արձանը տանում էին սրբազան նավակով և տեղադրում 12 սյուներով (խորհրդանշում է տարվա ամիսները) տաղավարում՝ տաճարի տանիքին: Նոր տարում արևի առաջին շողի հայտնվելու պես վարագույրները բացվում էին, և աստվածուհու վրա սփռվում էր արևի լույսը՝ Ռա աստծո միստիկ օրհնանքը իր դստերը, տաճարին և ամբողջ աշխարհին:

Աղբյուր`

168.am-Ինչպես են Ամանորը նշել հին աշխարհում

youth.am-Աֆրիկա՝ Հին Եգիպտոսից եկող ամանորյա ավանդույթներ, միստիկ ծեսեր

1in.am-Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում

Կարծիք`

Իմ կարծիքով Հին Եգիպտոսի Ամանորը շատ դաժան էր, այդ ժամանակ պետք էր ավելի շատ ուրախանալ, այլ ոչ թե զոհեր մատուցել: Բայց ընդհանուր շատ հետաքրքիր էր անցնում, անգամ աղքատները Ամանորվա համար աշխատում էին, շորեր էին գործում: Ինձ շատ դուր եկավ նրանց ամանորյա ծեսերն և  ավանդույթները:

Рубрика: Ռուսերեն

Как бы я жил без интернета

интернета-нет1.jpg

Без Интернета, конечно, это скучна, но в этом есть интерес. Наши папы, мамы, бабушки, деды … Они жили без Интернета и не имели с ними никакого отношения, жили в интересной жизни, занимались, играли в игры не на компьютерах а, играли во дворе, в парке, на детской площадке, в бабушки и дедушки не знали новостей, из-за Интернета, они знали новости из за помощью газет. Одним словом, тогда жизнь также прошла хорошо и лучше. Теперь, если Интернет выключен на несколько минут, все мы впадем в шок и панику, как будто конец света. Мы забыли, что такая двора, леса и, наконец, в реальной жизни…

Рубрика: Պատմություն

Հին Եգիպտոսի չբացահայտված գաղտնիքները

136297196-e1387663504644

Եգիպտոսի պատմությունը հետաքրքիր է ու հարուստ, իսկ այդ երկրի հայտնի վայրերը փառաբանված են ամբողջ աշխարհում: Բուրգեր, փարավոններ, Նեղոս գետ… Այս հոդվածը ձեզ կծանոթացնի Հին Եգիպտոսի մասին հետաքրքիր փաստերին:

1965թ կենսաբանները պարզել են, որ եգիպտական արքայադուստր Մենեի մումիայի պահպանված մաշկային բջիջները կենսունակ էին: Իսկ արքայադուստր Մենեն մահացել է հազարավոր տարիներ առաջ: Բազմաթիվ տեղերում այնքան լավ պահպանված մումիաներ են հայտնաբերվել, որ թվում է, թե կենդանի են:

Հին եգիպտացիներն, ունենալով սոցիալական բարձր մակարդակ, կեղծամներ էին կրում: Երկար մազեր բնակչության միայն ամենացածր խավերն ունեին, իսկ երբեմն էլ նրանք ծամերը հյուսում էին: Երեխաների սանրվածքը բավական անսովոր էր. 12 տարեկանից փոքր երեխաների մազերն ամբողջությամբ ածիլում էին` թողնելով միայն մեկ հյուս: Որքան էլ զարմանալի լինի, այդ միջոցները լիովին արդարացված էին. դա արվում էր լվերի ու ոջիլների դեմ պայքարելու համար:

Հին Եգիպտոսում յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:

Որպեսզի ճանճերը չանհանգստացնեին Պեպի II փարավոնին, նրա կողքին միշտ մեղրով ծածկված ստրուկներ էին կանգնում, որպեսզի «շեղեն» ճանճերին:

Այս նույն փարավոնը ռեկորդսմեն է բոլոր փարավոնների շարքում. նա վեց անգամ փարավոն է եղել և վերջացրել է իր ղեկավարությունը 94 տարեկանում:
Այս ժամանակաշրջանում տարածված կարծիք կար, որ Երկիրը կլոր ու տափակ է, եւ դրա կենտրոնով հոսում է Նեղոսը։
665913139057674fbp.jpg

Հետաքրքիր փաստ. հին Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ օգտագործել են ոչ միայն մարդկության գեղեցիկ կեսը, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հին Եգիպտոսի բնակիչները կուրորեն հավատում էին, որ դիմահարդարումն ունի բուժիչ հատկություններ: Աչքերի գունաներկն, օրինակ, կապարից ու պղնձից էր պատրաստվում: Պղնձի ներկը կանաչ գույն ուներ, իսկ կապարը` սեւ: Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր որպես պաշտպանություն` արեւի ուղիղ ճառագայթներից, հետո միայն՝ որպես զարդարանքի միջոց:

Հին Եգիպտոսի փարավոնները երբեք եւ ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը: Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին դնում կամ էլ մազերը ծածկում էին «նեմեզ» կոչվող թաշկինակով:

Ջոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը, որը վեր է խոյացել մ.թ.ա. մոտ 2600 թվականին, համարվում է Եգիպտոսում կառուցված առաջին բուրգը:

Հին Եգիպտոսում մշակույթն առանձնանում էր հուղարկավորության բարդ ծիսակարգերով: Մահացած մարդուն զմռսելը դրա հիմնական մասն էր: Ուղեղը դուրս էր հանվում ռունգերի միջով, ապա մարմնից հանվում էին բոլոր ներքին օրգանները, որից հետո դրանք տեղադրում էին առանձին հատուկ սափորների մեջ: Իր նախնական դիրքում միայն սիրտն էր մնում: Հին եգիպտացիները հաստատապես հավատում էին, որ մարդու սրտում է գտնվում նրա հոգին:

Հին Եգիպտոսում տղամարդիկ եւ կանայք օրենքների առջեւ հավասար էին: Սեռերի հավասարությունը պահպանվում էր նաեւ Եգիպտոսի քաղաքական կյանքում: Սակայն տղամարդկանց սոցիալական կարգավիճակը շատ ավելի բարձր էր, քան կանանցը:

Զինվորները Հին Եգիպտոսում հանդես էին գալիս ոչ միայն որպես պաշտպաններ, այլեւ կատարում էին ներքին ոստիկանական ուժերի անմիջական պարտականությունները: Հենց նրանք էին հավաքագրում հարկերը:

Մինչ այսօր անհայտ է, թե ով է կոտրել Սֆինքսի քիթը: Սֆինքսի պատկերը` թվագրված 1737 թվականին, ներկայացվում է արդեն առանց քթի: Միայն 60 տարի անց է Նապոլեոնն իջել Եգիպտոս: Նրա զինվորները Սֆինքսի վրա էին մարզվում թնդանոթների հրաձգությամբ: Ներկայում միայն մեկ անձի անուն է հայտնի, ով վնաս է հասցրել Սֆինքսին: Դա Սաիմ-ալ-Դահրն է: Այս բարբարոսին մահվան են դատապարտել եւ կախել 1378 թվականին:

Երեխաները հին Եգիպտոսում մինչեւ դեռահասության հասնելը որեւէ հագուստ չէին կրում: Կլիման այնքան տաք էր, որ հագուստը բացարձակապես անհրաժեշտություն չէր: Կանայք, որպես կանոն, հագնում էին շրջազգեստներ, իսկ տղամարդիկ` միայն կիսաշրջազգեստներ:

Սիրո թուրմեր

150684560-e1387662742534

Հին եգիպտացիները սիրում էին մոգությունը ու այն օգտագործում նույնիսկ սիրո մեջ: Նրանք սիրո թուրմեր էին պատրաստում, որոնք տարբերվում էին իրենց բաղադրությամբ՝ կախված կոնկրետ իրավիճակներից կամ դեպքից, որի համար պետք է այն օգտագործվեր: Օրինակ` տղամարդուն գրավելու համար այլ թուրմ էր պահանջվում օգտագործել, կնոջը՝ տղամարդուն սիրելու համար՝ այլ, այլ՝ զույգերին բաժանելու համար և այլն:
Իսկ թուրմերի բաղադրություններն իսկապես բավականին տարօրինակ ու խելահեղ էին: Օրինակ, դրանցից մեկի դեպքում սպանված մարդու մաշկի թեփ, գարի, խնձորի կորիզ, արյուն փայտից, որով խփել են սև շանը, թուրմը պատվիրողի արյունը: Այս թուրմը պետք է ավելացվեր այն մարդու խմիչքի մեջ, ում սերը ցանկանում էր գրավել թուրմ պատվիրողը:

Մահացածների հարություն

isis-drawing2-Egyptian-goddess.jpg

Թերևս արդեն հասկացաք, թե որքան կարևոր էր մոգությունը եգիտացիների համար: Այն օգտագործվում էր ամենուր ու ամեն ինչի համար: Իսկ տաճարի բարձրագույն քրմերը դրանց միջոցով բազմաթիվ հրաշքներ էին գործում: Լեգենդների համաձայն՝ հին Եգիպտոսում մի քուրմ մի անգամ լճի ջրերը բաժանել է երկու հավասար մասի, այնպես ինչպես Մովսեսը՝ Կարմիր ծովը, որպեսզի կարողանա գտնել կորցրած կախազարդը:
Նրանք նաև կարողանում էին վերակենդանացնել կենդանիներին ու նույնիսկ մարդկանց:
Համբարձումը կամ վերակենդանացումը եգիպտական կյանքում կարևոր դեր ուներ: Մահվան ու նոր կյանքի գաղափարը նրանց կրոնի ու հավատալիքների կարևոր մասն էր կազմում: Եգիպտացիները հավատում էին, որ ինչպես արեգակն է ամեն անգամ նորից բարձրանում, այդպես էլ նրանք մահանալուց հետո նոր կյանք են սկսում, հենց այդ էր պատճառը, որ նրանք խնամքով նախապատրաստում էին մահացածների մարմինները հաջորդ կյանքի համար: Երբ եգիպտացին մահանում էր, հավատացած էին, որ նա դատաստան էր անցնում ու հետո հնարավորություն ստանում նորից վերակենդանանալու ու ապրել շարունակելու՝ կյանքում կատարած իր արարքների համար:

Թալիսմաններ ու հմայիլներ

Եգիպտացիներն առաջիններից էին, ովքեր սկսել են օգտագործել հմայիլներ ու թալիսմաններ ու սնահավատությունը նոր  մակարդակի հասցրել: Նրանք հավատացած էին, որ որոշակի առարկաներ կրելով իրենց վրա, կարող են պաշտպանված լինել այս կամ այն բանից: Ձեզանից շատերը կարող են ծիծաղել սրա վրա, սակայն նույնիսկ մեր օրերում կան մարդիկ, ովքեր հաջողակ շապիկ, գրիչ կամ էլ այլ առարկա ունեն, որոնք հավատացած են, թե իրենց հաջողություն են բերում:
Հին եգիպտական թալիսմանները նրանց զարդերի մասն էին կազմում ու հիմնականում կենդանու կամ այլ խորհրդանշական ձև ուներ: Այս թալիսմանները կարող էին պատրաստված լինել ամեն տեսակ նյութից, սակայն դրա ազդեցությունը կամ մոգությունը բավականին բարդ է՝ կախված նրանից, թե ինչից էր պատրաստված, ինչ ձև ուներ, ինչ տեսք և, իհարկե, թե ինչպիսի անեծքներ կամ ինչպիսի մոգական բառեր են օգտագործվել դրանք պատրաստելիս:

Կարծիք`

Իմ կարծիքով Հին Եգիպտոսի գաղտնիքները շատ հետաքրքիր և մոգական է: Ինձ շատ հետաքրքրեց նրանց լեգենդները, մոգական ուժերը, խելքը, մտածելակերպը և երևակայությունը: Եգիպտացիները շատ գաղտնիքներ ունեն և ամեն օր դու կարող ես մի գաղտնիք գտնել նրանց մասին և ավելի ու ավելի զարմանաս և հետաքրքրվես Հին Եգիպտոսով:

Աղբյուր`

egyptssecrets.blogspot.am-Եգիպտոսի գաղտնիքները

galatv.am-Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

style.news.am-Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

blognews.am-10 առեղծվածային փաստ հին Եգիպտոսի մասին