Рубрика: Պատմություն

Խաչքար

SONY DSC

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին: IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին։ Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի (1998–2006 թվականներին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը։ Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ։ Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (12-րդ դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (16–17-րդ դարեր) և ուրիշներ։

Մխիթար Կազմողը

mxitar kazmox

12-րդ դարի հայ քանդակագործ է (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են): Աշխատել է Սանահինում: Գործերից նշանավոր է Գրիգոր Տուտեորդու հուշարձան-խաչքարը, որը գտնվում է Սանահինի վանքի Սբ. Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ: Խաչքարի պատվանդանը չորս կողմից մշակված է, յուրաքանչյուր երեսին կան երկսյուն կամարներով երկուական խորաններ: Սեղանաքարը երիզված է <<սելջուկյան շղթա>> ունեցող քիվով, որի վրա դրված է ավելի նեղ պատվանդան, վերջինի վրա բարձրանում է գեղաքանդակ խաչքարը: Հուշարձանի ետին երեսին գրված է Տուտեորդու հիշատակարան-արձանագրությունը, ըստ որի, նույն թվականներին նորոգվել է Կաթողիկե եկեղեցին, որին հավանաբար մասնակցել է Մխիթար Կազմիչի օգնական (կամ արձանագրության փորագրիչ) Ավետիսը:

Մոմիկ

momik

Մոմիկի մանրանկարները, քանդակագործական և ճարտարապետական գործերն առանձնանում են բացառիկ բարձր արվեստով: Օժտված լինելով աստվածաբանական հարուստ գիտելիքներով՝ նա իր հորինվածքները կառուցել է խորհրդանշական շեշտադրումներով, երբեմն՝ աննախադեպ մտահղացումներով: Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում:
Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Իջևանում կանգնեցվել է արձանը: 2010 թ-ին` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ:
Խաչքարերը որպես կանոն  կառուցվել են այնպես, որ նայեն դեպի արևմուտք,որպեսզի խաչքարի դիմաց կանգնած մարդը նայի դեպի արևելք: Հայ ժողովրդի համար արևելքը միշտ էլ կյանքի սկզբնավորման խորհուրդ է կրել,  արևը ծնվում է արևելքում և գնում մեռնում է արևմուտքում: Խաչքարն, ինչպես արվեստի ցանկացած նմուշ, իր կատարելագործմանը հասել է  ժամանակի ընթացքում: Եթե առաջին խաչքարերն աչքի էին ընկնում իրենց պարզ ոճով` միայն խաչն էր քարի վրա, ապա հետագայում արդեն դրանք ավելի գունավորում ստացան, հղկվեցին ու շատացան նախշերը, յուրաքանչյուր նահանգ ունեցավ իրեն բնորոշ ոճն ու պատկերաքանդակները, ճիշտ ու ճիշտ գորգերի ու տարազների նման:Խաչքարերում կենտրոնական խաչի շուրջբոլորը պատկերվել են հայկական խորհրդանիշներ` նուռ, խաղող, ծիրան, ամեն ինչ հավասարաչփության սկզբունքով է արվել, ավելորդ ոչինչ չկա: Խաչքարեր սովորաբար դրվել են եկեղեցիների մոտ, գերեզմանոցներում:

7 փաստ խաչքարերի մասին

1. միակտուր քարերից կերտված խաչքարերորոնք ստորինպոչուկով ամրացվել են գետնինԴրանք ուղղանկյունաձև են ևկամարաձև,

2. միակտուր քարերից կերտված Խաչքարերորոնք հատուկպոչուկով ամրացվել են խորանարդաձև պատվանդանի վրա,

3. փորված կամ ագուցված խաչքարեր՝ եկեղեցիների պատերի ևժայռազանգվածների վրա

4. խաչքարեր աստիճանաձև պատվանդանի վրա,

5. որմնափակ խաչքարերերբ խաչարձանը առնվել է տանիքավորկառույցում,

6. 11-12-րդ դարերից առաջացել են քիվավոր խաչքարեր (երբեմնքիվը պատրաստվել է առանձին քարից և երկաթե գամերովամրացվել խաչքարին),

7.  12-րդ դարից՝ խմբական Խաչքարերդրվել են մի պատվանդանիվրա կամ հետագայում ավելացվել (տոհմական դամբարան):

Կարծիք`

Ես շատ ուրախ եմ և շատ տխուր: Որախ եմ այն պատճառով, որ խաչքարը միայն հայկական մշակույթ է, մենք ոչ ոքից չենք վերցրել դա և ոչ ոք մեզնից չի վերցնում, այդ մշակույթը որքան էլ ցանկանա, իսկ տխուր եմ այն պատճառով, որ միայն խաչքարն է, որ լիովին հայկական է, մենք ուրիշ այլ լիովի սեփական մշակույթ, կամ գործ, կամ ինչ-որ բան չունենք բոլորը մեզնից վերցրել են, մենք ենք նրանցից վերցրել, ես կցանկանայի, որ շատանան մեր մշակույթները և այլ բաները մեր հայերին վերաբերյալ:

Աղբյուր`

encyclopedia.amԽաչքար

tzuk.am-Խաչքար

hy.wikipedia.org-Խաչքար

encyclopedia.amՄոմիկ

khachkars.com-Մխիթար Կազմող

armenianreligion.amԽԱՉՔԱՐ

Реклама