Рубрика: Պատմություն

Ամանորը Աֆրիկայում

Happy-Kwanzaa-Wishes-Sparkle-Glitter-Picture.gif

Աֆրիկա մայրցամաքի երկրները համարվում են մեր մոլորակի աղքատ երկրները, սակայն այստեղ նույնպես նշում են Ամանորը, որն իրենց համար բնության տոն է: Ըստ աֆրիկացիների՝ Ամանորը կապում է մարդկությանը բնության հետ: Աֆրիկայում Ամանորը նշում են ոչ թե օրացույցի ավարտվելու առթիվ, այլ որևէ երևույթի, օրինակ՝ անձրևների: Աֆրիկացիները Ամանորի կապակցությամբ զարդարում են ծառերը, որոնք համարվում են կյանքի խորհրդանիշ, հետևաբար որքան շատ զարդեր լինեն ծառի վրա, այնքան առատ կլինի տարին:
Ի տարբերույթուն զարգացած երկրների, որտեղ շամպայնով են միմյանց շնորհավորում, այստեղ միմյանց հյուրասիրում են սեփական ձեռքերով պատրաստած գարեջրով: Ամանորը աֆրիկացիների համար առիթ է ընտանիքով հավաքվելու համար, քանի որ մնացած օրերին կանայք և երեխաներն ապրում են գյուղերում, իսկ տղամարդիկ քաղաքում տարբեր ձևերով փորձում են ապրուստի գումար վաստակել:
Քենիայում և Տանզանիայում Ամանորը նշում են ջրում, քանի որ դժվար է պայքարել շոգի դեմ: Եթովպիայում Ամանորը նշվում է աշնանը՝ սեպտեմբերի 11-ին: Թունիսում Ամանորի կապակցությամբ անցկացվում է Սահարայի մրցանակաբաշխությունը, որն իրենից ներկայացնում է համերգ տարբեր կատարողներով և պոեզիայի երեկույթներով:
Աֆրիկայի վայրի ցեղերն Ամանորը նշում են կազմակերպելով ավտոմրցույթներ, որոնց ժամանակ փորձում են ամեն կերպ հաղթել հակառակորդին: Մասնակիցները իրենց բերանում հավկիթներ են պահում և հաղթում է նա, որ առաջինն է հասնում վերջնակետին առանց հավկիթը վնասելու: Հավկիթն, այս պարագայում, խորհրդանշում է նոր կյանք:
Վստահորեն կարելի է ասել, որ Ամանորի հայրենիքը Աֆրիկան է, չէ՞ որ հենց Եգիպտոսում է առաջին անգամ հայտնագործվել օրացույցը:

Ինչն է բնորոշ ժամանակակից ծեսերը

Մինչեւ Աֆրիկայում նշվում է, թե ինչպես է Ամանորը նշվում, մենք կքննարկենք այս մայրցամաքի մարդկանց կյանքի որոշ ասպեկտներ: Բնակեցված տարածքի մեծ մասը գտնվում է աղքատության գիծից ցածր, ուստի հատկապես այստեղ դուք չեք մաքրել: Բացի դրանից, տղամարդիկ առավել հաճախ բնակվում են քաղաքներում, վաստակելով, իսկ երեխաների հետ կանայք մնացել են քաղաքներում: Նոր տարուն ընտանիքները միշտ վերամիավորվում են: Տղամարդիկ բերում են առատաձեռն նվերներ, զարդարանքներ: Երեխաները զարդարում են տունը, զարդարում արմավենու ծառերը, գունավոր թփերը, այլ բույսեր (մեր տոնի կապակցությամբ): Տոնական եւ տոնական միջոցառումներ են կազմակերպվում, որտեղ տարբեր մսամթերքները հանդիսանում են հիմնական կերակրատեսակները, ինչպես նաեւ հիմնական խմիչքը `տնային հոփ գարեջուրը: Փաստն այն է, որ շամպայնը, որը վաճառվում է այստեղ միայն մայրաքաղաքներում, տեղացիները միջոցներ չունեն:

Հարավային Աֆրիկայի տոնակատարության առանձնահատկությունները

Այս երկիրը համարվում է ամենահարուստ եւ առավել զարգացած ամբողջ մայրցամաքում: Սակայն, ինչ որ կարող է ասել, այստեղ ապրում են միայն զբոսաշրջիկները եւ այցելուները: Ինչպես տոնել Նոր տարին Աֆրիկայում, որտեղ կա նման անհավասարություն ցեղերի միջեւ: Հունվարի 1-ին Հարավային Աֆրիկայի հիմնական ավանդույթը բարեգործությունն է: Քաղաքների կենտրոնական փողոցներում տեղացիները եւ կառավարական ներկայացուցիչներն են: Նրանք նվիրում են նվերներ բոլոր կարիքավորներին եւ տոնակատարություն են կազմակերպում իրենց հաշվին:

Արեւմտյան Աֆրիկա եւ նրա ցեղային սովորույթները

kakprazdnuyutnoviygodvafriketraditsiiobr_C487068F

Մայրաքաղաքի արեւմտյան մասում Աֆրիկայում տեսնում եք առավել անսովոր Նոր տարին: Ավանդույթները այստեղ արմատավորված են անցյալ հազարամյակում, եւ դրանք հետեւյալն են. Օրինակ, տեղացիները վազում են շուրջը բոլոր օղակների ձվի մեջ իրենց բերանով: Կարեւոր է ոչ թե կոտրել, ոչ թե խայթել այն, ոչ էլ վնասել վանդակը: Հրդեհի շուրջ ծիսական պարերից հետո սկսվում են ցեղային ղեկավարները հատուկ դանակներով խաղալ: Սակայն դրանց վերքերը անմիջապես հետաձգվում են տեղական բույսերի վրա հիմնված օծանելիքի շնորհիվ:

Նորագույն ավանդույթները

when-is-kwanzaa

Մենք հակիրճ քննարկում ենք Աֆրիկայում Ամանորի տոնակատարության մասին, ինչպես նաեւ տեղական ժողովուրդների ավանդույթները միմյանց հետ կապվում են եվրոպական սովորույթների հետ: Այժմ պարզ կդառնա, որ Ամանորի տոնը ավանդական է «սեւ սփյուռքի» բոլոր ներկայացուցիչների համար աշխարհում: Դա, իհարկե, Kwanzaa, որը տեւում է դեկտեմբերի 26 — ից մինչեւ հունվարի 1: Այս յոթ օրվա ընթացքում յոթ մոմ վառվում են ամեն երեկո `մեկ սեւ, երեք կանաչ եւ երեք կարմիր: Իրենց լույսի ներքո քննարկվում են առաքինություններ եւ նախորդ ծեսեր, որոնք թույլ են տալիս, որ աֆրիկացիները պահպանեն իրենց ինքնությունը:

Կարծիք`

Ինձ շատ դուր եկավ Աֆրիկացիների Ամանորը: Նրանց Ամանորը շատ ճոխ չեր, որովհետև Աֆրիկացիները այդքան էլ հարուստ չեն, բայց ասեմ, որ շատ հետաքրքիր, ուրախ և ավանդույթներով լի էր անցնում նրանց Ամանորը: Նրանք ոչ, թե մեզ պես ասում են ուրախ Ամանոր, այլ Happy Kwanzaa, ինչը իրենց լեզվով երևի դա է նշանակում, նրանց տոնի համար ըստ ավանդույթի ամենակարևոր բաները դրանք 7 մոմերը ինչու 7, որովհետև նրանց Ամանորը տևում էր 7 օր, իսկ մոմորը պետք է անպայման լինեին, 1 հատ սև գույնի մոմ, 3 հատ կանչ գույնի մոմ և 3 հատ կարմիր գույնի մոմ, նրանք այդ մոմերը վառում էին 7 օրվա ընթացքում, նաև շատ կարևոր էր, որ սեղանին լինեն առատ մրգեր և շամպայնի փոխարեն իրենց ձեռքով պատրաստված գարեջուր: Դե ինչ ահա այսպիսին էր նրանց Ամանորը: Չմոռանամ նաև ասել Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

Աղբյուր`

hayeli.am-Աֆրիկան Ամանորի հայրենիքն է

familias21online.com-Ինչպես տոնել Նոր տարին Աֆրիկայում: Ավանդույթներ, ծեսեր, պատմություն

Реклама
Рубрика: Պատմություն

Պատմություն… Տնային աշխատանք

ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

           Կատարման ժամկետը` 11-15.09

  • Պատմեք ժողովուրդների մեծ գաղթի մասին;

Ժողովուրդների Մեծ գաղթը տեղի է ունեցել 4-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարն ընկած ժամանակաշրջանը (ընդմիջումներով) կոչվում է Մեծ գաղթի կամ Ժողովուրդների Մեծ գաղթի շրջան անվանումով։ Հիմնարար նախադրյալ էր համարվում այն հանգամանքը, որ գաղթող բնակիչները թողնելով իրենց բնակավայրը ջերմաստիճանի պատճառով գաղթում էին այլ ավելի բարենպաստ տարածք։ Գաղթող ժողովուրդների թիրախը համարվում էր Հռոմեական Կայսրությունը։ Հռոմեական Կայսրության սահմանամերձ շրջաններում ապրող քոչվոր ժողովուրդների հիմնած իշխանությունների տնտեսությունը հիմնված էր էքստենսիվ եղանակի վրա։ Ուստի կարիքները հոգալու համար տվյալ ժողովուրդների մոտ պահանջներ էին ծնվում։ Այս երևույթը բացասական ազդեցություն ունեցավ ինչպես եվրասիական քոչվորների, այնպես էլ եվրոպական մյուս ժողովուրդների վրա։ IV-V դդ. տեղաշարժվեցին գերմանները և թյուրալեզու քոչվորները։ Մի փոքր ուշ նաև սլավոնները և ուգրոֆինները։ Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան հոները։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեական Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

  • Համեմատեք Հռոմեական կայսրության և Ալեքսանդրի Մակեդոնացու կայսրության կործանման պատճառները;
  • Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց Աշխարհաժողովն անցյալի մնացուկ էր;
  • Թվարկեք միջնադարյան հասարակության դասերը, աստիճանակարգությունը և պետական կառավարման մարմինները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 6-9

Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 5-9

Վ/Ֆ «Ժողովուրդների մեծ գաղթը»

Վ/Ֆ «Հին Հռոմ. կայսրության ծաղկումը և անկումը»

Рубрика: Պատմություն

Եզնիկ Կողբացի

Без названия

Եզնիկ Կողբացի, ծնվել է մոտ 380 թվին, Այրարատ նահանգի Ճակատք գավառի Կողբ գյուղում, մահացել է 450 թվին, հայ փիլիսոփա, աստվածաբան, թարգմանիչ, հասարակական–եկեղեցական գործիչ, հայկական բանակի հիմնադիրներից մեկը: Եզնիկ Կողբացին ամենավառ ներկայացուցիչներից մեկն է Հայաստանում, ծնված 80-ականներին Կողբ գյուղում (այսինքն `Կողբացին մականունով), եղել է  Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մ. Մաշտոցի հետ միասին թարգմանվել է հունարեն Աստվածաշունչը հայերեն և մի շարք գիտական-փիլիսոփայական բովանդակության մի շարք ստեղծագործություններ: Այն ապահովում է քրիստոնեական դոգման փիլիսոփայական հիմնավորումը և վաղ քրիստոնյա աշխարհում վաղաժամ ֆեոդալիզմի դարաշրջանում տարածված հեթանոսական փիլիսոփայական տեսությունների, մինչդեռ Աստված ճանաչում է որպես բոլոր բաների ծագումը և պատճառը, իսկ Էզնիկը միաժամանակ դեմ է ֆատալիզմին և պաշտպանում է վարդապետությունը ազատ կամքի մասին:

Մասնակցել է Աստվածաշունչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են Կորյունը, Եղիշեն, Մովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։ Տիրապետել է ասորորերեն, հունարեն, պարսկերեն, եբրայերեն լեզուներին: Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը: 428–429-ին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը Եզնիկ Կողբացուն և Հովսեփ Պաղնացուն գործուղել են Եդեսիա՝ թարգմանելու ասորի սուրբհայրերի ավանդությունները: Կատարելով հանձնարարությունները (թարգմանություններն ուղարկել են Հայաստան՝«պատվական հայրերին»)՝ 431–432-ին անցել են հունական կողմերը, «ուր և ուսանելով և հմտանալով՝ կարգվեցին հելլենական լեզվից թարգմանիչներ»:

Աշխատանքային գործունեություն

Խոհերից

  • Կողբացին, որպես փիլիսոփա իդեալիստ, հոգու և նյութականի փոխհարաբերությունը լուծում է հօգուտ առաջինի: Կոզբացին հանգում է այն եզրակացության, որ Աստվածն էլ սկզբնական և միակ սուբստանցիան չէ, այլ նրա հետ միասին գոյություն ունի նաև նյութը, այսինքն՝ արարչագործության առարկան։ Հայ փիլիսոփան ակամայից հանգում է դուալիզմի, որի դեմ ինքը պայքարում էր: Հետագայում արարիչ համարելով աստծուն՝ Եզնիկը գտնում է, որ աշխարհի հիմքը կազմում են բնության չորս տարրերը՝ ջուրը, օդը, հողը և կրակը:
  • Կողբացին չարիք է համարում այն բոլոր գործողությունները, որոնք մարդկանց համար վնասակար հետևանքներ են ունենում և հետո հարցադրման տեսակետից գործնականին անցնելով, գտնում է, որ ուժերը լրիվ ու նպատակահարմար օգտագործելու դեպքում, հայերը կարող են զրադաշտության պարտադրման առաջն առնել և հաղթահարել այդ չարիքը։ Այս դեպքում Եզնիկ Կողբացին ճակատագրի քմահաճ վերաբերմունքի զոհը չէ, այլ նրա բացասական կողմերի դեմ ակտիվ պայքար մղող մարտիկ։
  • Կողբացու կարծիքով, չարիք են այն բոլոր աններդաշնակությունները, որոնք տեղի են ունենում ի խախտումն հաստատված օրենքների, լինեն դրանք աստվածային, մարդկային, թե բնական: Դրանք պատահականություններ են և այդ պատճառով էլ սուբստանցիոնալ չեն: Բարիքը, թեև իր ներքին հնարավորությամբ առկա է իրականության մեջ, այնուամենայնիվ մարդկանց շնորհվում է ոչ թե ըստ նախախնամության, այլ ըստ մարդկային գործունեության էության: Այստեղ իմաստասերն ընդգծում է գործունեության օգտաբերության նշանակությունը: Այս պատճառով էլ մինչև մարդու առաջացումը փաստորեն չկա ոչ բարիք և ոչ էլ չարիք:
  • Կողբացին տարբերում է երկու տեսակի չարիք. ֆիզիկական (բնական) և բարոյական (սոցիալական): Նա չի քննարկում մետաֆիզիկական չարիքի հարցը, քանի որ այն չի դիտում որպես իրականության պարտադիր մաս, որպես բարիքն արժեքավորող հակադիր երևույթ։ Առաջին տեսակի չարիքը հետևանք է բնական իրականության կառուցվածքային խախտման ու մարդկանց տգիտության: Մարդը ճանաչելով բնությունը կարող է ֆիզիկական չարիքը վերածել բարիքի: Իսկ բարոյական չարիքն անմիջապես կապված է մարդու անձնիշխանության, ազատության հետ: Վերջինս նա քննարկում է աստվածաբանական, բարոյափիլիսոփայական, հոգեբանական և իրավագիտական տեսանկյունից։
  • Կողբացու կարծիքի համաձայն, մարդն իր կենսաբանական կառուցվածքով նման է կենդանուն, սակայն նրանից տարբերվում է, որովհետև ինքը մարմնի և հոգու միասնություն է, անձ է: Իսկ հոգեկանն ունի երեք կարողություն (բուսական, կենդանական, բանական), որոնք գործում են բանականության ղեկավարությամբ: Այստեղից էլ բխում են կենդանու և մարդու հիմնական տարբերությունները: Կենդանու վարքը բնազդային է, մարդունը՝ գիտակցական: Եթե կենդանին իրեն չի տարբերում իր շրջապատից, ապա մարդն ունի ինքնագիտակցություն, ինքնաարժեքավորում: Եթե կենդանին չունի բարոյական ըմբռնում, ապա մարդը սոցիալական և բարոյական էակ է: Եթե կենդանին կատարում է այն, ինչ կանխորոշված է, ապա մարդն ունի ընտրելու իրավունք։ Մարդուն բնորոշ է նաև ստեղծագործ լինելու հատկությունը, որը նա ձեռք է բերում անմիջական գործունեության ընթացքում:

«Եղծ աղանդոց» երկը

Չորս մասից բաղկացած աշխատությունում՝ Եղծ աղանդոց հեթանոսաց, Եղծ քէշին պարսից, Եղծ կրօնից յունաց իմաստնոցն և Եղծ աղանդոյն Մարկիոնի, հաջորդաբար ներկայացվում և քրիստոնեական կրոնի գաղափարաբանական տեսանկյունից հերքվում են հեթանոսական բազմաստվածության հավատալիքները, պարսից զրադաշտական կրոնը, անտիկ հունական որոշ փիլիսոփայական դպրոցների ուսմունքները և Մարկիոնի գնոստիկական աղանդը:

Եզնիկ Կողբացին, հավատարիմ լինելով 4-5-րդ դարերի քրիստոնեական աստվածաբանությանը, որպես միակ և գերագույն գոյ ընդունում է Աստծուն, որն անսկիզբ է, մշտնջենական, ոչնչով և ոչ մեկի կողմից չպայմանավորված, արարող և անհասանելի, բայց ամեն ինչի՝ երևելիի և աներևույթի սկզբնավորման պատճառը: Ոչինչ և ոչ ոք չկա նրանից վեր, նրանից առաջ կամ հավասար, հակառակ էություն կամ ներհակ գոյություն: Աստվածային էությունն անճանաչելի է մարդկային բանականության համար, նրան կարելի է հասնել միայն հավատի միջոցով: Աստված ոչնչից նախ ստեղծել է չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը, կրակը առանձին-առանձին և ապա դրանց խառնուրդից՝ բազմազան աշխարհը: Տարրերը փոփոխական են և այդ պատճառով՝ ոչ մշտնջենական, ուստի և չեն կարող համարվել աստվածներ: Արարված բնությունը նույնպես գտնվում է շարժման մեջ, որի աղբյուրը անշարժ Աստվածն է: Տիեզերքը նա դիտում է իրապես կիսաբոլոր ակ, իսկ երկիրը՝ սկավառակ: Երկնային լուսատուները գտնվում են անընդհատ 7 անհամաչափ շարժման մեջ, իսկ երկինքը մնում է անշարժ: Բնական համակարգի հիմնարար հասկացություններն են՝ մարմնականն ու անմարմինը, շնչավորն ու անշունչը, կենդանի և ոչ կենդանի հասկացությունները: Առաջին աստիճանը կազմում են անշունչ մարմինները, որոնց բնորոշ հատկություններն են առաջացումը, գոյությունը և ոչնչացումը, երկրորդը՝ բուսական աշխարհը, որն օժտված է նաև սնման, աճի և շնչավորության ստորին ձևի ունակությամբ, երրորդը՝ կենդանական աշխարհը, որն ունակ է նաև տեղափոխության և օժտված է բնազդներով: Վերջին աստիճանը զբաղեցնում է մարդը՝ բնության «պսակը», որն իր մարմնական բնությամբ հաղորդ է մյուս մարմնավոր էակներին, բայց միաժամանակ նա բանականության կրող է:

Եզնիկ Կողբացին քննադատում է զրադաշտական դուալիզմը, չարին սուբստանցիոնալ բնույթ հաղորդելը, ինչը տրամաբանորեն հանգեցնում է դեպի չարի աստծո ընդունումը, մինչդեռ Աստված որպես բարության անսպառ աղբյուր և խորհրդանիշ չի կարող չարիքի արարիչ լինել: Ուստի, աշխարհում առկա չարը միակ բանական էակին՝ մարդուն շնորհած ազատ կամքի արդյունքն է: Մարդիկ լիովին պատասխանատու են իրենց բոլոր, այդ թվում՝ չար գործողությունների համար: Ցույց է տալիս սնահավատության, ճակատագրապաշտության, աստղագուշակության, հեթանոսության վերապրուկների անհիմն լինելը:

Կարծիք`

Իմ կարծիքով Եզնիկ Կողբացին շատ տաղանդավոր մարդ էր, նախ եկեք հասկանանք ինչ է նշանակում տաղանդավոր: Ըստ` բառարան օնլայնի տաղանդավոր նշանակաում է մեծ շնորհք՝ տաղանդ ունեցող: Իսկ Եզնիկ Կողբացին այդպիսին էր նա կարողանում էր տիրապետել 4 լեզվի ինչը, ոչ բոլորը կարող են, նա նաև կատարել է մեծ գործունեություններ, թարգմանել է թարգմանություններ և էլի ու էլի գովելի և տաղանդավոր գործեր:

Աղբյուր`

alexandrg.livejournal.com-Езник Кохбаци

hy.wikipedia.org-Եզնիկ Կողբացի

armenianreligion.amԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ

am.hayazg.info-Եզնիկ Կողբացի