Рубрика: Վահան Տերյան, Գրականություն

,,Կարդում ենք,,_Վահան Տերյան

teryan

Ստուգատեսի ժամկետը — հունվարի 29 — փետրվարի 2

 

7-րդ դասարան

 

  • Ամեն օր բերանացի ներկայացնել մեկ բանաստեղծություն:

Ես նստում եմ մենակ

Ես նստում եմ մենակ, մեն-մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։

Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժպիտ։

Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել
Եվ երգով, որ բնավ չի մեռնում…

 

Մարել ես արդեն, մեռել ես հավետ

Մարել ես արդեն, մեռել ես հավետ,
Հեռավոր կյանքի երազների բոց,—
Խավարն է գրկել հոգիս ալեկոծ,
Եվ դեպի լույսը չըկա արահետ…

Անդարձ օրերի ցնորական երգ,
Դու վաղ ես լռել իմ ցաված հոգում.—
Ես ինձ եմ թաղում և չեմ հեկեկում. —
Տանջանքի գիշե՜ր — և չըկա եզերք։

Իջել են մթին խոհերը վրաս,
Սառն է հիմա իմ գիշերը անափ,—
Էլ չկա ոչ մի լուսեղեն տագնապ,
Եվ ոչ մի երազ, և ոչ մի երազ…

 

ԹԱՓԱՌՈՒՄԻ ՍԵՐ

Կշարժեմ նորից քայլերըս տարտամ,
Լապտերների հեզ լույսը կըգրկեմ,
Զվարթ անցորդին ուրախ կըժպտամ,
Ինքըս ինձ կերգեմ…

Եվ արբած կյանքի անուշ գաղտնիքով,
Ողջույն կըտամ ես ջրին ու հողին,
Կրկանչեմ զվարթ, ու արբուն երգով
Անց ու դարձողին…

Եվ օտար կանանց ժպիտը ծանոթ,
Եվ մեծ քաղաքի աղմուկի հյուսկեն —
Երկար գիշերիս երազում աղոտ
Քունս կըհսկեն…

 

Դու չքացել ես

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը՝ երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժպիտ,
Կարոտիս երգն էր
Պայ ծ առ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. —
Կյանքը՝ հեքիա՛թ է,
Աշխարհը՝ սո՛ւտ…

 

Չկա ոչինչ

 Չկա ոչինչ, որ այնքան

Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական…

Խորն է կյանքն այս երեկո,—
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո…

Եվ հայացքըդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր
Հույսն է փռում իմ վրա…

  • Առանձնացնել հինգական քառատող, որոնք կառաջարկվեն անցորդներին կարդալ իրենց զույգի համար (պուրակային թափառումներ): Տերյանական բացիկներ պատրաստելու համար համագործակցել Անի Հովհաննիսյանի հետ:
  • Մտորումներ-հետազոտական աշխատանք՝ սիրահարներն իրար Տերյան նվիրու՞մ են. ինչու: Ո՞ր բանաստեղծությամբ սիրո խոստովանություն կանեիք (կամ կցանկանայիք՝ ուղղված լիներ ձեզ), հիմնավորեք ընտրությունը:
  • Արդյունքում՝ ստեղծել տեսանյութ-քննարկումներ, իրար հետ ընթերցումներ:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s