Рубрика: Գրականություն

Բարեկենդանի կերակրատեսակներ

bak1
Փախլավա 
Կես լիտր գոլ կաթի մեջ բացում են թթխմորը, լավ խառնում մինչև թթխմորն ամբողջությամբ լուծվի, ավելանում են 5 ձու, աղ, 300 գր. հալած յուղ, ալյուր և պատրստում են ամուր խմոր: Այնուհետև ծածկում են մաքուր սրբիչով և 1-2 ժամ թողնում, որպեսզի խմորը հանգստանա, որից հետո բաժանում են 3-4 գնդերի: Յուրաքանչյուր խմորագնդից գրտնակով բացում են բարակ շերտ: Թիթեղաշերտին յուղ են քսում, խմորը փռում  վրան, այնուհետև լցնում են խորիզը, որը կրկին ծածկում են  խմորե բարակ շերտով: Այդ գործողությունը  կատարում են այնքան, որքան խմորե գնդերն են: Ինչքան շատ շերտեր ստացվեն, այնքան լավ: Խմորաշերտերի բարակությունը կախված է տանտիկնոջ հմտությունից:
Այնուհետև դեռևս չթխված վիճակում փախլավան սուր դանակով կտրատում են ռոմբաձև, վրան քսում ձվի դեղնուց և թխում են սկզբում տաք, այնուհետև մեղմ ջեռոցի մեջ: Երբ խմորը սկսում է կարմրել, վրան լցնում են մեղրաջուր և կրկին 10-15 րոպե թողնում  տաք ջեռոցում:
Փախլավայի խորիզը – 600գր. ընկույզի միջուկը կամ նուշը լավ ծեծում են, ավելացնում շաքարավազ, համեմունք, դարչին, ծեծած մեխակ, հիլ, ամբողջը լավ խառնում են մինչև  ստացվի փխրուն զանգված և օգտագործում փախլավայի մեջ:
Թոնչեն-ամիճ 
Սագ 2կգ, բրինձ` 100 գր., շագանակ` 100 գր., աղ, սև բիբար, բահար, ծիրանի չիր` 150 գր., չամիչ 60 գր., սխտոր` 2 պճեղ, խնձոր` 1 կգ: Սագը լվանալուց հետո համեմում են աղով, բահարով, բիբարով և սխտորով, թողնում են 3-4 ժամ: Բրինձը կիսաեփ են անում և ավելացնում թրջած չամիչը, ծիրանաչիրը և թավայի մեջ դաղած և մաքրած շագանակը: Այս ամենով լցոնում են սագի որովայնը և կարում, որպեսզի լցոնը չթափվի: Սագը դնում են ջեռոցի ցանցի վրա` կրծքամիսը վերև, ցանցի տակ դնում ենք  թավայով ջուր: Սագը եփում են 160 աստիճան ջերմաստիճանի տակ 2-3 ժամ: Ամեն 15 րոպեն մեկ ցողում են իր հյութով, որպեսզի ավելի համեղ լինի: Մատուցում են փուռը դրած խնձորով:
1509738603_astudio
Բխբխիկ
Ալյուր` 200 գր., հավկիթի դեղնուց` 3 հատ, կաթ` 200մլգ, յուղ` 100 գր., դոշաբ` 100 գր., մեղր`  100 գր., շաքարավազ`  1 թեյի գդալ, աղ:
Կաթը գոլացնում են, ավելացնում ձվի դեղնուցը, աղը և ալյուրը: Պատրաստի խմորը թողնում են հանգստանալու 3-4 ժամ: Հետո խմորը բաժանում են ընկույզի մեծության գնդիկների: Յուղը տաքացնում են փոքր կաթսայի մեջ` թույլ կրակի վրա: Պատրաստի գնդիկները կարմրացնում են յուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը: Մատուցելիս վրան լցնում են դոշաբ կամ մեղր:
Փաթիլա 
Ցորենի ալյուր` 300 գր., պանիր` 100 գր., տհալ`100 գր., ջուր` 200 մլ, յուղ 50գր., աղ, դրոժ կամ թթխմոր: Խմորը-ալյուրը, ջուրը, դրոժը և աղը խառնում են իրար: Թողնում են, որ խմորը հանգստանա: Այն բաժանում են 4-6 գնդերի: Գնդերը բացում են շատ բարակ շերտերով, մեջը պանիր կամ  տհալ են դնում, ծածկում երկրորդ շերտով, ծայրերն ամրացնում և եփում թույլ կրակի վրա` ջեռոցում: Պատրաստի կերակուրը կտրատում են մանր քառակուսիների տեսքով, վրան լցնում հալած յուղ:

Սըռոն

Պատրաստում են խմորից: Այն կտրատում են մանր, թաթախում սխտորով համեմված մածնաթանի մեջ և լցնում խոր պնակի մեջ, վրան յուղ ավելացնում և ուտում: Տարածված էր հատկապես Բալուում:

1364748108,1778

Թանապուր

Ձավարը ջրում խաշել, ապա առանձին թասի մեջ ձուն ջարդել, լավ հարել, հետը թան կամ մածուն խառնել, գարու ալյուրով խյուս սարքել, լցնել ցորենի վրա: Վերջում սպասի վրա լցնել առատ յուղով սոխառած և կանաչի, լավ եփել: Կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:

hqdefault

Քալագոշ

1/2 կգ ոսպ

1/2  կգ սոխ

2 ճ.գդ. յուղ

1 լ մածուն

1 ձու

1 ճ.գդ. ալյուր

չորացրած կանաչիներ (ուրց, դաղձ, անանուխ)

չորացրած լավաշ

աղ:

Ոսպը խաշել առատ ջրի մեջ, մինչև շիլա դառնա: Մածունը ձվով և ալյուրով եփել մինչև թանձրանա: Սոխը մանրացնել և տապակել, ավելացնել չորացրած կանաչիները, շարունակել եփել մինչև յուղը ձիթագույն դառնա: Մատուցել` ափսեի մեջ լցնելով փշրված չորացրած լավաշ, վրան ոսպ, եփած մածունը և սոխառածով կանաչին:

Պանըրհաց

2 լավաշ

100 գ թել պանիր

1 ճ.գդ. յուղ                                                                                                                                      եռման ջուր:

 

Մանրացնել լավաշը և թել պանրի հետ միասին շերտ-շերտ լցնել ափսեի մեջ:

Վրան լցնել եռման ջուր և թողնել, որ ներծծվի: Մի քանի րոպե անց թափել հավելյալ ջուրը, վրան լցնել յուղը և մատուցել:

hIZy6EcLzLQPvucI8RZQddDulZO

Գաթա

խմորը

1/2 բ. մածուն

1/2 բ. շաքարավազ

1 ձու

2 թ. գդ. սոդա

ալյուր:

Միջուկը

1/2  բ.  յուղ

1/2  բ.  շաքարավազ

1 – 1,5   բ. ալյուր

Շաղախել խմորը, խառնելով մածունը, շաքարավազն ու ձուն, ապա ավելացնել սոդան և ալյուրը: Թողնել 15 րոպե, որ հանգչի: Այդ ընթացքում պատրաստել միջուկը` խառնելով յուղն ու շաքարավազը, ապա քիչ-քիչ լցնել ալյուրը, մինչև սկսի փշրվել:

Խմորը բացել, վրան լցնել միջուկից, ոլորել ինքն իր վրա,  երեսին քսել հարած ձու, հետո դանակով շերտել 1 սմ հաստությամբ, ապա եփել տաք փռում 15 – 20 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s