Рубрика: Գրականություն

Բարեկենդան

barekendan1

Բարեկենդան նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ, որը նշանակել է բունող, արթնացող բույսերի հետ, կենդանիների և ուրախ մարդկանց հետ: Մի քանի օր առաջ կանայք և տղամարդիկ թողնում էին իրենց աշխարատքները և զվարճանում տարբեր խաղեր խաղում ինչպես փոքրերը: Բոլորը հավաքվում էին կապ չուներ մեծ, թե փոքր, բոլորը մոռանում էին օրհենքների մասին և արտահայոտւմ էին իրենց ազատ խոսքը և միտքը: Բոլորը մի կուշտ ուտում էին տարբեր ուտեստներ, իսկ ամենավերջում ձու էին ուտում բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բարեկանդանը ոչ միայն խաղեր խաղալու, ուրախանալու և ուտել խմելու ծես է այլ նաև ազատության օր է:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:  Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: այն նաև դրախտային երջանկություն էր կարելի էր ճաշակել բոլոր պտուղները, բացի բարու ու չարու պտուղներից: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր  քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Պահքի շրջանում ուտում էին միայն բուսական ուտեստենր: Բացի որոշակի ուտեստներից խուսափելուց, նաև հրաջարվում էին իրենց մոլի սովորությունից, ստախոսությունից, հայոյանքներից, շատախոսությունից, և այլ վատ սովորություններից: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, եկեղեցու վարագույրները փակվում էին, խորհանը ծածկվում էր և դա տևեւմ էր 40 օր:Պասի ժամանակ մատուցում էին փակ պատարագ, ամուսնանալ և մատաղ անել չեր թույլատրվում, միայն թույլատրվում էր նշանդրեք և մկրտություն կատարել:

Բարեկենդանի ժամանակ ներկայացրել են տարբեր ներկայացումներ:

Ներկայացումներ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

 

Բարեկենդանը շատ սիրված տոն դառավ, որտեղ ուրախանում էին, պարում, երգում ազատ կյանքը վայելում և ուտում խմում: Տղաները հագնում էին աղջիների շորերը, փոքրերը մեծերի կամ ծաղրածույի: Կերպարանափոխված միջոցառումներն, կամ ներկայացումներն Բարեկենդանի ամենասիրելի հանդիսություններն էին:

Արտաքինը պետք էր ներկված լիներ կամ մրոտ, ալյուր էին քսում, ներկում էին տարբեր ձևերով, դիմակներ էին դնում: Երեխաները ներկյացնում էին տեսարաններ գյուղի կյանքից, կամ այլ հետաքրքիր սյուժետով ներկայացում:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները փոքրիկ փոս էին փորում և ընկույզները հերթով գլորում գետնին այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ ուրիշ խաղում բոլոր խաղացողներն տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ընկույզներն մի գծով շարում էին  Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատում էին գոնե մեկ ընկույզը դուրս հանել շրջանից և որքան հանում էին այդքանը շահում էին ընկույզ:

Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ երեխաների խաղերն են: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, կամ երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Աղբյուր`

Հայկական կակաչ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s