Рубрика: Կենսաբանություն

Դդմով ուտեստներ

447939.jpg

Դդումով ամերիկյան պիրոգ

ddumov-pirog-amerikyan-5.jpg

Բաղադրիչներ

  • դդում — 1 կգ
  • սերուցք 30-35% յուղայնությամբ — 50 մլ
  • շաքարավազ — 100 գր
  • ձու — 2 հատ
  • աղ — 0,5 թ/գդ
  • դարչին — 2 ճ/գդ
  • կոճապղպեղ (имбирь) — 1 թ/գդ
  • մշկընկույզ (мускатный орех) — ¼ թ/գդ
  • մեխակ — ¼ թ/գդ
  • հիլ(кардамон) — ¼ թ/գդ
  • կիտրոն — ½ թ/գդ (կեղև)

Խմորի համար՝

  • ալյուր — 200 գր
  • կարագ — 125 գր
  • աղ — 1/2 թ/գդ
  • ձու — 1 հատ

Պատրաստման եղանակ

1. Պատրաստում ենք դդումով խյուսը: Դդումը եփում ենք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե: Հովացնում ենք, միջուկն առանձնացնում և խյուսի վերածում: Առանձին ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, աղը և մնացած բաղադրիչները: Այնուհետև ավելացնում ենք դդումի խյուսը, ձվերը և կիտրոնի կեղևը և խառնում մինչև համասեռ զանգվածի ստացումը:
Այլ ամանի մեջ լցնում ենք մաղած ալյուրն ու աղը, այնուհետև ավելացնում կարագն ու ձուն: Խմոր ենք հունցում, գնդում, փաթաթում պոլիէթիլենային թաղանթով և 30-50 րոպեով տեղափոխում սառնարան:

ddumov-pirog-amerikyan-1.jpg

2. Խմորը յուղաթղթի վրա զգուշությամբ գրտնակում ենք, տեղափոխում բուսայուղապատ ձևամանի մեջ և լավ սեղմում: Ավելորդ հատվածները կտրատում ենք, վրան յուղաթուղթ փռում, ծանրություն դնում և թխում նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
15 րոպե անց ծանրությունն ու յուղաթուղթը հանում ենք, լցնում միջուկն ու թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-55 րոպե:

ddumov-pirog-amerikyan-2

3. Պատրաստ լինելուց հետո պիրոգը 2 ժամով հանգիստ ենք թողնում, այնուհետև զարդարում ըստ ճաշակի և մատուցում:

ddumov-pirog-amerikyan-3.jpg

 

Կորեկաձավարով և դդումով ուտեստ

Կորեկաձավարով-և-դդումով-ուտեստ

Բաղադրիչներ

  • դդում — 400 գր
  • կորեկաձավար — 200 գր
  • կաթ — 1լ
  • չամիչ — 3 ճ/գդ
  • շաքարավազ — 2-3 ճ/գդ
  • աղ — 1/2 թ/գդ
  • դարչին — 1/2 թ/գդ
  • կարագ — 50 գր

Պատրաստման եղանակ

1. Շատերիս մանկությունից ծանոթ շիլա՝ դդմով և կորեկաձավարով: Իհարկե, ամենքն իր ձևով է պատրաստում: Ներկայացնում ենք Ձեզ մեր տարբերակը՝ չամիչով և դարչինով: Դդումը կեղևազատում ենք և սերմերը հանում, այնուհետև միջին կտորներով կտրատում: Կաթը լցնում ենք կաթսայի մեջ և հասցնում ենք եռման աստիճանի: Այնուհետև ավելացնում ենք դդումը և 5-10 րոպե եփում ենք:

korekadzavarov-ddumov-utest-1

2. Ավելացնում ենք աղը, շաքարավազը և դարչինը: Հետո լցնում ենք լվացած կորեկաձավարը, խառնում ենք և 15-20 րոպե եփում:

korekadzavarov-ddumov-utest-2.jpg

3. Կրակի տակն անջատում ենք, ավելացնում ենք լվացած չամիչն ու խառնում ենք:

korekadzavarov-ddumov-utest-3.jpg

4. Շիլան լցնում ենք ձևամանի կամ փոքրիկ հրակայուն ամանների մեջ: Վրան ենք լցնում ենք շերտերով կտրատած կարագը: Կափարիչով կիպ ծածկում ենք (եթե կափարիչ չկա, ապա փայլաթիթեղով ենք կիպ ծածկում): Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 30 րոպե եփում ենք:

korekadzavarov-ddumov-utest-4.jpg

5. Պատրաստ է:

korekadzavarov-ddumov-utest-5.jpg

Մրգային աղցան

Մրգային-աղցան.jpg

Բաղադրիչներ

  • դդում — 250գր
  • նարինջ — 1 հատ
  • շոկոլադ սև — 90գր
  • շաքարավազ — 3ճ/գդ
  • կարագ — 15գր
  • սերուցք մինչև 20% յուղայնությամբ — 3ճ/գդ
  • ջուր — 40մլ
  • վանիլին — 1/2 թ/գդ

Պատրաստման եղանակ

1. Դդումը մաքրել, լվանալ և եփել ջեռոցում 180-200 աստիճանում մինչև փափկելը, այնուհետև խորանարդաձև կտրատել:

mrgayin-aghcan-4.jpg

2. Նարինջը կեղևահանել, կտրատել:

mrgayin-aghcan-5.jpg

3. Սոուսի պատրաստման համար կաթսայի մեջ լցնել ջուրը, շաքարավազը և ոչ ուժեղ կրակի վրա տաքացնել մինչև շաքարավազի հալվելը, ապա ավելացնել կտրատած շոկոլադը և կարագը: Լավ խառնել մինչև միատարր զանգվածի առաջացումը: Ապա ավելացնել սերուցքը և վանիլինը:

mrgayin-aghcan-7.jpg

4. Եթե դդումը կամ նարինջը այնքան էլ քաղցր չեն, ապա սոուսի մեջ շաքարավազի քանակությունը կարելի է ավելացնել:
Ափսեի մեջ լցնել դդումի, նարինջի կտորները, ցանկության դեպքում ավելացնել չամիչ կամ ծիրանաչիր:

mrgayin-aghcan-8.jpg

5. Աղցանի վրա լցնել շոկոլադե սոուսը և անմիջապես մատուցել:

mrgayin-aghcan-9.jpg

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s