Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Հովհաննես Թումանյան —ստուգատես

d5a9d5b8d682d5b4d5a1d5b6d5b5d5a1d5b6

Ժամկետը՝ փետրվարի 12-19

7-րդ դասարան

  • բերանացի իմանալ

Ախ, ես երանի… — ստեղծագործական աշխատանք՝ Երանի ես միտք լինեի

Ամառային երեկո — ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին. ստեղծագործիր Ուզում եմ Երկնքից լսեմ Երկրին

Վայրէջք — որևէ տող առանձնացրու՝ որպես վերնագիր, ստեղծագործիր Գնում եմ ես վեր

«Փարվանա» — առաջին և վերջին երկու հատվածները  Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ…

Ընթերցել Թումանյանի պատմվածքներից առնվազն հինգը, առանձնացնել ամենավառ կերպարը (հիմնավորել ընտրությունը): Մարդ-բնություն, մարդ-մարդ հարաբերություններում ի՞նչն է ընգծված նրա պատմվածքներում: Թումանյանի լեզվի յուրահատկությունը:

Մայրը

Վերլուծություն…

Պատմվածքը շատ հուզիչ էր և անսպասելի: Բնության կանոնները շատ դաժան էին վարվել ծիծեռնակի հետ: Եթե բնությունը ստեղծեին այնպես, ոչ ոք չտուժեր, այս պատմվածքը այսքան տխուր չէր ավարտվի: Ես հասկացա, որ կապ չունը, թե մայրը թռչուն է, կենդանի, թե մարդ. բոլոր մայրիկներն էլ ունեն սիրտ և իրենց երեխայի ամեն մի գանգատի ժամանակ նրաք կրկնակի ցավ են զգում, որովհետև նրանց սիրտը ամեն բան զգում է:

 

Բալլադներ. կարդալ, մտորումները գրի առնել բլոգում՝ համաձայնելով կամ հերքելով ստեղծագործության ասելիքը:

Հսկան

Վերլուծություն…

Այս բալլադի հետ ես համաձայն եմ, որովհետև իրոք կապ չունի ծնվել ես թզուկ, հսկա, կույր, ուժեղ թե խելացի, մեկ է պետք է ապրես և երբեք չգովես քեզ թե դու ամենաուժեղն ես, որովհետև քեզնից ուժեղ է մահը, որ կարող է գալ և դու նրան հաղթել էլ չես կարող ուղղակի կհանձնվես միանգամից, բայց նա չի գա մինչ դու նրան չարթնացնես և չկանչես: Ես համաձայն եմ հսկայի մայրիկի հետ, որովհետև նա հսկա լինելով նույնպես խղճում էր իրենից փոքրերին և թույլերին և նույն բանը սովորեցնու էր իր որդուն, իսկ իշխանը փոքր լինելով զորք էր ուղղարկում հսկայի վրա ով, եթե ուզեր մի ձեռքի հպումով կարող էր նրան ոչնչացնել, բայց դա նա չարեց և ենթարկվեց իր մայրիկին:

Արտույտի երգը

Վերլուծություն…

Ես այս բալլադը կարդալով հասկացա, որ ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ազատությունը: Ազատությունը ամենաթանկ բանն է, որ մենք ունենք և ոչ մի ոսկի, ոչ մի հսկայական դղյակներ, առատ սեղաններ, թանկարժեք իրեր ազատությունով չեն փոխանակվի: Այստեղ էլ մի մարդ հիացել էր արտույտի երգով բռնել էր տարել իր տուն, որպեսզի իր տանը երգի, բայց նա նրան փակել էր վանդակում, նա թռչնակի համար ստեղծեց թանկարժեք պայմաններ ամեն բան, բայց թռչնակն միևնույն է մտածում էր իր ազատության մասին և երգում էր միայն իր ողբը և այդ օրվանից երգում էր միայն ողբ անգամ այն ժամանակ, երբ արդեն ազատ էր, որովհետև նա չեր գիտակցում նա ազատության մեջ է, թե սա միևնույն է երազ է:

Էսպես չի մնա

Վերլուծություն…

Այս բալլադը կարդալով հասկացա, որ ոչինչ երբեք նույնը չի մնում, ամեն ինչ միշտ փոփոխվում է: Փոփոխվում է ամեն բան մարդիկ, աշխարհը, բնւոթյունը, մենք, դուք, շինությունները, կենդանիները մի խոսքով ամեն-ամեն բան: Եթե հանկարծ քո կյանքում նոր մի բան նկատես պետք չէ զարմալա, որովհետև դա նորմալ է, միշտ պետք է ամեն բան փոխվի, եթե կյանքում երբեք ոչինչ չփոխվի և ամեն բան մնա այնպես ինչպես կա ապա կյանը հետաքրքրություն այլևս չի ունենա, անեհետաքրքիր կլինի ամեն օր տեսնել նույն շինությունը, անհետաքրքիր կլինի շփվել միշտ նույն մարդկանց հետ, անհետաքրքիր կլինի մարդկանց շփվել քեզ հետ միշտ, անհետաքրքիր կլինի երևի ընդմիշտ ապրելը, ակմ կարող է հետաքրքիր լինի դե դա արթեն ըստ մարդու: Մի խոսքով կլինի անհետաքրքիր կյանք: Այդ պատճառով էլ միշտ պատրաստ եղիր լավ, կամ ուրախ նորություններով և նաև վատ, կամ տխուր նորություններով մեկ է դրանք են մեր կյանքի հետաքրքրությունը:

Փարվանա

Այս բալլադը կարդալով ես հասկացա, որ այս կյանքում ոչ, թե կարևոր է լինի թանկարժեք, գեղեցիկ, ուժեղ, կամ հարուստ այլ կարևորն է լինի ազնիվ, հավերժ սիրի, դժվարին պահերին միշտ լինի կողքիդ, քեզ երբեք չթողնի և լինի այնպիսի մեկը ով քեզ կերջանկացնի քո կյանքի ընթացքում: Այս բալլադում նույնպես այս աղջիկը չեր զանկանում արծաթներ, ոսկիներ, երկնքից աստղեր, գոհարներ, ուժեղ ասպետներ նա ընդամենը ցանկանում էր այնպիսին ով իրեն կսիրի իր կյանքի ընթացքում, կտա անսահման սեր, ում կողքին կզգա իրեն սիրված, ով կլինի եր հետ անկեղծ և երբեք չի հեռանա իրենից, բայց նա այնքան սպասեց, սպասեց իր սիրոն մինչև, որ հուսահատվեց և այնքան լացեց, որ դառձավ լճակ:

  • Թումանյանը՝ ընկեր

Քառյակներից կազմում ենք փաթեթ, որը որպես ընկերոջն ուղղված խորհուրդ՝ վերցնում ենք Հ.Թումանյանից:

Ես այս քառյակը ուղղում եմ Սվետլանային: Սա եմ ուղղում, որովհետտև նա բոլորին ուրախացնում է, պայծառություն է մաղթում և շա ընկերասր աղջիկ է:

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:

Ես այս քառյակը ուղղում եմ Մերին, որովհետև մերիյ շատ հոգատար է, բարի, երբեք վատ իրավիճակում քեզ չի թողնում և քեզ հետ անկեղծ է լինում:

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում:

Ես այս քառյակը ուղղում եմ Մարիամին, որովհետև նա ինձ միշտ հասկանում է ամեն հարցում, նա իմ ամենահարազատ ընկերուհին է: Նա կարողանում է ինձ դժվարին պահին միշտ օգնել:

ՍԻ՛ՐՏ
Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,
Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,
Դու գիտես ամենն ամենից առաջ,
Քո խոսքն է օրենք ամեն օրենքի:

Ֆիլմեր Հ.Թումանյանի մասին:

Հովհաննես Թումանյան — մաս I

Հովհաննես Թումանյան — մաս II

«ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…».

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

20-րդ Դար «Հովհաննես Թումանյան»

Հայաստանի ճամփեքով — Թումանյան

Գրողն ու իր իրականությունը. Հովհաննես Թումանյան

Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք»

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s