Рубрика: Տրամաբանական մաթեմատիկա

Տրամաբանական մաթեմատիկա. 12.05.2017

1.Թվերը բաժանված են եռյակների հետևյալ կերպ՝ (1,2,3),(4,5,6),(7,8,9),….Գտնել 25-րդ փակագծում գրված երեք թվերի գումարը:

Պատ.՝ 222

2. Խաչիկը, Վաչիկն ու Հրաչիկը ունեն խնձորներ: Վաչիկի խնձորները Խաչիկի
խնձորների քանակի կրկնակիից 10 հատով ավել են, իսկ Հրաչիկն ունի Վաչիկից երեք
անգամ շատ խնձոր: Որքա՞ն խնձոր ունի Վաչիկը, եթե հայտնի է, որ Հրաչիկը Խաչիկից 65 խնձոր ավել ունի:

3. Արշակի և Լևոնի ունեցած կոնֆետների քանակը հարաբերում է ինչպես 5:3-ի: Այն
բանից հետո, երբ Արշակն իր կոնֆետների կեսը տվեց Լևոնին, Լևոնն ունեցավ Արշակից 18 հատով ավել կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ունեին Արշակն ու Լևոնը միասին:

4. Գտնել երկնիշ բնական թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը բնական պարզ թիվ է:

Պատ.՝ 8

5. Արշակը մտապահել է երկնիշ բնական թիվ, որի համար ճիշտ են հետևյալ չորս
պնդումներից ճիշտ երեք հատը՝Ա) այն պարզ թիվ է, Բ) այն զույգ թիվ է, Գ) թվանշաններից մեկը 9 է, Դ) այն բաժանվում է 7-ի: Գտնել Արշակի մտապահած թիվը:

Պատ.՝ 98

Реклама
Рубрика: Տրամաբանական մաթեմատիկա

Տրամաբանական մաթեմատիկա. 05.02.2017

1․Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16:

1) 6  2) 9  3) 12  4) 16

2. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը:

1) 10   2) 18   3) 19   4) այլ արժեք

3. Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-
րդ օրը: Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը:

1) երկուշաբթի  2) չորեքշաբթի  3) շաբաթ  4) հինգշաբթի

4. Դպրոցի աշակերտական խորհրդի ընտրությունների ժամանակ Խաչիկը ստացավ
ձայների 30%-ը, Վաչիկը՝ 45%-ը, իսկ Հրաչիկը՝ 25%-ը: Քանի՞ հոգի մասնակցեց
ընտրություններին, եթե հայտնի է, որ Վաչիկը բոլոր ձայների կեսից 6 ձայն պակաս է
ստացել:

1)120  2) 80  3) 60  4) այլ արժեք

5. 1,2,3,4,…,98,99,100 թվերից քանի՞ հատն են 7-ով մեծ այդ ցուցակի որևէ թվից և 11-ով փոքր այդ ցուցակի մեկ այլ թվից:

1)77  2) 82  3) 90  4) 92

6. Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպեանց:

1) 07:11  2) 10:43  3) 12:03  4) այլ պատասխան

7. Եթե ապրիլ ամսվա օրերից 12-ն անձրևոտ էին, ապա ապրիլյան օրերի քանի՞տոկոսն է եղել ոչ անձրևային:

1) 18%  2)  60%  3) 40%  4) այլ պատասխան

8. 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30
հավասար է 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավասար է՝

Պատ.`21

9. Չինգաչունգ խաղալիս Կարենը ցույց տվեց հավասար քանակությամբ քար և մկրատ, իսկ թուղթ ցույց տվեց ընդհանուրի 46%-ի չափով: Ընդհանուրի քանի՞ տոկոսի դեպքում Կարենը չի ցուցադրել մկրատ:

1) 73%  2) 54%  3) 27%  4) այլ պատասխան

10. A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ այնպես , որ AB=6սմ, BC=3սմ, CD=12սմ, DA=15սմ: Որքա՞ն է իրարից ամենահեռու երկու կետերի
հեռավորությունը:

1) 6սմ  2) 15սմ  3) 18սմ  4) 21սմ