Рубрика: Uncategorized

Տրամաբանական մաթեմատիկա. 12.05.2017

1.Թվերը բաժանված են եռյակների հետևյալ կերպ՝ (1,2,3),(4,5,6),(7,8,9),….Գտնել 25-րդ փակագծում գրված երեք թվերի գումարը:

Պատ.՝ 222

2. Խաչիկը, Վաչիկն ու Հրաչիկը ունեն խնձորներ: Վաչիկի խնձորները Խաչիկի
խնձորների քանակի կրկնակիից 10 հատով ավել են, իսկ Հրաչիկն ունի Վաչիկից երեք
անգամ շատ խնձոր: Որքա՞ն խնձոր ունի Վաչիկը, եթե հայտնի է, որ Հրաչիկը Խաչիկից 65 խնձոր ավել ունի:

3. Արշակի և Լևոնի ունեցած կոնֆետների քանակը հարաբերում է ինչպես 5:3-ի: Այն
բանից հետո, երբ Արշակն իր կոնֆետների կեսը տվեց Լևոնին, Լևոնն ունեցավ Արշակից 18 հատով ավել կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ունեին Արշակն ու Լևոնը միասին:

4. Գտնել երկնիշ բնական թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը բնական պարզ թիվ է:

Պատ.՝ 8

5. Արշակը մտապահել է երկնիշ բնական թիվ, որի համար ճիշտ են հետևյալ չորս
պնդումներից ճիշտ երեք հատը՝Ա) այն պարզ թիվ է, Բ) այն զույգ թիվ է, Գ) թվանշաններից մեկը 9 է, Դ) այն բաժանվում է 7-ի: Գտնել Արշակի մտապահած թիվը:

Պատ.՝ 98

Оставьте комментарий