Рубрика: Հայոց լեզու

Թվականի տեսակներ

Առաջին (դասական) ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 (քանակական) թ-ից մինչև 1910 (քանակական) թ., իսկ արդեն 1913 (քանակական) թ. հայտնաբերված ժայռապատկերների մասին Գրիգոր Ղափանցյանը ընդարձակ հոդված է գրել Արարատ ամսագրում։ Հայաստանում կա աշխարհագրական հինգ (քանակական) տարածք, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուխտասարի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 (քանակական) ժայռապատկեր, որից ավելի քան 6000 (քանակական) գտնվում է Սյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ (դասական) հազ և ավելի վաղ ժամանակներով։ Սյունյաց գետնատարած ժայռապատկերները դրոշմված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտաբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի վրա ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ:

Реклама