Рубрика: Ֆիզիկա

Լեոնարդո դա Վինչիի գաղտնիքները

Без названия

Լեոնարդո դա Վինչին ծնվել է ապրիլի 15-ին, 1452-թ ԱնչիանոՖլորենցիայի Հանրապետությունում իտալական Վերածննդի կարկառուն ներկայացուցիչներից էր՝ նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, մաթեմատիկոս, նախագծող, հայտնագործող, երկրաբան և գրող: Դա Վինչին համարվում է նաև Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ՝ անհագ հետաքրքրությունների ու հնարամիտ երևակայության տեր մարդ: Նա բոլոր ժամանակների մեծագույն նկարիչն է, ինչու չէ, նաև բացառիկ տաղանդ ունեցող մարդկանցից մեկը:  Լեոնարդոն դա Վինչին, անկասկած, մեծ անձնավորություն է եղել։ Վերածննդի մեծագույն արվեստագետներից մեկը, «ունիվերսալ մարդու» վառ օրինակ։

Մեծն Լեոնարդո դա Վինչիի 20 իմաստուն մտքերը

Շարժումը՝ յուրաքանչյուր կյանքի հիմքն է։

Երկաթը ժանգոտում է, երբ չի օգտագործվում, կանգ առած ջուրը նեխում է կամ ցրտին սառչում։ Իսկ մարդու խելքը չօգտագործելով՝ չորանում է։

Խղճալի է այն աշակերտը, ով չի անցնում իր ուսուցչին։

Մեկ օրում հարստանալ ցանկացողը՝ կախաղան կհանվի մեկ տարվա ընթացքում։

Առյուծի համար նույնպես պատահում են ոչ երջանիկ օրեր, երբ ամեն ինչ թարս ու շիտակ է գնում և ամեն քայլափոխին անհաջողություններ են պատահում։

Իրական սերը բացահայտվում է դժբախտությունների պահին։ Ինչպես ճրագը՝ որքան մութ է գիշերը, այնքան ավելի պայծառ է այն վառվում։

Մեկ անգամ փորձարկիր թռիչքը՝ և քո աչքերը հավերժ ուղղված կլինեն երկնքին։ Մեկ անգամ գտնվելով երկնքում, ամբողջ կյանքդ ստիպված կլինես կարոտել այն։

Ով ապրում է վախի մեջ՝ նա մահանում է վախից։

Երբ ես մտածում էի, որ սովորում եմ ապրել՝ իրականում սովորում էի մահանալ։

Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարվում է հաստատակամությամբ։

Ավելի լավ է հարգանքից զրկված լինել, քան հոգնել օգուտ բերելուց։

Վիրավորելով ուրիշին՝ դու քո մասին հոգ չես տանում։

Մեր ծնողներից մենք ստացել ենք մեծագույն նվեր՝ կյանք։ Նրանք կերակրել և մեծացրել են մեզ՝ չխնայելով ոչ սեր և ոչ ջանք։ Եվ հիմա, երբ նրանք ծեր են և հիվանդ՝ մեր պարտքն է առողջացնել և հոգ տանել նրանց մասին։

Հիրավի նա, ով չի գնահատում կյանքը՝ արժանի չէ դրան։

Բնությունն այնպես է ամեն ինչի մասին հոգ տարել, որ ամենուր կարող ես սովորելու բան գտնել։

Խորհուրդ հարցրու նրանից, ով կարողանում է հաղթել ինքն իրեն։

Խրատիր ընկերոջդ երբ միայնակ եք, և գովիր, երբ մարդկանց մեջ եք։

Երիտասարդության փայփլուն գեղեցկությունը խամրում է՝ չափազանց ճոխ և շատ զարդերից։

Երջանկությունը բաժին է հասնում նրան, ով շատ է աշխատում։

Բնության մեջ, ամեն ինչ իմաստուն կերպով մտածված և կառուցված է, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և այս իմաստության մեջ է կյանքի մեծագույն արդարությունը։

Այս ունիկումի տաղանդի նոր սահմաններ են բացահայտում մեր առջև՝ նրա  թվայնացված և համացանցում բաց հասանելիությամբ տեղադրված անատոմիական էսքիզները, որոնք նա պատկերել է տեքստային նշումներով: 400 տարվա ընթացքում այս հավաքածուն ոչ մի տեղ չի ցուցադրվել, իսկ այսօր, մարդկային մարմնի այս նկարները հասանելի են դարձել ի շնորհիվ Royal Collection Trust բրիտանական կազմակերպության:

1

Ինչպես և այդ ժամանակների այլ նկարիչներ, Լեոնարդո դա Վինչին ուսումնասիրում էր մարդկային և կենդանիների մարմնի կառուցվածքը պրակտիկ ճանապարհով, ներկա գտնվելով դիահերձմանը: Նրա էսքիզներն ու նշումները այսօր էլ են զարմացնում իրենց մանրամասնությամբ և ճշգրտությամբ:

23

Էսքիզներից կարելի է եզրակացնել, որ դա Վինչիին հետաքրքրում էր մարդկային մարմնի կառուցվածքը: Նա գծում էր դրանք ինչպես ճարտարապետներն են էսքիզներ գծում: Վարպետորեն կատարված պատկերները ուղեկցվում են մեկնաբանություններով՝ ուշադրություն դարձրեք, վարպետը մեկնաբանությունները գրում էր հայելային:

 

 

 

4

Պատկերելով մարդկային մարմնի բաղադրիչները, դա Վինչին հայտնաբերում է համաչափության ներդաշնակություն, այստեղ բացահայտելով առանցքներ, հարթություններ և շրջաններ…

5678

Այս էսքիզներում մանրամասն և հերթականությամբ պատկերված են ոսկորները, մկանները, անոթները, ներքին օրգանները՝ ամենայն մանրամասնությամբ:

9252423222120191817161513121110

«Մոնա Լիզայի» գաղտնիքը բացահայտված է: Ամերիկյան նկարիչը հայտարարել է, որ կարողացել է վերծանել Լեոնարդո Դա Վինչիի ծածկագիրը: Այն ինչպես պարզվել է իրենից ներկայացնում է երեք գլուխ՝ առյուծի, բիզոնի և կապիկի: Դրա համար հարկավոր էր ընդամենը շուռ տալ նկարը կողքի վրա:

«Վերջին ընթրիքը»

«Վերջին ընթրիք» որմնանկարը Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից է, որը նա ստեղծել է 15-րդ դարում Միլանի «Սանտա Մարիա» մենաստանում: Նկարում պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ իր աշակերտների հետ վերջին ընթրիքի ժամանակ: Լեոնարդոն պատկերել է 12 աշակերտի, քանի որ ընթրիքի ժամանակ Հիսուսն ասում է, որ աշակերտներից մեկն իրեն կդավաճանի:

Շատ հանճարներ պնդում են, որ նկարում կոդավորված փաստեր կան:

1. Ամենակարևոր բանալին, որ Լեոնարդոն թողել է, ըստ Դեն Բրաունի («Դա Վինչիի կոդը» գրքի հեղինակ), այն է, որ Հիսուսի աջ կողմում նստած աշակերտը Մարիամ Մագդաղենացին է: Իրոք, բավական է ուշադիր նայել ու միանգամից աչքի կընկնի, որ նկարում պատկերվածը կին է՝ երկար մազերով, նուրբ դիմագծերով: Դեն Բրաունը նշում է նաև, որ Հիսուսն ու աջ կողքին նստած մարդը կազմում են “M” տառը, որը կարող է խորհրդանշել Մարիամ Մագդաղենացուն կամ Ամուսնություն (Mary Magdalene and Matrimony): Սակայն այս վարկածը շատերի կողմից մերժվում է, պնդելով, քանի որ Հովհաննես առաքյալն ամենաերիտասարդն է եղել, ապա նկարում պատկերվածը նա է: Ենթադրվում է, որ դա Վինչին եղել է “Priory of Sion” խմբի առաջնորդը, որի նպատակն է եղել գաղտնի պահել Մարիամ Մագդաղենացու և Հիսուսի ամուսնությունը:

2.Աջից Բարդուղեմեոսը, Հակոբոս կրտսերը և Անդրեասն են նստած: Բոլորը զարմացած են, Անդրեասը ձեռքերը վերև է բարձրացրել, կարծես թե ուզում է ցույց տալ, որ մի պահ կանգ առնեն բոլորը:

3. Հաջորդիվ նստած են Հուդան, Պետրոսն ու Հովհաննեսը: Եթե ուշադիր նայենք Հուդայի դեմքին, կտեսնենք, որ իր դեմքը ստվերում է, ձեռքին էլ մի փոքրիկ քսակ (թվում է՝ արծաթներով լի): Պետրոսն ակնհայտորեն զայրացած է ինչ-որ մի բանի վրա, իսկ կանացի տեսք ունեցող Հովհաննեսն էլ թվում է, թե ուշաթափվում է:

Реклама
Рубрика: Հայոց լեզու

Փոխադարձ դերանուն

Փոխադարձ դերանուն (տեսանյութով) — Fatum բանաստեղծությունից դուրս բեր անձնական, ցուցական, փոխադարձ դերանունները, ձևաբանորեն վերլուծիր:

FATUM

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա (անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական) հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու (փոխադարձ դերանուն, սեռական)։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար (փոխադարձ դերանուն, տրական) կապված և բաժան։

Ես (անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) ու դու (անձնական դերանուն, երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական) էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար (փոխադարձ դերանուն, տրական),
Միշտ իրար (փոխադարձ դերանուն, տրական) հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Рубрика: Հայոց լեզու

 Ցուցական դերանուն

 Ցուցական դերանուն (տեսանյութով) — Խրատից դուրս բեր անձնական և ցուցական դերանունները՝ նշելով դեմքը, թիվը, հոլովը:

Երջանկություն դժոխքում

Բուդդան ուներ մի սովորող, որի անունը Դեվադատտա էր և որը միշտ ընդդիմանում էր իր (անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի թիվ, սեռական) Ուսուցչին, դրա (ցուցական դերանուն, երկրորդ դեմք, եզակի թիվ, սեռական) համար էլ նրան (անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի թիվ, տրական) գցեցին գեհենի կրակը:

Մի անգամ Բուդդան ուղարկեց իր (անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի թիվ, սեռական) սովորող Անանդուին նրա (անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի թիվ, սեռական) մոտ մի հարցով.

Դու (անձնական դերանուն, երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական) հանգի՞ստ ես (անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) ապրում գեհենի կրակում:

Դեվադատտան,որը այդ ժամանակ վառվում էր գեհենի կրակում, պատասխանեց.

-Թեև իմ (անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ, սեռական) մարմինը դժոխքում է,բայց զգում եմ ինձ (անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ, տրական) այնպես, իբր գտնվում եմ Դհիանում — բարձրագույն դրախտում, իմ (անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ, սեռական) սիրտը երբեք այսքան հանգիստ չի եղել և ուրախ:

Այդ ժամանակ Բուդդան նորից Անանդուին ուղարկեց հարցով.

-Պատրաստվո՞ւմ ես (անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) այդ տեղից-գրվում է կպած ելնել:

Ես (անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) Գեհենից դուրս չեմ գա մինչև այն ժամանակ,մինչև էստեղ չի իջնի Բուդդան: