Рубрика: Ֆիզիկա

Լեոնարդո դա Վինչիի գաղտնիքները

Без названия

Լեոնարդո դա Վինչին ծնվել է ապրիլի 15-ին, 1452-թ ԱնչիանոՖլորենցիայի Հանրապետությունում իտալական Վերածննդի կարկառուն ներկայացուցիչներից էր՝ նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, մաթեմատիկոս, նախագծող, հայտնագործող, երկրաբան և գրող: Դա Վինչին համարվում է նաև Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ՝ անհագ հետաքրքրությունների ու հնարամիտ երևակայության տեր մարդ: Նա բոլոր ժամանակների մեծագույն նկարիչն է, ինչու չէ, նաև բացառիկ տաղանդ ունեցող մարդկանցից մեկը:  Լեոնարդոն դա Վինչին, անկասկած, մեծ անձնավորություն է եղել։ Վերածննդի մեծագույն արվեստագետներից մեկը, «ունիվերսալ մարդու» վառ օրինակ։

Մեծն Լեոնարդո դա Վինչիի 20 իմաստուն մտքերը

Շարժումը՝ յուրաքանչյուր կյանքի հիմքն է։

Երկաթը ժանգոտում է, երբ չի օգտագործվում, կանգ առած ջուրը նեխում է կամ ցրտին սառչում։ Իսկ մարդու խելքը չօգտագործելով՝ չորանում է։

Խղճալի է այն աշակերտը, ով չի անցնում իր ուսուցչին։

Մեկ օրում հարստանալ ցանկացողը՝ կախաղան կհանվի մեկ տարվա ընթացքում։

Առյուծի համար նույնպես պատահում են ոչ երջանիկ օրեր, երբ ամեն ինչ թարս ու շիտակ է գնում և ամեն քայլափոխին անհաջողություններ են պատահում։

Իրական սերը բացահայտվում է դժբախտությունների պահին։ Ինչպես ճրագը՝ որքան մութ է գիշերը, այնքան ավելի պայծառ է այն վառվում։

Մեկ անգամ փորձարկիր թռիչքը՝ և քո աչքերը հավերժ ուղղված կլինեն երկնքին։ Մեկ անգամ գտնվելով երկնքում, ամբողջ կյանքդ ստիպված կլինես կարոտել այն։

Ով ապրում է վախի մեջ՝ նա մահանում է վախից։

Երբ ես մտածում էի, որ սովորում եմ ապրել՝ իրականում սովորում էի մահանալ։

Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարվում է հաստատակամությամբ։

Ավելի լավ է հարգանքից զրկված լինել, քան հոգնել օգուտ բերելուց։

Վիրավորելով ուրիշին՝ դու քո մասին հոգ չես տանում։

Մեր ծնողներից մենք ստացել ենք մեծագույն նվեր՝ կյանք։ Նրանք կերակրել և մեծացրել են մեզ՝ չխնայելով ոչ սեր և ոչ ջանք։ Եվ հիմա, երբ նրանք ծեր են և հիվանդ՝ մեր պարտքն է առողջացնել և հոգ տանել նրանց մասին։

Հիրավի նա, ով չի գնահատում կյանքը՝ արժանի չէ դրան։

Բնությունն այնպես է ամեն ինչի մասին հոգ տարել, որ ամենուր կարող ես սովորելու բան գտնել։

Խորհուրդ հարցրու նրանից, ով կարողանում է հաղթել ինքն իրեն։

Խրատիր ընկերոջդ երբ միայնակ եք, և գովիր, երբ մարդկանց մեջ եք։

Երիտասարդության փայփլուն գեղեցկությունը խամրում է՝ չափազանց ճոխ և շատ զարդերից։

Երջանկությունը բաժին է հասնում նրան, ով շատ է աշխատում։

Բնության մեջ, ամեն ինչ իմաստուն կերպով մտածված և կառուցված է, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և այս իմաստության մեջ է կյանքի մեծագույն արդարությունը։

Այս ունիկումի տաղանդի նոր սահմաններ են բացահայտում մեր առջև՝ նրա  թվայնացված և համացանցում բաց հասանելիությամբ տեղադրված անատոմիական էսքիզները, որոնք նա պատկերել է տեքստային նշումներով: 400 տարվա ընթացքում այս հավաքածուն ոչ մի տեղ չի ցուցադրվել, իսկ այսօր, մարդկային մարմնի այս նկարները հասանելի են դարձել ի շնորհիվ Royal Collection Trust բրիտանական կազմակերպության:

1

Ինչպես և այդ ժամանակների այլ նկարիչներ, Լեոնարդո դա Վինչին ուսումնասիրում էր մարդկային և կենդանիների մարմնի կառուցվածքը պրակտիկ ճանապարհով, ներկա գտնվելով դիահերձմանը: Նրա էսքիզներն ու նշումները այսօր էլ են զարմացնում իրենց մանրամասնությամբ և ճշգրտությամբ:

23

Էսքիզներից կարելի է եզրակացնել, որ դա Վինչիին հետաքրքրում էր մարդկային մարմնի կառուցվածքը: Նա գծում էր դրանք ինչպես ճարտարապետներն են էսքիզներ գծում: Վարպետորեն կատարված պատկերները ուղեկցվում են մեկնաբանություններով՝ ուշադրություն դարձրեք, վարպետը մեկնաբանությունները գրում էր հայելային:

 

 

 

4

Պատկերելով մարդկային մարմնի բաղադրիչները, դա Վինչին հայտնաբերում է համաչափության ներդաշնակություն, այստեղ բացահայտելով առանցքներ, հարթություններ և շրջաններ…

5678

Այս էսքիզներում մանրամասն և հերթականությամբ պատկերված են ոսկորները, մկանները, անոթները, ներքին օրգանները՝ ամենայն մանրամասնությամբ:

9252423222120191817161513121110

«Մոնա Լիզայի» գաղտնիքը բացահայտված է: Ամերիկյան նկարիչը հայտարարել է, որ կարողացել է վերծանել Լեոնարդո Դա Վինչիի ծածկագիրը: Այն ինչպես պարզվել է իրենից ներկայացնում է երեք գլուխ՝ առյուծի, բիզոնի և կապիկի: Դրա համար հարկավոր էր ընդամենը շուռ տալ նկարը կողքի վրա:

«Վերջին ընթրիքը»

«Վերջին ընթրիք» որմնանկարը Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից է, որը նա ստեղծել է 15-րդ դարում Միլանի «Սանտա Մարիա» մենաստանում: Նկարում պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ իր աշակերտների հետ վերջին ընթրիքի ժամանակ: Լեոնարդոն պատկերել է 12 աշակերտի, քանի որ ընթրիքի ժամանակ Հիսուսն ասում է, որ աշակերտներից մեկն իրեն կդավաճանի:

Շատ հանճարներ պնդում են, որ նկարում կոդավորված փաստեր կան:

1. Ամենակարևոր բանալին, որ Լեոնարդոն թողել է, ըստ Դեն Բրաունի («Դա Վինչիի կոդը» գրքի հեղինակ), այն է, որ Հիսուսի աջ կողմում նստած աշակերտը Մարիամ Մագդաղենացին է: Իրոք, բավական է ուշադիր նայել ու միանգամից աչքի կընկնի, որ նկարում պատկերվածը կին է՝ երկար մազերով, նուրբ դիմագծերով: Դեն Բրաունը նշում է նաև, որ Հիսուսն ու աջ կողքին նստած մարդը կազմում են “M” տառը, որը կարող է խորհրդանշել Մարիամ Մագդաղենացուն կամ Ամուսնություն (Mary Magdalene and Matrimony): Սակայն այս վարկածը շատերի կողմից մերժվում է, պնդելով, քանի որ Հովհաննես առաքյալն ամենաերիտասարդն է եղել, ապա նկարում պատկերվածը նա է: Ենթադրվում է, որ դա Վինչին եղել է “Priory of Sion” խմբի առաջնորդը, որի նպատակն է եղել գաղտնի պահել Մարիամ Մագդաղենացու և Հիսուսի ամուսնությունը:

2.Աջից Բարդուղեմեոսը, Հակոբոս կրտսերը և Անդրեասն են նստած: Բոլորը զարմացած են, Անդրեասը ձեռքերը վերև է բարձրացրել, կարծես թե ուզում է ցույց տալ, որ մի պահ կանգ առնեն բոլորը:

3. Հաջորդիվ նստած են Հուդան, Պետրոսն ու Հովհաննեսը: Եթե ուշադիր նայենք Հուդայի դեմքին, կտեսնենք, որ իր դեմքը ստվերում է, ձեռքին էլ մի փոքրիկ քսակ (թվում է՝ արծաթներով լի): Պետրոսն ակնհայտորեն զայրացած է ինչ-որ մի բանի վրա, իսկ կանացի տեսք ունեցող Հովհաննեսն էլ թվում է, թե ուշաթափվում է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s