Рубрика: Գրականություն, Եղիշե Չարենց

Չարենցյան օրեր

Չարենց

 

Յուրաքանչյուր ժողովածուն ունի իրեն բնորոշ, մյուսներից տարբեր զգացմունքային դաշտը: Կարդացեք և պատկերեք այն՝ մեջբերելով տողեր:

Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.

  1. Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները: Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան»ժողովածուն: Անգիր — «Լուսամփոփի պես աղջիկ»:
  • Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Կապույտ-ի ժողովածուն ցույց է տալիս հանգստություն, խաղաղություն, և կարծես Չարենցը այն գրելիս եղել է հոգեպես հանդարտ խաղաղ և մոռացել է իր բոլոր հոգսերի մասին և հիշում էր միայն իրեն հանգստացնող բաները: Քնարական հերոսը միշտ կապույտը նմանեցնում էր իր քրոջը, կարծես իր քույրը խաղաղություն է բերում, կարծես նա կարոտում է իր քրոջը և անհնդատ հիշում է նրան:

  • Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Ոսկի-ն ժողովածուն ավելի պայծառ էր, աշխույժ էր, խառը և աղմկոտ: Քնարական անհնդատ արև ասելով ուզենում էր ասել, որ նա ուրախ է, պայծառ և շատ էներգիայով լցված: Ինձ ավելի շատ դուր եկավ կապույտ-ի ժողովոծուն այնտեղ ամեն բան հանգիստ էր հասարակ, հասկանալի, իսկ այստեղ ինչ-որ այդքան էլ հասկանալի աշխուժություն չեր, այս ժողովածուն կարդալով ես ավելի շատ անհանգիստ եմ դառնում քան հանգիստ, սիկ կապույտ-ի ժողովածուն հանգստեցնում էր, տանում էր քեզ այլ աշխարհ և դու հասկանում էիր, որ ազատ էր այլ ոչ թե կապանքներով կապված:

  • Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Մանուշակագուն-ի ժժողովածուն իմ կարծիքով կապույտ-ի և ոսկի-ն ժողովածուների խարնուրդն է, այստեղ ավելի շատ խավար է, կա տագնապ և միասին աստացվում է մայրամուտ: Նա մայրամուտ բառը օգտագօրծում էր, որպես տագնապ և հանգստություն, նա խառնելով ստացել է մայրամուտ, իսկ մայրամուտը մանուշակագույն է: Երևի մանուշակագույնը գրելիս նա ավելի շատ եղել է տխուր, տրտմած և հիշել է իր մռայլ օրերը, նա մշուշի մեջ է եղել, իսկ մանուշակագույնը խորհրդանշել է իր տագնապ և խաղաղություն:

  1. «Տեսիլաժամեր» շարքը

Այս շարքը շատ հանգստացնող, թեթև և անգամ թախծոտ էր: Այստեղ քնարական հերոսը շատ թախծոտ էր, տագնապալից և մտածկոտ: Նա շատ էր խոսում աշնան մասին ինչը նկարագրում էր նա թախիծը, տագնապը, մտածկոտությունը: Այս շարքում որգեշնչվում էր մոխրագույն և ոսկոգույն գույները: Մոխրագույնը, որպես տագնապ, իսկ ոսկեգույնը, որպես թախիծ և մտածկոտություն:

Ես նստում էի անմարդ բուլվարում`
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:

Ու անթա՛րթ, անթա՛րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ —
Հավիտենության կապույտ դաշտերում:

Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ…

  1. «Ողջակիզվող կրակ» ժողովածու

Այս շարքը կարդալիս ես հասկացա, որ քննարական հերոսը զգում էր ինչ-ով վախ, առհամարանք, հուսահատություն և ինչ-որ բան նրան հուշում էր, որ նա պարտվեց, սա վերջն էր և նա հուսահատությունից կրկնում էր Մահ բառը ինչը նրա մոտ ասոցացվում էր վերջ… Ես այս շարքը կներկեի մուգ գույներով սև,սպիտակ և մոխրագույն: Սև գույնով կներկեի առհամարանքը, որովհետև ինձ համար չկա առհամարանքից վատ բան այս աշխարհում, իսկ մոխրագույնը ինձ համար դա հուսահատությունն է, իսկ սպիտակը ինձ համար դա վախն է, որովհետև սպիտակի իր լույսով, գույնով պակում է ամեն բան և դու չես կարողանում դուրս գալ նրա թակարդներից:

Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ:

Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր, —
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:

Ծի՛ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր, —
Հոգիդ փռի՛ր արձակ, ո՜ղջ աշխարհը գրկիր…

Անրջորեն ապրի՜ր տիեզերքում հրափ —
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ

Առավոտ շարքը Չարենցը շատ պայծառ էր, լիցքերով լի, ուրախ, կարծեց իր գիշերվա մթության մեջ դուրս էր եկել մի պայծառ կարմիր առվոտ: Նա հուր, փառք, լույս բառերն էր շատ օգտագործում: Ես այս շարքը կներկեի կարմիր և դեղին, կարմիրը որպես  հուր և փառք, իսկ դեղինը որպես լույս:

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՜ւր ես,
Բրոնզե փա՜ռք ես,
Բրոնզե փա՜յլ —
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՛ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը —
Մեր վերքերը
Հրաբույր —
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՛ր ես,
Ու բոսո՛ր ես,
Քաղցր քո՜ւյր…

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ —
Բայց ափսո՛ս որ
Դու հեռո՛ւ ես —
Դու ուրու ես
Արևառ

(Հայաստանին)
Հազար ու մե վերք ես տեսել — էլի՜ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՜ կտեսնես:

Աշնան քաղած արտի նման` հազա՛ր զոհերի
Չհավաքած բե՜րք ես տեսել — էլի կտեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք ես տեսել — էլի՜ կտեսնես:

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան —
Ինչքա՛ն հանճար, խելք ես տեսել — էլի՜ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՜ր Հայաստան,
Հազա՛ր ու մե ե՜րգ ես տեսել — էլի՜ կտեսնես:

Տաղարան շարքում Չարենցը ցուցադրում էր իր սերը դեմի Հայաստանը, նա ցույց էր տալիս, թե որքան շատ է սիրում մեր մեծերին, իր երկիրը, իր Հայաստանը: Իմ կարծիքում նա այստեղ զգում էր անգամ կարոտ, սեր և հարազատ ոգեշնչում: Ես այս շարքը կներկեի դեղին և կապույտ գույներով: Դեղինը որպես սեր և արազատ ոգեչնչում, իսկ կապույտը որպես կարոտ:

Նախագծի բարձր գնահատականի համար

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s