Рубрика: Հայոց լեզու

Ժխտական դերանուն

Ժխտական դերանուն — Բանաստեղծությունից դուրս բեր նախ ժխտական, հետո մնացած բոլոր դերանունները:

ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ԵՍ ԼՈԿ ՀԻՄԱ

Դու (անձնական, երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական) ասում ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական), թե սառել եմ,
Բոլո՜ր-բոլո՜ր կրակներըս ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) վառել եմ
Ու հիմա էլ… մթան մեջ եմ ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) խարխափում։
Իսկ ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) կասեմ ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) քայլել եմ,
Երբ որ մութ էր՝ ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) փայլել եմ,
Բայց չեմ խաբել ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) ոչ ոքի ու չեմ խաբում։
Ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական) չեմ խաբել ո՛չ մի (ժխտական, գոյականի լրացում) խոսքով,
Ո՛չ մի (ժխտական, գոյականի լրացում) երգով կամ ակնարկով.
Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել եմ, բայց չեմ խաբել,
Երկու հարկով բարձր եմ ապրել,
Ցած եմ իջել երկու հարկով,
Իջել-ելել, սակայն երբեք չեմ խարխափել։
Թե երբևէ (անորոշ, բայի լրացում) խարխափել եմ՝
Խարխափում եմ ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղակի) լոկ հիմա,
Թե երբևէ (անորոշ, բայի լրացում) սարսափել եմ՝
Սարսափում եմ ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, ուղղակի) լոկ հիմա,
Միայն հիմա՛, երբ չգիտեմ՝
Դու (անձնական, երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական) եղե՞լ ես (անձնական, առաջին դեմք, եզակի թիվ ուղղակի) , կա՞ս, թե չկաս,
Միայն հիմա՛, երբ զգո՛ւմ եմ,
Հասկանո՛ւմ եմ ու սարսափո՜ւմ,
Թե առանց քեզ (անձնական, երկրորդ դեմք, եզակի թիվ, տրական) , իմ(անձնական, առաջին դեմք, եզակի թիվ, սեռական) կորա՜ծըս,
Այս աշխարհի ինչն է պակաս…

Реклама
Рубрика: Հայոց լեզու

 Անորոշ դերանուն

Անորոշ դերանուն — Հատվածից դուրս բերել անորոշ և արդեն անցած բոլոր դերանունները:

Երբ որևէ (անորոշ, բայի լրացում) բան չկար, որով վարձատրեին նրա (անձնական, երրորդ դեմք, եզակի թիվ, սեռական,) աշխատանքը— ճաշի ավելցուկ և այլն— խանութպանները սովորություն դարձրին նրան (անձնական, երրորդ դեմք, եզակի թիվ, տրական) վարձատրել փողով։ Իսկ այդ փողն իսկական չէր, կտրում էին լրագրից մի կտոր և տալիս էին նրան (անձնական, երրորդ դեմք, եզակի թիվ, տրական), թե՝

— Մոսես ախպար, էսի փարա է, պահե՛, հաց կառնես։

Մոսես ախպարը խնամքով պահում էր լրագրի կտորն իբրև փող, պահում էր ծոցի մեջ, հենց մարմնի և շապկի արանքում։ Բացի լրագրի կտորից՝ տալիս էին և պապիրոսի թղթի շապիկը։ Սա արդեն ավելի մեծ փող էր համարվում, որովհետև պատկերազարդ էր լինում և ավելի կանոնավոր կտրված։

Рубрика: Հայոց լեզու

Որոշյալ դերանուն

Որոշյալ դերանուն — Բանաստեղծությունից դուրս բերել արդեն անցած բոլոր դերանունները, ձևաբանորեն վերլուծել:

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ (որոշյալ, հայցական),
Ամենին (որոշյալ, հայցական) մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս  ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից (որոշյալ, բացառակ) հեռանալ,
Ամենին (որոշյալ, հայցական) մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ (որոշյալ, հայցական),
Ամենին (որոշյալ, հայցական) մոռանա՜լ…
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Հեռանալ…

Рубрика: Պատմություն

Կիլիկյան Հայաստանի տնտեսությունը

Սիս

Կիլիկիան գտնվում էր Արևելք-Արևմուտք ցամաքային և ծովային տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Գտնվելով Միջերկրական ծովի ափին, ուներ լավ զարգացած տնտեսություն։ Միջերկրական ծովի ափերին գտնվող նավահանգիստները տարանցիկ առևտրի համար շատ հարմար դիրք ունեին: Այն գտնվում էր Արևելքը Միջերկրական ծովին միացնող առևտրային ուղիների վրա։ Հատկապես կարևոր էր համեմունքների առևտուրը։ Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով, որոնք մեծապես նպաստեցին արհեստագործության զարգացմանը: Քաղաքների վերելքի գործում որոշակի դեր խաղացին խաչակրաց արշավանքները, որոնց շնորհիվ Արևելք-Արևմուտք առևտրական հարաբերություններն էապես աշխուժացան:

Կիլիկյան Հայաստանի քաղաքային կյանքի աշխուժացման և առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև Մոնղոլական կայսրության ստեղծումը: Դրա տարածքով անցնող կարավանային առևտրի ճանապարհների մի մասն ավարտվում էր մոնղոլների դաշնակից Կիլիկիայում: Այստեղի նավահանգիստներից էլ ապրանքները ծովով տեղափոխվում էին Եվրոպա:

Լևոն Բ թագավորի գահակալման ընթացքում Կիլիկիան ավելի մերձեցավ Եվրոպայի հետ։ Նա որոշակի ազատություններ շնորհեց Պիզայի, Ճենովայի, վենետիկցի և ֆրանսիացի առևտրականներին։

Կիլիկյան Հայաստանի նշանավոր քաղաքներից էին Սիսը, Տարսոնը, Ադանան, Այասը, Մսիսը, Կոռիկոսը, Մամիստրա քաղաքները միջազգային առևտրի կարևորագույն վայրեր էին։ Բոլոր քաղաքները գտնվում էին արքունի տիրույթների մեջ և այդ պատճառով կոչվում էին թագավորական քաղաքներ:

Քաղաքների մեջ որպես վարչական և մշակութային կենտրոն առանձնանում էր Սիս մայրաքաղաքը: Այստեղ էին գտնվում հայոց արքունիքը, դրամատունը, գանձարանը, օտարերկրյա դեսպանությունները: Սիսը 1292-1441թթ. եղել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրը:

Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը։ Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271 թվականին։ Ահա ինչպես է նա նկարագրում Այասը.

Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը։ Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271 թվականին։ Ահա ինչպես է նա նկարագրում Այասը.

Նրանք (Կիլիկյան Հայաստանը) ունեն մի քաղաք ծովի ափին, որ կոչվում է Լայաս (Այաս) որտեղ մեծ առևտուր է տեղի ունենեում: Քանզի դուք պետք է իմանաք, որ բոլոր համեմունքները, ոսկյա իրերն ու մետաքսե հագուստը, և այլ թանկարժեք իրեր բերվում են այս քաղաք: Եվ Վենետիկի ու Ճենովայի և այլ քաղաքների առևտրականները գալիս են այստեղ վաճառելու բարիքներ, և գնելու իրենց անհրաժեշտ ապրանքներ: Եվ եթե ուրիշները իրեր գնելու համար ճամփա են ընկնում հեռու (Արևելք), ապա առևտրականները գալիս են Լայաս (Այաս) կոչվող քաղաք, որտեղ կարող են գտնել ամեն ինչ:

Արտաքին և ներքին առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն էր Այասը: Այն անվանում էին «Հայոց թագավորի նավահանգիստ»: Այասի առևտրական նշանակությունը հատկապես բարձրացավ, երբ խաչակիրները կորցրեցին Անտիոք և Աքքա նավահանգիստները: Այասը մնաց Ասիա մայրցամաքի միակ մեծ առևտրական կենտրոնը, որը գտնվում էր քրիստոնյաների ձեռքին: Նրա առևտրական մրցակիցը Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստն էր:

Կիլիկյան Հայաստանն Արևելք-Արևմուտք առևտրին մասնակցում էր իր գյուղատնտեսական և արհեստագործական ապրանքներով: Արտահանում էին երկաթ, գունավոր մետաղներ, շինափայտ, հացահատիկ, բուրդ, ձիեր: Առևտրի զարգացմանը նպաստում էին Հայոց թագավորների կողմից եվրոպացի վաճառականներին տրված առևտրական արտոնությունները: Այսպես` 1201թ. արտոնություններ ստացան ջենովացիները, իսկ 1271 թ.՝ վենետիկցիները:

Քաղաքային բնակչության նշանակալից մասը զբաղվում էր արհեստագործությամբ: Արհեստավորները ստեղծում էին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները (եղբայրություն): Քաղաքի սահմաններում միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին մեկ համքարության մեջ: Համքարության անդամ էին դառնում այն արհեստավորները, որոնք ունեին սեփական արհեստանոց: Նրանք ունեին վարպետի կոչում: Արհեստանոցում նրանց օգնում էին ենթավարպետները և աշկերտները: Նրանք վարպետ կարող էին դառնալ արհեստագործական որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո:

Կիլիկյան Հայաստանում զարգացած էին մետաղամշակությունը, պղնձագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կաշեգործությունը և զանազան այլ արհեստներ:

Արհեստի և առևտրի զարգացման համար խիստ կարևոր էր նաև դրամաշրջանառության ճիշտ կազմակերպումը: Դրամների թողարկումը սկսվել էր դեռևս Ռուբինյան իշխանության շրջանում և շարունակվել մինչև պետության կործանումը: Հիմնական դրամական միավորը արծաթե դրամն էր: Քիչ չէին նաև պղնձե դրամները: Արծաթե դրամը, որը կոչվում էր թագավորական, օգտագործել են նաև այլ երկրներում:

Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ, մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:

Կիլիկիայում պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ: Լավ համբավ են ունեցել այստեղ բուծված ձիերը, որոնք նաև արտահանվում էին:

Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար հանդես էին գալիս մեկ կամ մի քանի փոքր գյուղեր: Համայնքը կարգավորում էր ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ:

Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար համայնքին պատկանող հողերը բաժանվում էին երկու խմբի՝ համայնական և ընտանեկան: Համայնական մշակելի հողերի և արոտավայրերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր ընտանիքների միջև՝ ըստ շնչերի թվի:

Համայնքն ուներ որոշակի ինքնավարություն և գյուղի ներքին կյանքի հետ կապված հարցերն ինքն էր տնօրինում:

Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի: Գյուղական քահանան զբաղվում էր համայնքի հոգևոր կյանքով: Նա էր տնօրինում ծննդյան, հարսանիքի, թաղման և այլ արարողությունները: Եկեղեցուն կից սովորաբար կար դպրոց, ուր գյուղի երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել և երգել:

Աղբյուր`

Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկյան Հայաստանի տնտեսությունը

Գյուղական համայնքը

Կարծիք`

Իմ կարծիքով Կլիկիայի տնտեսությունը շատ ակտիվ և արդյունավետ էր: Կիլիկյան քիչ-քիչ կարողացավ զարգացնել իր տնտեսությունը, համգործակցել այլ երկրների հետ և վերջում դարձավ ամենալավ տնտեսություն ունեցող երկներից մեկն: