Рубрика: Պատմություն

Կիլիկյան Հայաստանի տնտեսությունը

Սիս

Կիլիկիան գտնվում էր Արևելք-Արևմուտք ցամաքային և ծովային տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Գտնվելով Միջերկրական ծովի ափին, ուներ լավ զարգացած տնտեսություն։ Միջերկրական ծովի ափերին գտնվող նավահանգիստները տարանցիկ առևտրի համար շատ հարմար դիրք ունեին: Այն գտնվում էր Արևելքը Միջերկրական ծովին միացնող առևտրային ուղիների վրա։ Հատկապես կարևոր էր համեմունքների առևտուրը։ Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով, որոնք մեծապես նպաստեցին արհեստագործության զարգացմանը: Քաղաքների վերելքի գործում որոշակի դեր խաղացին խաչակրաց արշավանքները, որոնց շնորհիվ Արևելք-Արևմուտք առևտրական հարաբերություններն էապես աշխուժացան:

Կիլիկյան Հայաստանի քաղաքային կյանքի աշխուժացման և առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև Մոնղոլական կայսրության ստեղծումը: Դրա տարածքով անցնող կարավանային առևտրի ճանապարհների մի մասն ավարտվում էր մոնղոլների դաշնակից Կիլիկիայում: Այստեղի նավահանգիստներից էլ ապրանքները ծովով տեղափոխվում էին Եվրոպա:

Լևոն Բ թագավորի գահակալման ընթացքում Կիլիկիան ավելի մերձեցավ Եվրոպայի հետ։ Նա որոշակի ազատություններ շնորհեց Պիզայի, Ճենովայի, վենետիկցի և ֆրանսիացի առևտրականներին։

Կիլիկյան Հայաստանի նշանավոր քաղաքներից էին Սիսը, Տարսոնը, Ադանան, Այասը, Մսիսը, Կոռիկոսը, Մամիստրա քաղաքները միջազգային առևտրի կարևորագույն վայրեր էին։ Բոլոր քաղաքները գտնվում էին արքունի տիրույթների մեջ և այդ պատճառով կոչվում էին թագավորական քաղաքներ:

Քաղաքների մեջ որպես վարչական և մշակութային կենտրոն առանձնանում էր Սիս մայրաքաղաքը: Այստեղ էին գտնվում հայոց արքունիքը, դրամատունը, գանձարանը, օտարերկրյա դեսպանությունները: Սիսը 1292-1441թթ. եղել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրը:

Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը։ Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271 թվականին։ Ահա ինչպես է նա նկարագրում Այասը.

Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը։ Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271 թվականին։ Ահա ինչպես է նա նկարագրում Այասը.

Նրանք (Կիլիկյան Հայաստանը) ունեն մի քաղաք ծովի ափին, որ կոչվում է Լայաս (Այաս) որտեղ մեծ առևտուր է տեղի ունենեում: Քանզի դուք պետք է իմանաք, որ բոլոր համեմունքները, ոսկյա իրերն ու մետաքսե հագուստը, և այլ թանկարժեք իրեր բերվում են այս քաղաք: Եվ Վենետիկի ու Ճենովայի և այլ քաղաքների առևտրականները գալիս են այստեղ վաճառելու բարիքներ, և գնելու իրենց անհրաժեշտ ապրանքներ: Եվ եթե ուրիշները իրեր գնելու համար ճամփա են ընկնում հեռու (Արևելք), ապա առևտրականները գալիս են Լայաս (Այաս) կոչվող քաղաք, որտեղ կարող են գտնել ամեն ինչ:

Արտաքին և ներքին առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն էր Այասը: Այն անվանում էին «Հայոց թագավորի նավահանգիստ»: Այասի առևտրական նշանակությունը հատկապես բարձրացավ, երբ խաչակիրները կորցրեցին Անտիոք և Աքքա նավահանգիստները: Այասը մնաց Ասիա մայրցամաքի միակ մեծ առևտրական կենտրոնը, որը գտնվում էր քրիստոնյաների ձեռքին: Նրա առևտրական մրցակիցը Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստն էր:

Կիլիկյան Հայաստանն Արևելք-Արևմուտք առևտրին մասնակցում էր իր գյուղատնտեսական և արհեստագործական ապրանքներով: Արտահանում էին երկաթ, գունավոր մետաղներ, շինափայտ, հացահատիկ, բուրդ, ձիեր: Առևտրի զարգացմանը նպաստում էին Հայոց թագավորների կողմից եվրոպացի վաճառականներին տրված առևտրական արտոնությունները: Այսպես` 1201թ. արտոնություններ ստացան ջենովացիները, իսկ 1271 թ.՝ վենետիկցիները:

Քաղաքային բնակչության նշանակալից մասը զբաղվում էր արհեստագործությամբ: Արհեստավորները ստեղծում էին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները (եղբայրություն): Քաղաքի սահմաններում միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին մեկ համքարության մեջ: Համքարության անդամ էին դառնում այն արհեստավորները, որոնք ունեին սեփական արհեստանոց: Նրանք ունեին վարպետի կոչում: Արհեստանոցում նրանց օգնում էին ենթավարպետները և աշկերտները: Նրանք վարպետ կարող էին դառնալ արհեստագործական որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո:

Կիլիկյան Հայաստանում զարգացած էին մետաղամշակությունը, պղնձագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կաշեգործությունը և զանազան այլ արհեստներ:

Արհեստի և առևտրի զարգացման համար խիստ կարևոր էր նաև դրամաշրջանառության ճիշտ կազմակերպումը: Դրամների թողարկումը սկսվել էր դեռևս Ռուբինյան իշխանության շրջանում և շարունակվել մինչև պետության կործանումը: Հիմնական դրամական միավորը արծաթե դրամն էր: Քիչ չէին նաև պղնձե դրամները: Արծաթե դրամը, որը կոչվում էր թագավորական, օգտագործել են նաև այլ երկրներում:

Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ, մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:

Կիլիկիայում պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ: Լավ համբավ են ունեցել այստեղ բուծված ձիերը, որոնք նաև արտահանվում էին:

Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար հանդես էին գալիս մեկ կամ մի քանի փոքր գյուղեր: Համայնքը կարգավորում էր ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ:

Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար համայնքին պատկանող հողերը բաժանվում էին երկու խմբի՝ համայնական և ընտանեկան: Համայնական մշակելի հողերի և արոտավայրերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր ընտանիքների միջև՝ ըստ շնչերի թվի:

Համայնքն ուներ որոշակի ինքնավարություն և գյուղի ներքին կյանքի հետ կապված հարցերն ինքն էր տնօրինում:

Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի: Գյուղական քահանան զբաղվում էր համայնքի հոգևոր կյանքով: Նա էր տնօրինում ծննդյան, հարսանիքի, թաղման և այլ արարողությունները: Եկեղեցուն կից սովորաբար կար դպրոց, ուր գյուղի երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել և երգել:

Աղբյուր`

Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկյան Հայաստանի տնտեսությունը

Գյուղական համայնքը

Կարծիք`

Իմ կարծիքով Կլիկիայի տնտեսությունը շատ ակտիվ և արդյունավետ էր: Կիլիկյան քիչ-քիչ կարողացավ զարգացնել իր տնտեսությունը, համգործակցել այլ երկրների հետ և վերջում դարձավ ամենալավ տնտեսություն ունեցող երկներից մեկն:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s