Рубрика: Ղազարոս Աղայան, Գրականություն

Աղայանական ընթերցումներ

աղայան

Ապրիլի 3-6

7-րդ դասարան

Բնությունը համաչափություն և կանոնադրություն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարմանց մեջ այդ հրաշալի ներդաշնակությանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթության արվեստը…

Ուսումնասիրում ենք Ղ.Աղայանի մանկավարժական հայացքները:

Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:

Ղ. Աղայանի մանկավարժունթյունը շատ նման է մեր դպրոցի մանկավարժությանը: Ղ. Աղայանը կողմ է եղել միշտ, որ երեխաները խաղեր խաղան, մարզվեն, զբոսնեն, շրջագայություններ անեն, մենք նույնպես այդպես ենք, մենք նույնպես կողմ ենք: Ղ. Աղայանը նաև կողմ էր բնության մաքրությանը, բնության խնամքին և ամեն բան բնության հետ կապված: Մենք նույնպես տնկում ենք բույսեր, ծառեր, թփեր, խնամում ենք բույսերին, մաքրում ենք մեր տարածքը…Նա նաև կողմ էր ազատ մտքին, ազատությանը, երեխայի ստեղծագործ մտքին, երևակայությանը: Մենք նույնպես այդպես ենք մենք ազատ ենք, բոլոր ձևերով, թե մտքով, թե երևակայությամբ և, թե ֆիզիկապես:

Կարդալ Աղայանի Երկու խոշոր չարիք հոդվածը:

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Այս երկու խոշոր չարիքն նրա մասին էր, որ երեխաներին չի հետաքրքրում սովորել հին սիստեմով, երեխաներն ցանկանում են մի նոր բան, ինչ-որ հոտաքրքիր ուսում, որպեսզի նրանք սկսեն սովորել ավելի հետաքրքրված և ցանկանալով այլ ոչ թե պարտադիր:

  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Այդ չարիքի առաջացման պատճառներն է ուսուցիչներն, որովհետև նրանք չեն ցանկանում երեխաներին սովորեցնել ինչ-ոչժր նոր բան, նրանք չունեն երևակայություն, չեն կարողանում դասը ավելի հետաքրքիր և ժամանակակից ստեղծել, որպեսզի երեխան սկսի հաճույքով անել: Նրանք աշխատում են հին սիստեմով, նրանք կարող են ստեղծել ժամանակակից, բայց մեկ է նրանք աշխատում են չոր ու ցամաք հին սիստեմով ինչը ոչ մի երեխայի չի հետաքրքրում և ինձ թվում է նրանց նույնպես չի հետաքրքրում:

  • Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Աղայանը առաջարկում է, որ ուսուցիչները սկսեն երեխաներին սովորեցնել նոր, ժամանակակից սիստեմով, որպեսզի դասաժամերն անցնեն ավելի հետաքրքիր, հաճելի, ազատ, որպեսզի երեխաներն կարողանան արտահայտել իրենց միտքն ազատ, առանց կաշկանդվելու, որպեսզի երեխաներն դասրին զգան իրենց ինչպես ձուկը ջրում  և այդպես դասերը կանցնեն ավելի հաճելի և երեխաներն կսկսեն հետաքրքրվել և հաճույքով սովորել և արտահայտել իրենց մտքերն ազատ:

  • Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:

Իմ կարծիքով կան որոշ դպրոցներ, որ ժամանակակից սիստեմով են սովորում, ավելի հետաքրքիր է լինում դասերն, օրինակ մեր դպրոցն իսկական ստեղծագործ դպրոց, իսկը Ղ. Աղայանի երազած դպրոցն է: Մենք միշտ ստեղծում ենք հետաքրքիր դաս, մենք սբաղվում ենք այն ամենով ինչը մեզ հետաքրքրում են, ինչով մենք հետաքրքրվում ենք: Բայց չհաշված մի քանի դպրոցներին, որոնք մինչև հիմա աշխատում են հին  սիստեմով իմ դուրը չեն գալիս այդպիսի դպրոցներն, որովհետև իմ կարծիքով նրանք երեխաներին պահում են վանդակի մեջ և ոչ մի ավելորդ շարժում, ավելորդ արարք չեն կարող անել, օրինակ` ես երբեք չէի կարողաալ սովորել այդպիսի դպրոցում, որովհետև դու չես կարողանում ազատ լինել, ճախրել ինչպես թռչունը, լողալ ջրում ինչպես ձուկը, փայլել ինչպես աստղերը…

Ինձ համար երկու խոշոր չարիքն է մարդկանց առհամարությունն և փողոցային խոսելաձևն:

Հազարան Բլբուլ

Վերլուծություն

Այս պատմվածքը կարդալով ես հասկացա, որ պետք է միշտ գոհ լինել, ամեն բանին նայել լավ կողմից, բոլորին լավություն անել և այդ ժամանալ այդ լավությունը քեզ հետ կգա: Պետք է բոլորից և բոլորին ամեն բանի համար շնորհակալ լինել կարևոր չե նա քեզ քիչ օգնեց կարևորը օգնեց, կարևոր չէ ջուրը դառն է կարևոր է քո ծարավը հագեցրեց, կարևոր չէ ապրում ես փոքր տանը կարևորը ապրում ես և դա էլ ունես, հակառակ դեպքում կարող էիր դա էլ չունենալ, մի խոսքով միշտ է պետք է շնորհակալ լինել կյանքից, շնորհակալ լինել քեզնից, շնորհակալ լինել ամեն չնչին առարկային, ամեն չնչին գործին, պետք է բոլորին, ամեն բանին շնորհակալ լինել:

Ղազարոս Աղայանի հեիաթները — լրացուցիչ ընթերցանություն:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s