Рубрика: Կենսաբանություն

Հետաքրքիր փաստեր ոզնիների մասին

Vozni-3-768x512.jpg

Սովորական ոզնիների մարմնի երկարությունը 20-25 սմ Է, պոչինը՝ 2 — 3, 5 սմ։ Փորի մորթին գորշ Է։ Առավել տարածված են նախկին Թումանյանի, Ստեփանավանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի և Աբովյանի շրջաններում, հիմնականում՝ անտառներում, այգիներում, թփուտներում, գետերի ափերին և կիսաանապատներում։ Ակտիվ են գիշերը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով)։ Օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատներին։

Փաստ 1: Ոզնիները երկիր մոլորակի վրա  հայտնվել են 15 մլն տարի առաջ:

Փաստ 2: Միջին վիճակագրական ոզնու վրա կա 10 հազար փուշ: Դրանք թարմանում են երեք տարին մեկ: Փշներն աճում են բավականին երկար` մոտ մեկ տարի:

Փաստ 3: Ոզնին ունի 36 ատամ, որոնք ինչպես մարդկանց մոտ, կարող են թափել ծերության հասկանում:

Փաստ 4: Ոզնիները բոլորից շատ են տառապում տիզերի խայթոցներից: Ոզնիներին տիզերից ազատվելուն խանգարում են փշերը, և դրա համար դիմում են խորամանկության` իրենց վրա դնելով ծխախոտի մնացորդներ, որպեսզի թունավորեն մակաբույծներին:

Փաստ 5: Համաճարակաբանության մեջ գոյություն ունի «ոզնու ժամ» հասկացությունը: Այն տիզերի քանակն է, որոնք ոզնին հավաքել էր անտառում մեկ ժամ վազելիս: «Ոզնու ժամի» հաշվառումը գիտնականներին օգնում է պարզել տիզային էնցեֆալիտի բնական օջախները:

Փաստ 6: Ոզինիների ձմեռային քունը տևում է 128 օր: Քնած ժամանակ նրա մարմնի ջերմաստիճանը հասնում է 2 աստիճան` ըստ Ցելսիուսի (նորմալ պայմաններում այն 34 աստիճան է): Քնած ոզնիների շնչառությունը դանդաղ է` մեկ րոպեում առավելագույնը 8 արտաշնչում-ներշնչում:

Փաստ 7: Ոզնիների մեծ մասը պոչ ունի: Իհարկե, շատ կարճ` 3 սմ, այդ պատճառով այն տեսանելի չէ փշերի արանքից:

Փաստ 8: Չնայած ոզնիները կարող են գույները տարբերել, բայց նրանք կիսակույր են: Դրա փոխարեն լավ լսողություն և համի զգացողություն ունեն:

Փաստ 9: Ականջներով ոզնիներն իրենց «եղբայրներից» տարբերվում են նրանով, որ վտանգի դեպքում դժկամությամբ են գնդակի տեսք ընդունում: Ոզնիների այս տեսակը չափազանց արագ է վազում:

Փաստ 10: Ոզնիներն իմունիտետ ունեն թույների դեմ, թեև հատուկ չեն որսում այդ օձերին: Սակայն եթե հնարավորություն ընձեռնվի, ոզնին մեծ հաճույքով կխեղդի օձին:

Փաստ 11: Ոզնիների վրա չեն ազդում ամենաուժեղ թույները:

Փաստ 12: Ոզնիները մուկ չեն որսում, դա միֆ է: Նրանք չեն կարող այդքան արագ վազել մկների հետևից:

Փաստ 13: Մանկական գրքերում հաճախ կարելի է տեսնել ոզնու, որն իր մեջքին տանում է խնձոր: Իրականում ոզնիներն իրենց փշերի վրա չեն դնում ոչ խնձոր, ոչ սունկ: Նրանք ֆիզիկապես ի վիճակի չեն այնպես պտտվել, որպեսզի դա անեն:

Փաստ 14: Ոզնիները հեշտ են ընտելանում և «ընկերություն» անում տնային կենդանիների հետ:

Փաստ 15: Սերբիայում ժողովրդական բժշկության մեջ ոզնու մեզը օգտագործում են որպես հարբեցողության դեմ միջոց:

Փաստ 16: Տապակած ոզնին գնչուների ավանդական ուտեստն է:

Փաստ 17: Հին Հռոմում ոզնու մորթին օգտագործել են որպես սանր` ոչխարի մորթին սանրելու համար:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s