Рубрика: Պատմություն

Հարյուրամյա պատերազմ

guerre-de-cent-ages.jpg

Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարածքային վեճերը XIV դարում պատերազմական գործողությունների առիթ դարձավ։ Պատմության մեջ այն հայտնի է Հարյուրամյա պատերազմ կամ Ֆրանսիայի և Անգլիայի գոտեմարտ անվանումով։ Անգլո-ֆրանսիական տարածքային վեճերը առաջացել էին դեռևս XI դարում։ Ֆրանսիայի հյուսիսում հաստատված վիկինգների առաջնորդ դուքս Վիլհելմը գրավեց Անգլիան։ Վիլհելմը իրեն հռչակեց Անգլիայի թագավոր։ Նա Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նորմանդիա դքսությունը միացրեց Անգլիային։ Շուտով անգլիական գահն անցավ Վիլհեմլի թոռանը՝ Ֆրանսիայի Անժու մարզի կոմս Հենրիխին։ Նրան պատկանող ֆրանսիական տիրույթները ևս անցան Անգլիային։ Շուտով Հենրիխը ամուսնացավ Աքվիտանիայի դքսության թագուհու հետ։ Աքվիտանիան, որպես օժիտ միացավ Անգլիային։ Փաստորեն ֆրանսիացի թագավորները մնացին ձեռնունայն։ Անգլիան Ֆրանսիայում ունեցավ առավել շատ տարածքներ քան Ֆրանսիան։

Այս տարածքների համար հերթական վեճը բռնկվեց 1337 թվականին։ Անգլիացիները ունեցան առաջին տարածքային ձեռքբերումները 1346 թվականին։ 1346 թ. անգլիական դինամիտը մտավ Ֆրանսիայի խոշոր նավահանգիստներից մեկը։ 1346 թ. օգոստոսին Կալե նավահանգիստը անձնատուր եղավ Անգլիային։ 1356 թ. Պուատիեի մոտ խոշոր պատերազմ տեղի ունեցավ։ Անգլիացիները գրոհել էին ծովից և մտել Պուատիե։ Այստեղ ֆրանսիացիները ջախջախվեցին և ֆրանսիացի թագավորը գերի ընկավ։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքը բռնակցվեց Անգլիային։

1415 թ. Անգլիական բանակը նախահարձակ եղավ Ֆրանսիայի դեմ։ Նույն թվականի սեպտեմբերին Անգլիական բանակը առանց դժվարության մտավ Լիլ և պաշարեց մայրաքաղաք Փարիզը։ Կնքվեց Փարիզի պայմանագիրը, որով Ֆրանսիան կորցնում էր իր անկախությունը։ Ըստ Փարիզի պայմանագրի Լիլը, Օռլեանը, Սևրը, Ռեյմսը և Փարիզը անցնում էին Անգլիային։ Այս պարագայում արդեն ձևավորվեց Անգլիայի նոր անվանումը Մեծ Բրիտանիան։

Կնքված պայմանագրով Ֆրանսիան կորցրեց իր անկախությունը։ Ֆրանսիայի ազատության համար սկսվեց ազատագրական պայքար՝ Ժաննա դ’Արկի գլխավորությամբ։ Ժաննա դ’Արկը գյուղացի աղջիկ էր։ Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել Ֆրանսիան ազատագրելու համար։ Ժաննան հանդիպեց Ֆրանսիայի թագավոր Կարլոս Խիզախի հետ և զորք խնդրեց, գրավված Օռլեանը պաշարելու համար։ Ֆրանսիական բանակը Ժաննայի գլխավորության ազատագրեց Օռլեանը։ Այնուհետև ֆրանսիական զորքը Կարլոսի գլխավորությամբ մտավ Ռեյմս, որտեղել Կարլոսը օծվեց թագավոր։ Ֆրանսիան վերականգնեց իր անկախությունը։ Պատերազմը շարունակվեց նոր եռանդուն փուլով։ Ֆրանսիական բանակին քարոզվում էր հայրենասիրություն։

1429 թվականին Կարլոսը գահընկեց արվեց։ Գահին բազմեց Կարլոսի որդին Լուի Կարլոսը։ Լուի Կարլոսի գլխավորությամբ 1432 թ.-ին ֆրանսիական հեծելազորը պարտության մատնեց Սրբազան Հռոմեակաան Կայսրության կայսր Օտտո IV-ին։ Այս ամենը արդեն վախեցնում էր Անգլիայի թագավորին։ 1433 թվականին կնքված պայմանագրով Ֆրանսիայում գերմանական նվաճված հողերը վերադարձվում էր ֆրանսիացիներին (Լիոնը, Փարիզը, Նանտը )։ 1438 թ.-ին Կորսիկա կղզին Ֆրանսիայի արևմուտքով անցավ Ֆրանսիային։ 1447 թ.-ին Ֆրանսիայի տարածքում գտնվող երկու դքսությունները՝ Նորմանդիան և Աքվիտանիան հետ վերադարձվեցին, իսկ 1449 թ.-ին այն լուծարվեց և Ֆրանսիան դարձավ գլխավոր իշխանության տերը։ 1453 թ. կնքվեց անգլո-ֆրանսիական հաշտության պայմանագիր։ Անգլիացիներին Ֆրանսիայում մնաց միայն Կալե նավահանգիստը։ Պատերազմը տևել է 116 տարի (ընդմիջումներով)։ Պատերազմի առաջին փուլը (Էդվարդի պատերազմ) շարունակվել է 1337 — 1360 թթ., երկրորդը (Կարոլինգյան պատերազմ)` 1369—1389 թթ., երրորդը (Լանկաստերյան պատերազմ)` 1415 — 1429 թթ., չորրորդը՝ 1429 — 1453 թթ. «Հարյուրամյա պատերազմ» եզրը ստեղծվել է հետագայում պատմաբանների կողմից։

500px-Lenepveu,_Jeanne_d'Arc_au_siège_d'Orléans.jpg

Ժաննա դ’Արկ

Ծնվել է հավանաբար 1412 թ. հունվարի 6-ին՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում՝ աղքատ գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։ Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողությունների, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։ 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել Ֆրանսիան։ 1428 թ. անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց Օռլեան քաղաքը։ Ֆրանսիայի գահի թագաժառանգ Շառլը փակվել էր Շինոնի ամրոցում և գրեթե ոչինչ չէր ձեռնարկում իր թագավորական լիազորությունների հաստատման համար։ Նույն ժամանակամիջոցին Ժաննան սկսում է հավատալ, որ իրեն երևացող տեսիլքները հրամայում են նրան գնալ Օռլեան և թոթափել պաշարումը։ Ժաննան դիմում է տեղական թագավորական զորքերի հրամանատար Ռոբեր դը Բոդրիկուրին՝ համոզելով նրան տրամադրել պահակազոր, որը կուղեկցի իրեն թագաժառանգի մոտ։ 1429 թ. մարտի 6-ին կայանում է Ժաննայի և թագաժառանգի հանդիպումը։ Սկզբում Ժաննային կասկածով են ընդունում, սակայն քիչ անց Շառլը հավատում է, որ նա ուղարկվել է Աստծո կողմից։ 1429 թ. ապրիլին թագաժառանգի կողմից տրամադրված զորքով Ժաննան շարժվում է Օռլեան և համառ մարտերի արդյունքում 1429 թ. մայիսի 8-ին հանում պաշարումը։ Իր ղեկավարությամբ ֆրանսիական զորքերը հասնում են մի շարք հաղթանակների՝ հունիսի վերջին շարժվելով դեպի հյուսիս։ Ժաննայի և զորքերի ուղեկցությամբ Շառլը մտնում է Ռեյմս քաղաք, որի տաճարում 1429 թ. հուլիսի 17-ին կայանում է Շառլի թագադրության արարողությունը։ Նա գահ է բարձրանում Շառլ VII անունով։

Ժողովրդավարական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թ. մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։ Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում։ Ժաննա դ’Արկը մեղավոր է ճանաչվում՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թ. մայիսի 30-ին նա այրվում է Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Մահապատիժը իրականացնողները երկու անգամ նորից են այրել արդեն մահացած մարմինը՝ չցանկանալով, որ նրա մարմնից մնացորդներ մնան ու մասունք դառնան։

Belagerung_von_Calais_1346-1347

Կալեի պաշարում

Սլյոյսեի ճակատամարտում ֆրանսիական նավատորմի ջախջախումից հետո Էդուարդ III-ը արշավանքներ կազմակերպեց դեպի Նորմանդիա, որոնք ավարտվեցին 1346 թվականին Կրեսեի ճակատամարտում անգլիացիների հաղթանակով։ Ֆրանսիայում այդ ժամանակ Էդուարդի բանակը օգնություն և զորավիգ ուժ խնդրեց Ֆլանդրիայից և այդ պատճառով նրա զինվորները տեղափոխվեցին երկրի հյուսիս։ Անգլիական նավերը թողեցին Նորմանդիան և վերադարձան տուն։ Անգլիական բանակը ամրացված նավահանգստի կարիք ուներ, որտեղ նրա բանակը կարող էր համալրվել։

Կալեն միանգամայն հարմար էր Էդուարդի նպատակներին։ Քաղաքը ուներ կրկնակի բերդապարիսպներ և ամրակուռ քաղաքային պարիսպներ՝ կառուցված հարյուր տարի առաջ։ Կալեն կարևորագույն նպատակակետ էր, որի միջոցով Էդուարդը կարող էր ապահովել վերահսկողություն Լա Մանշում:

Էդուարդի զինվորները Կալեին մոտեցել են 1346 թվականի սեպտեմբերին: Քաղաքի զանգվածային ամրապնդումը չի կարող լինել հեշտ հաղթահարելի։ Էդուարդը օգնություն էր ստանում Անգլիայից և Ֆլանդրիայից: Ֆիլիպ VI-ը չի կարողացել կանխել Անգլիայից զինամթերքի մատակարարումը։

Նոյեմբերին անգլիացիները սկսեցին քաղաքի թնդակոծումը, որին հաջորդեց զինվորների կողմից բերդաքաղաքի պարիսպների ապաստակումը՝ աստիճանների միջոցով։ Սակայն այդպես էլ անգլիացիները չկարողացան հասնել առավելության։ Հուսահատված Էդուարդը ընդհատել է հարձակումը և պաշարման անցել միայն 1347 թվականին: Այնուամենայնիվ, Ֆիլիպ թագավորը շարունակեց զորավառժություններ անցկացնել անգլիական դիրքերի մոտակայքում։ Ֆրանսիացիները չկարողացան դուրս մղել անգլիական ուժերին։

Օգոստոսի 1-ին քաղաքում վառվել են ազդանշանային լույսերը, որոնք տեղեկացնում էին անգլիացիներին, որ քաղաքի բնակիչները պատրաստ են հանձնվել։ Նախկինում Էդուարդը առաջարկել էր դադարեցնել պաշարումը այն դեպքում, երբ նրան կբերեին Կալեի քաղաքային դարպասների բանալիները, ինչպես նաև քաղաքի վեց ղեկավարներին մահապատժի ենթարկելու իրավունքը։ Նրա պայմանը կատարվել է, սակայն խորհրդականները և նրա կինը համոզել են արքային, որպեսզի նա չխնայի Կալեի բնակիչներին։

Աղբյուր`

Հարյուրամյա պատերազմ

Կատեգորիա:Հարյուրամյա պատերազմի գործիչներ

Ժաննա դ’Արկ

Կատեգորիա:Հարյուրամյա պատերազմի ճակատամարտեր

Կալեի պաշարում

Կարծիք`

Իմ կարծիքով պատերազմն շատ երկար, հզոր, բախումներով լի և մարտական էր: Պատերազմի գործիչներց ինձ ամենաշատը դուր եկավ Ժաննա դ’Արկը , որովհետև նա աղջիկ լինելով, չվախենալով, քաջությամբ գնաց և մասնակցեց այդ հարյուրամյա պատերազմին, իսկ նրա թագավորը փոխարենը իրեն հարգեր, պաշտպաներ և նրան քաջալերեր, նա իրեն դավաճանեց, որովհետև բոլորը սիրում էին Ժաննա դ’Արկին, բոլորը նրան էին հարգում, վեր դասում և պաշտպանում, իսկ այդ բանից, որ ժողովուրդը Ժաննա դ’Արկին ավելի շատ էին ուշադրություն դարձնում քան թագավորին նա դավաճանեց, բայց ախր նա կարող էր հպարտալ, ուրախանալ որ իր երկրում կա այդպիսի քաջ, անվախ և հզոր աղջիկ, ով պատրաստ է գնալ պատերազմի և ոչնչից չի վախենում:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s