Рубрика: Մխիթար Գոշ, Պատմություն

Մխիթար Գոշ

Mkhitar_Gosh.jpg

Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվական, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել 1120-30-ական թվականներ։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ նա տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացավ Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են,և հարաբերություններն այնքան են լարվել,որ դրան անդրադարձել է անգամ Մխիթար Գոշը․

Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նոր Գետիկի վանքը գտնվում է Այրարատ նահագնից հյուսիս-արևելք այժմյան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ 1207 թվականին Զաքարե ամիրսպասալարը Անի քաղաքում Արևելյան Հայաստանի եկեղեցական ժողով է գումարում՝ հաստատելու Սիսի ժողովի կանոնները՝շարժական սեղանի թույլտվության մասին, որպեսզի զինվորականները ևս պատարագի հնարավորություն ունենան, Մխիթար Գոշը չի գալիս իր հիվանդության պատճառով, սակայն այն հոգևորականները, ովքեր դեմ էին այս որոշմանը դիմեցին Մխիթարին նրա ներկայություն ապահովելու համար։ Վերջինս տեղի տալով հոգևորականների խնդրանքին ներկա գտնվեց Անիի եկեղեցական ժողովին։

Մխիթար  Գոշի գրչին են պատկանում մատենագրության տարբեր ճյուղերին վերաբերող մեկ տասնյակից ավելի աշխատություններ: Կիրակոս Գանձակեցին վկայում է, որ մեծ վարդապետը թողել է, որպես «յիշատակ և արձան գերեզմանի», իմաստախոհ գրքեր՝ հօգուտ ուսումնասերների: Այդ գործերն են. «Գիրք Դատաստանի» (Դատաստանագիրք), «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի մարգարէի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա» (մեզ չի հասել), «Առակք», «Շարք հայրապետացն Աղուանից»,  «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատական», «Փիլոնի Յաղագս նախախնամութեան բան առաջին առ Աղեքսանդրոս Գօշին ասացեալ պատճառ», «Ճառ ի յարութիւն Ղազարու», «Տաղ», «Ներբողեան ասացեալ ի նոր վկայն կոչեցեալ Խոսրով», աղոթքներ:

Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մխիթար Գոշի անունը հիշել են հարգանքով ու ակնածանքով, նրան դասել հայող եռամեծ վարդապետների շարքը, մեծարել «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաորն և մեծ իմաստուն գիտությամբ» պատվանուններով։ Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետակում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում)։ Գոշը իր գիտական ժառանգությամբ համապատասխանում էր ժամանակի հրամայականին։ Սելջուկ-թուրէերի արշավանքներից հետո հայ իշխանները միավորելով իրենց ուժերը կարողացել էին վերականգնել հայոց անկախ պետականությունը։ Զաքարե ամիրսպասալարը կապեր էր հաստատել Կիլիկիայի հայկական թագավորության հետ։ Վերահաստատելով հայոց անկախ պետականությունը անհրաժեշտ էր օրենքների ժողովածու և այստեղ էր, որ հանդես եկավ Գոշը իր Դատաստանագրքով։

Դարեր շարունակ «Գիրք Դատաստանի»-ն կիրառվել է ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում, հայ գաղթավայրերում՝ Լեհաստանում, Ռուսաստանում (Ղրիմ, Աստրախան), Վրաստանում, Հնդկաստանում, Սուդանում: Պահպանվել են Դատաստանագրքի բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը, այդ թվում՝ հնագույնը (ձեռագիր դ 488), պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ հրատարակվել է 1880 թ-ին: Թարգմանվել և հրատարակվել է լատիներեն, լեհերեն, հայատառ ղփչաղերեն, վրացերեն, ռուսերեն:
Բացառիկ արժեքավոր է նաև Մխիթար Գոշի առակների ժողովածուն, որով XII դարի հայ գրականություն է մուտք գործել առակը՝ որպես ժողովրդական բանարվեստի տեսակ: Ժողովածուն բաղկացած է 190 առակից, որոնք զետեղված են 3 գլխավոր բաժիններում՝ «Առակք բարոյականք», «Առակք առասպելականք» և «Առակք ստեղծականք»: Առակներում հիմնականում արծարծվել են հասարակական ու կենցաղային խնդիրներ, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերություններ:

Դժբախտաբար, չվերականգնվեց հայոց անկախ թագավորությունը։ Հայոց իշխանական տները անկում ապրեցին մի կողմից սելջուկների մյուս կողմից մոնղոլների արշավանքների ներքո։ Մովսես Խորենացու նման Մխիթար Գոշը նույնպես մտահոգված էր երկրի բոլոր ուժերի համախմբմամբ։ Այդ կապակցությամբ Գոշը, ներկայացնելով հյուսիսից արևելյան Հայաստանի 12-րդ դարի 60-70-ական թվականներին, միաժամանակ մեղադրում է հայ իշխաններին, որոնք չմիավորվեցին օրհասական պահերին, ինչպես նաև չվերականգնեցին հայոց անկախ թագավորությունը։ Այսպիսով Մխիթար Գոշը հիմք դրեց մի ժառանգության, որը հետագայում տարածում էր ստանալու ամբողջ աշխարհում և հասնելու էր նրան, որ ճանաչվի և ներառվի հզոր երկրների օրենսդրական ժողովածուներում։

Похожее изображение

Գոշը ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակով. դրվատել է առաքինությունը, ծաղրել թերությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանել է չարիքը, մերժել պատերազմները, արդարացրել միայն հայրենապաշտպան կռիվը:
Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թ-ին, Վենետիկում: Թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն:
Մխիթար Գոշի «Յայտարարութիւն»-ը («Արարատ», 1900, էջ 497–504, 162–568, 1901, էջ 55–61, 121–127), որը հայագիտության մեջ հայտնի է նաև «Գծագրութիւն… յաղագս Վրաց» և «Թուղթ առ վրացիսն՝ յաղագս ուղղափառութեան հաւատոյ» անուններով, հեղինակի կարևոր դավանական երկասիրությունն է: Այն վրացի մատենագիր Արսեն Վաչեսձեի «Դոգմատիկոն»-ի «Երեսուն գլուխ հայոց հերձվածք»  գլխում հայերին ներկայացված մեղադրանքների պատասխանն է: Թղթի նպատակն է ներկայացնել հայոց դավանանքն ու ծիսակարգը, բացատրել դրանց յուրահատկությունները և ցույց տալ, որ հայերը, ինչպես և հույներն ու վրացիները, հերձվածողներ չեն: Երկն աչքի է ընկնում ազգամիջյան համերաշխության և կրոնական հանդուրժողականության ոգով և, այդ առումով, շահեկանորեն տարբերվում նույն ժամանակի հույն և վրացի հեղինակների՝ հայերին և Հայ առաքելական եկեղեցուն ուղղված հայհոյախառն գրություններից
Միջնադարում Գոշի մասին հյուսվել են բազմաթիվ պատմություններ, որտեղ նա սրբացվել է:
1993 թ-ին սահմանվել է ՀՀ Մխիթար Գոշի մեդալ:
Մխիթար Գոշի արձանը կանգնեցվել է Մատենադարանի առջև, Երևանում նրա անունով կոչվել է համալսարան, Տավուշի մարզում՝ վանք և գյուղ: 

Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձորքաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։

Աղբյուր`

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշ

 

Կարծիք`

Իմ կարծիքով Մխիթար Գոշը շատ տաղանդավոր, խելացի, խոհուն և իմաստուն մարդ էր: Նա վաղ ժամանակից մարդկանց սովորեցրել է սովորել, գրել, կարդալ ինչը ոչ բոլորն էին կարողանում ասեմ ավելի կարելի է ասել, ոչ ոք չեր կարողանում: Նա թարգմանություններ է արել, առակներ է գրել մի խոսքով եղել է աշխատասեր և խելացի մարդ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s