Рубрика: Հայոց լեզու

Անցյալ կատարյալ

Ընտրությունը

Երիտասարդ երկրագործը որոշեց ամուսնանալ և ընկերների հետ մի տոնախմբության գնաց, որպեսզի իր համար հարսնացու ընտրի: Այնպիսի գեղեցկուհիներ շուրջպար բռնեցին, որ երիտասարդների աչքերը շաղվեցին, մեկը մյուսից գեղեցիկ: Սիրամարգի քայլքով ճեմում են, ուսերն ուղղում, լավագույնս են իրենց ներկայացնում: Եվ նրանցից միայն մեկը համեստորեն կանգնել էր մի կողմում՝ գլուխը հակած, աչքերը գետնին խոնարհած:

— Ահա՛ իմ ընտրյալը,- նրան ցույց տալով ասաց երկրագործը:

Ընկերները զարմացան նման տարօրինակ ընտրությունից, իսկ երիտասարդը բացատրեց.

— Ախր ես երկրագործ եմ, և սովոր եմ դատել ցորենի հասկերով: Երբ դրանք ուղիղ ու հպարտ կանգնած են այնպես, որ հեռվից երևում են, ապա նման հասկի մեջ ցորեն չկա: Իսկ հացով լի հասկը միշտ ներքև է խոնարհվում այնպես, որ միանգամից չես էլ նկատում այն: Ճիշտ այդպես էլ հարսնացուն է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s