Рубрика: Հայոց լեզու

Սահմանական եղանակ. բաղադրյալ ձևեր

  • Սահմանական եղանակ. բաղադրյալ ձևեր — անկատար, վաղակատար, ապակատար: — Առակից դուրս բեր սահմանական եղանակի բաղադրյալ ձևերը և նշիր նրանց հատկանիշները:

Անհավատ մարդը (առակ)

Աստծուն չհավատացող մի մարդ զբոսնում էր (անկատար անցյալ) անդունդի եզրով: Հանկարծ սայթաքեց ու վայր ընկավ: Ընկնելու ընթացքում նրան հաջողվեց բռնվել փոքր ծառի ճյուղից, որն աճել էր (վաղակատար անցյալ) ժայռի խոռոչում: Ճյուղից կախված և օրորվելով սառը քամուց՝ նա հասկացավ իր անելանելի վիճակը. անդունդի ներքևում մամռակալած գլաքարերն էին (անկատար անցյալ), իսկ վեր բարձրանալու հնարավորություն չկար: Ճյուղից բռնած նրա ձեռքերը թուլանում էին (անկատար անցյալ):

-Այժմ միայն Աստված կարող է () ինձ փրկել, -մտածեց նա: -Ես երբեք Աստծուն չեմ հավատացել (վաղակատար անցյալ), բայց հավանաբար սխալվել եմ (անկատար ներկա): Ի՞նչ եմ կորցնելու:

Նա կանչեց.

-Աստվաˊծ, եթե դու գոյություն ունես, փրկիʹր ինձ և ես կհավատամ քեզ:

Սակայն պատասխան չկար: Նա նորից կանչեց.

-Խնդրո՜ւմ եմ (անկատար ներկա) քեզ Աստվաʹծ: Ես երբեք չեմ հավատացել (անկատար անցյալ) քեզ, բայց եթե դու ինձ հիմա փրկես, ես այս պահից իսկ կհավատամ քեզ:

-Ո´չ, չես հավատա,- հանկարծ ամպերից հնչեց Բարձրյալի ձայնը:

Մարդն այնպես զարմացավ, որ քիչ էր մնում բաց թողներ ճյուղը:

-Խնդրում եմ (անկատար դերբայ) քեզ Աստվա´ծ, -հազիվհազ շարունակեց մարդը, -դու սխալվում ես (անկատար ներկա): Իրականում ես մտածում եմ (անկատար ներկա), որ կհավատամ քեզ:

-Ո´չ, չես հավատա, -կրկին որոտաց Աստծո ձայնը:

Մարդն աղաչում, պաղատում ու համոզում էր (անկատար անցյալ): Վերջապես Աստված ասաց.

-Լավ, ես կփրկեմ քեզ, բայց դրա համար դու պետք է բաց թողնես ճյուղը:

— Ի՞նչ, բաց թողնե՞լ ճյուղը, -ապշահար բացականչեց մարդը: —Կարծում ես (անկատար ներկա)՝ ես խելագա՞ր եմ (անկատար ներկա):

Оставьте комментарий