Рубрика: Գրականություն

Ռեյ Բրեդբերի — պատմվածքներ

ray«Արտասահմանյան գրականություն» շարքից

Ամերիկյան գրող Ռեյ Բրեդբերի — 1920-2012թթ.

Ապրիլի 18-21

7-րդ դասարան

«Գիշերային հանդիպում»

Կարդա առաջին կտորը (լցակայանի ծերունու և Թոմասի զրույցը):

… գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ զարմացիր … — հետաքրքիր միտք է, փորձիր մեկնաբանել՝ համաձայնվելով կամ հակադրվելով:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև երբեք չես կարող ասել վաղը քեզ հետ ինչ կլինի, պետք չէ իմանալ, թե վաղը ինչ է պատահելու, լինելու, որովհետև դրանից միայն քո կյանքն է դառնալու անհետաքրքիր և դու ամեն բանի մասին իմանալու ես և քեզ ոչինչ չի հետաքրքրի:

Որ միտքը դո՛ւ կառանձնացնես: Կարդա, քննարկիր դասարանցիներիդ հետ:

Կարդա երկրորդ կտորը (Թոմասի մտորումները Ժամանակի մասին):

Ինչու՞ է հերոսը Ժամանակը մեծատառով նշում:

Իմ կործիքով նա ժամանակը մեծատառով է նշում, որովհետև ժամանակը շատ թանկ է, ժամանակաը ամենակարևոր բաներից մեկնէ մեր կյանքում և առանց ժամանակի ուղակի հնարավոր չէ ապրել և ամեն վարկյանը թանկ է և պետք չէ այն զուր տեղը ծախսել, որքան կարող ես այն օգտագործիր, հետաքրքիր բբաներով զբաղվիր, որպեսզի ժամանակդ զուր տեղը չկորչի ախր ամեն վարկյանքը թանկ է:

Ժամանակի նկարագրություններից ո՞րն էր, որ դու էլ կարողացար պատկերացնել: Է՞լ ինչի է նման ժամանակը, նրա ձայնը:

Տանը պատմվածքը կարդալ մինչև վերջ:

Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։ Իսկ ի՞նչն է կարևոր…

Կարևորը կատարելն է, կարևորն այն է, որ անես այն ինչը ասել ես: Բառերով կարող ես շատ բան ասել, այց անել դժվար կարողանաս այդ պատճառով պետք է անել, հետո խոսել և գովել:

Ստեղծագործական աշխատանք — Ես ներկան եմ: Իմ աշխարհը ստեղծում են իմ մտքերը:

«Կանաչ առավոտը»

Առաջին կտոր

… նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը… — նկարագրիր մթնող երկինք:

Երկինքը շատ մթնած էր բոլոր կողմերը մութ, սև, մուգ կապույտ, կարծես մթնշաղ լիներ այնքան մութ էր:

Ահա թե ինչ է ծառը — հեղինակի թվարկածներին ավելացրու քոնը: Նկարագրիր զգացողություններդ ծառազուրկ, ասֆալտապատ միջավայրում և սաղարթախիտ, փարթամ բնության գրկում:

Ծառը ինձ համար ամեն ինչ է, ինձ համար այն գեղեցկություն է, բերք, օդ, ստեղծագործ աշխարհ: Ես եթե լինեի մի այնպիսի տեղ, որտեղ չլիներ ծառ, բնություն ես, այնպես չէ, որ կվատանայի, չէի դիմանա ուղղակի ինձ համար կլիներ արտասովոր, անհետաքրքիր, աներանգ, անիրական կարծես լինեի մի դատարկ արկղի մեջ որտեղ ցհկա ոչինչ: Կյանքի հետաքրքրությոը կկորչեր, գեղեցկությունը կկորչեր, օդը ամեն բան կկորչեր: Ինձ համար կլիներ շատ անհետքրքիր:

Հետազոտական աշխատանք — Ծառի պաշտամունք (ընտրել ուղղություններից մեկը և նյութեր հավաքել,ներկայացնել դասարանում):

  • Ծառի պաշտամունքը հին աշխարհում:
  • Ծառի պաշտամունքի «մնացորդներ» ժամանակակից աշխարհում:
  • Կենաց ծառի պաշտամունքը հայերի մեջ:
  • Սրբացված ծառեր:

Երկրորդ կտոր

  • Բացատրել բառերը — նոսր, արգավանդ, ումպ, այլասերվել, ամայի, ընկճվել, արևախանձ, կիսանիրհ, պատիճ, քունք, կենարար, կոհակ, 

նոսր-միմյանցից հեռու գտնվող

արգավանդ-բերրի, պտղաբեր

ումպ-կում

այլասերվել-անբարոյականանալ

ամայի-բնակությունից զուրկ, անբնակ, անշեն

ընկճվել-վհատվել, հուսահատվել

արևախանձ-արևից այրված

կիսանիրհ-քնաթաթախ

պատիճ-մի քանի բույսերի երկար ու նեղ պտուղը, որ երկու մասի Է բաժանվում և իր մեջ ամփոփում Է սերմերը

քունք-գանգի կողքային մասը՝ ականջից մինչև ճակատը

կենարար-կենդանարար, փրկարար

կոհակ-բարձր՝ մեծ ալիք

  • Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքը. …Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել…

Ես համաձայն եմ Թոմասի մտքի հետ, որվհետև պետք չէ երբեք ետ նայել, պետք է միայն գնալ առաջ և միայն առաջ, կարևոր չէ սխալվել ես, թե ոչ պետք չէ ետ գնալ ետ գնալով դու կրկին կսխալվես, իսկ դա կրկնակի անգամ վատ կլինի: Ետ նայելով դու հուսահատվում ես հանձնվում, իսկ եթե միայն առաջ նայես դու կգտնես լուսավոր կետերը, կգտնես քո հույսը և առանց հանձնվելու կշարունակես քո քայլը:

  • Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր … — Կարո՞ղ ես պատկերացնել՝ ինչ խոսքեր էին լսվում այդ ծիծաղի մեջ:

Իմ կարծիքով նա ասում էր զուր չէր իմ աշխատանքը, ես անիմաստ չչարչարվեցի, ես հասա իմ ուզածին, պետք է հավատալ և այդ ժամանակ ամեն ան լավ կլինի, երբեք պետք չէ հանձնվել, որովհետև եթե մի բան ցանկանում ես անել դրա համար պետք է միայն ցանկություն և այդ ժամանակ դու կսկես գործել և պետք է հավատալ, որ ամեն բան լավ է լինելու առանց հավտտ կորցնելու և այդ ժամանակ ամեն բան կստացվի:

  • Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:

Հերոսի հաջողության գաղտնիքն այն է, որ նրանք հավատում են իրենց ուժերին, նրանք չեն հանձնվում, չեն վախենում ոչ մի փորձությունից և առաջ գնալով հաղթահարում են բոլոր փորձությունները:

Ժպիտը

  • Ինչպե՞ս կբնութագրես այն հասարակությունը, որը հերթ կարող է կանգնել ինչ-որ բանի վրա թքելու համար: Համեմատիր այն հասարակության հետ, որտեղ դու ես ապրում:

Հասարակությունը ով կարող է ինչ-որ բանի վրա թքել իմ կարծիքով մերժված, մոռացված, անտեսված է և այդ տառապանքը նա թափում է ուրիշների վրա, ուրիշ բաների վրա և ցույց է տալիս այն զգացմունը ինչը տարիներ առաջ իրեն էին արել, բայց պետք չէ քո տառապանքը թափել ուրիշի վրա, կամ ուրիշ բանի վրա ախր նա ինչ կապ ունի քո դժբախտության հետ: Մեր հասարակության մեջ էլ կան այդպիսիններն, բայց դրանք էլ են անցնովի բաներ և ամեն բան կնկնի իր տեղ, համենայդեպս իմ հասարակությունը այդպիսին չէր ինչպիսն ՓԹոմի հասարակությունն էր:

  • Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ։ — Ի՞նչ ապուրի մասին է խոսքը: Իսկ հիմա՞ ինչ ենք անում:

Ապուրը նա նկատի ուներ, որ բոլորին խառնել էին իրար, խառնաշփոթ սարքել, լավ մարդկանց տանջում էին, մարդկանց օգտագործում էին, փշացնում էին և այդ ամենից փոխվեցին բոլոր մարդիկ, փոխվեց աշխարհը և սերունդը փչացավ: Իսկ հիմա մենք փորձում ենք ուղղել այդ սխալը, այդ խառնաշփոթը, փորձում ենք մարդկանց երջանկացնել, հիմա ամեն բան փոխվել է, հիմա կյանքն է հեշտացել և զզվելի ապուր եփող մարդկանցից քիչ-քիչ ազատվում ենք ինչը ավելի լավ մեզ համար:

  • Քո կարծիքով ինչու՞ հենց ժպիտը ընկավ Թոմի ձեռքը: Ժպի՞տն է փրկվելու ճանապարհը, թե դու այլ ճանապարհ ես պատկերացնում:

Թոմի ձեռքը ընկավ ժպիտը, որովհետև նրան պակասում էր ժպիտը, նա պետք էր ժպտալ, որպեսզի կարողնար ապրել այլ ձև, այլ կյանքով, այլ ոչ թե իր հասարակության նման թչվառ: Իմ կարծիքով, եթե ամեն մեկը իր համար ժպտա, անհոգ ապրի մենք կկարողանանք փրկել մի անբողջ մոլորոկ տանջանքից, տառապանքից, ցավից և դավից: Ժպիտը կարող է փոխել աշխարհը մարդկանց և մարդկանց դարձնել ավելի խաղաղ, բարի և անհոգ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s