Рубрика: Կենսաբանություն

Հետաքրքիր փաստեր թիթեռների մասին

golubianka-babochka-4-640x457.jpg

  • Թիթեռները անմահության, երջանկության և սիրո սիմվոլ են:
  • Թիթեռները պատկանում են Թեփուկաթևավորների կարգին, որն ընդգրկում է շուրջ 158570 տեսակներ:
  • Թիթեռների գեղեցիկ և յուրօրինակ թևերն իրականում թափանցիկ են: Պարզապես դրանք ծածկված են թեփուկներով, որոնք անդրադարձնում են արևի ճառագայթները և գունավորում են հաղորդում թևերին:
  • Թիթեռների օրգաններից կառուցվածքով ամենաբարդը աչքերն են, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 6000 պարզ աչիկներից:
  • Այս միջատները սննդի համը զգում են դրա վրա կանգնելով, քանի որ նրանց համազգաց ընկալիչները գտնվում են առջևի վերջույթների ծայրերին:
  • Եվրոպական երկրներում հիանում են այս միջատների գեղեցկությամբ, իսկ Չինաստանում, Հնդկաստանում և Հարավային Ամերիկայի որոշ երկրներում թիթեռներն օգտագործվում են որպես սնունդ:
Реклама