Рубрика: Գրականություն

Պետրոս Դուրյան (արևմտահայ գրականություն)

%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%b5%d5%a1%d5%b61851-1872թթ.

Մարդուն նշանաբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է. Ահ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ. Երգել, աղոթել ու սիրել…

Դեկտեմբերի 12-16

7-րդ դասարան

Լճակ

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Ինչո՞ւ ապշած ես, լճա՛կ,
Ու չեն թռվռում քո ալիքները,
Միթե քո հայլու մեջ նեղսրտած,
Գեղեցկուհի նայեց։

Եվ կամ միթե զմայլվում են,
Ալիքները քո երկնքի կապույտից,
Եվ այն ամպերը լուսափթիթ,
Որոնք նման են քո փրփուրին։

Մելամաղձոտ իմ լճակ,
Ուզում եմ քեզ հետ մտերիմ լինել,
Սիրել քեզ,
Գրավվել, լռել ու խորհել։

Որքան ունես դու ալիք
Ճակատս այնքան կնճիռ ունի,
Որքան ունես դու փրփուր՝
Սիրտս այնքան վերք ունի։

Այլ եթե գոգիդ թափի
Երկնքի աստղերի խումբ ,
Նման չես կարող լինել դու
Հոգուս՝ որը բոց է անհուն։

Քեզ հետ աստղերը չեն մեռնի,
Ծաղիկները չեն թոռոմի,
Ամպերը չեն թրջի,
Երբ խաղաղ լինեք դու և օդը,

Լճա՛կ, դու ես իմ թագուհին,
Ինձ դողդողացնելով,
Կրկին խորքդ խռով ես պահում,
Ինձ պահում ես դողդողալով։

Շատերը ինձ մերժեցին,
Ասացին քնար ունեմ,
Մեկը՝ գունատ է, գույն չունի,
Մյուսն էլ ասեց՝ մեռնում է։

Ոչ ոք չասաց – «Հե՜յ տղա,
Արդյոք ինչո՞ւ ես մարում,
Երբ դեռ այդքան երիտաասարդ ես,
Արի քեզ սիրեմ, որ չմեռնես»։

Ոչ ոք չասաց՝ «Այս տղայի
Պատռենք սիրտը տըրտմագին,
Նայենք ինչե՜ր գրված կան այնտեղ․․․»
– Այնտեղ հրդեհ կա, ոչ մատյան։

Այնտեղ կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Աիքներդ թող հուզվեն, լճա՚կ,
Անցնեն քո խորքը,
Հուսահատ նայեն․․․

  • Քնարական հերոսի կարծիքով ինչու՞ էր ապշած լճակը. է՞լ ինչը կարող է ապշեցնել լճակին:

Լճակը ապշած էր, որովհետև նա տեսել էր մի գեղեցիկ աղջկա և այդ գեղեցկությամբ հիացել էր, նա ապշել էր այդ աղջկա գեղեցկությամբ:

  • Ի՞նչ նմանություններ էր գտել քնարական հերոսը իր և լճակի միջև: Իսկ տարբերություննե՞ր:

Քնարական հերոսը նման էր լճակին, որովհետև նրանք երկուսն էլ միայնակ էին, բոլորը նրանց մերժում էին և չէին ուզում ընկերանալ իրենց հետ:

  • Ի՞նչ տրամադրություն է տիրում բանաստեղծությունում: Ի՞նչ գույն կներկեիր այս բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությությունում տիրում էր մենակություն: ես այս բանաստեղծությունը կներկեի սպիտակ և բան կապույտ, իմ կարծիքով մենակուցունը արտացոլում է այս գույները:

Սիրեցի քեզ

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
  • Բնութագրիր բանաստեղծության կնոջ կերպարը՝ ընգծելով (առանձնացնելով) այն հատվածները, որոնք առավել վառ են մատնանշում նրա բնութագիրը:
  • Սիրելի կնոջ փոխարեն ի՞նչ էր նախընտրում քնարական հերոսը. ինչու՞:
  • Ըստ տրամադրության՝ քանի՞ մասի կբաժանես բանաստեղծությունը. հիմնավորիր:

Ի՜նչ կ՚ըսեն

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Ինձ ասում են, ինչու ես լուռ
«Օհ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ բռնկվում է,
Որն անհուն է ինձ պես»։

Ինձ ասում են, միշտ տխուր ես».—
«Ինչպես չլինեմ, մեկ-մեկ
Թափվում են գլխիս աստղերը…
Արշալույսը չանցավ սրտիս»։

Ինձ ասում են, պայծառ չես
Լճակի պես մեռած ես,
Դալկահա՛ր դեմքդ ու նայվածքդ»։—
«Օ՜հ, խորն են իմ փրփուրները»։

Ես ինձ ասում եմ, ժամն է հասել,
Քո երկրորդ մոր գնալու,
Գերեզմա՛ն, այնտեղ  գտնես դու
Վարդեր, թրթռում, թռիչք ու աստղեր…»։

  • Ինչպե՞ս ես հասկանում այս արտահայտությունները

ա/ արշալույսի նման անհուն լինել

Նշանակում է լինել պարզ, ազատ, նորասեղծ և մաքուր:

բ/ գլխի աստղերը հերթով թափվել

Բոլոր երազանքներն կորել են, փրվել, իր նպատակներն կորել են:

գ/ փրփուրները հատակում լինել

  • Ինչպե՞ս է քնարական հերոսը վերաբերվում կյանքին ու մահվանը:

Նրա մահը համար դա երկրորդ կյանքն է, նրան թվում է, որ կարող է իր նպատակները, երազնաքները այնտեղ շարհունակել, նա հանգիստ և թեթև է տանում մահը, որովհետև գիտի, որ այնտեղ իրեն ավելի մաքուր, ազնիվ և խաղաղ կյանք է սպասվում:

Նայվածք մը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s