Рубрика: Առակներ, Գրականություն

Ավագ շաբաթ — Հիսուսի առակները

շաբաթ

Նոր գինին հին տիկերի մեջ չի դրվում

Նմանապես, ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես տիկերը կպայթեն. գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան։ Ընդհակառակը, նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են։

Վերլուծություն

Այս առակը մեզ հասկացրեց, որ պետք չէ նոր սերունդը, խառնել հին սերնդի հետ։ Ամեն սերունդ տարբեր ձև է և, եթե խառնվեն հին և նոր սերնդները կստացվի խառնաշփոթ։

 

Հավատի լույսը

Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի, կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։

Վերլուծություն

Այս առակն ուզում էր մեզ ասել, որ եթե դու կարողանում ես դրական բաներ անել, մարդկանց լավություն անել պետք է անել, պետք չէ այն թաքցնել մարդկանցից, որովհետև նրանք դրա կարիքն ունեն: Բայց նաև պետք է շատ հոգով ուժեղ լինել, որպեսզի ծաղրանքներին,հարվածներին, տանջանքներին դիմանալ:

 

Ինչպե՞ս շահեցնել դրամը

(Մտ 25.14-30)

11 Մինչ ժողովուրդը լսում էր նրա ասածները, Հիսուսը շարունակեց իր խոսքը և Երուսաղեմին մոտեցած լինելով ու գիտենալով, որ ժողովուրդը կարծում է, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է, հետևյալ առակը պատմեց նրանց.
12 -Մի ազնվական մարդ կար, որ գնաց հեռու երկիր, որպեսզի թագավորական իշխանություն ստանա և վերադառնա իր երկիրը։ 13 Նախքան մեկնելը կանչեց իր ծառաներից տասը հոգու, յուրաքանչյուրին տասը ոսկի դրամ տվեց և ասաց. «Շահեցրե՛ք այս դրամը, մինչև վերադառնամ»։ 14 Բայց նրա համաքաղաքացիներն ատում էին նրան, ուստի և պատգամավոր ուղարկեցին նրա հետևից՝ ասելով. «Չենք ուզում, որ նա թագավոր դառնա մեզ վրա»։
15 Երբ ազնվականը թագավորական իշխանությունն ստացած վերադարձավ, անմիջապես կանչեց իր ծառաներին, որոնց դրամ էր տվել, իմանալու համար, թե ով ի՛նչ է շահել։ 16 Առաջինը եկավ և ասաց. «Տե՛ր, քո մեկ տվածի դիմաց տասը շահեցի»։ 17 Տերն ասաց. «Ապրե՛ս, բարի՛ ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, քեզ տասը քաղաքների վրա կառավարիչ եմ նշանակում»։ 18 Երկրորդ ծառան էլ եկավ և ասաց. «Քո մեկ տվածի դիմաց հինգը շահեցի»։ 19 Տերն ասաց. «Քեզ էլ հինգ քաղաքների վրա եմ կառավարիչ նշանակում»։ 20 Եկավ երրորդը և ասաց. «Տե՛ր, ահա քո տված դրամը, այն պահել էի մի թաշկինակի մեջ ծրարած։ 21 Վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ քոնը չէ, և հնձում ես, ինչ որ չես սերմանել»։ 22 Տերը նրան ասաց. «Չա՛ր ծառա, քո խոսքո՛վ եմ դատելու քեզ։ Քանի որ գիտեիր, թե ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ իմը չէ, և հնձում եմ, ինչ որ չեմ սերմանել, 23 հապա ինչո՞ւ իմ դրամը շահարկողներին չտվեցիր, քանի որ գիտեիր նաև, թե վերադարձիս այն տոկոսով էի պահանջելու քեզնից»։ 24 Ապա սպասավորներին ասաց. «Վերցրե՛ք սրանից դրամը և տարե՛ք, նրա՛ն տվեք, ով տասնապատիկն է շահել»։ 25 Նրանք ասացին. «Տե՛ր, նա արդեն տասնապատիկն ունի»։ 26 «Իմացե՛ք, -ասաց նա,-ունեցողին ավելիով պիտի տրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենափոքր բաժինն էլ։ 27 Իսկ իմ թշնամիներին, որոնք չէին ուզում, որ թագավոր լինեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք նրանց իմ ներկայությամբ»։

Վերլուծություն

Իմ կարծիքով առակը մեզ ուզում էր հասկացնել, որ եթե ունես սեր, բարություն պետք է բաշխել, պետք չէ թաքցնել և վանել, որովհետև եթե չոգտագործես հետո քեզ համար է վատ լինելու, ոչ ոք քեզ չի աջակցի և չի օգնի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s