Рубрика: Գրականություն

Մակտուբ -ընթերցումներ

մակտուբՀեղինակ՝ Պաուլո Կոելիո

Թարգմանությունը՝ Թամար Ղահրամանյանի

7-րդ դասարան

Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո բլոգում առանձնացնում ենք դուր եկած պատմությունը և վերլուծում. ի՞նչ հասկացա, ինչպե՞ս եմ ես վերաբերվում այդ հարցին, ինչու:

 

Հատված առաջին

Մի անգամ Բուդդան նստել էր իր աշակերտների հետ, երբ նրան մի մարդ մոտեցավ:
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
-Այո՛, Աստված գոյություն ունի,- պատասխանեց Բուդդան:
Նախաճաշից հետո մի ուրիշ մարդ էլ հայտնվեց:
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
— Ո´չ, Աստված գոյություն չունի,- պատասխանեց Բուդդան:
Օրվա վերջում մի երրորդ մարդ Բուդդային նույն հարցը տվեց, և նրա պատասխանն այսպիսին էր.
-Դու ինքդ պիտի քեզ համար որոշես:
-Ուսուցի´չ, բայց դա անմտություն է,- ասաց աշակերտներից մեկը,- դու ինչպե՞ս կարող ես երեք տարբեր պատասխան տալ միևնույն հարցին:
-Որովհետև նրանք տարբեր մարդիկ էին,- պատասխանեց Պայծառատեսը,- և ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով:

 

Վերլուծություն

Ես ընտրեցի այս պատմությունը, որովհետև ես համամիտ եմ այս պատմության հետ, որ ամեն մարդ ամեն բանին հասնում է տարբեր ձևերով: Կան մարդիկ աշխատում են քրտնաջան, ամեն բան անում են, չեն ծուլանում և հասնում են իրենց ուզածին, կան մարդիկ չեն աշխատում, ոչինչ չեն անում, ծուլանում են, աշխատելու փոխարեն նստում են և անգործություն անում և չեն հասնում ոչնչի, իսկ մարդ կան երրորդ տարբերակն, որը իմ ամենասիրելի մարդկանց տեսակն է ի դեպ ես նույնպես այդպես եմ, այդ տեսակը փորձում է անել, չի նստում սպասում, թե երբ է գալու իր մոտ, և չի էլ իրեն կոտորում, հանգստանում է, աշխատում է, չի ծուլանում, այնպես չէ, որ ամեն վարկյան դրանով է զբաղվում, այսինք կարող է լիակատար արված չլինի, բայց գոն է փորձել է չէ այդ մարդը անել, փրոձել է հասնել լավ արդյունքի և դա շատ ողջունելի է:

Հատված երկրորդ

Մի  անգամ՝ առավոտյան,  աշակերտն ու ուսուցիչը   գնում էին դաշտով:  Աշակերտը հարցրեց, թե ինչ սննդակարգ է  հարկավոր  մաքրության հասնելու համար:  Չնայած ուսուցիչը միշտ ասում էր, որ  ամեն սնունդ  սուրբ է,  աշակերտը  դրան  չէր հավատում:

— Պիտի լինի մի հատուկ  ուտելիք, որ մեզ մոտեցնում է Աստծուն,- ասում էր աշակերտը:

— Լավ,  գուցե դու ճիշտ ես:  Օրինակ՝  ահա այն սնկերը,- ասաց  ուսուցիչը:

Աշակերտը  հուզվեց՝  մտածելով, որ սնկերը  պիտի  իրեն տան  մաքրություն և պայծառացում: Բայց երբ  կռացավ,  որ մեկը պոկի,  սարսափած բղավեց.

— Սրանք թունավոր են: Եթե  ես սրանցից  մեկն անգամ ուտեմ,  անմիջապես  կմեռնեմ:

— Այդ դեպքում  ես ուրիշ ուտելիք չգիտեմ, որ քեզ  այդքան արագ  տանի Աստծո մոտ,- պատասխանեց ուսուցիչը:

 

Վերլուծությունն

Ես այս պատմությունը ընտրեցի, որովհետև իմ կարծիքով այս պատմությունը առանձնապես մեզ բան չի ասում, բայց ուշադիր կարդալով կարող ես շատ ու շատ իմաստուն բաներ սովորել: Իմ կարծիքով Աստծու հասնելու համար պետք չէ ուտել մի բան, կամ սնահավատություններ անել, Աստծու հետ դու պետք է լինես քո հոգով, սրտով և մտքով դու կարող ես միշտ նրա հետ լինել և պետք չէ լինել Աստծուն այդքան մոտ, իսկ այդքան մոտ լինելու օրն էլ կգա մի օր, բայց որքան ուշ գա այնքան լավ:

Հատված երրորդ

Սկսվում է ուրբաթը,  Դուք գնում եք  տուն,  վերցնում  լրագրերը, որոնք ի վիճակի չեք եղել շաբաթվա ընթացքում կարդալու: Առանց ձայնի միացնում եք հեռուստացույցը:  Դնում եք ձայներիզը: Վերցնում  եք  հեռակառավարման վահանակը, որպեսզի մի ալիքից մյուսը  փոխեք, միաժամանակ փորձում եք թերթել լրագրերի էջերը և երաժշտություն լսել: Թերթերում ոչ մի նորություն չկա,  հեռուստացույցով  ծրագրերը կրկնվում են,  իսկ ձայներիզն արդեն մի հարյուր  անգամ լսել եք:  Ձեր կինը  զբաղված է երեխաներով՝  զոհելով իր երիտասարդ տարիները, առանց հասկանալու, թե ինչու է այդպես վարվում:  Դուք  տարվում եք այն գայթակղությամբ, թե երևի դա է կյանքի ուղին:  Ո´չ,  դա   չէ կյանքի  ճանապարհը:  Կյանքը   ոգևորություն  է:  Փորձեք հիշել, թե  Դուք  որտեղ եք թաքցրել Ձեր ոգևորությունը:  Վերցրեք Ձեր կնոջն ու երեխաներին և  նորից  գտե´ք  այն, քանի դեռ ուշ չէ:  Սերը երբեք ոչ ոքի  ետ չի պահել սեփական երազանքների  իրագործումից:

 

Վերլուծություն

Ես ընտրեցի այս պատմությունը, որովհետև ես համաձայն եմ այս պատմության ասելիքի հետ: Իմ կարծիքով կյանքը միայն անհետաքրքիր բաներ անելու համար չէ, կյանքը ոգևորություն ունի և բոլորս էլ ունենք այդ ոգևորությունը ուղղակի պետք է այն գտնել: Ոգևորությունը կորցնելով դու կորցնում ես քո կյանքի համը և հոտը, և քո կյանքը դառնում անհետաքրքիր և անպիտան: Պետք է ժամանակ առ ժամանակ վերհիշել և նորովի կրկնել կյանքը և այդ ժամանակ կյանքը քեզ ավելի երկար և հետաքրքիր կթվա:

Հատված չորրորդ

Ուսուցիչն ասաց.

— Միանգամայն բնական է, որ  երբ մենք որոշում ենք մի բան անել,  կարող է անսպասելի կոնֆլիկտ  առաջանալ: Բնական է, որ մենք  այդ կոնֆլիկտի արդյունքում կարող ենք  վիրավորվել:  Վերքերը բուժվում են.  դրանցից մնում են միայն սպիները, իսկ  դրանք  ոգեշնչող են:   Այդ սպիները մեզ հետ են մինչև մեր կյանքի վերջը և մեզ մեծօգնություն են ցույց տալիս:  Եթե  որևէ  իրավիճակում,  անկախ նրանից, թե ինչ պատճառով,  դեպի անցյալը վերադառնալու մեր ցանկությունն  ուժեղանում է, պարզապես պետք է  նայենք այդ սպիներին: Սպիներ մնում են նաև ձեռնաշղթաներից և մեզ հիշեցնում  բանտային սարսափները.  այդ   հիշողություններով էլ մենք գնում ենք առաջ:

 

Վերլուծություն

Ես վերձրեցի այս պատմությունը, որովհետև ես համամիտ եմ այս պատմության ասելիքի հետ: Այս պատմությունը ուզում էր ասել, որ պետք չէ վախենալ մեր սխալներից, պետք չէ ետ վանել մեր սխալները մեր հիշողությունից, որովհետև մենք մեր սխալնների վրա ենք սովորում, մեր սխալների վրա ենք առաջ գնում, իսկ եթե մեր հիշողությունից ջնջենք այդ սխալները մենք երկրորդ անգամ էլ կկրկնենք այդ սխալը:

Հատված հինգերորդ

Ճանապարհորդի ընկերը որոշեց մի քանի շաբաթ անցկացնել Նեպալի մենաստաններից մեկում: Մի անգամ՝ կեսօրին, նա մտավ մենաստանի բազում եկեղեցիներից մեկը և տեսավ խորանին նստած մի ժպտացող հոգևորականի:

— Ի՞նչու ես ժպտում,- հարցրեց նա:

— Որովհետև ես հասկացել եմ բանանների իմաստը,- պարկը բացելով և նեխած բանանները հանելով՝ պատասխանեց հոգևորականը:- Սա հենց կյանքն է, որ անցել է իր ուղին և չի օգտագործվել, ու հիմա արդեն շատ ուշ է:

Ապա նա իր պարկից մի ուրիշ բանան հանեց, որ դեռ կանաչ էր: Նա այն ցույց տվեց մարդուն և ապա դրեց պարկի մեջ:

— Սա այն կյանքն է, որ դեռ չի սկսել անցնել իր ուղին և սպասում է հարմար պահի:

Վերջապես նա հանեց իր պարկից մի հասուն բանան, մաքրեց ա յն և կիսելով տղամարդու հետ՝ ասաց.

— Սա ներկա պահն է: Սովորի՛ր ապրել այն առանց վախի:

 

Վերլուծություն

Ես ընտրեցի այս պատմությունը, որովհետև ես համամիտ եմ այս պատմության ասելիքի հետ: Այս պատմությունը ուզում էր ասել, որ մենք մի բան ցանկանում ենք անել, սկիզբն ենք անում դրա, հետո հասունանում է դա և պետք է մենք դրանից օգտվենք անենք, պահը աց չթողնենք, բայց կան մարդիկ, որ այդ պահը բաց են թողնում և այդ հնարավորությունն գնում կորում է, այդ պահը ոչնչանում է և ջնջվում և այդ ժամանակ մենք այլևս չենք կարող ոչինչ փոխել և ամեն բան փչանում է, այդ պատճառով պետք է պահը բաց չթողնել և օգտագործել այն ժամանկ էր դրա հնարավորությունը տրվում է քեզ, իսկ հետ, եթե չես անում կորում է այդ հնարովությունն և եթե ցանականց ետ բերել արդեն ուշ կլինի և ոչինչ չի ստացվի:

Հատված վեցերորդ

Ուսուցիչն ասաց.
-Պրիմիտիվ քաղաքակրթություններից շատերում սովորություն կա իրենց մեռյալներին թաղելու սաղմի դիրքով:
-Նա նորից կծնվի մի ուրիշ կյանքում, և մենք պարտավոր ենք նրան դնել այն դիրքով, որով նա այս աշխարհ է եկել, — ասում են նրանք: Այս քաղաքակրթությունների համար մահը հերթական մի քայլ է տիեզերական աստիճաններով:
Աշխարհն աստիճանաբար կորցրել է մահվան հանդեպ իր խաղաղ ընկալումը: Բայց կարևոր չէ, թե մենք ինչ ենք մտածում կամ ինչ ենք անում, և կամ ինչին ենք հավատում. մեզանից յուրաքանչյուրը մի օր կմեռնի: Ավելի լավ է վարվել այնպես, ինչպես վարվում են Յակվի կոչվող ցեղախմբի ծեր հնդկացիները. վերաբերվել մահվանը որպես խորհրդատուի: Միշտ հարցրեք. «Ի՞նչ եմ մտադիր անել ես մինչ իմ մահը»:

 

Վերլուծություն

Ես վերձրեցի այս պատմությունը, որովհետև ինձ դուր եկավ նրա ասելիքն:  Այս պատմությունը ուզում էր ասել, որ երբ մենք մահանում ենք մենք հեռանում ենք այդ կյանքից, բայց գնում և վերածնվում ենք այլ վայրում, այլ կյանքում և այլ տեսքով, բայց մեր հոգին նույնն է մնում: Այդ պատճառով պետք է մենք մեզ հաճախ այլ հարցը տանք «Ի՞նչ եմ մտադիր անել ես մինչ իմ մահը» և փորձեք անել շատ բաներ, հասնել ինչվոր գագաթի, կամ մի փոքր բանի, որպեսզի հեռանալուց քեզ հիշեն լավով և քո լավ գործերով և այդ ժամանակ Աստված կհասկանա, թե քեզ մյուս անգամ ինչ ընտանիք ուղարկի:

Հատված յոթերորդ

Ուսուցիչն ասաց.

-Խոսքը ուժ է: Խոսքը փոխում է աշխարհն ու մարդուն: Մենք լսել ենք . ‹‹ Պետք չէ խոսել մեզ հետ կատարված լավ բաների մասին, քանի որ ուրիշների նախանձը կավիրի մեր երջանկությունը» արտահայտությունը: Նման բան չկա: Հաղթողները հպարտությամբ են խոսում իրենց կյանքոմ եղած հրաշքների մասին: Եթե դուք դրական էներգիա եք արձակում մթնոլորտ, ապա դա գրավում է ավելի շատ դրական էներգիա նրանց կողմից, ովքեր ձեզ իսկապես երջանկություն են ցանկանում: Ինչ վերաբերում է նախանձին ու ավերմունքին, ապա դրանք կարող են վնասել ձեզ միայն այն դեպքում, երբ դուք նրանց տաք այդ էներգիան: Մի′ վախեցեք: Ուղղակիորեն ցանկացած մարդու, ով էլ որ կլսի, պատմեք ձեր կյանքի լավ բաների մասին: Համաշխարհային Ոգին կարիք ունի, որ դուք երջանիկ լինեք:

 

Վերլուծություն

Ես համամիտ եմ ասյ պատմության հետ, այս պատմությունն մեզ ուզում էր ասել, որ պետք չէ ուրախությունը, երջանկությունը թաքցնել մարդկանցից, պետք է պատմել լավ բաների մասին, որպեսզի բոլորը լսեն և ոգևորությամբ, կրկնեն այդ լավ բանը, պետք է նրանց նույնպես պատմել, որովհետև նրանք նույնպես կարող են ուրախանալ և տրամադրությունը կարող եք բարձրացնել, չպետք է վախենալ նախանձներից, որովհետև դա նշանակում է, որ դու այդքան լավն ես, որ քեզ նախանձում են և պետք է ուրախանալ, երբ ինչ-որ մեկը քեզ նախանձում է:

Հատված իններորդ

Բուդդիստ ուսուցիչը ճամփորդում էր ոտքով իր աշակերտների հետ, երբ նկատեց, որ նրանք քննարկում են, թե ով է իրենցից լավագույնը:
-Ես զբաղվում եմ մտահայեցությամբ տասնհինգ տարի շարունակ,- ասաց նրանցից մեկը:
-Ես բարեհոգի եմ այն պահից սկսած, ինչ թողել եմ հայրենական տունը, -ասաց մյուսը:
-Ես միշտ հետևել եմ Բուդդայի խորհուրդներին,- ասաց երրորդը:
Կեսօրին նրանք հանգստի համար կանգ առան մի խնձորենու տակ: Ծառի ճյուղերն այնքան ծանրաբեռնված էին խնձորներով, որ դրանց ծանրությունից ճյուղերը դիպչում էին գետնին: «Երբ ծառը կքած է պտուղների ծանրության ներքո, բոլոր ճյուղերը թեքվում են մինչև գետին: Իսկապես իմաստուն է նա, ով համեստ է: Երբ ծառը պտուղ չի տալիս, նրա ճյուղերը մեծամիտ են և ամբարտավան: Հիմար մարդն է միշտ հավատում, որ ինքն ավելի լավն է, քան մյուսները»:

 

Վերլուծություն

Ես ընտրեցի այս պատմությունը, որովհետև այս պատմությունը մեզ ուզում էր հասկացնել, որ պետք չէ գովել մեզ միշտ, պետք չէ առանձնացնել բոլորին, պետք է չէ համարել քեզ լավագույնը, որովհետև դու լավագույնը չես: Աշխարհում գոյություն շունի ամենախելացի, կամ ամենաիմաստուն մարդը, որովհետև այդպիսին է միայն Աստված: Ինչպես ասում է պատմությունում իմաստուն է նա, ով համեստ է, այո եթե դու քեզ չես մեծարում, քո մասին մեծ կարծիք չես կազմում դու ուրեմն իմաստուն ես:

Հատված տասներորդ

Հատված տասնմեկերորդ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s