Рубрика: Գրականություն

Ուսուցչի օր — նախագիծ

ուսուցիչՀոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր

8-րդ դասարան

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Եթե մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և պատկերով, ապա այդ դեպքում ի ՞ նչ է կրթությունը:

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:-Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև Աստված ծտեղծել է մարդուն, նա գտել է երեխայի մեջ կրթություն, այսինքն գտել է, որ երեխան կարողանում է երևակայել, ապրել և աշխարհը ավելի գեղեցկացնել և դա օգնում է կրթությունը, որը Աստված բացահայտել է ոչ թե մարդու այլ հենց երեխայի:

Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:-Ես և համաձայն եմ և ոչ, որովհետև մարդիկ ոչ միշտ են հոգևոր էությունից կրթություն ստանում, մարդիկ նաևկյանքից են կրթություն ստանում, չնայած մեր կյանքում հոգևոր էություններ կան, այդ պատճառաով ես չեմ կարող ասել, իմ կարծիքով և հոգևոր էությունն էտալիս և հասարկ էությունն է տալիս կրթություն:

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:-Համաձայն եմ այս մտքի հետ նույնպես, որովհետև կրթությունն իմ  կարծիքով անվերջ է և անմահ, կրթությունն կարող է մարդուց, մարդ տարածվել, շատանալ և երբեք չվերջանալ: Կրթությունը երբեք շատ չի լինի, իսկ եթե անգամ շատ լինի դա միայն օգուտ կտա այլ ոչ, թե վնաս:

Այն դեպի Լույս տանող ուղի է:-Այս մտքի հետ նույնպես ես համաձայն եմ, որովհետև կրթության շնորհիվ է, որ մարդը ապրում է, և դա լույս է, լույս աշխարհ է, կրթությունը մրադուն օգնում է ապրել, մտածել, տեսնել գեղեցիկ և տգեղը, լուսավորը և անլույսը և հասկանալ աշխարհի իմաստը:

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:-Ես համաձայան չեմ այս մտքի հետ, մարդը հաստատ գիտության շնորհիվ չի կրթվում, նա իր շրջապատի, իր աշխարհի, կյանքի իր և իր մտածելակերպի շնորհիվ է կրթվում:

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:-Այս մտքի հետ նույնպես համաձայն եմ, որովհետև կրթությունյան շնորհիվ հնարավոր է ամեն-ամեն բան, կարելի է անգամ ծգտել կյանքը վերափոխելու վեհությանը և գեղեցկությանը:

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:-Ես համաձայն եմ, որովհետև կրթության շնորհիվ կարող ես ունենալ բարեկեցիկ կյանք, բարեկեցինկ ապրուստ, բարեկեցիկ միտք և աշխարհ, ինչը շատ կարևոր և պետքակակն է:

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:-Այս մտքի հետ նույնպես համաձայն եմ, որովհետև մենք ամեն մեկս գոնե մի փոքր չափով ունենք կրթություն, մեկը շատ, մեկը քիչ, բայց ամեն դեպքում ունենք և դա Երկրի վրա լույս է, դա հաղթանակ է, որ բոլոր մարդիկ ունեն կրթություն, գուցե մի փոքր բայց կարևոր դա ունեն:

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն:

Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները:-Ես համամիտ չեմ այս մտքի հետ, որովհետև բնության մեջ ոչ բոլորն են այդպես հունցված և թռչել այնտեղ այլ իմաստով էր գրված:

Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:-Իսկ այս մտքի հետ ես համաձայն եմ, որովհետև թռչել նկատի ուներ լինել ազատ, երջանիկ և անհոգ: ԵՎ դու կարող ես քո թռիչքով մյուսներին նույնպես վարաքես քո ոգևորությամբ և կյանքը կռառնա ավելի գեղեցիկ և երջանկությամբ հարուստ:

Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:-Ես համամիտ եմ նաև այս մտքի հետ, որովհետև ինչպես ասեցի թռչելը քեզ երջանկություն է պարգևում և այդ երջանկությանը կարող ես տարածել նաև քո շրջապատին:

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Ով է իմ ուսուցիչը…

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը

Իմ կարծիքով դա նշանակում է, ունենալ ուրախ, անհոգ և բարենպաստ կյանք: Լինել միշտ երջանիկ և աշխույժ:

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …

Իմ կարծիքով աշխարհը կկործանվի, այսինքն բոլորը կլինեն անգետ, անխելք, չի ունենա երևակայություն և սեփական կարծիք և այդ ժամանկ աշխարհը խավարի մեջ կսուզվի, որպես տգիտության աշխարհ:

  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները

վարժապետ-ուսուցիչ

օջախ-կրակ

անախորժ-տհաճ ու անդուր

բորբոքվել-թեժանալ

վաղօրոք-նախապես

խարդախ-կեղծ

շիջանել- հանգցնել

սուզվել-ընկղմվել

  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

Իմ կարծիքվ Ջոն Գատոնը ցանկանում էր այն, ինչը մենք բոլոր սովորողներս ենք ցանկանում: Նա այնպես էր ուզում ստեղծել դպրոցը, որ երեխաներին, ոչ թե պարտադրեն, թե նա ինչ անի, կամ նրան սահմանափակեն նրա կարողությունների միջև: Նա ցանկանում էր դպրոց տեղափոխել ազատություն, որպեսզի երեխաներն ունենան իրենց ազատ մտածելակերպ, կարողանան գտնել իրենց հետաքրքրություններն, կարողանան զբաղվել, ակմ սովորել այն ամենով ինչը նրանք տեսնում են իրենց մեջ, կարողանան ազատ արտահայտվել, իրենց կարծիքը մեջբերն, այլ ոչ թե բերաններն ջուր առանծ նստեն, որ երբ իրենց ուսուցիչը իրենց հարցնի միայն այդ ժամանկ պատասխանեն, այն էլ այնպիսի պատասխան պետք է լինի, որ դրան ուսուցիչն կողմ լինի:

Լրացուցիչ առաջադրանք.

Ծնողների հետ միասին կարդալ Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին, քննարկել և հարցազրույց վարել նրանց հետ, թե իրենք ինչ են ուզում, որ ուսուցիչը սովորեցնի իրենց երեխային (ներկայացնել հոդվածի, ձայնագրության կամ տեսանյութի տեսքով):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s