Рубрика: Հասարակագիտություն

Հասարակագիտական նախագիծ

Նախագիծ

Հարցումներ կատարեցինք մարդկանցից։ Այն թեմայով, թե արդյո՞ք հավասար են կանանց և տղամարդկանց իրավունքները։ Հարցրինք մի 36 տարեկան կնոջ և, նա պատասխանեց․
— Հավասար են, որովհետև կապ չունի՝ դու աղջիկ ես, թե տղա։ Իրավունքն ու պարտականությունները մնում են նույնը։
Հարցրինք նաև մի 35 տարեկան կնոջ և, նա պատասխանեց․
— Տղամարդ և կին, սեռային հավասարություն… այսօր արդիական համարվող թեմա է: Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կինը համարվում է թույլ սեռ և ճնշվում է ցանկացած կերպով՝ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում: Կինն իր հավասար տեղն ունի, տղամարդը՝ իր։
Կինը առանձին աշխարհ է, տղամարդը՝ առանձին, այդ երկու աշխարհը իրար հավասար են, բայցևայնպես կինը նուրբ է, մեղմ և կանացի, բայց տղամարդը պիտի լինի հզոր, հստակ և խրոխտ։
Հարցում կատարեցինք նաև դպրոցականների շրջանում։ Մոտ 13 տարեկան մի աղջիկ պատասխանեց, որ տղամարդու և կնոջ իրավունքները չեն կարող հավասար լինել, որովհետև կինը նաև մայր է, և տղամարդը մոր չափ չի կարող խնամել երեխային։ 14 տարեկան աղջիկը պատասխանեց․
— Այո՛, կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են։

Հավասար են- 3 միավոր
Հավասար չեն-1 միավոր

Մեծահասակները հիմնականում պատասխանեցին, որ հավասար են, իսկ դպրոցականներն ունեին տարբեր կարծիքներ։

Реклама
Рубрика: Ռուսերեն

Домашнее задание. 4-8 февраля

Урок 1-2. Паустовский “ Золотая роза”

  1. Чтение текста из учебника сл. 129

Домашнее задание: чтение 1 и 2  части повести

Урок 2.

  1. Задания по тексту ( пособие “ Непропавшие сюжеты, ч. 1, сл.13)
Рубрика: Վահան Տերյան, Գրականություն

,,Կարդում ենք,, — Վահան Տերյան

8-րդ դասարան

Տեսապոեզիա, ռադիոպոեզիա — տերյանական ընթերցումներ։

Մթնշաղի անուրջներՓշե պսակԳիշեր և հուշերՈսկի հեքիաթՎերադարձԿատվի դրախտԵրկիր Նաիրի։

Մթնշաղի անուրջներ

ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ

Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։

Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։

Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում —
Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ…

 

Վերլուծություն

Այս բանաստեղծության քնարական հերոսը կարոտ էր զգում և իր կարոտը փորձում էր գտնել բնության և մի աղջկա շնորհիվ։ Նա կարծես հիշել էր մի աղջկա և փորձում էր բնութագրել նրան և փորձել նրան գտնել իր աշխարհում և իր կյանքում։ Իմ կարծիքով այս բանաստեղծությունը խորհրդանշում է բաց դեղին գույնը։

 

Երկիր Նաիրի

***

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛,—
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Վերլուծություն

Իմ կարծիքով քննարական հերոսին մոռացել էին ու թողել էին մենակ։  ԵՎ նա փնտրում էր մի լույս, մի հույս, ինչ-որ մեկին ով նրան կփրկի այս միայնությունից։Իմ կարծիքով այս բանաստեղծությունը մոխրագույն և չգիտեմ թե ինչու բաց վարդագույն։

Գիշեր և հուշեր

 * * *

Հեկեկում է անվերջ,
Հեկեկում.
Մենավոր ու վհատ
Իմ հոգուն
Հարազատ —
Անհատնում, անպատում
Կսկիծով
Հեկեկում է տրտում,
Հեկեկում…

Մշուշոտ ու աղոտ օրերում
Գիշերները երկար ու անքուն
Փողոցում, դաշտերում, անտառում.
Անամոք իմ հոգում,
Անանուն և անտուն, և անքուն
Մղկտում է անվերջ,
Հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ…

Վերլուծություն

Քնարանակ հերոսն իմ կերծիքով զգում էր մենակություն, մթություն և վախ։ Նա ուզում էր փնտրել մի ուղի, մի ճանապարհ, որը նրան կտանի իր երջանկության և իր կյանքի լուսավոր ուղու մոտ։ Իմ կարծիքով այս բանաստեղծության գույներն սևը և մուգ կապույտն է։

Ֆիլմերի դիտում։

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

Ֆիլմը հետաքրիր էր, գեղեցիկ և հաճելի։ Դուրս գրեմ մի քանի տեղեկություն որոնք ինձ համար անծանոթ էի Տերյանից։ Տերյանը մուտք գործեց հայ պոեզիա նոր խոսքով, նոր վոճով, նա մուտք գործեց և բարձացրեց հայ պոզիան համաշխարհային մակարդակ։ Որտեղ նրա հերոսն համարդկանյին էր։ Տերյանը մոուտք գերծեց հայ պոեզիա այն ժամանակ երբ բոլորը տեղերը զբաղված էին, բայց նա եղավ, չհանձնվեց և 1908 թ. միաանգամից մուտք գործեց և ներկայացրեց այդ հերոսին, ներկայացրեց իրեն, իր ասպարեզն և իր տխրագին և հաճելի լսելի։ Նա մի հերոս էր, ով համամարդկային էր։ Օրինակ՝ Երկիր Նայիրիում նա հնճում էր, որպես համահայկական, նա ներառում էր և հայկական պատմությունը, իր սերը դեպի հայրենիք և հայերի ողբերգությունը։ Հետո շատ բան իմացա Տերյանի արմատներից։ Երբ ռուսաստանը թուրքիայի հետ կնքեց Ադրիանապոլսի պայմանագիրը, Սկարաբեց սրբազանի շնորհիվ 100 հազար հայ գաղթեցին Ջավախք, Ախալցխա և այլ տարածաշրջաններ։ Դրանց մեջ էին այնտեղ նաև Տերյանի պապի ընտանիքը, որոնք էրզումում արդեն կոչվում էին Տեր-տերանք։ Նրանք վերաբնակվեցին Ջավախքի Դիլիսկա գյուղում։ 5 տարի հետո տեղափոխվեցին Գանձա։ 1852 թ. Տերյանի պապը Գանձա գյուղում կառուցեց այն եկեղեցին, որի դիմաց հիմա գտնվում է Տերյանի տուն-թանգարանը, որն մինչև հիմա գործում է։Նաև այս ֆիլմում շատ գեղեցիկ ասմունքում էինք Տերյանի բանաստեղծություններն և շատ հաճելի և հուզիչ էին դրանք լսելը։

 

Рубрика: Անգլերեն

Classwork

4323719

Ex. 2/c-page 13

  1. Lucy was doing a handstand.
  2. Daniel and Sophie were playing table tennis.
  3. Samuel sitting on the teacher’s table.
  4. Ken writing a text message.
  5. Lisa about a day on the beach.