Պարտադիր Թթվածնի անձնագրի կազմումը
Թթվածնի ընդհանուր բնութագրումը
Քիմիական նշանը——-
Քիմիական բանաձևը—
Հարաբերական ատոմային զանգված՝ Ar——-
Հարաբերական մոլեկուլային զանգված Mr——-
Իզոտոպները—16O,17O,18O
Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը—
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը—
Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը——
Հաշվել մեկ ատոմի զանգվածը—-
Թթվածնի ալոտրոպիկ տարաձեվություններ
Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա:
Գործնական աշխատանք՝ թթվածնի ստացումը լաբորատորիայում։
Փորձ 1. Թթվածնի ստացումը կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից
Սարքավորումներ`Լաբորատոր կալան, փորձանոթներ,կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`կալիումի պերմանգանատը KMnO4
Փորձանոթի 1/5 մասի մեջ լցնում ենք կալիումի պերմանգանատ, փակում խցանով,որի մեջ անց է կացված գազատար խողովակ:Հավաքում ենք թթվածինը երկու եղանակներով օդը դուրս մղելով:Ի՞նչ ֆիզիկական հատկությունների հիման վրա է թթվածնի հավաքումը:Թթվածնի առկայությունը փորձում ենք առկայծող մարխի միջոցով:
2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2
Փորձ 2.Թթվածնի ստացումը ջրածնի պերօոսիդի
կատալիտիկ քայքայումից
2H2O2 = 2H2O+O2 katalizator MnO2
Սարքավորումներ`Լաբորատոր կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`ջրածնի պերօքսիդ, մանգանի օքսիդ(IV)
Կոլբի մեջ գդալիքի միջոցով լցնում ենք քիչ քանակությամբ մանգանի օքսիդ(IV) և բաժանիչ ձագարի միջոցով կաթիլներով ավելացնում ենք ջրածնի պերօքսիդը: Թթվածնի առկայությունը փորձում ենք առկայծող մարխի միջոցով:
Փորձ3.Թթվածնի փոխազդեցությունը ածխածնի հետ
Թթվածնով սրվակի մեջ իջեցնենք սպիրտայրոցի մեջ տաքացրած ածուխը
C+O2=CO2
Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը
Փորձ 4.Օդի բաղադրության որոշումը
Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը:Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով:
- Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները Թթվածնի կիրառումը
Թթվածինը անհոտ, անգույն, անհամ, գազ է։ Օդից ծանր է։ Շատ վատ է լուծվում ջրում։ 100 ծավալ ջրում 3 ծավալ։ -183 աստիճանում հեղուկանում է, -219 աստիճանում պնդանում է։ Հեղուկ թթվածինը կապույտ է, ձգվում է մագնիսի միջոցով։
Քիմիական հատկությունները
Անհրաժեշտ է շնչառության համար։ նպաստում է այրմանը։ Թթվածնի հետ բոլոր ռեակցիաները կոչվում էին օքսիդացման։ Այն օքսիդացման ռեակցիաները, որոնց ժամանակ անջատվում է լույս և ջերմություն կոչվում են այրման։
- 0Օքսիդավերականգնմանռեակցիաներ