Рубрика: Պատմություն

Հայոց պատմություն. Դաս 3

artavazdi_xumb2

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում

Պատմել   20-րդ դարի սկզբին արևմըահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:

 

Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:

Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավորություն։ ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում։ Կռվող խմբերի և զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն-Սասունը։ Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության։ Դրա կենտրոնը, ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան։ Այսպիսով՝ հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը։

Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:

Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը

1890-ական թթ. վերջերից արևմտահայության մոտ ստեղծվել էր հուսահատական վիճակ։ նման պայմաններում չէր կարելի լիովին հրաժարվել հայդուկային պայքարից։ Այս իրադրությունում բարոյահոգեբանական մեծ ազդեցություն ունեցավ Աղբյուր Սերոբին սպանած քուրդ Բշարե Խալիլին պատժելը։ Դա բարձրացրեց նաև Անդրանիկի, Չավուշի և մյուսների հեղինակությունը։ Սակայն այդ առումով ամենանշանավոր իրադարձությունը Ս. Առաքելոց վանքի կռիվն էր։ 1901 թ. Նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացների հետ մտնում է Մուշից հարավ-արևելքք ընկած Ս. Առաքելոց վանքը և այն վերածւմը ինքնապաշտպանական ամրոցի։Թուքական զորքը շրջապատում է վանքը։ Երեք օր անց սկսում է մարտը։ Հայկական կոմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել և պատժել քուրդ ավազակներին և հայերին հետ տալ իրենց հողերն և այլն։ Սակայն Թուրքերն կատարում են պահանջների միայն մեկ կետը այդ պատճառով մարտերը վերասկսում են։ Պաշարվածների զինամթերքը սպառվում է։ Այդ պատճառով նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները, տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից։

1904թ. Սասունի ապստամբությունը

Ապստամբությունը նախատեսված էր սկսել 1905 թ. ամռանը Սասունում և Վասպուրականում։ Դա աննկատ չմնաց, և սուլթանական կառավարությունները սկեցին ուժերը կենտրոնացնել Սասունի մատույցներում։ Արևելյան Հայաստանում և ամբողջ Այսրկովկասում ծավալվում է Սասունի օգնելու շարժումը։ Ուղարկված խմբերից միայն Թորգոմի «Մրիկ» ձիավոր խմբին է հաջողվում 1903 թ. ամռան սկզբներին հասնել նշանակման վայր։ 1904 թ. գարնան սկզբներին թուրքական 10-հազարանոց զորքը սկսում է իր առաջխաղացումը։ Սասունի դեմ նաև դուրս են բերվում նաև մի քանի հազար զինված քքրդեր։ Նրանց դիմագրավում են 200 փորձված հայդուկներ և ջուրջ 1000 զինված սասունցիներ։ Ապրիլի 1-ին թշնամին միաժամանակ հարձակվում է հարավային և հյուսիսային կողմերից։ Թուրքական հրամանատարությունն առաջարկում է զենքը վայյր դնել։ Անդրանիկն ու Հրայրը պատասխանում են, որ զենքը վայր կդնեն միայն Մայիսյան բարենորոգումների ծրագրի իրականացման դեպքում։  Ապրիլի 13-ի կատաղի մարտերում զոհվում է Հրայրը։ Ապրիլի 22-ին թշնամին միայն մեծ զոհերի գնով է կարողանում գրավել Գելիգուզանը։ Սասունի 1904 թ. ապստամբություն ավարտվեց պարտությամբ։

Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:

 

Լրացուցիչ աշխատանք

«Հայ կանայք/ կամ  հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»

«Զորավար Անդրանիկ»

Խաչիկ Դաշտենց «Ռաչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/

Реклама
Рубрика: Պատմություն

Զորավար Անդրանիկ

fymmayyl2y51393l20fm1519547062

Անդրանիկ Թորոսի Օզանյան նաև հայտնի է որպես Զորավար ԱնդրանիկԱնդրանիկ Փաշա։ Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնեկ»։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից վաղ 18-րդ դարում և բնակություն հաստատել Շապին Գարահիսարումթուրքերի հետապնդումներից խուսափելու համար։ Նրա նախնիները Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրի անունով։ Հայ ժողովրդի պատմության ամենասիրված, միաժամանակ ամենահակասական կերպարներից է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում: Անդրանիկի մայրը մահացել է, երբ նա եղել է մեկ տարեկան, և նրան խնամել է իր ավագ քույրը՝ Նազելին։ Անդրանիկը հաճախել է տեղի Մուշեղյան դպրոցը 1875-1882 թվականներին, այնուհետև աշխատել է հոր ատաղձագործության խանութում։ Նա ամուսնացել է 17 տարեկանում, սակայն նրա կինը մահացել է մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, ով նույնպես մահացել է ծնվելուց 1 օր հետո։ 1888 թ. Անդրանիկ Օզանյանն անդամագրվում է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը, բայց, շուտով խզում է կապերը հնչակյանների հետ և 1894 թ. անդամագրվում նոր կազմավորված Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Հնչակյանների շարքերում էլ նա սկսում է իր հեղափոխական գործունեությունը: 1889 թ. թուրք ենիչերիի սպանության մեղադրանքով ձերբակալվում է, սակայն հաջողվում է փախչել բանտից ու շարունակել պայքարը: Անդրանիկը շուտով միանում է Աղբյուր Սերոբի խմբին և հիմնականում զբաղվում Արևմտյան Հայաստան զենք-զինամթերքի առաքմամբ ու ֆիդայական խմբերի զինմամբ: Հորը վիրավորանք հասցրած թուրքին ահաբեկելու պատճառով բանտից խուսափելու համար, նա մեկնեց Կոստանդնուպոլիս, աշխատեց ռազմական գործարանում, այնուհետև տեղափոխվեց Ռումինիա: 1891 թվականին միացավ սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցությանը, իսկ մեկ տարի անց դարձավ «Դաշնակցություն» կուսակցության անդամ (կուսակցության շարքերը լքեց 1907 թվականին, վերականգնվեց 1914 թվականին և կրկին լքեց այն 1917 թվականին):

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնում է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Անգլիայում, Բուլղարիայում և Իրանում՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։

1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտն սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Գնահատելով Անդրանիկի ծառայությունները` ռուսական գլխավոր շտաբը նրան ներկայացրեց գեներալ-մայորի կոչման:

1917 թ.` ռուսական բանակի քայքայումից հետո, ռազմաճակատում մեծ ճեղքվածք առաջացավ, և արևելահայության գլխին կախվեց կոտորածի սպառնալիքը: Ռուսական Ժամանակավոր կառավարությունը ձեռնամուխ եղավ հայկական կամավորական ջոկատների վերակազմավորմանը: Կազմվեց Հայկական կորպուս, Հայոց ազգային խորհրդի համաձայնությամբ ընդհանուր հրամանատար նշանակվեց գեներալ Թովմաս Նազարբեկովը: Դրանից հետո ավելի սրվեցին Անդրանիկի հարաբերությունները ՀՅԴ-ի և անձամբ Նազարբեկովի հետ: Անդրանիկը, լինելով փառատենչ ու հավակնոտ, իրեն էր տեսնում Հայկական կորպուսի հրամանատարի պաշտոնում: Նա հաճախ էր իր ելույթներում ծաղրում Նազարբեկովին` շեշտելով, որ վերջինս համարվում է հայոց սպարապետ, բայց չի տիրապետում մայրենիին: Նա նաև հեգնում էր Նազարբեկովի ունակությունները: Հանուն ճշմարտության պետք է փաստել, որ Անդրանիկն իրավացի չէր. Նազարբեկովը ոչ միայն մեծ հայրենասեր էր, այլև արհեստավարժ զինվորական և 1904 թ. ռուս-ճապոնական պատերազմի հերոս: Անդրանիկը, սակայն, ավելի հեռուն գնաց: Չկարողանալով հանդուրժող լինել և այդ ծայրահեղ ծանր ժամանակամիջոցում միանալ ընդհանուր պայքարին` լուրջ սայթաքումներ ունեցավ: 1918 թ. մայիսին, երբ Ղարաքիլիսայում հայկական փոքրաթիվ ջոկատներն ու աշխարհազորը կյանքի ու մահու կռիվ էին տալիս թուրքական բանակի դեմ, Անդրանիկը, իր մարտունակ ջոկատով գտնվելով մոտակայքում` Դսեղում, կռվի դուրս չեկավ: Եվ թուրքերը, կոտրելով հայկական ուժերի դիմադրությունը, իսկական նախճիր սարքեցին Լոռիում: Ազատագրելով Նախիջևանը թուրքերից` նա այն հռչակեց «Բաքվի կոմունայի» անբաժան մաս: Սակայն սրանով Անդրանիկի ձախողումները չավարտվեցին: Երբ ՀՀ կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվեց Երևան, Անդրանիկը հավակնում էր զբաղեցնելու զինված ուժերի նախարարի պաշտոնը: Նրան մերժեցին: Եվ Անդրանիկը դարձյալ ըմբոստացավ: Մեծ սկանդալ էր հասունանում: Անդրանիկին կարգի բերելու համար արտակարգ լիազորություններով կառավարությունը Էջմիածին` նրա դեմ ուղարկեց Սեպուհին: Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի միջամտության շնորհիվ Անդրանիկը ստիպված հանձնեց զենքը և հեռացավ հայրենիքից:

Զորավար Անդրանիկը մահացել է 1927թ. օգոստոսի 31-ին Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000թ.) աճյունը տեղափոխվել է հայրենիք, ամփոփվել Երևանի Եռաբլուր պանթեոնում։
Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Զորավարին են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։
Կարծիք՝
Զորավար Անդրանիկը ինձ շատ զարմացրեց և հպարտեցրեց, որովհետև նա այդպիսի ծանր և կորուստներով լի կյանք ունենալով շարունակում էր հայերի պատիվը վեր պահել և Եղել զորավար։ Նա մեկ տարեկանում կորցրրել է իր մորը, ամուսնանալուց հետո 1 տարի անց կորցրել է իր կնոջը, ով լույս աշխարհ էր բերել իրենց որդուն հետո մահացել, սակայն երեխան 1 օր հետո կրկին մահացել էր, իսկ հոտ նրաա հորը թուրքերն էին սպանել և նա ամբողջ իր ընտանիքին կորցնելուց հետո շարունակել է հավատալ և ձգտել և հասել է շատ հաջողությունների։
Աղբյուրներ՝
Рубрика: Պատմություն

Համաշխարհային պատմություն. դաս 2

xico-v-626x414

 

 

 

 

Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

XVI դարում Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական մասում առաջացել էր Մեծ Մողոլի կայսրությունը։

XVI դարից ի վեր Հնդկաստանում սկսեցին առաջանալ հայկական համայնքներ։

1857-1858 թթ. Հնդկաստանում բռնկվեց ուժեղ ապստամբություն։

1857 թ. Հնդկաստանում հայտնի է անկախության համար առաջին պատերազմ անունով։

XVII դ. կեսերին Չինաստանից հյուսիս-արևելքում բնակվող մանջուրները, 1644թ. գրավելով Պեկինը, ստեղծեցին Ցին կայսրությունը։

XVII դ. կեսին կայսերական հատուկ հովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից Գուանրժոու, փակվեցին նրանց առջև։

XVIIIդ. վեևջերին սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխարհի հետ։

Ափիոնի առաջին պատերազմն ընթացավ 1839-1842 թթ. և ավարտվեց անգլիացիների հաղթանակով։

Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Նոր դարերի առաջին փուլում Հնկաստանում պահպանվել էին ավանդական հասարակությունը։ Այդ պատճառով նա բավականին հետ մնաց եվրոպական առաջատար երկրներից։ Հնդկաստանը սկսել է շատ արագ զարգանալ, և ազգը շատացնել։

Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Նոր դարերումը շարունակվում էր Չինաստանի ինքնամեկուսացումը արտաքին աշխարհից, հանտակպես եվրոպացիներից։ Չինաստանում պահպանվեցին հասարակական կյանքի կազմակերպման ավանդական ձևերը, մարդկանց կենցաղն ու հոգևոր կյանքը։ Չինացիները զգալի մասը դավանում էր բուդդայականությունը, մյուսները՝ իսլամ կամ դաոսականությունը։ Սակայն պաշտոնական գաղափարախոսությունը նախկինի պես մնում էր կոնդուցիականությունը։ Ժամանակակից Չինաստանը սկսել է շատ արագ զարգանալ, դարձել է աշխարհի ամենաշատ մարդը կա այնտեղ և դարձել է շատ ժամանակակից և էլեկտրոնային։

Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Ներկայիս Հնդկաստանում բնակվում է մոտ 400-500 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում: Հնդկահայերն ազգայինը պահելու համար հիմնել են եկեղեցիներ, ընկերություններ, հայ ազատագրական պայքարի հաջողության նախադրյալ են համարել ազգային մշակույթի զարգացումը։ Այսօր գործում են հայկական եկեղեցիներ Կալկաթայում (Սուրբ Նազարեթ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Երրորդության մատուռ), Բոմբեյում (Սուրբ Պետրոս առաքյալ), Մադրասում (Սուրբ Աստվածածին)։Հնդկահայերը մասնակցել են Հնդկաստանի ազատագրական պայքարին։ Հայ բնակչությունը ժամանակի ընթացքում պակասել է։ Այստեղ գործում է հայկական ծերանոց

Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո, երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում։ Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքը և բնակվել ծովային շրջաններում։ Չինաստանում կային հայտնի հայ բժիշկներ, ինժեներներ, փաստաբաններ։ Առևտրում հայերը ունեին անգլիացիներին հավասար իրավունքներ, իրենց սեփական նավերը, գործարաններ։ Չինահայերը չեն կորցրել կապը հայրենիքի հետ։ 18-րդ դարում չինահայեր Մնացական Ղասապյանը, Հովհաննես Մաթևոսյանը և ուրիշներ մեծ գումարներ են կտակել Հայաստանին, նոր Նախիջևանին։ Չիանաստանի հայերը տուժել են ճապոնական ներխուժումից։ Նրանք դիտվել են իբրև Ճապոնական կայսրության թշնամիներ և մեկուսացվել։ Նրանց մեծ մասը գաղթել է Ավստրալիա, ԱՄՆ, Մալայա և Ֆիլիպիններ։ Այժմ Չինաստանումկան շատ քիչ թվով հայեր (մոտ 500 մարդ):

kedob-ni636f3

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն ,8-րդ դասարան դասագիրք, էջ 54-58, համացանց:

Լրացուցիչ աշխատանք

Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար