Рубрика: Ռուսերեն

Домашнее задание. 11-15 февраля

Урок 1. Глаголы

Домашнее задание: письменно в блогах:

 

Задание 1: Прочитайте предложения. Обратите внимание на

использование глаголов идти – ходить, ехать – ездить.

 

  1. Каждое утро я хожу ( ходить) в школу. Но сейчас я иду ( идти ) на

почту. 2. Каждый день моя подруга ходит (ходить ) на рынок, но сейчас она

идёт (идти ) в супермаркет. 3. Каждый вечер мои друзья ходят ( ходить ) в бассейн,

но сегодня они идут на стадион. 4. Каждый понедельник мы ходим ( ходить) в

библиотеку, но сейчас мы идём ( идти) в магазин. 5. Я знаю, что ты каждую

субботу ходишь (ходить ) в бассейн и сейчас ты тоже идёшь ( идти ) в бассейн.

 

  1. Мой друг часто ездит (ездить ) в другие города. Сейчас он едет (ехать ) в

Тюмень. 2. Мои родители часто ездят ( ездить) в Париж. Сейчас они тоже едут (ехать )в Париж. 3. Обычно я езжу (ездить ) на работу на машине, но сейчас я еду ( ехать) на автобусе. 4. Летом мы всегда ездим (ездить ) на юг к морю. Сейчас мы едем (ехать ) на

турбазу.

 

Задание 2: Вставьте правильную форму глаголов

идти – ходить, ехать –ездить:

1. Сейчас она идет в магазин, а я иду в университет.     2. Мой старший брат едит в офис, он каждый день ездит туда.    3. Бабушка каждую субботу ездит на рынок, сейчас она тоже едет туда.    4. Пять дней в неделю я езжу в университет, сегодня среда и я тоже едув университет.    5. Мой брат не каждый день идет на работу, но сейчас он едит туда.    6. Каждый вечер мой друг ездит на стадион на тренировку.   7. Мы едим в цирк. Моя подруга не любит ездить  в цирк.    8. Мне не нравится ездить на трамвае.    9. Каждый вторник я и Юля едим в бассейн.   10. Сейчас я иду в банк. А вы часто идете в банк?

 

 

Урок 2.  

Пособие “ Приглашение в Россию” ( скачать наверху)

Домашнее задание: упр. 12 ( сл.9), 15 ( сл.11) Пособие “ Приглашение в Россию”

упр. 12 ( сл.9)

институт – институты

студент – студенты

учебник – учебники

ученик – ученики

музей – музеи

герой – герои

преподаватель – преподаватели

учитель – учителя

дом – дома

город – города

озеро – озера

окно – окна

правило – правила

училище – училища

задание – задания

здание – здания

море – моря

школа – школы

улица – улицы

ученица – ученицы

учительница – учительницы

тетрадь – тетради

площадь – площади

гимназия – гимназии

академия – академии

 

15 ( сл.11)

Я делаю. Мы делаем. Ты делаешь. Вы делайте. Он делает. Они делают.

Я знаю. Мы знаем. Ты знаешь. Вы знайте. Он знает. Они знают.

Я читаю. Мы читаем. Ты читаешь. Вы читайте. Он читает. Они читают.

Я изучаю. Мы изучаем. Ты изучаешь. Вы изучайте. Он изучает. Они изучают.

Я отвечаю. Мы отвечаем. Ты отвечаешь. Вы отвечайте. Он отвечает. Они отвечают.

Я понимаю. Мы понимаем. Ты понимаешь. Вы понимайте. Он понимает. Они понимают.

Я поступаю. Мы поступаем. Ты поступаешь. Вы поступайте. Он поступает. Они поступают.

Я оканчиваю. Мы оканчиваем. Ты оканчиваешь. Вы оканчивайте. Он оканчивает. Они оканчивают.

Я задаю. Мы задаем. Ты задаешь. Вы задайте. Он задает. Они задают.

Я сдаю. Мы сдаем. Ты сдаешь. Вы сдавайте. Он сдает. Они сдают.

Я повторяю. Мы повторяем. Ты повторяешь. Вы повторяетесь. Он повторяет. Они повторяют.

Я ошибаюсь. Мы ошибаемся. Ты ошибаешься. Вы ошибайтесь. Он ошибается. Они ошибаются.

Я пишу. Мы пишем. Ты пишешь. Вы пишите. Он пишет. Они пишут.

Я слушаю. Мы слушаем. Ты слушаешь. Вы слушайте. Он слушает. Они слушают.

Я говорю. Мы говорим. Ты говоришь. Вы говорите. Он говорит. Они говорят.

Я переводу. Мы переводим. Ты переводишь. Вы переводите. Он переводит. Они переводят.

Я учу. Мы учим. Ты учишь. Вы учите. Он учит. Они учат.

Я учусь. Мы учимся. Ты учишься. Вы учитесь. Он учится. Они учатся.

Реклама
Рубрика: Հովհաննես Թումանյան, Պատմություն

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ

2af44493d41ccecd88e75afdaad0cf6a

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: 80-ական թվականների կեսից Արևմտյան Հայաստանում հանդես են գալիս առաջին հայդուկները, որոնք իրենց գործունեությունը նվիրում են արևմտահայ ժողովրդի ազատագրության գործին:

1888թ. նա ատրճանակ էր գնել վերջինիս հետ Արևմտյան Հայաստան մեկնելու համար, բայց հիվանդանալով` ետ էր մնացել: Սրանով չի վերջանում նոր հասարակական կյանք մտնող երիտասարդի կապը ազատագրական շարժումների հետ: 1890թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել:

Առաջին նամակը Թումանյանը գրել է 1890թ. հունիսին, և  բանաստեղծությունների տետրի հետ ուղարկել Է. Ավետիսյանին: Վերջինիս պատասխանած նամակում, գործնական բանակցություններից բացի , տեղյակ լինելով, որ Թումանյանը «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ է, հարցնում է. «Արդյոք ինչպե՞ս է շարունակվում ձեր ընկերության գործը, կամ թե գոյություն ունի՞, թե ոչ, խնդրեմ գրես»: Այս տպավորությունը Ավետիսյանը ստացել էր ոչ միայն Թումանայնի հայրենասիրական ստեղծագործություններից, այլև այն բանից, որ հեղինակը հարում էր գաղտնի քաղաքական կազմակերպության և քաջատեղյակ էր հայրենիքում տեղի ունեցող դեպքերի ընթացքին: Նորաստեղծ գաղտնի կազմակերպությանը հարելու մասին գրված են ընկերոջ`Ան. Աբովյանին հղած նամակներում.-«Մկրտիչն ասաց, որ քեզ գրել է, թե Հովսեփ Արղությանին սպանել են, սուտ է բոլորովին, ես ընկերության մեջ եմ»: Հիշատակված ընկերությունը Դաշնակցություն կուսակցությունն է, իսկ Արղությանը «Երիտասարդ Հայաստան» գաղտնի քաղաքական խմբի անդամներից էր: Երբ 1890թ. ամռանը ստեղծվում է Դաշնակցություն կուսակցությունը, որպես քաղաքական խմբակ «Երիտասարդ Հայաստան»-ը մտնում է այդ կուսակցության մեջ: Փաստերն հաստատում են Թումանյանի «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ լինելը, և հայտնի է նաև այդ խմբակի`դաշնակցությանը միանալը: Թիֆլիսի հայ հասարակական մտքի վրա իշխողը «մշակական» երիտասարդությունն էր, որի մեջ մտնում էին մեծ մասամբ ժողովրդի ազատության գաղափարներով համակված մտավորականության տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Այդ կազմակերպության ազատագրական կոչերին հետևում էին նրանք, ում համար թանկ էր արևմտահայ ժողովրդի ազատագրումը, հայկական հարցի լուծումը:

Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն է, ինքնուրույնությունը, անկախ նրանից` գործը որևէ կուսակցությա՞ն մեջ է, թե՞ այս կամ այն հոսանքին պատկանող պարբերականի: Այս իմաստով շատ հետաքրքրական են Թումանյանի հետևյալ խոսքերը «…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում-իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան: Ես իմ «եսը» ուրիշի ազդեցության չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ ու կպաշտեմ մինչև անգամ, եթե կար մի հանրօգուտ միտք…»: Ապա .«ոչ մեկի զինվորը չեմ /Աստված փրկի, ազատի/»: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Դրանով է բացատրվում 1895-ի նրա մասնակցությունը Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնողկոմիտեների աշխատանքին Թիֆլիսում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Էջմիածնում և այլուր:

Թումանյանի այդ տարիների համագործակցությունից և ժամանակակիցների հուշերից երևում է, որ 1893-96թթ. բանաստեղծը միառժամանակ համակրել և հարել է Հնչակյան կուսակցությանը: Ըստ ժամանակակիցների` Հնչակյան կուսակցությանն է հարել Ղ. Աղայանի ազդեցությամբ: 1895թ. հունվարի 17-ի նամակում, ուղղված Ա. Ղլտճյանին, Թումանյանը հայտնում է, որ ընտրվել է «Հանգանակող և գործադրող կոմիտետ», որի հաստատությունը ուշանում է:

Թումանյանի հասարակական գործուն կյանքը դեռ 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է Թումանյանի ազգանունը, թվագրված է 1901, հունիսի 7: Այդ գրությամբ խնդրվում է ժանդարմական վարչություն ուղարկել Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության  անդամների և վարչության կազմի ցուցակը, նշելով 1900թ. անվստահելի քաղաքացիների անունները: 1899թ. կառավարչապետ Գոլիցինի հրամանով Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը լուծարքի է ենթարկվում, դառնալով միայն Թիֆլիսի բարեգործական կազմակերպություն,  որոշակի սահմանափակումներով: 1899թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունենում վերակազմված ընկերության ընդհանուր ժողովը և վարչության ընտրություն, երբ ընկերությանը կրկին անդամակցվում է Թումանյանը, բայց այս անգամ ընտրվում է նաև վարչության փոխանդամ: Ընկերության վարչության մեջ եղել են Թումանյանի մտերիմները` Մարիամ Թումանյան, Ֆիլիպ Վարդազարյան, Արիստակես Զարգարյան  /վարչության նախագահը Մ. Դոլուխանյանն էր/, որոնց հետ ունեցած բանաստեղծի հաճախակի հանդիպումները, ժողովներին մասնակցելը հայտնի է եղել ժանդարմական վարչությանը: Թումանյանի անունը պահնորդական բաժնում կարող էր լինել նաև մեկ այլ պատճառով, քանի որ բարեգործական ընկերության գործունեությունը գաղտնի չէր:
Նույն ժամանակ` 1899-1900թթ. ուսումնական տարում, աշակերտական «Ծիածան» գաղտնի ընկերության «մայր խմբի» հետ Թումանյանն իր բնակարանում պարապում էր հայ գրականություն:

1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով:

Երվանդ Լալայանի բնակարանում պարբերաբար հավաքվելու պատճառով 1902թ. փետրվարյան մի գիշեր խուզարկվել են որոշ անդամների բնակարանները, բռնագրավվել են գրքեր, ձեռագրեր, նրանց էլ բանտարկել են: Նույն թվականի փետրվարի սկզբներին ոստիկանները հետապնդել են բանաստեղծին, հսկել տունը և համոզվել, որ փետրվարի 7-ից ն ատանից դուրս չի գալիս: Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը Թումանյանի բնակարանում ևս խուզարկություն է կատարվել և իբրև իրեղեն ապացույց վերցվել է մի գիրք: Թումանյանը չի ձերբակալվել հիվանդության պատճառով: Օլգա Թումանյանի վկայությամբ, 1888թ. ամուսնանալիս, երիտասարդ բանաստեղծը ունեցել է երկու գիրք. «Վերք Հայաստանի»-ն և «Հյուսիսափայլ»-ի մի համար: Ինչպես երևում է «խուզարկության արձանագրությունից», 10-12 տարվա ընթացքում Թումանյանն իր սուղ միջոցներով կարողացել է ստեղծել այն օրերի համեմատ մի պատկառելի գրադարան, բաղկացած ավելի քան 2000 գրքից, մեծ մասամբ հայերեն: Խուզարկուի այն հարցին, թե կա՞ն արդյոք անթույլատրելի գրքեր, Թումանյանը պատասխանել է, թե անտեղյակ է իր գրքերի լեգալ կամ անլեգալ լինելու մասին և ցույց է տվել Զարուբինի “Современные социалисты и революционеры” /1879, Петербург/: Սա մի գիրք է` գրված անցյալ դարի ռուս հեղափոխականների դեմ, որ պրոպագանդում է անխնա ոչնչացնել մատերալիզմն իր բոլոր տեսակներով: Թումանյանը դիտավորյալ է խուզարկուի ուշադրությունը հրավիրել հատկապես այդ գրքի վրա, իրենից քաղաքական մեղադրանքը հեռացնելու համար և հասնում է նպատակին. նույն թվականի ապրիլի 12-ին, համաձայն ստացած ծանուցագրի նա  ներկայանում է IV քաղաքամասի պրիստավին և ետ ստանում, որպես ապացույց տարված գիրքը: Թումանյանը կասկածի տակ է եղել, որպես ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի անդամ, պատճառը Լալայանների բնակարանների երեկույթներին սոցիալ-դեմոկրատ Գ. Ղարաբյանի /Արկոմեդ/ մասնակցությունն էր, մի ազգանուն, որ լավ ծանոթ էր պահնորդական բաժնին: Չնայած խուզարկությունը ոչ մի արդյունք չի տվել, այնուամենայնիվ, այս անգամ ևս բանաստեղծի անունը մնացել է կասկածելիների ցուցակում: Երկու անգամ կասկածելիների ցուցակում հայտնվելը չէր կարող ինչ-որ չափով չարգելակել նաև բանաստեղծի գրական գործունեությանը:

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում: 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։

1906թ. մայիսի 18-ի գրության մեջ ներկայացվում է մի այլ «մեղադրանք». «Լոռու շրջանում նա, կարծես գեներալ-գուբերնատոր է, նրան է ենթարկվում ամբողջ տեղական ղեկավարությունը և ոստիկանությունը: Նա շրջում է գյուղերում, դատ ու դատաստան տեսնում, տուգանում է գյուղերը…մինչև 500ռ….»: Ճշմարտությունն այն է, որ Թումանյանն անխնա էր գողերի, ավազակների, խառը դրությունից օգտվող ու ամեն տեսակ օրենքներ ոտնահարող կալվածատերերի նկատմամբ: Բայց մատնիչը խորամանկ է, որպեսզի կարողանա պատճառաբանել Թումանյանի ազատ գործունեությունը, նրան համախոհ է հռչակում գավառի պաշտոնյաներին, հատկապես գավառապետին ու նրա օգնականին, պնդելով, որ վերջինները կաշառված են, Թումանյանի միջոցով դաշնակցությունից ստացել են 10.000 ռուբլի:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել։ 

1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը

1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջին էր, որ Թումանյանը հասցրեց անել հայրենիքի համար:

Կարծիք՝

Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը շատ ուժեղ հասարակական գործիչ է։ Նա շատ-շատ է օգնել հայերին հայ-թարթական կռիվների ժամանակ։ Թումանյանին մշտապես մտահոգում ու հուզում էր հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ Նաանգամ 2 անգամ անիմաստ բանտ է նստել, բայց այդքանից հետո նա չի հանձնվեց և շարունակել է իր հասարակական կյանքը։ Նա տարբեր տեղերում բացել է շատ ու շատ խմբակներ։ Իմ կարծիքով նա ամբողջությամբ նվիրված էր իր հայրենիքին և ամեն դժվարության դեպքում աջակցում և օգնում էր։

Աղբյուրներ՝

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թումանյան. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Рубрика: Պատմություն

Հայոց պատմություն. Դաս 4

300px-Commanders_of_Armenian_volunteer_units

 

Համազգային պայքարը

 

 

Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրգիրը։ Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12-ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքի բռնագրավելու օրենքը։ Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին պետականացման։ Ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացնեց հայության գրեթե բոլոր խավերի մեջ։ Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը։ Եվ Թիֆլիսում այդ նպատակով բացվում է «Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե», որտեղ վճռական դեր էր խաղում Ռոստոմը (Ստեփան Զորյանը): Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը ևս կանգնեց ազգային իրավունքների պաշտպանության համար ծավալվող շարժման գլուխ։ Հաջորդ ամիսներին հուժկու ելույթներ ու կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձասարում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր։ Պայքարի ձևերից մեկն էլ դարձավ հայատյաց աշտոնյաների ահաբեկումը, որն իրականացնում էին ազգային-հեղափոխական կուսակցությունները։ Ոտքի ելան նաև հայության մյուս հատվածները։ Իր բողոքն ու համերաշխությունը հայտնեց նաև Եվրոպայի ու Ամերիկայի հայությունը։ Նաև պաքարի մտավ Եվրոպայի հայ ուսանողությունը։ Օրենքը չեղյալ համարելուց հետո Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական տարրական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը։

Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

1905 թ. հունվարի 9-ին սկսված այդ հեղափոխության նպատակն էր տապալել Ռուսաստանի առաջընթացի գլխավոր խոչընդոտ միապետությունը և երկրում հաստատել սահմանադրական կարգեր։ Հեղափոխության ուժերը մասնատելու նպատակով ցարիզմը կրոնական և ազգային թշնամանքը տարածեց կայսրության ազգերի ու ժողովուրդների միջև։ Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և տեղի մահմեդականների միջև։ Հայ-թարթարական բախումը սկիզբ առավ 1905 թ. փետրվարի 6-ին։ Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի անմիջական հրահրամբ տեղում սկսած հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր։ Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին երկրամասի այլ նահանգներ։ Ընդհարումներ եղան Երևանում, այնուհետև Բաքվում, փոխարքայության կենտրոն Թիֆլիսում և Արևելյան Հայաստանուի տարբեր գավառներում։ Հայ-թարթական ընհարումները երկարամասում շարունակվեցին մինչև 1906 թ. սեպտեմբերին։ Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն անկում էր ապրում, ռուսական իշխանություն որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումները։

Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող  անձանց մասին/:

Հայությւնն այդ դժվար օրերին պաշտպանեց ազգի ու հայրենիքի պատիվը։ Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը։ Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի ահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի, Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը։ Կռիվներում աչքի ընկան Քեռին, Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և շատ ուրիշներ։ Դրոն բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին։ Նման պատժի առժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ Դ. Ալիխանով-Ավարսկին և շատ ուրիշ հայատյաց պաշտոնյաներ։Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ Փարամզի (Մաթեոս Սարգսյանի) խումբը: Սակայն Հայ ժողովուրդը 1905-1906թթ․ ունեցավ նյութկան ու մարդկային զգալի կորուստներ, սակայն ձեռք բերեց մարտական կարևոր փորձառություն։ Այդ դժոխային օրերին իրենց արևելահայ եղբայրներին օգնության էին շտապել արևմտահայերը։

Աղբյուրը՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 102-105, համացանց,

Հայ-թաթարական ընդհարումներ:

Լրացուցիչ աշխատանք

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ: