Рубрика: Հաշվետվություն, Հովհաննես Թումանյան

Օրը Թումանյանի հետ

thumbnail_20190219_121350.jpg

Օրը սկսվեց արևոտ, պայծառ և սպասված, և ես հասկացա, որ այսօր հասարակ օր չէ, այլ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ես ուրախությունից խելագարվել էի, արագ հավաքվեցինք և գնացինք փողոցներում թափառելու, ասմունքելու Թումանյան և նշելու նրա 150-ամյակը։ Ավտոբուսով գնացինք դեպի Մոսկովյան-Բաղրամյան փողոց, ավտոբուսի մեջ երգեցինք, ասմունքեցինք, Տիար Բլեյանի հետ ամբողջ ճանապարհին խոսեցինք Երևանի մասին, Երևանյան լճի մասին, որ դա սկզբում եղել է Կողբ գյուղը, հետո գյուղի մարդկանց տեղափոխել են այլ ապրելավայր, իսկ այնտեղ սարքել Երևանյան լիճը՝ որպես երևանցիների հանգստյան վայր, սակայն մենք չգնահատեցինք դա և ամբողջությամբ աղտոտել ենք, որոշեցինք մի օր գալ և փորձել մեր փոքրիկ ներդրումը անել, հետո խոսեցինք Արագածի, այլ փողոցների և շատ ու շատ Երևանի մասին։Մենք Մոսկովյան-Բաղրամյան փողոցից ասմունքելով Թումանյան՝ էլ <<Իմ երգը>>, էլ <<Թմկաբերդի առումը>>, էլ <<Պատրանքը>>, էլ <<Փիսոն>>, էլ <<Կռունկները>>, էլ քառյակները… ուղևորվեցինք դեպի բանաստեղծի տուն-թանգարանը։

thumbnail_20190219_110339

Այնտեղ այնքան մարդ կար․ երևի իր տարիքից էլ շատ։ Այնտեղ էլ մի լավ ասմունքեցինք, երգեցինք, պարեցինք, հավեսով ուրախացանք և հպարտացանք, բոլորը ուրախացած մեզ էին նայում և մեզ հետ ասմունքում էին, և երգում, և պարում։ Կոնսերվատորիայի այգում՝ Կոմիտասի արձանի մոտ, էլի երգեցինք, ու էլի մարդիկ հավաքվեցին, բոլոր մարդկանց վարակել էինք Թումանյանով և մեր երգերով  և պարերով։ Մի փոքր երգեցինք Կոմիտաս, դրանով էլ վարակեցինք մարդկանց և ուրախացրինք։ Դրանից հետո գնացինք Ազատության հրապարակ՝ Թումանյանի արձանի մոտ, և կրկինք ասմունքեցինք, մենք ամեն վայրկյան, ամեն անգամ, ամեն տեղ ասմունքում էինք և չէինք դադարում։

52141185_2370118519739938_2650513773940441088_n (1)

Մենք նաև գնացինք սուրբ Աննա եկեղեցի, աղոթեցինք, երգեցինք հոգևոր երգեր։ Դուրս գալուց եղեկեցու այգում տեսանք մի պապիկի, ով մեզ համար նվագեց Կոմիտաս, Թումանյան, մենք նրա համար նույնպես ասմունքեցինք, իսկ նա՝ մեզ համար։ Դրանից հետո Թումանյանի տիկնիկային թատրոնի մոտով քայլեցինք և գնացինք դեպի ավտոբուսը ու գնացինք դեպի դպրոց։ Օրը անցավ շատ հագեցած, ուրախ, պայծառ և անմոռանալի։

Реклама