Рубрика: Գրականություն

Մայրենի լեզվի օրեր

  • Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզվաընտանիքում նրա տեղը:
  • Ձոն մայրենի լեզվին. բանաստեղծություններ, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին:

Բանաստեղծություններ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Հովհաննես Շիրազ

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-
Էլ հայրենիք ինչ՞ու եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար,
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզվով:

Իրավ քանի լեզու գիտես՝
Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
Բայց, որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝, Մասիսն հայոց:

Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով…
…Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չնես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դարնա գինի:
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում:

Հայի բերանից հայոց լեզուն,
Օտարն հաոյոց մահն է ուզում…
Բայց նա է հայ, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,-
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել:

 

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Պարույր Սևակ

Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված։

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին։

Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել կյա՛նքը մեր և… կյանքի՜ց էլ թանկ
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն։

Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին։
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց և… դարավոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կարո՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցո՛ւնքը, սակայն… և արյո՛ւնը սև,
Բայց մենք չենք զրկվել… մեր բերնի համից.
-Քաղցրացել ենք մենք… մեր քաղցր բառով,
Մեր մայրենահամ անուշ բարբառով։

Շա՜տ բանից է մեզ զրկել թշնամին։
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
Աչքեր է հանել դաշույնով իր սուր,
Կտրել է նաև արմատից լեզուն,
Եվ սակայն… իզո՜ւր.
Չի՛ հատվել լեզուն,
Մնացել է նա՝ հավատո՜վ անգամ…

Քե՛զ՝ մեր հայկական և արամական,
Չկարողացան քեզ խլել մեզնից
Ո՛չ խարդավանքով արամեական,
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով.
Ո՜չ ճշմարտությամբ,
Ո՜չ էլ ստերով։
Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել։
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
Որ հազարամյա դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ… սրտերո՜ւմ։

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող.
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում։
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
Ինչպես երկինքը երբեք չի փլվում։
Չե՜ս խլվի երբեք,
Չե՜ս փլվի երբեք,
Ինչպես արյունից գո՛ւյնը չի խլվում…
Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
Որ քեզ կամենա գողանալ մեզնից.
(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա)
Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու,
Այլև մասո՜ւնք ես,
Մասո՜ւնք ես մի սուրբ,
Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝
Դարերի խորքից դարերին հասած։

Մասո՞ւնք։ Ինչպե՞ս թե։ Մասո՜ւնքս ո՜րն է։
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է։
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի…

Վերլուծություն

Կարդալով Մայրիենի լեզվին նվիրված բանաստեղծություններն, հասկացա, որ բոլորն էլ ցանկանում էին, որ մեր լեզուն չանհետանար և չվերանար։ Բոլոր տեղերում ասվում էր, որ պետք է միշտ հիշել մեր Մայրենի լեզուն, հա այլ լեզուներնել են պետք, որովհետև ինչպես ասվում է ինչքան լեզու գիտես յանքան մարդ ես, բայց իմանալ բազմաթիվ լեզուներ, իսկ քո սեփականը անտեսել և չիմանալ, դա շատ սխալ է և բոլոր բանաստեղծություններում էլ դա խոսվում և քննարկվում։

Ասույթներ

Ախ,լեզուն,լեզուն,լեզուն որ չըլի,մարդ ընչի նման կըլի: Մեկ աղգի պահողը,իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը… Ձեզ եմ ասում,ձեզ,հայոց նորահաս երիռասարդք,ձեր անունին մեռնեմ,ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք,ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:
 Խաչատուր Աբովյան

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը,պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Հովհ. Թումանյան

…Գրաբարը…ոսկի է,դա լեզու չէ,այլ երկնային երաժշտություն,պերճություն,ուժ,ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ,և որքան էլ ինձ համար դժվար լինի,ես պատրաստ եմ ամեն ինչի,միայն թե իրագործեմ երազանքս`կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:
Վահան Տերյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահակալն քամուց:
Ավետիք Իսահակյան

Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության:
Ստեփան Զորյան

Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը:
Պարույր Սևակ

Վերլուծություն

Ասույթներում նույնպես բոլորը գովում, գովաբանում, սրբացնում էին մայրենի լեզուն։ Եվ նորից նույն բանն, որ պետք է միշտ իմանալ դա, անխտիր և անպայման։ Եվ, որ մեր լեզուն չի պատկանում միայն մեզ դա բոլորինն է, դա մարդկությանն է, ու բոլորս պետք է ն դա գնահատենք և չանտեսենք։

Ասացվածքներ

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… Ավետիք Իսահակյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց… Ստեփան Զորյան

Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին… Երվանդ Շահազիզ

Վերլուծություն

Ես ամեն անգամ կարդալիս տարբեր բաներ Մայրենի լեզվի հետ կապված հասկանում եմ, որ Մայրենին դա մի անևերևական մի բան է և ով դա չգիտի  ծառից ընկած մի տերև է, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց։ Ու որ այ լեզուները  մենա սովորում ենք և հիշում, իսկ մերը, մեր մայրենին զգոում և ապրում դրանով, ու առանց քո սեփականը իմանալով մյոուսին մի անցիր, որովհետև դա քեզ տված, որպեսզի գնահատես և հպարտանաս։

  • Հայկական ազգանունների և անունների ծագումը և բացատրությունը։

Ազգանուններ

Արղության-Ստացել է Արղութ բառից։ Հայկական հին տոհմ, որ սերտել է Զաքարյանների և վրաց. աքունիքների կողմից, ստացել Մխարգրձելի (երկայնաբազուկ) տիտկոսը։ Մոնղալների Արղուն խանից ստացել են Արղութ տիտղոսը, որ համապատասխանում է «երկայնաբազուկին»։

Հովհաննիսյան-Ստացել Հովհաննես բառից, թարգմանաբար նշանակում է «հնազանդություն», ունի հունական ծագում։

Հակոբյան-Ստացել է Հոկոբ բառից, թարգմանաբար նշանակում է «գարշապար, խաբող,» պետք չէ սա համարել բացասական, որովհետև ըստ եբրայեցերենի  խաբել նշանակում է «մեկի ետևից գնալ, կրունկը բռնել»։ Ոնի հին-հունական ծագում։

Մամիկոնյան-Ստացել է Մամիկոն բառից, որի հին ձևը համարվում է Ման-գուն, որն չինական ծագում են վերագրում։ Չին. Ման-գուն «հարավային արիական այլազգիների իշխամ», կամ գուն-Ման «իշխան Մաների»։

Մելքումյան-Ստացել է Մելքում, Մելքոն բառից։

Թոռունյան-Ստացել է Թոռն բառից։ Ոնի թուրքական ծագում, թարգմանաբար նշանակում է «անփորձ»։

Ավագյան-Ստացել է Ավագ բառից, թարգմանաբար նշանակում է «երեց, անդրանիկ, մեծ»։

Գևորգյան-Ստացել է Գևորգ բառից, ունի հունական ծագում հուներեն արտասանվում է Գէորգիոս, թարգմանաբար նշանակում է «երկնագործ»։

Անուններ

Գոհար-ակունք, թանկարժեք քար (հայ.)

Նարե-հին հայկական աստվածուհի, մայրություն, հայուհի (հին հայ.)

Օտար լեզուների անուններ

Նելլի-խիստ, բռնկուն (լատ.)

Սերգո-(վրաց.)

  • Դարձվածքներ, շրջասություններ ու թևավոր խոսքեր. դրանց ծագումը, առանձնահատկությունները, օրինակներ:
  • Լեզվական սխալներ, խախտումներ:
  • Հայոց տեղանունների (բնականուններ, ջրանուններ, մանրատեղանուններ և այլն) վերլուծությունը
  • Փոխառյալ բառերը հայերենում:
  • Հայերենի զարգացման փուլերը:
  • Հրաչյա Աճառյանի աշխատությունները:
Реклама
Рубрика: Ռուսերեն

Домашнее задание. 18-22 февраля.

Урок 1.

Домашнее задание: пособие “ Приглашение в Россию” сл. 14, упр. 20,24

20/а

Что вы любите? Я люблю петь.

Что вы смотрите? Я люблю смотреть семейные и фантастические фильмы.

Что вы читаете? В этом моменте я читаю книгу Хоббит и он мне пока нравится.

Что вы слушаете, когда отдыхаете? Смотря какая будет моя настроения, такая и будет музика.

Что вы изучаете? Я учу разные предметы в школе.

Что вы не любите? Я не люблю танцевать.

Куда вы ходите/ездите? Я мечтаю ездит в Испанию.

20/б

Познакомьтесь это я и моя сестра: Я Гоар Аргутян, а она Наре Аргутян. Я люблю банан, а она любит хурму. Я люблю петь, а она любит танцевать.  Я учусь в восьмом классе, а она третьем. Я изучаю английский, а она тоже изучает. Я хожу парк, кинотеатры, кафе, а она тоже. Я слушаю разние музики, а она слушает веселие песни. Я люблю петь разные песни, а она не очень любит петь . Я люблю смотреть семейные и фантастические филми, а она любит мультфильмы. Я обычно читаю приключения и драмы, а она читает сказки, и фантастечиские книги. Я не люблю завтракать, а он любит.

24.

Быть инженером, работать продавцом, быть космонавтом, быть химиком, работать менеджером, быть директором, быть каскадером, работать милиционером, быть офицером, быть пианистом, быть поэтом, работать лечиком, быть отличником, работать врачом, быть учительом, работать преподавательом, быть писательом. Стать мамой, стать бабушкой, стать балериной, стать медсестрой, стать домохозяйкой, стать секретаром, стать учительницей, стать отличницей.

Урок 2.

Домашнее задание:  написать сочинение «Искусство заключается в том, чтобы его не было заметно»