Рубрика: Պատմություն

Հայոց պատմություն. Դաս 6-րդ

big_1403163528_1089448
Պողոս Նուբար փաշա

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Պատմել  երիտթուրքերի, որդեգրած  ծրագրերի  մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:

 

  • Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

Բալկանյան երկրներն 1912թ. հոկտեմբերին պատերազմ սկսեցին Օսմանյան կայսրության դեմ։ Նրանց Նպատակն էր Թուրքերին վռնդել Եվրոպայից։ Հայկական հարցի վերբացման համար առաջացավ սպատավոր միջազգային իրավիճակ։ Մեծ դեր խաղաց նաև Ռուսաստանի դիրքորոշումը Հայկական հարցում։ 1912թ. Թիֆլիսում ստեղծվեց Հայոց ազգային բյուրոն։ Նրա գլխովոր նպատակն էր նպաստել Հայկական հարցի լուծմանը։ Պողոս Նուբար փաշայի գլխովորությամբ ստեղծված Ազգային պատվիրականությունը հայկական բարենորոգումների հուշագիր պատրաստեց տերություններին ներկայացնելու համար։ 1913թ. Հայկական հարցը կրկին դարձավ վեր տերությունների դիվանագիտական պայքարի առարկա։ Կ. Պոլսում ռուսական դեսպանության թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամը կազմեց հայկական բարենորոգումների նախագիծ։ Ըստ նախագծի՝ հայկական վեց նահանգներից կազմվելու էր մեկ նահանգ։ Ի վերջո սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ այս անգամ ռուսական և թուրքական կողմերի միջև։ 1914 թ. ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորգումների ռուս-թուրքական պայմանագիրը։ Ըստ որի՝ յոթ նահանգներից ձևավորվում էր վարչական 2 միավոր։ Անշուշտ, ռուս թուրքական համաձայնագիրը հայերին ինքնավարություն չէր տալիս և ավելի համեստ պահանջջներ էր առաջադրում։ Այդ էր պատճառը, որ Հայկական հարցի լուծման համար պայքարի այս փուլում հայ ազգային քաղաքական ուժերը խզեցին կապերը երիտթուրքերի հետ և դարձան ինշանությունների ընդդիմություն։Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայաստան, իսկ Վեստենենկը դեռ չէր ժամանել, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օգտվելով բարենպաստ իրավիճակից Թուրքիան չեղյալ համարեց բարենորգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը։ Այսպիսով հայկական բարենորոգումներն հերթական փորձն նույնպես ձախողվեց։

  • Պողոս Նուբար փաշա և Ազգային պատվիրակություն
  • Անդրեյ Մանդելշտամը և նրա  հայակական բարենորոգումների նախագիծը
  • 1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը

Ի վերջո սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ այս անգամ ռուսական և թուրքական կողմերի միջև։ 1914 թ. ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորգումների ռուս-թուրքական պայմանագիրը։ Ըստ որի՝ յոթ նահանգներից ձևավորվում էր վարչական 2 միավոր։

  • 1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները

Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայաստան, իսկ Վեստենենկը դեռ չէր ժամանել, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օգտվելով բարենպաստ իրավիճակից Թուրքիան չեղյալ համարեց բարենորգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը։ Այսպիսով հայկական բարենորոգումներն հերթական փորձն նույնպես ձախողվեց։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ106-111, համացանց

Լրացուցիչ աշխատանք

Պողոս Նուբար փաշան  որպես հայ ականավոր քաղաքական գործիչ

Реклама
Рубрика: Պատմություն

Մի նկարչի պատմություն

Bouguereau_Portrait_du_peintre_1895.jpg

Ուիլյամ Բուգրո

Ծնվել է 1825 թ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում։ Կերպարվեստն ուսումնասիրել է գեղեցիկ արվեստների Թագավորական դպրոցում։ 1850 թ արժանացել է «Prix de Rome» կրթաթոշակին, որն այն ժամանակ հատկացվում էր կերպարվեստ ուսումնասիրող ուսանողներին։ Անհրաժեշտ դրամական միջոցներ ձեռք բերելով՝ Բուգրոն ամբողջապես նվիրվեց իր սիրելի գործին՝ գեղանկարչությանը։ Բուգրոն ամուսնացել է երկու անգամ։ Երկրորդ անգամ ամուսնացել է տակավին հասուն տարիքում՝ երիտասարդ արվեստասեր ուսանողուհիներից մեկի՝ Էլիզաբեթ Ջեյն Գարդների հետ։

Բուգրոյի կարիերան, կարելի է ասել, բարեհաջող կայացավ, և կյանքի ընթացքում նկարիչը հասցրեց զգալ հանրահռչակության համը և վայելել քննադատների բարյացակամությունը՝ ավելի քան հիսուն տարի շարունակ ցուցադրելով իր ստեղծագործությունները Փարիզում ամեն տարի կազմակերպվող ցուցահանդեսներում։ Նա այն հազվագյուտ կլասիցիստներից է, որոնց հաջողվել է հիանալի կերպով արտացոլել կերպարների անհատականությունն ու տրամադրությունն իրենց կտավներում։ Պատմական, դիցաբանական, աստվածաշնչային և այլաբանական թեմաներով նրա ստեղծագործություններում ամենափոքր դետալներն անգամ կոմպոզիցիայի տեսանկյունից մանրակրկիտ կերպով չափաձևված են։ 1900 թվականին Դեգան և Մոնեն նրան անվանեցին 19-րդ դարի«մեծագույն նկարիչ»: Իրականում, ավանգարդիստները նկարչի անունը ծաղրանքով էին նշում և գեղանկարչության տեսանկյունից անթերի հղկված որևէ նկարի վերաբերյալ կարծիք արտահայտելիս գործածում էին «բուգրոյացված» արտահայտությունը։ Վան Գոգը նրան անվանում էր վարպետ, որին լավ վճարում են «փափուկ, սիրունատես» բաներ նկարելու համար: Բուգրոն, մինչդեռ, ամեն կերպ ընդդիմանում էր իմպրեսիոնիստների ստեղծագործությունների ցուցադրմանն իր կողմից «բռնագրավված» ցուցասրահներում՝ անվանելով դրանք անավարտ էսքիզներ։ 20-րդ դարի սկզբին նրա անունն ու կտավները անխնա քննադատվում էին, քանի որ գերիշխում էր նկարչին խորթ իմպրեսիոնիզմը:

Ընդհանուր առմամբ, կյանքի ընթացքում նա նկարել է ութ հարյուր քսանվեց կտավ։
Մահացել է 1905 թ օգոստոսի 19-ին։

Ուիլյամ Բուգրոյի նկարներից

Հովվուհին (նկար)

320px-William-Adolphe_Bouguereau_(1825-1905)_-_The_Shepherdess_(1889).jpg

Նկարը՝ ստեղծված 1889 թվականին։ Ներկայում ցուցադրվում է ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում՝ Ֆիլբրուկ թանգարանում: Նկարված է յուղաներկով կտավի վրա։ «Հովվուհին» նկարը Ֆիլբրուկ թանգարանին է փոխանցվել 1947 թվականին Լաուրա Կլաբի (Laura A. Clubb) հավաքածուի հետ միասին։ Դրանից առաջ այդ բոլոր նկարները պահվել են Լաուրա Կլաբին պատկանող հյուրանոցում։ Նկարում պատկերված է գյուղացու հագուստով ոտաբոբիկ աղջիկ, ով նայում է ուղիղ նկարը դիտողին։ Նրա ուսերին ձեռնափայտ է. հովվուհին աջ ձեռքով բռնել է ձեռնափայտի մի ծայրից, իսկ ձախ ձեռքը ձեռնափայտի վրա է դրել մյուս կողմից։ Աղջկա ուսերի հետևում երևում է գյուղական բնանկար՝ բլուրներով ու մարգագետնով, որտեղ արածում է նախիրը։

Ավագ քույրը (նկար)

William_Bouguereau_-_The_Elder_Sister_-_Google_Art_Project

Կտավը՝ ստեղծված 1869 թվականին։ Նկարված է յուղաներկով կտավի վրա։ «Ավագ քույրը» նկարը Հյուսթոնի Գեղեցիկ արվեստների թանգարանին է փոխանցվել 1992 թվականին որպես անանուն նվեր: Թանգարանի կայքում տեղադրված նյութի համաձայն՝ նկարը թանգարանին է նվիրել մի կին, ով ցանկացել է մնալ անհայտ։ Նա նվիրատվությունը կատարել է ի հիշատակ իր հոր: Այդ ժամանակից ի վեր «Ավագ քույրը» նկարը Հյուսթոնի Գեղեցիկ արվեստների թանգարանի հիմնական հավաքածուի մասն է (ցուցադրվում է եվրոպական արվեստի բաժում) և թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից մեկը: Նկարում գյուղական բնանկարի ֆոնի վրա պատկերված է աղջիկ («ավագ քույրը»), ով նստած է քարի վրա և ծնկների վրա պահել է քնած երեխային («կրտսեր եղբորը»)։ Նկարի համար կեցվածք են ընդունել Ուիլյամ Բուգրոյի դուստր Հենրիետան (Henriette) ու որդին՝ Պոլը (Paul): Աղջկա կատարյալ դիմագծերը, նրա գրավիչ հայացքը, ձեռքերի ու ոտքերի դիրքը (աղջկա ու երեխայի), գույների ու կոմպոզիցիայի համադրությունը, դետալների մանրամասն նկարված լինելը բնորոշ են Ուիլյամ Բուգրոյի արվեստի ակադեմիական ոճին։ Բուգրոն համարվում իր ժամանակի եվրոպացի ամենահայտնի ռեալիստ նկարիչներից մեկը:

Պար (նկար, Բուգրո)

279px-William-Adolphe_Bouguereau_(1825-1905)_-_The_Dance_(1856)

Նկարված է 1850 թվականին։ Նկարված է յուղաներկով կտավի վրա։ Ներկա պահին նկարը ցուցադրված է Փարիզում՝ Օրսե թանգարանում։ «Պար» նկարը ցուցադրվել է 1857 թվականին Փարիզում, Սալոնում և Ֆրանսիայում։

Աղբյուրներ՝

Ուիլյամ Բուգրո

Ուիլյամ Բուգրո

Հովվուհին (նկար)

Պար (նկար, Բուգրո)

Ավագ քույրը (նկար)

 

Рубрика: Պատմություն

Համաշխարհային պատմություն. Դաս 5

320px-KingsCollegeChapelWest
Քեմբրիջի համալսարան

 

Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին:

 

 

Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:

Նոր դարերում ավելացել են շատ նորարարոթյուններ։ Ավելացել են համալսարաններ, դպրոցններ։ Ստեղծվել են քոլեջներ և այլ կրթական հաստատություններ։ Նաև նոր ժամանակներում ստեղծվել են մանկապարտեզներ։ Ավելացել են դպրոցնելում նոր առարկաներ, որոնք այն ժամանակ չէին անցնում։ Բնագիտական առարկաներ, մաթեմատիկական, օտար լեզուներ, պատմություն, և այլն առարկաներ։

Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:

Առանձնահատուկ էին նրանով, որ սովորողներն արող էին սովորել ավելի նոր գիտություններ, ուսոումնասիրել այնպիսի բաներ, որոնց մասին հնում չէին էլ մտածում, իմանան ավելի շատ բաներ, լինեն ավելի խելացի և կարողանան իրենց երկիրն ավելի զարգացնել և հարստացնել։

Աղբյուր՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 65-73

Լրացուցիչ աշխատանք

Մի համալսարանի մասին պատմություն:

Մի երգահանի մասին պատմություն:

Մի գիտնականի մասին պատմություն:

Մի նկարչի պատմություն:

 

Նոր դարերի մարդկանց

  • առօրյա հոգսերը
  • կենցաղը
  • հագուստը