Рубрика: Նախագծեր, Պատմություն

Գինին հայ հին ավանդության մեջ

գոհա

XVI դարի բանաստեղծ Աստվածատուրի մի տաղում նկարագրվում է այգու տնկումը, ցանկապատումը, ծառապատումը, խաղողի որթի աճն ու պտղաբերումը, աշնան այգեկութը, խաղողի ճմլումը հնձանում և խաղողահյութի կարասների բացումն ու գինու ըմպումը։  Այնուհետև կատարվում է գինու գովքն ու փառաբանումը։ Խարասարցին ունի մի ամբողջական տակ, որ կոչվում է «Տաղ գինոյ և ուրախութեան»։ Այստեղ բանաստեղծը հանդես է գալիս գինու նկատմամբ ունեցած խիստ ծարավով և յուրաքանչյուր բանաստեղծական տան մեջ տարբեր համեմատություններով ու պատկերներով ձգտում է հագեցնել իր ծարավը։

XVII դարի հեղինակ, ծագումով Գողթան գավառից, Նաղաշ Հովնաթը ստեղծել է խնջույքի երգերի մի ամբողջական շարք, թվով շուրջ 15, որը բացառիկ երևույթ էր հայ բանաստեղծության մեջ։ Այդ երգերում Հովնաթանը մերթ դիմում է սեղանակիցներին՝ հորդորելով նրանց ուտել, խմել, զվարճանալ, մերթ խրատում նրանց լինել չափավոր, վայելել այս աշխարհի ժամանակավոր կյանքը, միաժամանակ չմոռանալ հոգևորի մասին։ Նրա խնջույքի երգերն աչքի են ընկնում կյանքի ուրախ վայելքի աշխարհիկ ոգով, բնության պաշտամունքով և պայծառ լավատեսությամբ։ Այդ երգերը կատարվում են բնության գրկում՝ հատկապես գարնանը, երբծաղկում ու փթթում են ծառն ու ծաղիկը։

Գրքի հեղինակներ՝  Ս. Հարությունյան, Ա. Քալանթարյան, Հ. Պետրոսյան, Գ. Սարգսյան, Հ. Մելքոնյան, Ս. Հոբոսյան, Պ. Ավետիսյան

Рубрика: Նախագծեր, Պատմություն

Խաղողագործությունը և գինեգործությունը XIX-XX դարերում

գոհ

Հայկական ավանդական խաղողագործության և գինեգործության զարգացման վրա կործանարար ազդեցություն ունեցան վաչկատուն տարբեր ցեղերի ասպատակություններն ու նվաճումները։ Հատկապես XVI-IVII դարերում ավերվում և ամայանում է այգիների մեծ  մասը՝ մահմեդականների կործանարար նվաճումների ու կրոնական արգելանքների հետևանքով։ Ըստ մահմեդականության՝ գինու և օղու արտադրությունը մեղք էր համարվում, խաղողը կարելի էր օգտագործել միայն թարմ վիճակում, պահածոներ և քաղցրավենիքներ պատրաստելու համար։ Նույնիսկ XIX դարի վերջում կրոնական այդ արգելանքը մահմեդականներին թույլ չէր տալիս ոչ միայն գինի կամ օղի պատրաստել, այլև խոաղող վաճառել գործարաններին։ Այդ իսկ պատճառով Երևանի նահանգում հայերի ու մահմեդականների խաղողի այգիները տարբերվում էին նույնիսկ վազերի տեսականիով։ Կովկասի ոչ մի խաղողագործական շրջան չունի տեսականու այն առատությունը, որն առկա է Արևելյան Հայաստանում։ Էջմիածնի վանքապատկան հողերում 1893 թ. տնկվել են Եվրոպայից ներմուծված Ալիկանտե, Կաբերնե, Մուսկաթ, Սեմիլյոն, Սապերավի խաղողների 10000 թփեր։ 1870 թ. Երևանի նաահանգոմ կար 2890 դեսյատին այգի, 196 փութ միջին բերքատվությամբ։

Երևանի նահանգում արդեն կար 7378 դեսյատին խաղողի այգի, արից 1185-ը՝ Երևանում, 2211-ը՝ Երևանի գավառում, 2299-ը՝ Էջմիածնի գավառում, 491-ը՝ Սուրմալուի գավառում, Շարուր-Դարալգյազի գավառում՝ 371 և Նախիջևանում՝ 821։ 1910 թ. խաղողի այգիների տարածքը հասավ 9738 դեսյատին, ըստ գավառների. Երևան՝ 5132 Էջմիածին՝ 2513, Սուրմալու՝ 655, Շարուր-Դարալագյազ՝ 445 և նախիջևան՝ 993։ Նախապատերզամյան 1913 թ. Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմել է  9200 հեկտար։ 1936 թ. խաղողի այգիների տարածքը Հայաստանում արդեն 16300 հա էր։ Հայաստանի Հանրապետությունում խաղողագործության և գինու արտադրության ավանդական գոտիներն էին Արարատյան դաշտը, Արարատյան դաշտին հարող նախալեռնային գոտին, Հյուսիսարևելյան շրջանները,Վայոց ձորը և Սյունիքը։

Գրքի հեղինակներ՝  Ս. Հարությունյան, Ա. Քալանթարյան, Հ. Պետրոսյան, Գ. Սարգսյան, Հ. Մելքոնյան, Ս. Հոբոսյան, Պ. Ավետիսյան

Рубрика: Նախագծեր, Պատմություն

Գինին Հայոց միջնադարյան իրավունքում

14.png

VII դարի սկզբում Հովհան Օձենցին միավորում էր մինչ այդ հայտնի կանոնական սահմանումները և կազմում հայոց իրավաբանական փաստաթղթերի առաջին ժողովածուն՝ Կանոնագիրքը։ Զարգացած միջնադարում ստեղծվում են աշխարհիկ և հոգևոր կյանքի տարբեր ոլորտներ։ Գինի և դրա հետ կապված տարբեր երևույթներ իրենց արտացոլումն են գտել միջնադարյան կանոնական և իրավագիտական հուշարձաններում։ Հիմնական դրույթները վերաբերումմ են գինու չարաշահմանը՝ գինաբուք, գինեմոլություն։

Գինին չարաշահողներին պարսավանքի խոսքեր են ուղղված Հոհան Մանդակունու կանոններից մեկու. «Գինու մասին» Սուրբ Գիրքն ասում ք. «Հարբեցողները ավելի ևս չար են, քան դիվահարներըը», Առաքյալն ասում է. «Մի հարբեք», — չի ասում գինի մի ըմպեք, քանի որ Նոյը հրամայել էր տրտմության պահին գինի ըմպել։ Աղվանից Վաչագան թագավորի կանոններից մեկը սահմանում է եկեղեցուն տրվող բնամթերքի հարկաչափըէ 4 գրիվ ցորեն, 6 գրիվ գարի և 16 փաս քաղցու, իսկ գինի՝ որչափ գյուղացին կարող էր։ Արտ ու այգի չունեցող գյուղացիներից այն չէր գանձվում։

Բարսեղ Կեսարացու մի կանոն հորդորում է քահանաներինն՝ շուկայում կամ ամբոխի մեջ չճաշել կամ գինի խմել, այլ հարկ է գնալ տուն։ Մխիթար Գոշի դատաստանագրքի մի շարք հոդվածներում առկան են գինուն առնչվոող դրույթներ։  Առևտրի կանոնակարգմանը նվիրված հոդվածում ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ տարբեր սննդամթերքների գների փոխման գործընթացի համար որպես օրինակ նշված են հացը և գինին։ Համաձայն իրավական այս նորմի՝ հացի և գինու գների փոփոխությունը պետք է կախված լինի տվյալ տարվա բերքատվության աստիճանից, սիկ որոշումը պետք է կատարվի թագավորի կամ իշխանի հրամանով, այդ մասին տեղեկացնելով յուրաքանչյուր գավառի իշխանին և ժողովրդին։

Գրքի հեղինակներ՝  Ս. Հարությունյան, Ա. Քալանթարյան, Հ. Պետրոսյան, Գ. Սարգսյան, Հ. Մելքոնյան, Ս. Հոբոսյան, Պ. Ավետիսյան

Рубрика: Նախագծեր, Պատմություն

Խաղողը և գինին հայկական միջնադարյան պատկերագրության մեջ

գ

Զվարթնողի քանդակագործ վարպետը հորինվածքում պատկերել է դախտային այգին՝ համահունչ Մասիսի ֆոնի վրա վեր հառնող, ազգային սրբությունների կողքին բարձրացող, խաղողի այգիներով շրջապատված տաճարին։ X դարում Վանա լճի Աղթամար կղզում կառուցվել է Սուրբ Խաչ տաճարի «որթագալարի գոտին»։ Գյուղական կյանքից այստեղ ներկայացնում են ոչ թե ռեալ այգին և այգեգործական ցիկլը, այլ իդեալական աշխարհն ու կենսընթացը։ Այդ այգին պատկերված է, սկզբունքորեն չնթատվող մարաձև որթն ինքն է կազմակերպում աշխարհը, ինքն է կենց ծառը, ինքն է լցնում ողջ տիեզերքը ողկույզներով։ Որթագալարի գոտին իր տեսարաններով ու կատարմամբ սերտորեն առնչվում է ժողովրդական արվեստի հետ։ Այստեղի պատկերվածներն համահունչ են ժողովրդի՝ դարերի խոսքից եկող պատկերացումներին։ Վասպուրական աշխարհի դրախտավայրի այգին բաց է յուրայինների համար. Թռչունների ու կենդանիների մեծ մասն այստեղ ապրում է ազատ և անհոգ, ծերունիները հանգստանում են «որթի շվաքում», մի երիտասարդ բերում է մետաղացու գառը, ուրիշ երկուսը կոխի են բռնվել, քահանան աղոթք է մրմնջում։ Պատկերված են այգու մշակման՝ փորել և էտելու տեսարաններ։ Բազմաթիվ են խողողը վնասող կենդանիներին (արջ, առյուծ, աղվես, վարազ, եղնիկ, այծ, և տարբեր թռչուններ) և նրանց դեմ պայքարող այգեպաններին պատկանող տեսարանները։ Սյուժետային տեսարաններում ամենահաճախ հանդիպող կենդանին արջնէ, որը պատկերված է յոթ անգամ, հինգ դեպպքում մարդու հետ արևունահեղ կռվի մտած։ Արջի հետ կապված մի հնագույն պատում կա, համաձայն որի Քրիստոսը, սովորական մարդոու հանդերձանքով շրջելիս, մի այգեպանից խաղող է խնդրում։ Մերժում ստանալով՝ Ամենակարողը նրան արջ է դարձնում, իսկ այգին՝ մացառուտ։

Գոտին Աղթամարի արևելյան ճակատին ավարտում է բերքի համտեսման և գինում ըմպման տեսարանով, ուր պատկերված է արքան՝ իր երկու մերձավորների հետ։ Նրա կենտրոնում արքան է՝ նստած խաղողի հեքիաթային այգում, ուր բոլոր տեսարանները գովաբանում են աշխատանքն ու խնջույքը։ Արքան նստել է ոչ թե պալատումէ գահի վրա, այլ այգում՝ «որթի և նռենու տակ»։  Նա աջ ձեռքով բռնել է«կենաց բաժակը», իսկ ձախով խաղող է պոկում «կենաց ծառից»։  Որթատունկի գոտու առանցքային տեսարաններից են խաղողաքաղն ու գինում ստացումը։ Դրանցից մեկում պատկերված է այգեկութի մասնակից, քիչ հեռու՝ հնձանում խաղող ճզմելու տեսարան, մի կառուց, ուր կենաց ծառի պտուղը վեր է ածվում կենաց հեղոուկի։ Քրիստոսի՝ որպես ճշմարիտ որթի և ողկույզի պատկերացումը սերտորեն կապվում էր նաև խաչի հետ։ Չէ որ Քրիստոսը խաչի վրա«ճզմելով» ինչպես խաղող՝ թափեց իր կենսաբեր արյունը, որպեսզի արբեցնի-մաքրի մեղսագործ մարդկությունը։

Վաղմիջնադարյաան քանդակի որոշ օրինակներում արդեն խաղոողի ողկույզները համադրվում են նռան պտուղների հետ կամ էլ փոխարինվում նրանցով՝ հիմքում ունենալով երկուսից էլ գինի ստանալով ընդհանրական պատկերացումը։ Խաղողը և նուռը, որպես կանոն, տեղադրվում էին խաչքարի խորանի վերին անկյուններում կամ ձևավորում քիվը։ Խաչքարերի խորանների վերնամսն ու քիվը՝ իրենց խաղողա-նռնային պատկերագրությամբ և այգին վայելող զանազան թռչուններով (կաքավներ, աղավնիներ, սիրամարգեր և այլն), ակնհայտորեն, ներկայացնում են երկնային դրախտը։ Դրախտը որպես խաղողի այգի է պատկերել և Տրդատ քարգործը՝ Սևանի 1653 թ. Խաչքարի՝ դժոխքի ավերումը տեսանկարում։ Հայերն ունեին նաև բերքի և խաղողի մի հատոուկ տոն, որը նշվում էր օգոստոսի կեսին, երբ հասնում էր խաղողը։ Այգիներն այս տոնի ժամանակ զարդարում էին կարմիր թելերով և կտորներով։ Այգեպանները եկեղեցի էին բերում իրենց այգիների առաջին ողկույզները։ Հայ կեղեցին այս օրերին համընկնող Աստվածածնի վերափոխման տոնի ժամանակ կատարում էր մի հատուկ ծես, որ կոչվում էր «խաղողօրհներք»։  Տոնն ավարտվում էր հասարակական խնջույքով։ Գինու՝ որպես աստվածային և անմահական հեղուկի, առասպելական ընկալումը լայնորեն վկայված է հայ միջնադարյան և ավանդական մի շարք պատկերացումներում, ծեսերում ու տոնախմբություններում։ Արցախյան XII-XIII դարերի խաչքարային պատկերաքանդակը ներկայացնում է սպառազեն ռազմիկների (սովորաբար հեծյալ), որոնց գինի են մատռվակում իրենց ծառաները կամ հարազատները։ Հորինվածքի պարտադիր տարրերն են սափորը և գավաթը, ապա և ուտելիքներով «ծանրաբեռնվված» (նախևառաջ՝ խորոված, եզակի դեպքերում՝ հավ, ձուկ, ձու և այլն) սեղան-սկուտեղը, որոնք հաճախ պատկերվում են իրենց իրական չափերից շատ ավելի մեծ՝ վերածվելով ողջ հորինվածքը մեկնաբանող խորհրդանշանների։

գո

Հայոց միջին դարերում ցանկացած խնջույք ըստ էության կրկնօրինակում էր արքայական խնջույքը։ Այն բաղկացած էր երկու մասից՝ ուտելիքի ճաշակումից, որի ժամանակ գինի չէր մատուցվում և «գինարբուքից», որը կազմում էր խնջույքի գագաթնակետը։ Գինաբուքի սկիզբը նշանավորվում էր մի ծեսով, որը նույնպես ցուցանում է խնջույքի սկզբունքային տարբերությունը սովորական ճաշկերույթից։ Դահլիճ են բերվում գինու մատռվակման մի քանի տասնյակ լիտր տարողությամբ կարասները։ Սեղանակիցներից ոչ մեկը դեռ ձեռք չի  մեկնում իր գավաթին, գավաթ է վերցնում միայն արքան կամ նրան խորհրդանշող սեղանապետը։ Նա դրանից սկզբում ինքն է ըմպում, ապա մատուցում է մասնակիցներին, մատուցում է հերթով՝ ըստ գահի և պատվի։ Բնութագրական է, որ մերօրյա հայկական խնջույքում էլ որևէ մեկի պատվին բարձրացված բաժակը և այդ առիթով ասված խոսքն ուղղակի կոչվում է «կենաց»։ Գինարբուքի սկզբունքը հնարավոր չափով շատ խմելն էր և հարբելը։ Որքան շատ էր խմվում «կենաց հեղուկը», այնքան ավելի էր հաղթահարվում մահը։ Խաղողի այգու, խաղողի որթի և գինու առասպելա-պոետիկ հիմնարար դերն էր, խաղացել են այդ հայ աշխարհընկալման քրիստոսաբանական և ժողովրդական համակարգերում։

Գրքի հեղինակներ՝  Ս. Հարությունյան, Ա. Քալանթարյան, Հ. Պետրոսյան, Գ. Սարգսյան, Հ. Մելքոնյան, Ս. Հոբոսյան, Պ. Ավետիսյան

Рубрика: Ռուսերեն

Домашнее задание. 18-22 марта

Урок 1. 

Домашнее задание: творческая работа. как вы считаете, что нужно делать, чтобы было как можно меньше равнодушных людей?

Сделать так что равнодушных людей стала меньше, это невозможно. Каждый человек, сам решает какой он, равнодушный, неравнодушный, добрий, умний, либа не умный. Никто им не может сказать каким они стали. Это надо они поняли что равнодушность это плохая веш, но есть люди которые это все понимают и они не равнодушние, и всегда готовые помогает людей, которые нуждаются в этом. Не кто не может управлять с людьми, каждый человек сам отвичает для своево паступка.

Урок 2. Тестовая работа

Домашнее задание:  докончить тест, начатый в классе.

выберите какую-нибудь передачу на русском языке и посмотрите ее. О чем говорят во время этой передачи.?Напишите.

Рубрика: Տրամաբանական մաթեմատիկա

Տրամաբանական մաթեմատիկ

  1. Ձեռնարկատերը հաշվեց, որ եթե կրկնապատկի աշխատատեղերի թիվը և այնուհետև ավելացնի ևս 16-ը, ապա աշխատատեղերի թիվը կդառնա 200:  Քանի՞ աշխատատեղ կար ձեռնարկությունում:
2. Why can’t a man living in Canada be buried in the USA?
Քանի, որ այն ժամանակ Կանադան եղել Ամերիկայի մի մասն, մինչև որ Կանադան անկախացել
է։ Բայց մարդիկ մինչև հիմա համարում են իրենց Ամերիկացի։
How far can a dog run into the woods?
Only halfway. If it runs more, then it would be running out of the woods.
Why do Chinese men eat more rice than Japanese men do?
Is it legal for a man in Africa to marry his widow’s sister?
3. 8+16:4+4  ո՞րն է տրված արտահայտության ամենափոքր հնարավոր արժեքը:
3
4. Ո՞րը կնախընտրեք. 10 դրամների 2 կիլոգրամը, թե՞20  դրամների 1 կիլոգրամը, եթե հայտնի է, որ 20 դրամանոց մետաղադրամը 2 անգամ ծանր է 10 դրամանոց մետաղադրամից:
Նույնն է
5. Արան գրել է բոլոր եռանիշ թվերը:  Քանի՞ թվանշան է նա օգտագործել:
2700
6. A վայրից B վայրը շարժվեց հեծանվորդը `ժամում անցնելով 12 կմ:  Մեկ ժամ հետո B-ից դեպի A շարժվեց երկրորդ հեծանվորդը`ժամում անցնելով 14կմ և կես ժամ անց հանդիպեց առաջինին:
Որոշեք AB ճանապարհի երկարությունը:
7. Ապացուցեք, որ 3 մարդկանց մեջ կամ յուրաքանչյուրը ճանաչում է առնվազն մեկին, կամ առնվազն մեկին ճանաչում են երկուսն էլ, կամ առնվազն երկուսը իրար չեն ճանաչում:
Հնարավոր է, որ ոչ մեկ ոչ մեկին չի ճանաչում։
8. 2,2,2,2,2
Ինչպե՞ս ստանալ 15 հինգ 2-ի միջոցով:
(22:2)+2+2=15
9. Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից:
701-ով
10. Ի՞նչ եք տեսնում նկարում։ Ստուգեք ձեր տեսածը այստեղ։  Համակարգչի ձայնը ցածրացրեք։
222
Շուն