Рубрика: Հասարակագիտություն

Քվեարկությունը այլ երկրներում

Արգենտինայում ներդրվել է 1912 թվականին ։ Այստեղ քվեարկությունը պարտադիր է 18-70 տարեկան քաղաքացիների համար և ոչ պարտադիր՝ 70 տարեկանից մեծ և 16-18 տարեկան քաղաքացիների համար։ Սակայն նախընտրական փուլում մինչև 70 տարեկան քաղաքացիները կարող են հրաժարվել քվերակելուց, եթե նրանք ընտրություններից 48 ժամ առաջ իրենց ցանկության մասին հայտնեն ընտրական իշխանություններին։ Սա վավեր է միայն մոտակա նախընտրական փուլի համար և հայտը պետք է տալ ամեն անգամ, եթե ընտրողը չի ցանկանում ընտրել։

Լյուքսեմբուրգում պարտավոր են ընտրությանը մասնակցեն 18-75 տարեկան քաղաքացիները, իսկ պարտավոր չեն 75 տարեկանից մեծ և օտարերկրյացի քաղաքացիները (վերջիններս միայն տեղական ընտրությունների դեպքում)։

Հյուսիսային Կորեայում 17 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիները պարտավոր են քվեարկել, նույնիսկ այն դեպքում երբ կա ընդամենը մեկ թեկնածու։ Քվեարկությունը նրա համար է, որ ստուգվի թե ով է երկրում գտնվում։ Բոյկոտային քվեարկությունը քվեարկողների համար վատ հետևանքների պատճառ է դառնում։

Բելգիայում 18 տարեկանից մեծ բոլոր քաղաքացիները պարտավոր են գալ ընտրատեղամաս։ Պաշտոնական պատժամիջոցները մինչև այսօր գոյություն ունեն, սակայն կիրառվում են 2003 թվականից միայն ընտրական տեղամասի աշխատակիցների բացակայության դեպքում։

Չիլիում 2009 թվականին սահմանադրությունից ջնջվեց պարտադիր քվեարկության օրենքը և փոխարինվեց կամավոր քվեարկելու տեսակով։

Իսպանիայում 1907-1923 թվականներին ներդրվեց, բայց այդպես էլ չկիրառվեց։

Շվեյցարիայում 19-րդ դարում լայնորեն տարածված էր 26 կանտոններում, բայց աստիճանաբար չեղարկվեց, մնաց միայն Շաֆֆհաուզենը։

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում 1777 թվականին (10 տարի սահմանադրության ընդունումից առաջ)։

Реклама