Рубрика: Գրականություն

Կլոր սեղան. Գրաբար

Մենք մասնակցեցինք այս կլոր սեղանին <<Հոգևոր Հայաստան>> նախագծով։ Այս կլոր սեղանի թեման գրաբարն էր, և մենք՝ սովորողներս, արտահայտում էինք մեր կարծիքը գրաբարի հետ կապված։ Մի մասն ասում էր, որ հետաքրքիր է կարդալ արևմտահայերեն, չնայած կան շատ բառեր, որոնք անհասկանալի են, բայց երբ բացում ենք բառը, հասկանալի է դառնում, որովհետև կան արմատներ, որոնք հիմա մենք օգտագործում ենք արևմտահայերենից։ Իմ կարծիքով, հետաքրքիր է կարդալ արևմտահայերեն, լսել, թե ինչպես են խոսում այլ երկրից եկած մարդիկ հայերեն, իսկ ինչ վերաբերում է շարականներին, ես կարող է մի անգամ լսեմ, որովհետև ինձ կհետաքրքրի, բայց որ ես ինքնակամ կմիացնեմ և կլսեմ, որովհետև ինձ դուր է գալիս, դա այդպես չէ, իմ ականջին այդ երգը լսելի չէ, ես սովոր չեմ այդպիսի երգ լսելուն և այդ պատճառով ես շատ շուտ կհոգնեմ և կձանձրանամ։ Նաև ասացին, որ կարելի է արևմտահայերենով անել մեր նախագծերը կամ մեր նախասիրությունները, օրինակ՝ ստեղծագործենք արևմտահայերեն, թարգմանենք, բայց ես դեմ եմ, որովհետև դա նախ շատ դժվար է, դա պետք է առաջին դասարանից սովորենք, որպեսզի լավ իմանանք և մի փոքր հոգնեցնող կարող է լինել։ Իսկ ընդհանրապես իմանալ որոշ բաներ և կարդալ, ականջին լսելի և հետաքրքիր է։

Реклама