Рубрика: Պատմություն

Հայոց պատմություն. Դաս 20

sardarapat-1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  • Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

Երկրամասում արմատապես փոխված քաղաքական վիճակոում Հայոց ազգային խորհուրդը ձեռք բերեց կոորպուս ստեղծելու իրավունք։ 1917թ. նոյեմբերի 16-ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական կորպուսը։ Հրամանատարը հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսարը՝ Դրոն։ Կորպուսը բաղկացած էր 2 դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ։ Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևան նահանգը։ Հայոց ազգային խոչհուրդը 1917թ. դեղտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ Օժտելով նրան արտակարգ լիազորություններով։ Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը։ Նրան շնորհվեց գեներալ-մայորի աստիճան։ Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչեց Հատուկ հավաքական ջոկատ։ 1918 թ. մարտի 1-ին կորպուսի և հավաքական ջոկատի միավորումից ստեղծվեց Առանձին հայկական կորպուսը՝ Թ. Նազաբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ։

  •  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:
  • Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:
  • Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն դասագիրք 8-րդ դասարան, էջ 142-145, համացանց

Реклама
Рубрика: Պատմություն

Մայիսի 1

-11

 

Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր:

8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա:

Ավստրալիայի աշխատավորների օրինակով 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր: 1886 թվականի մայիսի 4-ին Չիկագոյում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 անարխիստներ: Հաջորդ օրը ոստիկանների դաժան գործողությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անհայտ մարդու կողմից նետված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել առնվազն 50-ը, իսկ հաջորդած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 աշխատավոր (ըստ որոշ տվյալների՝ եղել է մինչև 50 սպանված և վիրավոր[9]), մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածք: Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի: Երբ մեղադրող կողմի գլխավոր վկան խոստովանել է, որ զրպարտել է բոլոր դատապարտյալներին, նրանցից երեքի մահվան դատավճիռը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ (հետագայում ապացուցվել է, որ վկան ճիշտ է ասել, երբ խոստովանել է զրպարտանքը, և այդ հանցագործության մեղադրանքը կեղծ էր, քանի որ չնայած ռումբերը սարքվել են, և պատրաստվել են զինված ապստամբության, բայց բանտարկյալները ոչ մի կերպ ներգրավված չեն եղել մայիսի 5-ի ընդհարումների մեջ): Կախաղան հանվածներից մեկը՝ Ալբերտ Պարսոնսը, Հարավային բանակի հայտնի գնդապետի եղբայրն էր, նախկինում ինքն էլ եղել է համադաշնակից բանակի զինվոր, սակայն խախտել է ռասիստական նախապաշարմունքներն ու ամուսնացել նախկին ստրկուհի, հնդկա-մեքսիկական ծագմամբ Լյուսի Պարսոնսի հետ:

Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն: Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա:

Գերմանիա

Մայիսմեկյան չարտոնված ցույց Բեռլինում 2005 թվականին

Ադոլֆ Հիտլերի իշխանության գալով՝ այդ օրը 1933 թվականից ստացել է պաշտոնական կարգավիճակ: Այն անվանվել է «Ազգային աշխատանքի օր»:

Մայիսի 1-ը Բեռլինում հայտնի է արմատական ​​ձախակողմյան խմբերի անդամների և ոստիկանների միջև բախումներով:

Հնդկաստան 

Մայիսի 1-ը Հնդկաստանում առաջին անգամ տոնվել է 1923 թվականի մայիսի 1-ին Մադրասում Աշխատանքային կուսակցության կողմից: Դա նաև առաջին անգամն էր, որ կարմիր դրոշը բարձրացվել է Հնդկաստանում: Նույն թվականին ընդունվել է բանաձև այն մասին, որ կառավարությունը մայիսի 1-ը պետք է հայտարարի որպես տոն:

Ռուսաստան

Ռուսական կայսրությունում Մայիսի 1-ը՝ որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, առաջին անգամ նշվել է 1890 թվականին Վարշավայում, երբ 10 հազար աշխատողներ գործադուլ են արել: 1897 թվականին մայովկաները կրել են քաղաքական բնույթ և ուղեկցվել զանգվածային ցույցերով:

1992 թվականին տոնը վերանվանվել է «Գարնան և աշխատանքի տոն»:

Ղազախստան

Այս երկրի բնակիչները մայիսի 1-ին նշում են Ղազախստանի ժողովրդի միասնության օրը: Աշխատանքի օրը տոնվում է 1996 թվականից սկսած:

Տաջիկստան

2016 թվականի նոյեմբերից Տաջիկստանի խորհրդարանը մայիսի 1-ը ներառել է ոչ աշխատանքային տոնական օրերի ցանկում:

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում Մայիսի 1-ը  ուսանողների գարնանային կառնավալն է:

Հելսինկիում տոնակատարությունն սկսվում է ապրիլի 30-ից, երբ երեկոյան ժամը 6-ին Հավիս Ամանդա հավերժահարսի արձանի գլխին, որ կանգնեցված է մայրաքաղաքի Շուկայի հրապարակում, դնում են սպիտակ գլխարկ՝ դիմորդների գլխի զարդարանքը: Այդ պահին բոլոր նեկաները նույնպես դնում են իրենց պիտակ գլխարկները և բացում շամպայնի շշերը: Դիմորդի սպիտակ գլխարկ ստանում է նա, ով ավարտել է լիցեյն ու հանձնել ավարտական քննությունները:

Ֆինլանդիայի մյուս խոշոր քաղաքներն ունեն արձանների հետ կապված իրենց արարողակարգերը

Рубрика: Գրականություն

Կլոր սեղան. Գնահատանիշի այլընտրանք

Այսօր մենք մասնակցեցինք կլոր սեղանին գնահատանիշի այլընտրանք նախագծով։ Քննարկում էինք գնահատականը, թե ով է ցանկանում լինի գնահատական, ով չի ցանկանում, ուրիշ ինչ տարբերակներ կան գնահատմանը փոխարինելի։ Եղան շատ կարծիքքներ, օրինակ 7-րդ դասարանցիները ասեցին, որ ընկեր Մարիետը իրենց գնհատում է այսպես՝ ուղղարկում է թերթիկ և մեջը լինում է դասարանական և տնային շխատանքները և նրանք պետք է տեղադրեն իրենց բլոգում արաված աշխատանքների լինքերը, հետո իրենք իրենց գնահատեն, իրենց ծնողները իրենց գնահատեն և վերջապես իրենց ուսուցչուհին և այդ թվանշանների միջինը լինում է իրենց ամսական գնահատականը։ Մեզ ընկեր Հասմիկը նույնպես գնահատում է նույն ձևով, ուղղակի մենք չունենք ծնողի գնահատականը, չնայած, որ հետաքրքիր կլինի կարելի է փորձել։ Կարծիքներից մեկն այն էր, որ թվանշանները փոխարինվեն տառերով, ինչպես շատ երկրներում են այդպես գնահատում, հետո եղավ, որ ոչինչ չլինի, այլ լինի միայն խոսքերով, այսինքն ընթացքում ուսուցչուհին կարող է քեզ ասել կեցցես, ապրես, լավ է պայց աշխատիր, այս անգամ վատ էր, բայց փորձիր ուղղել և հետո մեյլով ուղղարկի քո սխալները և բացատրի, թե ինչ է պետք անել։ Իմ կարծիքով կարելի է գնահատականը փոխարինել այսպես՝ տարբեր սովորոխներից հարցնենք իրենց կարծիքը, թե ինչպես են ցանկանում գնահատվել, հետո մի թերթիկի մեջ հավաքել կարծքիները և ամեն ամիս սովորողին հարցնել, թե այդ ցուցակից, որ ձևով է ցանկանում գնահատվել և ամեն սովորող ընտրի այն տարբերակը, որով նա կցանկանա գնահատվել և բոլորն կլինեն գոհ, իսկ եթե ընթացքում ավելանան նոր կարծքիներ, կարելի է թարմացնել և այդպես կլինի շատ յուրահատուկ և բոլորի համար լավ։