Рубрика: Պատմություն

Մայիսի 1

-11

 

Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր:

8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա:

Ավստրալիայի աշխատավորների օրինակով 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր: 1886 թվականի մայիսի 4-ին Չիկագոյում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 անարխիստներ: Հաջորդ օրը ոստիկանների դաժան գործողությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անհայտ մարդու կողմից նետված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել առնվազն 50-ը, իսկ հաջորդած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 աշխատավոր (ըստ որոշ տվյալների՝ եղել է մինչև 50 սպանված և վիրավոր[9]), մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածք: Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի: Երբ մեղադրող կողմի գլխավոր վկան խոստովանել է, որ զրպարտել է բոլոր դատապարտյալներին, նրանցից երեքի մահվան դատավճիռը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ (հետագայում ապացուցվել է, որ վկան ճիշտ է ասել, երբ խոստովանել է զրպարտանքը, և այդ հանցագործության մեղադրանքը կեղծ էր, քանի որ չնայած ռումբերը սարքվել են, և պատրաստվել են զինված ապստամբության, բայց բանտարկյալները ոչ մի կերպ ներգրավված չեն եղել մայիսի 5-ի ընդհարումների մեջ): Կախաղան հանվածներից մեկը՝ Ալբերտ Պարսոնսը, Հարավային բանակի հայտնի գնդապետի եղբայրն էր, նախկինում ինքն էլ եղել է համադաշնակից բանակի զինվոր, սակայն խախտել է ռասիստական նախապաշարմունքներն ու ամուսնացել նախկին ստրկուհի, հնդկա-մեքսիկական ծագմամբ Լյուսի Պարսոնսի հետ:

Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն: Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա:

Գերմանիա

Մայիսմեկյան չարտոնված ցույց Բեռլինում 2005 թվականին

Ադոլֆ Հիտլերի իշխանության գալով՝ այդ օրը 1933 թվականից ստացել է պաշտոնական կարգավիճակ: Այն անվանվել է «Ազգային աշխատանքի օր»:

Մայիսի 1-ը Բեռլինում հայտնի է արմատական ​​ձախակողմյան խմբերի անդամների և ոստիկանների միջև բախումներով:

Հնդկաստան 

Մայիսի 1-ը Հնդկաստանում առաջին անգամ տոնվել է 1923 թվականի մայիսի 1-ին Մադրասում Աշխատանքային կուսակցության կողմից: Դա նաև առաջին անգամն էր, որ կարմիր դրոշը բարձրացվել է Հնդկաստանում: Նույն թվականին ընդունվել է բանաձև այն մասին, որ կառավարությունը մայիսի 1-ը պետք է հայտարարի որպես տոն:

Ռուսաստան

Ռուսական կայսրությունում Մայիսի 1-ը՝ որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, առաջին անգամ նշվել է 1890 թվականին Վարշավայում, երբ 10 հազար աշխատողներ գործադուլ են արել: 1897 թվականին մայովկաները կրել են քաղաքական բնույթ և ուղեկցվել զանգվածային ցույցերով:

1992 թվականին տոնը վերանվանվել է «Գարնան և աշխատանքի տոն»:

Ղազախստան

Այս երկրի բնակիչները մայիսի 1-ին նշում են Ղազախստանի ժողովրդի միասնության օրը: Աշխատանքի օրը տոնվում է 1996 թվականից սկսած:

Տաջիկստան

2016 թվականի նոյեմբերից Տաջիկստանի խորհրդարանը մայիսի 1-ը ներառել է ոչ աշխատանքային տոնական օրերի ցանկում:

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում Մայիսի 1-ը  ուսանողների գարնանային կառնավալն է:

Հելսինկիում տոնակատարությունն սկսվում է ապրիլի 30-ից, երբ երեկոյան ժամը 6-ին Հավիս Ամանդա հավերժահարսի արձանի գլխին, որ կանգնեցված է մայրաքաղաքի Շուկայի հրապարակում, դնում են սպիտակ գլխարկ՝ դիմորդների գլխի զարդարանքը: Այդ պահին բոլոր նեկաները նույնպես դնում են իրենց պիտակ գլխարկները և բացում շամպայնի շշերը: Դիմորդի սպիտակ գլխարկ ստանում է նա, ով ավարտել է լիցեյն ու հանձնել ավարտական քննությունները:

Ֆինլանդիայի մյուս խոշոր քաղաքներն ունեն արձանների հետ կապված իրենց արարողակարգերը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s