Рубрика: Ֆիզիկա

Աստղագիտություն

Աստղագիտությունն ուսումնասիրում է երկնային մարմինների և նրանց համակարգությունների շարժումը, կառուցվածքն ու զարգացումը։ Նա բոլոր գիտություններից ամենահնագույնն է. նրա սաղմերը մենք հանդիպում ենք դեռևս Աֆրիկայի և Ասիայի կուլտուրական այն ժողովուրդների մոտ, որոնք ապրելիս են եղել մեզանից մի քանի հազար տարի առաջ։ Երկինքն առաջին անգամ դիտողներն արդեն նկատել էին, որ Արեգակի և աստղերի դիրքով կարելի է որոշել ժամանակը։ Օրինակ, օրվա կեսին՝ կեսօրին, Արեգակը երկնքում գրավում է, տվյալ օրվա ընթացքում, ամենաբարձր դիրքը։ Լուսնի տեսքի փոփոխությամբ և երկնքի մյուս լուսատուների դիրքով կարելի է չափել մեծ ժամանակահատվածներ, այսինքն կազմել օրացույց։ Քոչվոր ժողովուրդները և ծովագնացները սովորել էին աստղերի օգնությամբ որոշել իրենց պետք եղած ուղղությունը։ Աստղագիտությունն այդ նպատակին ծառայում է նաև մեր ժամանակներում։ Աստղերի օգնությամբ որոշվում է ծովում նավերի, իսկ օդում՝ ինքնաթիռների ուղղությունն ու դիրքը։ Ճիշտ ժամանակը, որը հաղորդվում է ռադիոյով, որոշվում է աստղագետների կողմից՝ երկնային լուսատուները դիտելու միջոցով։ Առանց երկնային լուսատուների դիտումների հնարավոր չէր լինի նաև աշխարհագրական ճիշտ քարտեզներ կազմել։ Այսպիսով, աստղագիտությունն առաջ է եկել մարդու գործնական պահանջների հիման վրա և զարգացել է նրանց հետ միասին։ 

Աստղագիտության տվյալներն օգտակար են մյուս գիտությունների զարգացման համար, օրինակ, ֆիզիկայի։ Օժանդակելով մյուս գիտություններին, աստղագիտությունն իր հերթին օգտվում է այդ գիտությունների ծառայություններից։ Ֆիզիկոսներն օգնում են աստղագետներին երկնային լուսատուների ուսումնասիրության նոր միջոցներ գտնելու գործում, մաթեմատիկոսները տալիս են զանազան հաշվարկումների համար նոր, ավելի լավ եղանակներ, առանց որի՝ աստղագիտությունը չի կարող զարգանալ, և այլն։

_23-2147564198

Սակայն աստիճանաբար ձևավորվում է նոր աշխարհայացք, որը լուսաբանում է մեզ շրջապատող աշխարհն այնպես, ինչպես կա իրականում։ Փորձ է արվում Երկիրը դասել իր տեղը՝ մոլորակների շարքում։ 1608 թ-ին, երբ Հանս Լիպերսգեյը ստեղծեց աստղադիտակը, պարզվեց, որ Արեգակն ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի շատ ջերմ, ինքնալուսարձակող գազային հսկա գնդեր են, ինչպես և Արեգակը: Այս ուղղությամբ մեծ դեր է ունեցել գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը: 1543 թվականին, երբ Կոպեռնիկոսը մահամերձ պառկած էր իր անկողնում, տպագրվում է իր 40 տարվա աշխատանքի արդյունքը՝ «Երկնային ոլորտների պտույտների մասին» դասական աշխատությունը։ Նա Երկիրը համարելով մոլորակ և նշելով նրա իսկական տեղը մոլորակների մեջ, Նիկոլայ Կոպեռնիկոսը այսպես էր պատկերացնում աշխարհի կենտրոնում, նրա շուրջը շրջանագծով և հավասարաչափ արագությամբ պտտվում են մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը: Իսկ այս մոլորակներից դուրս գտնվում է անշարժ աստղերի ոլորտը։

Աստղագիտությունը՝ որպես գիտություն, Հայաստանում ձևավորվել է 7-րդ դարում՝ Անանիա Շիրակացու տիեգերագիտական ու տոմարագիտական աշխատություններով։ Շիրակացին ընդունել է Երկրի գնդաձևությունը, ճիշտ բացատրել Արեգակի և Լուսնի խավարումները, Ծիր կաթինին վերագրել է աստղային բնույթ։ Աստղագիտության և տոմարագիտության հարցերը 11-րդ դարերում լրջորեն քննարկել է Հովհաննես Սարկավագը «Պատճեն տոմարի» աշխատության մեջ, որտեղ տվել է տոմարագիտության հարցերի լրիվ շարադրանքը և հայկական օրացույցը համեմատել այլ ժողովուրդների օրացույցների հետ։ Միջին դարերում Հայաստանի վանական բարձրագույն դպրոցներում  դասավանդվել են «Տիեզերագիտություն» և «Տոմարագիտություն» առարկաները։ XVIII դարում կազմվել է հայկական առաջին աստղագիտական տպագրական քարտեզը՝ «Աստղալից երկինքը», որը զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» գրքում: XIX դարում Վենետիկի Սուրբ Ղազար կղզում աստղագիտական հետազոտություններ են կատարել Մխիթարյան միաբանության գիտնականները: Հայաստանում աստղագիտական հետազոտությունները տարվում են մի քանի աստղադիտարաններում (Երևանի, Բյուրականի և Գառնիի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s