Рубрика: Անգլերեն, Թարգմանություններ

«Famous works with my translation» Camp translation project

The Princess and the Pea - Nest

«The Princess and the Pea»

Ժամանակին կար մի արքայազն, ով ցանկանում էր ամուսնանալ արքայադստրի հետ, բայց նա պետք է լիներ իսկական արքայադուստր։ Նա ճանապարհորդեց ամբողջ աշխարհով մեկ, որպեսզի գտնի մեկին, ով կհամապատասխաներ իրեն, բայց ոչ մի տեղ չէր կարողացել գտնել իր ուզածին։ Այնտեղ կային շատ արքայադուստրներ, բայց դժվար էր պարզել, թե իրենք իսկական են, թե ոչ։ Այնտեղ միշտ կար մի բան նրանց մասին, որը այդքան էլ ճիշտ չէր։ Այսպիսով նա եկավ տուն և շատ տխրեց, որովհետև նա շատ էր ցանկանում ունենալ իրական արքայադուստր։

Մի երեկո սարսափելի փոթորիկ սկսեց։ Ապմրոպ և կայծակ եղավ և սկսեց անձրև գալ։ Հանկարծ քաղաքի դարպասի մոտից թակոց լսվեց, և ծեր թագավորը գնաց բացելու այն: Դա մի արքայադուստր էր, ով կանգնած էր դրսում՝ դարպասի դիմաց: Բայց, ի սեր Աստծո, ինչ տեսք ուներ նա, անձրևը և քամին այդ ինչ էին արելի իր տեսքի հետ։ Ջուրը հոսում էր նրա մազերից և հագուստից։ Եվ այնուամենայինիվ նա ասաց, որ նա իրական արքայադուստր է։

«Լավ, մենք դա շուտով կպարզենք»-մտածեց ծեր թագուհին։ Բայց նա ոչինչ չասաց, մտավ ննջասենյակ, վերցնում է անկողնու վրայի բոլոր ներքնակները, և  ներքևում դնում է սիսեռի հատիկ։ Այնուհետև նա վերցրեց քսան ներքնակ և դրեց սիսեռի հատիկի վրա, իսկ հետո ներքնակների վար դրեց քսան փետուրով վերմակ։Այդ ամենի վրա արքայադուստրը ստիպված էր պառկել ամբողջ գիիշեր։ Առավոտյան նա հարցրեց, թե ինչպես է քնել արքայադուստրը։

-Օ՜, շատ վատ,- ասաց արքայադուստրը,-ես ամբողջ գիշեր մի կերպ էի փակել աչքրես։ Միայն Աստված գիտի, թե ինչ էր մահճակալի տակ, բայց ես պառկեցի ինչ-որ ծանր բանի վրա, այնպես որ ամբողջ մարմինս սևացել և կապտել է։ Դա սարսափելի էր։

Հիմա նրանք գիտեն, որ նա իրական արքայադուստր է, որովհետև նա զգացել էր սիսեռի հատիկը քսան ներքնակների և քսան փետուրով վերմակների տակից։ Ոչ ոք չէր կարող դա զգալ, բայց միայն իրական արքայդուստրը դա կարող էր զգալ։

Այսպիսով արքայազնը արքայադստերը վերցրեց, որպես իր կին, այժմ նա գիտեր, որ ունի իրական արքայադուստր։ Սիսեռի հատիկը տարան թանգարան, որտեղ այն կարելի է տեսնել մինչ օրս, եթե իհարկե այն չեն գողացել, կամ էլ կերել։

I chose this fairy tale because I have loved this fairy tale since I was a child and I really wanted to translate it from English to Armenian.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s