Рубрика: Գրականություն

Կլոր սեղան. Գնահատանիշի այլընտրանք

Այսօր մենք մասնակցեցինք կլոր սեղանին գնահատանիշի այլընտրանք նախագծով։ Քննարկում էինք գնահատականը, թե ով է ցանկանում լինի գնահատական, ով չի ցանկանում, ուրիշ ինչ տարբերակներ կան գնահատմանը փոխարինելի։ Եղան շատ կարծիքքներ, օրինակ 7-րդ դասարանցիները ասեցին, որ ընկեր Մարիետը իրենց գնհատում է այսպես՝ ուղղարկում է թերթիկ և մեջը լինում է դասարանական և տնային շխատանքները և նրանք պետք է տեղադրեն իրենց բլոգում արաված աշխատանքների լինքերը, հետո իրենք իրենց գնահատեն, իրենց ծնողները իրենց գնահատեն և վերջապես իրենց ուսուցչուհին և այդ թվանշանների միջինը լինում է իրենց ամսական գնահատականը։ Մեզ ընկեր Հասմիկը նույնպես գնահատում է նույն ձևով, ուղղակի մենք չունենք ծնողի գնահատականը, չնայած, որ հետաքրքիր կլինի կարելի է փորձել։ Կարծիքներից մեկն այն էր, որ թվանշանները փոխարինվեն տառերով, ինչպես շատ երկրներում են այդպես գնահատում, հետո եղավ, որ ոչինչ չլինի, այլ լինի միայն խոսքերով, այսինքն ընթացքում ուսուցչուհին կարող է քեզ ասել կեցցես, ապրես, լավ է պայց աշխատիր, այս անգամ վատ էր, բայց փորձիր ուղղել և հետո մեյլով ուղղարկի քո սխալները և բացատրի, թե ինչ է պետք անել։ Իմ կարծիքով կարելի է գնահատականը փոխարինել այսպես՝ տարբեր սովորոխներից հարցնենք իրենց կարծիքը, թե ինչպես են ցանկանում գնահատվել, հետո մի թերթիկի մեջ հավաքել կարծքիները և ամեն ամիս սովորողին հարցնել, թե այդ ցուցակից, որ ձևով է ցանկանում գնահատվել և ամեն սովորող ընտրի այն տարբերակը, որով նա կցանկանա գնահատվել և բոլորն կլինեն գոհ, իսկ եթե ընթացքում ավելանան նոր կարծքիներ, կարելի է թարմացնել և այդպես կլինի շատ յուրահատուկ և բոլորի համար լավ։

Реклама
Рубрика: Գրականություն

Կլոր սեղան. Գրաբար

Մենք մասնակցեցինք այս կլոր սեղանին <<Հոգևոր Հայաստան>> նախագծով։ Այս կլոր սեղանի թեման գրաբարն էր, և մենք՝ սովորողներս, արտահայտում էինք մեր կարծիքը գրաբարի հետ կապված։ Մի մասն ասում էր, որ հետաքրքիր է կարդալ արևմտահայերեն, չնայած կան շատ բառեր, որոնք անհասկանալի են, բայց երբ բացում ենք բառը, հասկանալի է դառնում, որովհետև կան արմատներ, որոնք հիմա մենք օգտագործում ենք արևմտահայերենից։ Իմ կարծիքով, հետաքրքիր է կարդալ արևմտահայերեն, լսել, թե ինչպես են խոսում այլ երկրից եկած մարդիկ հայերեն, իսկ ինչ վերաբերում է շարականներին, ես կարող է մի անգամ լսեմ, որովհետև ինձ կհետաքրքրի, բայց որ ես ինքնակամ կմիացնեմ և կլսեմ, որովհետև ինձ դուր է գալիս, դա այդպես չէ, իմ ականջին այդ երգը լսելի չէ, ես սովոր չեմ այդպիսի երգ լսելուն և այդ պատճառով ես շատ շուտ կհոգնեմ և կձանձրանամ։ Նաև ասացին, որ կարելի է արևմտահայերենով անել մեր նախագծերը կամ մեր նախասիրությունները, օրինակ՝ ստեղծագործենք արևմտահայերեն, թարգմանենք, բայց ես դեմ եմ, որովհետև դա նախ շատ դժվար է, դա պետք է առաջին դասարանից սովորենք, որպեսզի լավ իմանանք և մի փոքր հոգնեցնող կարող է լինել։ Իսկ ընդհանրապես իմանալ որոշ բաներ և կարդալ, ականջին լսելի և հետաքրքիր է։

Рубрика: Նախագծեր, Գրականություն

Գնահատում։ Գնահատանիշ։ Գնահատանիշի այլընտրանք

Գնահատումը միջին դպրոցում արվում է շատ պարզ ձևով, ուսուցիչը տեսնում է քո ամսվա աշխատանքը, նախագծերը, վերլուծությունները, ակտիվ մասնկացությունը, հետո տալիս է քեզ գնահատելու իրավունք և քո կարծիքը հաշվի առնելով գնահատում է ամիսը։ Դե, ինձ թվում է, գնահատելը մի փոքր անիմաստ է, որովհետև սովորողների մեծ մասը սկսում են սովորել միայն գնահատականի համար, որպեսզի հանկարծ իրենց ծնողներն չիմանան, որ ցածր գնահատական են ստացել, իսկ պետք է լինի այնպեսոր սովորողին ներքաշի դասը հետաքրքրություն առաջացնի, որը մեր դպրոցում գործում է, և այդ ժամանակ երեխան կսկսի ինքնըստինքյան սովորել նաև իր համար որովհետ կսկսի իրեն հետաքրքրել, հետո էլ կան սովոորողներ, ովքեր ցածր գնահատական ստանալիս սկսում են նեղվել, շատ ծանր են տանում, օրերով դրա մասին են մտածում և սթրեսի մեջ են ընկնում, որը այդ տարիքի սովորողի վրա շատ վատ կարող է ազդեցություն թողնել։ Ինքնագնահատումը ինձ համար դժվար գործունեություն է, որովհետև ես, որքան էլ իմանամ, թե որոնք եմ արել, որոնք բաց թողել, ես չեմ կարող ինքս ինձ գնահատել, ես չեմ կարող հասկանալ,  թե որտեղ ունեմ թերություն, որտեղ՝ ոչ թե ինչպես եմ հասկացել, իսկ ուսոցիչը լսում է քեզ, կողքից նայում է և հասկանում է, իսկմենք չենք կարող կողքից մեզ նայել և հասկանալ, թե, որը գիտեմ, որը՝ ոչ: Ես մի փոքր թերանում եմ, երբ ասում են ինքնագնահատեք ձեզ, որովհետև ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչ ձևով է դա արվում, ուղղակի  կարելի է զրուցել ուսուցչի հետ, և նա բացատրի քո թերությունները, և այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչու այպես ստացար։ Ես իմ ծնողից հարցրեցի, թե ինչ կարծիքի է գնահատման մասին և նա պատասխանեց, որ գնահատումն այդքան էլ կարևոր չէ, կարևոր է կյանքով ապրելու գնահատումը։

Рубрика: Գրականություն

Մայիսյան 14-րդ հավաք

Այս տարին անցավ շատ արագ, կարրծես երեկ էր, որ մենք եկանք 8-րդ դասարան, իսկ արդեն պետք է տեղափոխվենք ավագ դպրոց։ Այս տարին համարում եմ հաջողված։ 8-րդ դասարանում եղան շատ զեռքբերումներ, նոր ընկերներ, գիտելիքներ և շատ այլ բաներ և նաև եղան տարբեր ձախողումներ, անհաջողություներ, սակայն դրանք ամրապնդում էին մեզ։ Ինձ սկսեցին շատ դուր գալ պատմություն և գրականություն առարկաները։ Իմ ապագա մասնագիտությունը ես պատկերացնում օտար լեզուների մեջ։ Շատ եմ տխրում, որ պետք է միջին դպրոցից հեռանամ, սակայն ցանկանում եմ գնալ ավագ դպրոց և նոր միջավայր, նոր շրջապատ և նոր կյանք փնտրել այնտեղ։ Դե ինձ թվում է ավագ դպրոցում սկզբում մի փոքր օտար կթվա մեզ, անծանոթ և անհասկանալի, սակայն այնտեղի միջավայրին ծանոթանալուց հետո կնտելանանք, ես շատ եմ սպասում ծանոթանալ նոր ուսուցիչների հետ և փորձել ուրիշների հետ աշխատել։ Ակնկալում եմ ավագ դպրոցից պայծառ լիցքեր, ընկերական միջավայր, հետաքրքիր նախագծեր և նոր նորարարություններ։

Рубрика: Գրականություն

Ակուտագավա Ռյունոսկե. «Երեք ինչու»

Ակուտագավա Ռյունոսկե. «Երեք ինչու»

Վերլուծություն

Առաջին ինչու

Առաջին ինչուն նրա մասին էր, որ ամեն մի ժրջանում կամ տարիքում մարդը ունենում է, տարբեր մտածելակերպ, կարծիք և գործողություն։ Այսինքն այն ժամանակ խնձորը համարվում էր Աստծունը և ով ուտի կթունավորվի կնկնի դժողք, հետո դարծավ ինչպես բնանակար, հետո որպես ուտելիք, ծախելու ապրանք և այպես շարունակ։

Երկրորդ ինչու

Երկրորդ ինչուն ինձ համար մի փոքր խառն էր և անհասկանլի։ Նա ամուսնանում էր մի քանի մարդկանց հետ, սարքում էր իրենց իր ստրուկը, նրան դուր չէր գալիս Սաբայի թագուհին, որովհետև նա այնքան էլ գեղեցիկ չէր, բայց նրան դուր էր գալիս իր խոսելը, նրա ներկայությունը, բայց նրան դուր էր գալիս, որ իրեն ստրուկ էր սարքում, բայց և սարսափում էր։ Մի խոսքով ինձ համար այս պատմվածքն մի փոքր անհասկանալի էր։

Երրորդ ինչու

Երրորդ ինչուն նրա մասին էր, որ Ռոբինզոնը նայելով կապիկին ծիծաղում, այսինքն գտնում էր այս աշխարհում մի բան ինչն իրեն ծեծաղել էր առաջեցնում, կյանքին ուրիշ կողմից նայել և ամեն բան թեթև տանել, հիշելով կապիկին նա կհասկանա, որ աշխարհին կարող ես նայել, որպես կապիկ զվարճալի և անհոգ, և քո բոլոր դժվարություններն հեշտ և դյուրին կթվան։

Рубрика: Գրականություն

Ակսել Բակունց. «Միրհավը»

Ակսել Բակունց. «Միրհավը»

Վերլուծություն

Այս պատմվածքում տղան համեմատում էր իր սիրած աղջկան բնության հետ, բնութագրում էր ամեն մի բան ինչը կապված էր այդ աղջկա հետ, նա շատ էր նմանեցնում նրան միրհավի, որովհետև նրա պես աչքերը խաղողի սև հատիկներ են։ Նա իշում էր ամեն մի բան ինչը անցկացրել էր Սոնայի հետ այդ բնությունում և աշունը ր համար խորհրդանշում էր Սոնան, որովհետև նա նույնպես մեռավ, իսկ աշունից հետո կյանքը հանգում է։

Рубрика: Գրականություն, Uncategorized

Ֆազիլ Իսկանդեր. «Լուսաֆոր»

Ֆազիլ Իսկանդեր. «Լուսաֆոր»

Վերլուծություն՝

Այս հոդվածում խոսվում էր քաղաքացիության և պետականության մասին։ Խոսվում էր նրա մասին, որ քաղաքացիությունը չի անի այս բանը, եթե պետականությունը չանի սա, եթե նա այսպես անի ես այպես կանեմ, ինձ թվում է սխալ է այդպես շարժվելը պետք է անել այն ամենը, ինչը կցանկանայիր, որ լիներ, ինչը քեզ օգուտ կտա և չի վնասի։ Ես դեմ եմ, որ մարդիկ աղբը գցում են գետնին, պետք է պահեն իրենց հետ և հասցնեն աղբի մոտ և դեմ եմ նաև, որ աղբամաններն են քիչ, եթե լինի շատ աղբաման մարդիկ առանց ալարելու կգցեն աղբը աղբամանում, այլ ոչ թե գետնին, որովհետև աղբամանը շատ հեռու է, կամ այդ տարածքում չկա։