Рубрика: Դանիել Վարուժան

Անդաստան

daniel varujan.jpg

Հեղինակ` Դանիել Վարուժան

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա․․․
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա․․․
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա․․․
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա․․․
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա: Читать далее «Անդաստան»

Реклама
Рубрика: Դանիել Վարուժան

Հասուն արտ

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Հեղինակ` Դանիել Վարուժան

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

Արտըս ոսկո՜ւն է…

Նըման բոցերու

Ցորենն է բըռնկեր`

Առանց այրելու:

 

Արտըս ոսկո՜ւն է…

Երկինքն է կըրակ.

Հողը խորխոլած

Ծըղոտներուն տակ:

 

Արտըս ոսկո՜ւն է…

Քառաշար հասկեր

Քառաշար սաթով

Արև՛ են հագեր:

 

Արտըս ոսկո՜ւն է…

Բոռ, մեղու, պիծակ,

Քիստերուն մեջեն

Կ’անցնին զերդ փայլակ:

 

Արտըս ոսկո՜ւն է…

Մերթ կ’ելլե, հովեն,

Դեղձանիկ մը, թի՛ռ,

Ոսկեծուփ ծովեն:

 

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,

Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,

Գամ ոսկիդ հնձեմ

Մանգաղով արծաթ: Читать далее «Հասուն արտ»

Рубрика: Դանիել Վարուժան

Լուսնին

lwusin

Հեղինակ` Դանիել Վարուժան

Լուսնին

Ճերմա՞կ լուսին, ո՞ւր կերթաս:

-«Հյուղակներուն խավարին

Կտանիմ շողը լույսին:

Գնա՛, լուսին, դյուր կերթաս:

 

Գոհար լուսին, ո՞ւր կերթաս

-«Դույլերուն մեջ արծաթի

Կտանիմ կաթ հիվանդի»:

Գնա լուսին, դյուր կերթաս:

 

Լռիկ լուսին, ո՞ւր կերթաս․․․

-«Կերթամ բերել ես քեզի

Յարիդ խոստումը կույսի»:

Լուսի՛ն, լուսի՛ն, զուր կերթաս: Читать далее «Լուսնին»

Рубрика: Դանիել Վարուժան

Դանիել Վարուժան

daniel-varujan1Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Читать далее «Դանիել Վարուժան»

Рубрика: Դանիել Վարուժան

Ցորյանի Ծովեր

download (8)

Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Рубрика: Դանիել Վարուժան

Դանիել Վարուժան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1884 — 1915

download (6).jpgԱրևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն.Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Читать далее «Դանիել Վարուժան»