Рубрика: Գրականություն, Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց․ փաթեթ

Ութնյակներ Արևին․

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր – արևահամ – ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը – հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան – արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,-                                                                                                Ով է քեզ պես արևահամ – ամոքիչ․․․

  • Ընթերցել ութնյակները, յուրաքանչյուր ութնյակից առանձնացնել ոգի փոխանցող տողը, զգացողությունների ամենախիտ հատվածը, սիրուն պատկերը։

Բռնկվել է ոսկի ծնծղան

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛

Արևոտ շունչ է կիզում

Դու արև, վառ մի նշան

Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ

Պսպղում է ոսկի մի վահան

Տենդը արյան – արևահամ խնդություն

  • Որն է բանաստեղծի՝ արևին դիմելու նպատակը։

Նա ցանկանում էրն արևից ստանալ իր ողջ ջերմությունը, սեր էր ցանկանում, զգացմունք, կարծես նրան մի բան պակասում էր, մի բան, որ առանձ դրա չի կարող ապրել, շրչել և գոյատևել, բայց թե ինչ նա հենց ինքն էլ չգիտի։

  • Ինչ գիտես արևի պաշտամունքի մասին։
Արևի պաշտամունքը Հայաստանում ծայր է առել հնուց և հազարամյակներ հարատևել տեղաբնիկ ցեղերի ու նրանցից կազմավորված հայ ժողովրդի հավատալիքների ու գաղափարկան պատկերացումների մեջ:
      Նախնադարյան ժամանակներից մեզ հասած նյութական մշակույթի մնացորդները, ինչպես նաև հայ ժողովրդական բանահյուսության ու ազգագրության հարուստ տվյալները հնարավորություն են  ընձեռում որոշ պատկերացում կազմելու արևի պաշտամունքի մասին Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների մոտ՝ կապված ամենատարբեր պատկերացումների և հավատալիքների հետ:
  • Սովորել մեկ ութնյակ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

Ռուբայաթներ

  • Հերթով կարդալ ռուբայաթները, դուրս բերել խորհուրդը, մտքեր փոխանակել դրա շուրջ, համեմատել մեր փորձի հետ։

Առաջին ռուբայաթում ուզում է ասել, որ լինել տարբեր, ունենալ սեփական եսը դա լավ է, դու քո կյանքում շատ բան կարող ես անել ինքնուրյուն և ամենակրևորը քո ես-ով։

Երկրորդ ռուբայաթում քննարական հերոսը կարծես ինչ-որ մեկից միշտ լիցքաթափվում է, կարծես կա մեկը ում հետ շփվելիս նա դառնոում է ջերմ ու խանդավառ։

Երրորդ ռուբայաթում խոսվում էր նրա մասին, որ կյանքը միշտ տարբեր է և ամեն մարդ ապրում է մի ձև, և ամեն մեկի իր ձևով է շարունակում։

Չորորդ ռուբայաթում իմ կարծիքով նա խոսում է նրա մասին, որ պետք ամեն բան անել ալիք առ ալիք, քիչ քիչ և վերջում դու կստանաս հնչեղ արդյունք։

  • Սովորել 3-4 ռուբայաթ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XXVI

Դու ասիր՝ նայել, հասկանալ ու սուզվել, դառնալ անէ1.—
Նա ասաց՝ լինել, կատարել, ներծծել հուրեր ու շողեր։
Դու ասիր՝ ամփոփել ամբողջը, հաշտըվել ու խաղաղ լինել,—
Նա ասաց՝ ամբողջի՛ն տիրանալ, որպեսզի ամբողջը — փոխել։

XXIII

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

Реклама
Рубрика: Հաշվետվություն, Եղիշե Չարենց

Մենք և Չարենցը Երևանի փողոցներում…

35-3

Մենք մարտի 13-ին գնացել էինք Չարենցի արձանի մոտ, որպեսզի նշենք նրա 121 ամյակը: Եղանակը ուղղակի հոյակապ էր, շողում էր արևը, թռչունները ծլվլում էին մի խոսքով իսկական երթի ժամանակ էր: Մենք Չարենցի համար էլ ասմունքեցինք նրա բանաստեղծություններից, էլ պարեցինք, էլ երգեցինք, էլ թափառեցին ինչ ասես արեցինք, կարծես լինեինք ազատ մարդիկ, չկաշկանդվող և թռչունի նման թեթև: Ես ինձ զգում էի թեթևացած, պայծառ և լիցքաթափված: Բոլորս անհոգ էինք, բոլորս կարծես լինեինք ծիծեռնակ. բոլորին հայտարարում էինք, որ գարուն է, պայծառացեք, ուրախացեք, հիշեցնում էինք, որ Չարենցի ծննդյան օրն է, արտասանում էինք նրանց համար, որպեսզի հիշեցնեինք, թե այսօր մեր Չարենցի ծննդյան օրն է: Բոլորը զարմացած մեզ էին նայում հարցնում էին այսօր ինչ օր է, ինչ է պատահել, ինչու եք բոլորդ ասմունքում անկեղծ ասաց ես նրանց տեղ ամաչեցի ինչպես կարելի է մոռանալ ամենայն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, պետք չե ժլատի նման հիշել մեր ծննդյան օրերը, մեր հարազատների, իսկ եթե մենք չհիշեք մեր Հայ մեծերի ծննդյան օրերը էլ ով պետք է հիշի հո ուրիշ ազգի մարդիկ չեն գալու մեզ հիշեցնեն, որ այսօր Չարենցի ծննդյան օրն է մենք էլ կարմրենք ու թաքնվենք չե, որ նրանք մեզ հայրերն են, պապերը, հարազատները, պարծանքը, մի խոսքով եթե ասեմ այսդպես ասյօր կասեմ ու կասեմ ուզում եմ ասել, որ հիշեք, որ Չարենցի ծննդյան օր մոռանալը կանոնների խաղտում է, ոչ թե պետք է հիմար և կեղծավոր կանոնների խաղտումներն գրանցել այլ այս կարևոր և աններելի կանոնը գրել: Լավ երևի հասկացաք, որ չպետք է մոռանալ մեր Հայ մեծերի ծննդյան օրերը: Իսկ ճանապարհին գնալուց համտեսեցին պաղպաղակ և ավելի ոգեշնչվեց մեր մեջ, որ արդեն գարուն է ջա~~ն…

Рубрика: Գրականություն, Եղիշե Չարենց

Չարենցյան օրեր

Չարենց

 

Յուրաքանչյուր ժողովածուն ունի իրեն բնորոշ, մյուսներից տարբեր զգացմունքային դաշտը: Կարդացեք և պատկերեք այն՝ մեջբերելով տողեր:

Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.

  1. Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները: Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան»ժողովածուն: Անգիր — «Լուսամփոփի պես աղջիկ»:
  • Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Կապույտ-ի ժողովածուն ցույց է տալիս հանգստություն, խաղաղություն, և կարծես Չարենցը այն գրելիս եղել է հոգեպես հանդարտ խաղաղ և մոռացել է իր բոլոր հոգսերի մասին և հիշում էր միայն իրեն հանգստացնող բաները: Քնարական հերոսը միշտ կապույտը նմանեցնում էր իր քրոջը, կարծես իր քույրը խաղաղություն է բերում, կարծես նա կարոտում է իր քրոջը և անհնդատ հիշում է նրան:

  • Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Ոսկի-ն ժողովածուն ավելի պայծառ էր, աշխույժ էր, խառը և աղմկոտ: Քնարական անհնդատ արև ասելով ուզենում էր ասել, որ նա ուրախ է, պայծառ և շատ էներգիայով լցված: Ինձ ավելի շատ դուր եկավ կապույտ-ի ժողովոծուն այնտեղ ամեն բան հանգիստ էր հասարակ, հասկանալի, իսկ այստեղ ինչ-որ այդքան էլ հասկանալի աշխուժություն չեր, այս ժողովածուն կարդալով ես ավելի շատ անհանգիստ եմ դառնում քան հանգիստ, սիկ կապույտ-ի ժողովածուն հանգստեցնում էր, տանում էր քեզ այլ աշխարհ և դու հասկանում էիր, որ ազատ էր այլ ոչ թե կապանքներով կապված:

  • Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Մանուշակագուն-ի ժժողովածուն իմ կարծիքով կապույտ-ի և ոսկի-ն ժողովածուների խարնուրդն է, այստեղ ավելի շատ խավար է, կա տագնապ և միասին աստացվում է մայրամուտ: Նա մայրամուտ բառը օգտագօրծում էր, որպես տագնապ և հանգստություն, նա խառնելով ստացել է մայրամուտ, իսկ մայրամուտը մանուշակագույն է: Երևի մանուշակագույնը գրելիս նա ավելի շատ եղել է տխուր, տրտմած և հիշել է իր մռայլ օրերը, նա մշուշի մեջ է եղել, իսկ մանուշակագույնը խորհրդանշել է իր տագնապ և խաղաղություն:

  1. «Տեսիլաժամեր» շարքը

Այս շարքը շատ հանգստացնող, թեթև և անգամ թախծոտ էր: Այստեղ քնարական հերոսը շատ թախծոտ էր, տագնապալից և մտածկոտ: Նա շատ էր խոսում աշնան մասին ինչը նկարագրում էր նա թախիծը, տագնապը, մտածկոտությունը: Այս շարքում որգեշնչվում էր մոխրագույն և ոսկոգույն գույները: Մոխրագույնը, որպես տագնապ, իսկ ոսկեգույնը, որպես թախիծ և մտածկոտություն:

Ես նստում էի անմարդ բուլվարում`
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:

Ու անթա՛րթ, անթա՛րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ —
Հավիտենության կապույտ դաշտերում:

Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ…

  1. «Ողջակիզվող կրակ» ժողովածու

Այս շարքը կարդալիս ես հասկացա, որ քննարական հերոսը զգում էր ինչ-ով վախ, առհամարանք, հուսահատություն և ինչ-որ բան նրան հուշում էր, որ նա պարտվեց, սա վերջն էր և նա հուսահատությունից կրկնում էր Մահ բառը ինչը նրա մոտ ասոցացվում էր վերջ… Ես այս շարքը կներկեի մուգ գույներով սև,սպիտակ և մոխրագույն: Սև գույնով կներկեի առհամարանքը, որովհետև ինձ համար չկա առհամարանքից վատ բան այս աշխարհում, իսկ մոխրագույնը ինձ համար դա հուսահատությունն է, իսկ սպիտակը ինձ համար դա վախն է, որովհետև սպիտակի իր լույսով, գույնով պակում է ամեն բան և դու չես կարողանում դուրս գալ նրա թակարդներից:

Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ:

Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր, —
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:

Ծի՛ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր, —
Հոգիդ փռի՛ր արձակ, ո՜ղջ աշխարհը գրկիր…

Անրջորեն ապրի՜ր տիեզերքում հրափ —
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ

Առավոտ շարքը Չարենցը շատ պայծառ էր, լիցքերով լի, ուրախ, կարծեց իր գիշերվա մթության մեջ դուրս էր եկել մի պայծառ կարմիր առվոտ: Նա հուր, փառք, լույս բառերն էր շատ օգտագործում: Ես այս շարքը կներկեի կարմիր և դեղին, կարմիրը որպես  հուր և փառք, իսկ դեղինը որպես լույս:

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՜ւր ես,
Բրոնզե փա՜ռք ես,
Բրոնզե փա՜յլ —
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՛ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը —
Մեր վերքերը
Հրաբույր —
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՛ր ես,
Ու բոսո՛ր ես,
Քաղցր քո՜ւյր…

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ —
Բայց ափսո՛ս որ
Դու հեռո՛ւ ես —
Դու ուրու ես
Արևառ

(Հայաստանին)
Հազար ու մե վերք ես տեսել — էլի՜ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՜ կտեսնես:

Աշնան քաղած արտի նման` հազա՛ր զոհերի
Չհավաքած բե՜րք ես տեսել — էլի կտեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք ես տեսել — էլի՜ կտեսնես:

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան —
Ինչքա՛ն հանճար, խելք ես տեսել — էլի՜ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՜ր Հայաստան,
Հազա՛ր ու մե ե՜րգ ես տեսել — էլի՜ կտեսնես:

Տաղարան շարքում Չարենցը ցուցադրում էր իր սերը դեմի Հայաստանը, նա ցույց էր տալիս, թե որքան շատ է սիրում մեր մեծերին, իր երկիրը, իր Հայաստանը: Իմ կարծիքում նա այստեղ զգում էր անգամ կարոտ, սեր և հարազատ ոգեշնչում: Ես այս շարքը կներկեի դեղին և կապույտ գույներով: Դեղինը որպես սեր և արազատ ոգեչնչում, իսկ կապույտը որպես կարոտ:

Նախագծի բարձր գնահատականի համար

Рубрика: Հաշվետվություն, Մայրենի, Եղիշե Չարենց

Չարենցյան երթ…

WP_007462

Այսօր մենք բոլոր Սեբաստացիներով գնացին նշելու Չարենցի 120 ամյակը: Մի մասը գնում էր հեծանիվներով, մի մասը ոտքով: Մենք բոլոր փողոցները արթնացրեցինք, արտասանելով, բոլորին ասացինք, որ այսօր Չարենցի ծնդդյան օրն է, մի քիչ ուրախացեք: Մենք գնացինք Չարենցի հուշարձանի մոտ, այնտեղ երգեցինք, պարեցինք և իհարկե արտասանեցինք: Այնտեղ խոսեց նաև Չարենցի թոռնուհին, և Չարենցի տուն-թանգարանի տնօրենը, և այլ Չարենցագետ: Դրանից հետո շարժվեցինք Չարենցի տուն-թանգարան, այնտեղ նույնպես երգեցինք, պարեցինք և արտասանեցինք: Դրանից հետո ուղղվեցինք Մաշտոցի պուրակ շարնակելով Չարենցի ծնունդյան երթ`երգո-պարով … Դրանից հետո գնացինք պիցցա համտեսելու:

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Մայրենի, Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց փաթեթ

Հնչում են օրերը…

  • Բացատրիր բոսոր, ղողանջ, հրե, հրկեզ, գալիք բառերը:

բոսոր- Մուգ կարմիր, արյան գույնի

ղողանջ-Մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն

հրե-Հրի, կրակի, հրեղեն

հրկեզ-Հուր, կիզիչ ջերմություն, տապ, շոգ

գալիք-Հետագայում լինելու՝ կատարվելու դեպք՝ իրողություն

  • Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը:

Ես այս տողը կարդալիս պատկերացրեցի, որ արևը ուզում է մտնել մայր, երկինքը դառնում է նարնջագույն, կարմիր և վարդագույն, երկրի վրա տիրում է խաղաղություն և հանգստություն:

  • Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:
  • Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,,  ,,Սիրտս զնգում է,,  ,,Կրակ կա սրտիս մեջ,,  (ընտրիր վերնագրերից մեկը):

Կրակ կա սրտիս մեջ

  • Յուրաքանչյուր բանաստեղծական տնից առանձնացրու ամենակարևոր տողը և բացատրիր ընտրությունդ:

Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու_Այս տողից ես հասկացա, որ նա մենակ էր իր Հայրենիքի հետ:

Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն_Այս տողում ասվում է, որ հանկարծ լռության մեջ նա հիշում է իր հայրենիքի կորուստը

Խառնելով հոգիս աստղային մութին_այս տողերից ես պատկերացնում եմ, որ աստղեր ընկնում են ցած:

  • Ի՞նչ զգացում է գերիշխում բանաստեղծությունում. տրամադրությունն ինչպե՞ս է տատանվում բանաստեղծական տնից տուն — նկարագրության հետ ընդգծիր տողեր:

Այս բանաստեղծությունը գերիշղում է մենակություն և կարոտ:

Այս բանաստեղծության տրամաբանությունը շատ զգացմունքային է, տխուր, և երազկոտը:

Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Ու նայում էի թափանցիկ հեռուն

Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Խառնելով հոգիս աստղային մութին․․․

  • Ստեղծագործական աշխատանք — Երկինքը՝ հոգու երազ… Նայում եմ թափանցիկ հեռուն… Հոգիս աստղային մթության մեջ… (ընտրել վերնագրերից մեկը):

Երկինքը հոգու երազ

***

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

***
Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

Առաջադրանքները.

  • Առաջին բանաստեղծությունից բացատրիր  դյութել, վարդե, շրթեր, կրակ, սրտեր բառերն ու արտահայտությունները:

դյութել- Գրավել, հրապուրել, հափշտակել, հմայել

վարդե-Վարդագույն

շրթեր- Բերանը վերևից և ներքևից եզերող մաշկա-մկանային ծալքերից յուրաքանչյուրը

կրակ-Այրվող վառելանյութ, խարույկ

սրտեր-զգացումներ

  • Երկրորդ բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր, թովիչ լեզու արտահայտությունները:

ջինջ-Պարզ, մաքուր, հստակ, վճիտ

օրեր- Ցերեկը և գիշերը միասին

թովիչ-Թովող, զրավիչ, հափշտակող

լեզու-Նույնը որպես մարդու խոսելու կարևորագույն գործարաններից մեկը

  • Նկարագրիր երկու բանաստեղծությունների գարունները, համեմատիր (նմանություններ, տարբերություններ). ո՞ր գարունը քեզ դուր եկավ, ինչու:

Այս երկու բանաստեղծություները կարծես իրար հականիշ լինեն:

Նմանությունն այն էր, որ երկուսում էլ խոսվում է գարնան մասին, որ Չարենցը երկու տեղերում բոլորին հրավիրում էր դուրս:

Տարբերությունն այն էր, որ մի տեղ գործում էր աշխուժությունը, իսկ միյուս տեղում տիրում էր խաղաղություն:

Ինձ ավելի շատ դուր եկավ «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…», ուորվհետև այս բանաստեղծության մեջ կար ոգևվորություն, ուրախություն և ժպիտ:

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծությունների ընթերցումը:

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել…

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

  • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց…

 Գարնան բույրը

  • Ֆիլմեր Եղիշե Չարենցի մասին:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

ԳԶՐՈՑՆԵՐ Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Արփեն Մովսեսյան Հայից Հայ — Եղիշե Չարենց -115

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ՀԱՅՏՆԻ ԱՆՀԱՅՏԸ Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց. Մահվան տեսիլ

Գեղարվեստական ֆիլմ — Рождение / Երկունք / Delivery (1976) (ARM)

 

Այս ֆիլմում պատմում է Չարենցի կյանքից մի դրվակ, որ պատմում է իր կինը մահվան տեսիլ այնտեղ պատմում է, և ցույց են տալիս Չերենցի մահանալու պատճառները:

  1. Այս ֆիլմից ես իմացա, որ Չարենցը ունեցել է երկու աղջիկ մեծի անունը Արփենիկ էր, իսկ փոքրինը Անահիտ:
  2. Նա իր մեծ աղջկան սիրում էր անվանել Բոժիկ, իսկ փոքրին Ադոկ:
  3. Նա իր կնոջ անչապ սիրում էր:
  4. Չարենցի ընկերներն էին Աղ. Խանջյանը և Ավ. Իսկահակյանը, բայց նա Աղ. Խանջյանի հետ ավելի մտերիմ էր:
  5. Նրա ժողովածուն Երգ ճանապարհին, երբ որ նա վերջացրեց դա չնդունեցին նրան հալածում էին, նա շատ էր նեղվել և ստիպված մի քանի բանաստեղծություն նա հանեց և այդ ժամանակ ընդունեցին, բայց մեկ է նրան դեռ հալածում էին:
  6. Նա դիմում գրեց, որպեսզի գրողների միությունից դուրս գա և այդ պատճառով նրան սկսեցին հալածել:
  7. Չարենցը բանտում հիվանդացել էր և նրա կինը նրան դեղեր էր տարել, բայց չնդունեցին:
  8. Մի քանի օր հետո նրա կնոջը նույնպես տարան բանտ:
  9.  Երեխաները մնացին դրսում նրանք ձեռք-ձեռքի տված թափառում էին դրսում:
  10. Չարենցը մահացել է 1973 թ նոյեմբերի 27-ին Երևանում գտնվող բանտում:
  11. Իսկ իր կինը, երբ որ նրան նոր տուն են տվել ապրելու այնտեղ մեկ ամիս ապրելուց հետո մահացել է:
Рубрика: Մայրենի, Եղիշե Չարենց

Չարենցյան երթ…

10346444_553714791397039_4653885677263421465_n1-216x300

Ընթացքը՝ մարտի 6-12:

Քայլք՝ Չարենցի փողոցի սկզբնամասից դեպի Չարենցի հուշարձան:

Ամփոփում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, մարտի 13:

6-րդ և 7-րդ դասարան

6-րդ դասարան

  • Գտնել գազել-բանաստեղծության առանձնահատկությունները:

Գազել, բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։  Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։ Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ։ Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։

  • Եղիշե Չարենցի գազելները կարդալ, գտնել այդ ստեղծագործությունների մեջ ընդհանուր գիծ (գծեր), ցույց տալ մեջբերված մի քանի տողերով: Առանձնացնել հինգ դուր եկած գազել և վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը, գույնը, գույնի խորհուրդը, ստեղծագործության ասելիքը: Մեկը սովորել անգիր:

Անգիր`

Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզչգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞սչգիտեմ:

Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ:

Գուցե ե՜ս եմ` քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ…

  • Հնչում են օրերը …
  • Հայրենիքիս հետ…
  • Գիտեք, որ գարուն է արդեն…