Рубрика: Իրավունք

Դպրոցը, ընտանիքը և հասարակությունը․․․

Դպրոցը մեր կյանքում շատ կարևոր դեր է խաղում, որովհետև դպրոց գնալով՝ մեր կյանքում սկսվում է շատ-շատ բաներ փոխվել։ Սկսվում է մեր մտածելակերպը փոխվել, նոր շրջապատ ենք ձեռք բերում, դառնում ենք ավելի ինքնուրույն և ավելի հասուն։ Դպրոցը կոչում են մի տեղ, որտեղ կրթություն են տալիս երեխաներին, բայց իմ կարծիքով դպրոցն ավելին է քան կրթվելու վայր, դպրոցը պատրաստում է մարդուն դեպի իրականություն, դեպի կյանք, սովորեցնում է պայքարել և փորձել ավելին քան դու կարող ես։ Դպոցը նաև շատ մեծ կապ ունի մեր ապագա մասնագիտության հետ, որովհետև դպրոցում սովորելիս հասկանում ենք, թե ինչն է մեզ ավելի հոգեհարազատ և ինչպիսի մասնագիտությամբ մենք կցանկանանք շարունակել մեր ամբողջ կյանքը։ Մեզ մասնագիտություն ընտրելու փուլում մասնակցում է կարծես ամեն ոք, և՛ ընտանիքը, և՛ դպրոցը, և՛ հասարակությունը։ Մասնագիտությանս հարցում դեռ երկմտում եմ, ունեմ որշակի տարբերակներ, բայց դեռ չեմ կողմնորոշվել։ Մասնագիտությանս հարցում ծնողներս ինձ լիովին վստահում են և թողնում են իմ որոշման վրա։ Իհարկե ուղղություն ցույց են տալիս, տարբերակներ են առաջարկում և բացատրում լավ և վատ կողմերը, ինչը ինձ ավելի լավ է օգնում ընտրությանս հարցում։ Ես չեմ կարղանում ըմբռնել այնպիսի ծնողներին, ովքեր ստիպում են իրենց երեխաներին ունենալ անպիսի մասնագիտությունը, որը իրենց է դուր գալիս, այլ ոչ թե այդ երեխային։ Իմ կարծիքով դա շատ սխալ է, որովհետև այդ մարդը իր ամբողջ կյանքւմ աշխատելու է իր կամքին հակառակ, ամբողջ կյանքը դառնալու է անիմաստ, և իր ապագա պլանների մասին ստիպված է լինելու մոռանալ։ Իմ կարծիքով այսպիսի որոշումներն մարդը պետք է կայացնի միայնակ և ընտրի այն ինչը, որ իրեն իրքո հոգեհարազատ է, իհարկե կարող է լսել ուրիշների կարծիքը, որը իրեն այդ հարցում կարող է օգնել, բայց վերջնականորեն պետք է ինքը անձամբ որոշում կայացնի։

Рубрика: Իրավունք

Իրավունք․ Հեռավար ուուցում

Գրել վերը նշված երկու կազմակերպությունների վերաբերյալ Ձեր մոտեցումները, թե որո՞նք են տարբերությունը և ուսմնական հաստատության համար իրավաբանական անձ հանդիսացող ընկերության ո՞ր տեսակն է ավելի արդյունավետ։

Տարբերութունը նրանում էր, որ հիմնադրամը սեփականություն է, իսկ պետական ոչ առեվտրային կազմակեպությունը պետական է։ Երկուսն էլ ունեն ինքնութույն հաշվեկշիռ, բայց հիմնադրամինը հիմնադրիգույքից առանձնացված գույք է, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: Իմ կարծիքով ուսմնական հաստատության համար ավելի արդյունավետ է հիմնադրամը, որովհետև դա արդեն դառնում է մասնավորողինը և պետությոը չի կարող խառնվել, թե ինչպես կազմակերպեն դասընթացները, ինչպիսի մեթոդներով և ինչ կիրառեն, իմ կարծիքով այդպես ավելի լավ է, քանի-որ պետություն է թելադրում, թե ինչպես կարզմակերպես ուսումնական պլանը։

Рубрика: Իրավունք

Իրավունք․ Հեռավար ուուցում

  • Որքանով եք տեղեկացված արտակարգ դրության իրավական ռեժիմին։

Արտակարգ դրությունը սահմանվել է այն պատճառով, որպեսզի ազատվենք այս վիրուսից և հասարակությանը վտանգ չսպառնի։ Հասարակությունը ընկել է շատ մեծ խուճապի մեջ, ինչը շատ վնաս է, որովհետև մարդիկ սկսում են դրա պատճառով դատարկել խանութները մտածելով, որ շուտով կվերջանա ուտելիքը և շուտով չեն ունենա ուտելիք։ Իմ կարծիքով պետք չէ ենթարկվել այսպիսի խուճապի մեջ, հասկանում եմ, որ այպես երկարարտակարգ դրություն չի եղել դեռ և մարդիկ այսպիս երկար ժամանակահատվածով արտակարգ դրությունից սկսել են վախենալ և խուճապի մատնվել, բայց պետք է ուղղակի հանգստնալ և պահպանել անդորրը, որպեսզի չստեղծվի խառնաշփոթ։

  • Ինչպես եք պահպանում արտակարգ ռեժիմի դրույթները։

Ես փորձում եմ ինչքանով որ կարողանում եմ պահպանել արտակարգ ռեժիմի դրույթները։ Երկրից դուրս չեմ գալիս, փորձում եմ չմասնակցել միջոցառումներին,մարդաշատ վայրերում աշխատում եմ չլինել, պահպանում եմ հիգենայի կանոնները և աշխատում եմ տանից ինչքան հնարավոր է քիչ դուրս գալ։

Рубрика: Իրավունք

Տեղական ինքնակառավարման մարմիններ, նրանց իրավասությունը սահմանող օրենսդրություն

*Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ համայնքի ղեկավարը և համայնքի ավագանին

*Ավագանու կազմը և ընտրության կարգը

Ավագանին կազմված է 65 անդամից: Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

*Ի՞նչ ժամկետով է ընտրվում Երևանի ավագանին

Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

*Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին

Ավագանին Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ:

*Քաղաքապետի ընտրության կարգը,քաղաքապետի թեկնածուի համար պարտադիր պահանջները, լիազորությունների ժամկետը

Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը: Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե օրենքով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

* Ո՞ր մարմինն է վերահսկողություն իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ։

Ավագանին Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ:

*Ինչ ժամկետով է ընդունվում Երևանի բյուջեն և ում կողմից։

Երևանի բյուջեն ընդունվում է սույն կանոնակարգի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով: Երևանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

*Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը, թվարկել

Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.

Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

*Ո՞վ կարող է նշանակվել Երևանի վարչական շրջանի ղեկավար։

Վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

*Ո՞վ է պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում վարչական շրջանի ղեկավարին

Քաղաքապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը:

* Ի՞նչ գործունեությամբ /աշխատանքով/ կարող է /չի կարող/ զբաղվել վարչական շրջանի ղեկավարն իր պաշտոնի հետ համատեղ։

Վարչական շրջանի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Рубрика: Իրավունք

Մարդու իրավունքները. Դաս 4

  1. Որո՞նք են մարդու իրավունքերից բխող պետության պարտականությունները։

Նա պետք է ընդունի բնական իրավունքից բխող մարդու անօտարելի իրավունքները և դրանք համապարտադիր դարձնելու նպատակով ամրագրի Սահմանադրությամբ և օրենքներով։ Այդ գործում մեծ է խորհրդարանի դերը։ Նրա ընդունած օրենքները կոնկրետացնում են ժողովրդավարության և իրավունքների իրականացման կարգը, սահմանում են լրացուցիչ երաշխիքներ դրանց համար։

  1. Ո՞վ է մարդու իրավունքների պաշտպանը։

Պետությունն իրականացնում է գործունեիություն մարդու խաղտված իրավունքները վերականգնելու, այդ խաղտումները կասեցնելու, խաղտողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

  1. Ինչու՞ դատարանը պետք է լինի անկախ և անկողմնակալ։

Դատարանը պետք է լինի անկախ և անկողմնակալ, որպեսզի բոլոր տեսակի որոշումները լինեն արդար և ազնիվ։ Ամեն ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունք։

  1. Ի՞նչ են մարդու իրավունքների սահմանադրական հատուկ երաշխիքները։

Առանձնահատուկ դեպքերում, երբ ոտնահարված է մարդու որևէ իրավունքը, և նա ձգտում է հասնել դրա պաշտպանությանը, կամ երբ մարդը կասկածվում կամ մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, նրան անհրաժեշտ են լրացուցիչ երաշխիքներն անվանում են մարդու իրավունքների հատուկ երաշխիքներ, որոնք ևս ամնագրված են Սահմանադրությամբ։

  1. Ո՞ր պահից մարդն ունի պաշտպանական իրավունք։

Յուրաքանչյուր ոք ունի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունք։ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրվունքների և ազատությունների պաշտպանությունը։

  1. Ո՞ր պահից է հանցագործության համար մեղադրվողը համարվում մեղավոր։

Այն պահից, երբ դատի ժամանակ ապացուցվում է իր մեղավորությունը և սխալը։

  1. Ո՞վ է կրում մեղադրանքի ապացուցման պարտականությունը։

Մեղադրանիք ապացուցման պարտականությունը կրում է այն կողը, ով, որ անմեղ է և այդ կողմի փաստաբանը, փորձում է ապացուցել, դիմացինի մեղավորությունը։

  1. Ովքե՞ր և ինչու՞ են ազատվում ցուցմունք տալու պարտականությունից։

Ոչ ոք պարտավոր չէ վկայել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ։ Այս իրավունքն ունի բարոյական հիմքեր։ Անձը, որին քրեական գործը քննող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց և նյութեր տրամադրելուց։

Рубрика: Իրավունք

Ժողովրդավարության երաշխիքները. Դաս 3

  1. Ի՞նչ պատճառով է, որ ժողովրդվարությունն ունի երաշխիքների կարիք։

Առանց երաշխիքների ժողովրդավարունթյունը կմնա բարի ցանկություն, պատվիրան և չի կարող կատարել իր առաքելությունը։

  1. Ո՞ր պետական կառավարումն է համարվում ժողովրդավարական։

Պետական կառավարումն է համարվում ժողովրդավարակ, երբ որ պետությունը թույլ է տալիս, որպեսզի ժողովուրդն ինքնական, արդար և թափանցիկ ընտրի իր երկրի համար իր կարծիքով լավ կառավարչի։

  1. Որո՞նք են մեր պետության սահմանադրական բնութագրերը։

ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է հայոց պետականության կառուցման և գործունեության հիմունքները, որոնք վերջին հաշվով կոչված են պետությունը դարձնելու իսկապես ժողովրդավարական, ժողովրդի կամքն ուշահերն արտահայտող, ժողովրդի կողմից ղեկավարող իշխանություն։

  1. Որո՞նք են իրավական պետության հիմնական սկզբունքները։

Առաջինը՝ պետությունը պետք է երաշխավորի Սահմանադրությանօրենքների գերականությունը։

Երկրորդը՝ Օրենքները իրենց բովանդակությամբ պետք է բխեն իրավահավասարությունից, վստահությունից, ազատությունից, լինեն արդարացի։ Հակառակ դեպքում դրանք ոչ իրավական օրենքներ են։

  1. Որո՞նք են իշխանությունների բաժանման սկզբունքի պահանջները։

Այդ սկզբունքի նպատակն է բացառել իշխանության կենտրոնացումը մեկ մարմնի ձեռքում և կանխել չարաշահումները։ Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կենսագործել 2 պահանջ։ Առանջին պահանջը դա միասնական պետական իշխանության բաժանումը երեք ճյուղերի օրենսդիր, գործադիր և դատական։ Երկրորդ պահանջը դա հավասարակշռել իշխանության ճյուղերը «հակակշիռների և զսպիչների» համակարգի միջոցով, որպեսզի մեկը մյուսի նկատմամբ չունենա առավելություն, ինչը կարող է հանգեցնել պետական իշխանության չարաշահման։

  1. Ի՞նչ է սոցիալական պետությունը։

Սոցիալական պետությունը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ ջրջակա միջավայր, բոլորի համար մոտավորապես միատեսակ կենսական հնարավորություններ։

  1. Ո՞րն է մարդկանց որակների նշանակությունը ժողովրդավարության համար։

Ժողովրդավարության ամենակարևոր երաշխիքը մարդիկ են, մենք՝ հասարակության անդամներս, մեր առօրյա կյանքով ու դրանում մեր կատարաց արարաքներով։ Ժողովրդավարությյունը հնարավորություն է տալիս բոլորին հավասար մասնակցել հասարակական կյանքին և, իհարկե, հասնել հաջողության կամ էլ պարտվել։ Սակայն կան մարդիկ, ովքեր եսասիրությունից, վախից, անձնական այսրոպեական շահից ելնելով դավաճանում են ժողովրդավարությունը, ստանալով ինչ-որ օգուտ, ունենալով ինչ-որ շահ։ Սակայն օրերից մի օր դուք կամ ձեր մերձավորները կհայտնվեք ձեր իսկ փորած փոսի մեջ։

Рубрика: Իրավունք

Ժողովրդաիշխանություն. Դաս 2

  1. Ի՞նչ է ժողովրդաիշխանությունը։

Հայաստանում իշխանությունը ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրահավաքների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար առձանց միջոցով։

  1. Ո՞վ է իշխանության աղբյուրը և տերը։

Իշխանության գերագույն կրողը ժողովուրդն է։ Այսինքն՝ ժողովուրդը ոչ մեկի հետ չի կիսում իր իշխանությունը, իրականացնում է այն ինքնուրույն և օգտագործում է միայն իր սեփական շահերից ելնելով։ Ոչ ոք առանց ժողովրդի համաձայնության չի կարող հավակնել իշխանության։  Ժողովրդաիշխանության պայմաններում իշխանության իրականացումը հիմագրվում, օրինականացվում և վերահսկում է ժողովրդի կողմից։

  1. Ո՞րն է անմիջական ժողովրդաիշխանության ձևերի նշանակությունը։

Կախված ժողովրդի կամքի արտահայտման ձևից՝ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է ժողովրդաիշխանության անմիջական և ներկայացուցչական ձևերը։

  1. Ո՞րն է ներկայացուցչական և անմիջական ժողովրդաիշխանության տարբերությունը։

Ժողովրդաիշխանության անմիջական ձևը ենթադրում է, որ ժողովուրդն ուղղակիորեն արտահայտում է իր կամքը պետական կամ հասարակական կամքի այս կամ այն հարցի վերաբերյալ։  Իսկ ներկայացուցչական ժողովրդաիշխանությունը ժողովրդի իշխանության իրականացումն է Սահմանադրությամբ նախատեսված պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց միջոցով։

  1. Որո՞նք են ներկայացուցչական կառավարման առանձնահատկությունները։

Ժողովուրդն այս դեպքում ընտրված ներկայացուցիչներին հանձնարարում է իր լիազորությունների իրականացում՝ ոոշակի ժամկետով։ Ներկայացուցչական մարմիններն արտահայտում են ժողովրդի կամքը և  շահերը։

  1. Ի՞նչ են ընտրությունները, և որն է դրանց նշանակությունը

Ընտրությունների միջոցով ժողովուրդն ուղղակիորեն մասնակցում է պետության կառավարմանը՝ ընտրելով Ազգային ժողով, Հանրապետության նախագահ, տեղական ինքնակառավարման մարմիններ։

  1. Ի՞նչ է նշանակում ընտրությունների ազատություն և կամավորություն։

Ընտրողն ազատ  է կատարել ինքնուրույն ընտրություն՝ ելնելով թեկնածուների անձից։ Պետությունն պետք է խթանի, որպեսզի ընտրությունները լինեն մրցակցայնին և այլընտրանքային։ Հայաստանում մասնակցությունն ընտրությունների կամովոր է։ Ոչ ոք իրավունք չունի ընտրողին պարտադրելու կամ արգելելու մասնակցել ընտրություններին։

  1. Ի՞նչ են համամասնական և մեծամասնական ընտրաեղանակնները։

Համամասնական եղանակի դեպքում ընտրողներն քվեարկում են կուսակցությունների օգտին։ Կուսակցության ստացած ձայների քանակով որոշվում է նրա պատգամավորական տեղերը խորհրդարանում։ Մեծամասնական ընտրությունների դեպքում առաջադրվում են անհատ թեկնածուներ՝ որոշակի ընտրատարածքներում։ ընտրված է ստանում նա, ով մեծամասնությունը։ Հայաստանում կիրառվում է ընտրությունների խառը համակարգը, երբ պատգամավորների մի մասն ընտրվում է համամասնական մյուս մասը՝ մեծամասնական կարգով։

Рубрика: Իրավունք

Ժողովրդավարություն. Դաս 1

  1. Ո՞րն է ժողովրդավարության բնորոշումը։

Ժողովրդավարությանը բնորոշում է ժողովրդի իշխանության քաղաքական կազմակերպությունը, որն օրենքի հիման վրա ապահովում է քաղաքացիների հավասար  մասնակցութունը պետական և հասարակական գործերի կառավարմանը, պետության հիմնական մարմինների ընտրովիությունը, մարդու իրավունքների կենսագործումը և պաշտպանությունը։

  1. Ո՞րոնք են ժողովրդավարության սկզբունքները։

Ժողովրդավարության սկզբմունքներից են այն, որ հասարակաության անդամները ազատ մարդիկ են։ Ուստի ժողովրդավարությունը ենթադրում է մարդու երաշխավորված ազատ գոյություն։ Ժողովրդավարական հասարակությունում բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև, ունեն պաշտպանության իրավունք, կատարած իրավախախտման համար կրում են հավասար պատասխանատվություն։ Չեն կարող լինել սահմանափակումներ ռասայական, մաշկի գույնի, քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների, սեռի, էթնիկական և սոցալիական ծագման, գույքային դրության, բնակության վայրի, լեզվական և այլհատկանիշներով։

  1. Ո՞րն է ընտրովի մարմինների և ժողովրդավարության միջև կապը։

Ժողովրդավարության միջև կապը դա, ժողովրդական ընտրությունների ապահովումն է նրանց փոփոխելիությունը, վերահսկելիությունը։ Նույն մարդիկ չպետք է երկար և անընդատ զբաղեցնեն պաշտոնները իշխանության մարմիններում։ Դա առաջ է բերում այդ մարմինների հանդեպ վստահության կորուստը։

  1. Ո՞րն է փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու կարևորությունը։

Նոր ժամանակներում հարաբերկացությունը մեծամասնության և փոքրամասնության միջև ձեռք բերեց քաղաքական սկզբունքայնություն։ Մեծամասնության կամքը պետք զուգակզվի անհատի իրավունքների երաշխիքների հետ, որոնք իրենց հերքին ծառայում են փոքրամասնությունների իրավունքներին՝ էթնիկական, կրոնական կամ քաղաքական։ Այսպիսով փոքրամասնության՝ իրավունքները կախված չեն մեծամասնության բարի կամքից և չեն կարող վերացվել ձայների մեծամասնությամբ։ Նշանակում է՝ որոշումներ ընդունելիս մեծամասնության կապքը պետք է զուգակցվի փոքրամասնության մեջ  մնացածների իրավունքների երաշխիքների հետ՝ բացառելով խտրականությունը, բռնությունը։

  1. Ինչու՞ է ժողովրդավարությունը վերածվել հավերժ իդեալի։

Ժողովրդավորությունը վերածվել է համամրդկային իդեալի, որին զգտում են մարդիկ։ Սակայն կատարյալ ժողովրդավարություն գոյություն չի ունեցել երբեք։ Իրական կյանքում չկա ժողովրդավարության վերջնական փուլ որը կբավարարի բոլորին։ Դա պայմանավորված է նաև մարդու բնույթով, որի զգտումներն և կարծիքն անընդատ փոփոխվում են։ Երբ մարդը զգում է սահմանափակումներ, օրենքներում չիգտնում իր պատկերացմամբ արդարությունը։ Արդարության ցանկությունը երբեք լրիվ չի բավարարվում։ Ուստի ժողովրդավարությունը ոչ մի երկրում չի կարող լրիվ կենսագործվել։

  1. Ժողովրդավարության ի՞նչ դժվարություններ և թերություններ գիտեք։

Օրինակ՝ մարդը կարող է ունենալ հնարավորություն՝ ընտրելոււ «վատի», «սարսափելիի», «անտանելիի» միջև։  Սակայն կարևոր է նաև ընտրության որակական կողմը։ Այսինքն մարդը պետք է հնարավորություն ունենա ընտրելու «լավը», «ավելի լավը» կամ  «ամենալավը»։  Ընտրվածն ինքն պետք է արժեքավոր լինի։

  1. Ինչու՞ է ժողովրդավարությունը համամարդկային արժեք։

Ժողովրդավարությունն անընդատ պետք է խորացվի, ընդլայնվի։ Ընտրությունը հիմնված է ոչ, թե «ժողովրդավարության արժեքների վրա, որոնք երբեմն նաև կասկածելի են, այլ դիկտատուրայի թերությունների վրա, որոնքկասկածելի չեն»։

  1. Ժողովրդավարության ի՞նչ արժեքներ կարող եք նշել։

Օրինակ՝ անձի, տեղաշարժման, խոսքի, մտքի և այլ ազատությունները։ Իհարկե Ժողովրդավարությունը չի կարող երաշխավորել, որ դու կլինեք երջանիկ, հարուստ և ապահով, բայց նա հնարավորություն է տալիս սեփական ջանքերի գնով և համառ աշխատանքով ձեռք բերել այդ բարիքները։

Рубрика: Իրավունք

Նախագիծ. Երեխաների իրավունքները

16162804.702745.9730

Անվանումը (վերնագիրը)` երեխաների իրավունքները

Նախատեսված է ՝ 11-16տարեկան

Մասնակիցներ՝  երեխաներ, ծնողներ,իրավունքի մասնագետներ,դասավանդողներ

Իրականացման տևողությունը ՝ երկարաժամկետ

Նպատակը՝ երեխաներին ներկայացնել իրենց իրավունքները,օրենքները

Խնդիրները`ընտանիքում, դպրոցում, հասարակական վայրերում իրենց կարծիքը արտահայտելու,բարձրաձայնելու, քննարկելու։

Ընթացք՝

  1. Ստեղծել ակումբ
  2. Պարտականությունների և իրավունքների քննարկում, բանավիճում
  3. Ստեղծել խաղարկային իրավիճակներ
  4. Օգտվել այլ ուսումնական գրականություններից, տեղադրել հղումները
  5. ճամփորդություններ, համագործակցությունները, կրթական փոխնակումները

Շահառուներ՝ պատանի սովորողներ

Արդյունք՝

  1. ստեղծված ուսումնական նյութերի հրապարակում
  2. արձանագրել հաջողություները, ձեռքբերումները, ձախողումները