Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն. Առցանց առաջադրանքներ. Մարտի 16-20

Կորոնավիրուսներ 2020 թվականի հունվարի տվյալներով 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք է, որոնք ախտահարում են մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։

Աճեցվում է մարդու սաղմի կուլտուրայի հիման վրա։

Նոր կորոնավիրուս COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականին Ուհանում բռնկված թոքաբորբի համաճարակի ընթացքում՝ հիվանդներից մեկի մոտ։

Հիվանդության ախտանշաններն են` տենդը, հազը և դժվարացած շնչառությունը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս: Գաղտնի շրջանը տևում է 14 օր:

Կորոնավիրուսից խուսափելու համար պետք է՝

  • խուսափել հարբուխով կամ գրիպանման հիվանդություններով անձանց հետ շփումից.
  • հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով.
  • հազալիս կամ փռշտալիս փակել փակել բերանը և քիթը անձեռոցիկով.
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի.
  • չզբաղվել ինքնաբուժությամբ.
  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը:
Рубрика: Կենսաբանություն

Էկոլոգիական գործոններ

Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ գործոններից յուրաքանչյուրի փոփոխականության աստիճանը կախված է բնակության միջավայրի առանձնահատկություններից։ Օրինակ, ջերմաստիճանը ուժեղ տատանվում է ցամաքի մակերևույթին, բայց համարյա նույնն է օվկիանոսի հատակին կամ քարանձավների խորքում։ Համատեղ ապրող օրգանիզմների կյանքում միևնույն գործոնը տարբեր նշանակություն ունի։ Օրինակ, ընդերքի աղիության չափը առաջնային դեր է կատարում բույսերի միներալների սնման ժամանակ, բայց անտարբեր է շատ վերերկրյա կենդանիների համար։ Լույսի լուսարձակման ինտենսիվությունը և կազմը բացառապես կարևոր են ֆոտոտրոֆ բույսերի կյանքի համար, իսկ հետերոտրոֆ օրգանիզմներ կենսագործունեության վրա լույսը նկատելի ազդեցություն չի ունենում։ Էկոլոգիական գործոնները օրգանիզմների վրա տարբեր կերպ են ազդում։ Նրանք կարող են հանդես գալ որպես գրգռիչներ՝ ֆիզիոլոգիական գործառույթների հարմարվողականության փոփոխություններով պայմանավորված, որպես սահմանափակիչներ՝ պայմանավորված այս կամ այն օրգանիզմների գոյության անհնարինությամբ, որպես մոդիֆիկատորներ՝ օրգանիզմի մորֆոլոգիական և անատոմիական փոփոխությունները որոշող։

Ընդունված է տարբերել բիոտիկ, աբիոտիկ, անթրոպոգեն էկոլոգիական գործոններ։

Բիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են, որոնք կապված են կենդանի օրգանիզմների գործունեության հետ։

Անթրոպոգեն գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ պայմանավորված մարդու գործունեությամբ։

Աբիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ անկենդան բնությունում գործընթացների հետ կապված։

Рубрика: Կենսաբանություն

Տեսակ, պոպուլյացիա

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է,կամ միևնույն տեսակի ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձնյակների ամբողջությունն է, որը տևական ժամանակ գոյություն ունի արեալի որոշակի մասում՝ նույն տեսակի մյուս ամբողջությունից հարաբերականորեն մեկուսացված։ Պոպուլյացիայում մշտապես ընթանում է գոյության կռիվը,առաջանում են ժառանգական փոփոխականություններ,որոնք խաչասերման հետևանքով տարածվում են պոպուլյացիայում և հագեցնում այն՝ դառցնելով տարաբնույթ։

Պոպուլյացիա հասկացության սահմանին երկու մոտեցում կա՝ գենետիկական և էկոլոգիական։

Իսկ ըստ Ա.Մ. Գիլյարովի, պոպուլյացիան վերարատադրմանը ընդունակ օրգանիզմների համախումբ է, շատ թե քիչ տարածության և ժամանակի մեջ առանձնացված մեկ այլ նմանատիպ տեսակներից։ Նման տարանջատումը էկոլոգիայի տեսանկյունից տրվում է այն պատճառով, որ բարդ է որոշել արդյոք միևնույն տարածք զբաղեցնող տեսակները օժտված են նույն գենետիակական կոդով, թե ոչ։

Հաճախ պոպուլյացիաների տարածման աշխարհագրությունը չափազանց մեծ է լինում, սակայն էկոլոգները ուսումնասիրության համար ընտրում են որևէ պոպուլյացիայի կոնկրետ տեսակ և ուսումնասիրում որոշակի տարածքում։ Օրինակ՝ գայլերը և աղվեսները տարածված են գրեթե բոլոր կլիմայական գոտիներում՝ ընդհուպ մինչև ծայր հյուսիսը և բևեռային շրջանները։

Այս և այդ բիոտիպին բնորոշ հյուսիսային եղջերուները, սպիտակ արջերը կոչվում են էկոտիպեր մերձբևեռային բիոտոպերի համար։ Նույն գայլը չի կարող էկոտիպ համարվել Կենտրոնական Հնդկաստանում, իսկ եղնիկների որևէ տիպի պոպուլյացիա՝ Հայաստանում։

Էկոտիպը՝ գենետիական առանձին տեսակի հարմարվողականությունն է միջավայրին։ Պոպուլյացիայի գոյատևման համար անհրաժեշտ է պայմանների համախումբ, որը կոչվում է էկոլոգիական խորշ։

Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։

Համակեցությունը տարբեր գենետիական ծագում ունեցող պոպուլյացիաների համատեղ կեցությունն է նույն աշխարհագրական տարածքում՝ էկոտոպում, որտեղ բոլոր բաղադրիչները գտնվում են տարրերի փոխհարաբերության ֆունկցիոնալ ներդաշնակության և համակարգի ինքնավերականգնման և ինքնազարգացման անհատական գործընթացում։

Рубрика: Կենսաբանություն

Էվոլյուցիա

Image_777

Էվոլյուցիան կենսաբանական պոպուլյացիաների հաջորդական սերունդներում ժառանգական հատկանիշների փոփոխությունն է։ Էվոլյուցիոն գործընթացի արդյունքում կյանքի կազմավորման բոլոր մակարդակներում՝ տեսակներից, անհատական օրգանիզմներից մինչև մոլեկուլներ առաջանում է կենսաբազմազանություն։

19-րդ դարի կեսին Չարլզ Դարվինը սահմանեց բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիոն տեսությունը, որը տպագրեց «Տեսակների ծագումը» (1859) գրքում։ Բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիան ապացուցվում է նրանով, որ ստեղծվում են ավելի շատ սերունդներ, քան կարող են գոյատևել ինչպես նաև՝ 1) տեսակները միմյանցից տարբերվում են ձևաբանական, ֆիզիոլոգիական և վարքային հատկանիշներով (ֆենոտիպային փոփոխականություն), 2) տարբեր հատկանիշներ ապահովում են գոյատևման և վերարտադրման տարբեր հաճախականություն (տարբերակող հարմարողականություն), 3) հատկանիշները կարող են ժառանգվել մի սերնդից մյուսը (հարմարողականության ժառանգում): Այսպիսով, պոպուլյացիայի հաջորդող սերունդները, որոնք փոխարինում են ծնողական ձևերին այն կենսաֆիզիկական միջավայրում, որտեղ տեղի է ունենում բնական ընտրությունը, ավելի հարմարված են լինում և ավելի լավ են գոյատևում և բազմանում։

Տելենոմիան նկարագրում է, թե բնական ընտրությունը որակապես ինչպես է ստեղծում և պահպանում առանձնյակի ֆունկցիոնալ որոշակի դերն ապահովող հարմարողական որևէ հատկանիշը։ Սերնդեսերունդ տեղի ունեցող փոփոխությունների իրականացման գործընթացները կոչվում են էվոլյուցիոն գործընթացներ կամ մեխանիզմներ։

Ընտրության արդյունքում կարող է առաջանալ որոշակի ալելների անհավասար բաշխումը, ոչ պատահական խաչասերումը և գենետիկական հիչհայքինգը։ 20-րդ դարի սկզբում ծագած ժամանակակից սինթետիկ էվոլյուցիոն տեսությունը դասական գենետիկան և դարվինյան էվոլյուցիոն տեսությունը միավորեց պոպուլյացիոն գենետիկայի սզբունքների հետ։ Կենսաբանական բոլոր գիտությունները ընդունում են բնական ընտրությունը որպես էվոլյուցիայի գլխավոր շարժիչ, ուժ։ Գիտնականները շարունակում են հետազոտել էվոլյուցիոն կենսաբանության և կենսաբանական տեսությունների տարբեր ոլորտները՝ օգտագործելով հետազոտական տվյալները և փորձեր իրականացնելով դաշտում և լաբորատորիայում։

Рубрика: Կենսաբանություն

Միտոզ

image.jpeg

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:
Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:
— Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
— Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
— Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:
— Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
— Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Рубрика: Կենսաբանություն

Նախակորիզավորներ

նախակորիզավորներ.png

Պրոկարիոտիկ բջջի առանձնահատկությունը ձևավորված կորիզի բացակայությունն է։

ԴՆԹ-ի օղակաձև մոլեկուլը գտնվում է ցիտոպլազմում։ Ցիտոպլազմում թաղանթների պարունակությունը փոքր է։ Նախակորիզավոր բջջում օրգանոիդներից առկա են ռիբոսոմները, որոնք իրականացնում են սպիտակուցների սինթեզը, և վալկուոլները, որտեղ կուտակվում են պահեստային նյութեր՝ Պոլիսախարիդներ, ճարպեր և այլն։

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։

Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։

Рубрика: Կենսաբանություն

Հերպես

375px-Herpesviridae_EM_PHIL_2171_lores.jpg

Այն ունի կրկնվելու հատկություն: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Վարակի մի քանի տեսակ կա, որոնցից առավել տարածված են հետևյալ տեսակները`
— հասարակ հերպես,
— գոտևորող հերպես (գոտևորող որքին),
— սեռական օրգանների հերպես:

Պատճառներ
Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը: Հիվանդության առաջացմանը նպաստում են գերսառեցումը, օրգանիզմի դիմադրողականության անկումը, ինչպես նաև թերվիտամինությունը: Հերպեսը հաճախ առաջանում է այլ վարակիչ հիվանդությունների ֆոնի վրա: Գոտևորող հերպեսն առաջանում է ջրծաղիկի վիրուսով ախտահարվելիս: Մինչև 10 տարեկան երեխաները գոտրորող հերպեսով չեն հիվանդանում, սակայն վարակված մարդու հետ շփվելիս նրանք կարող են հիվանդանալ ջրծաղիկով:

Բուժում
Հերպեսը բուժվում է բժշկի օգնությամբ: Եթե հիվանդի ընդհանուր վիճակը լավ է, բավարար է մեկ անգամ այցելել բժշկին և կատարել նրա խորհուրդները, իսկ գոտևորող և սեռական հերպեսի առկայության ժամանակ անհրաժեշտ է բժշկի մշտական հսկողություն:
Հիվանդներին խորհուրդ է տրվում տաք հագնվել և խուսափել մրսելուց: Եթե գոտևորող հերպեսը սաստկացել է, անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ: Պետք է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ: Բերանի խոռոչի ախտահարման ժամանակ բժիշկը խորհուրդ է տալիս հաճախակի ողողումներ կատարել:

Կանխարգելում
Հերպեսի կանխարգելման համար անհրաժեշտ է օրգանիզմը հնարավորինս կոփել և հագնել եղանակին հարմար հագուստ: Երեխաներին չպետք է թույլ տալ շփվել գոտևորող հերպեսով հիվանդ անձանց հետ, իսկ էքսուդատիվ (բորբոքահեղձուկալորձենաբորբային) դիաթեզով տառապող փոքր երեխաներին անհրաժեշտ է զերծ պահել նույնիսկ հասարակ հերպեսով հիվանդ անձանց հետ շփումից: