Рубрика: Համո Սահյան, Գրականություն

Սահյանական օրեր

24

ԻՆՉ ԱՐԱԾ, ՄԱՐԴ ԵՄ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,

Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,

Ինչքան չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

 

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,

Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ,

Բայց ինչ-որ չափով և ինչ-որ տեղ

Դեռ թիապատ եմ։

 

Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում,

Մերթ այնպես անշուք, պարզ և անզարդ եմ,

Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,

Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

 

Հավիտենության լծորդ եմ անդուլ,

Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,

Փոթորիկներ են եռում հատակիս,

Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

 

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,

Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…

Ինչ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

 

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը Սահյանից երևի իմ ամենասիրածն է դարձել։ Այստեղ քննարական հերոսն բնութագրում էր իրեն, պատմում էր իր թերությունների մասին, իր առավելությունների մասին։ Նա խոսում էր նրա մասին, որ ցանկացած մարդ այնպիսին է ինչպիսին, որ կա և բոլորն էլ նույն մարդիկ, են ուղղակի մյուսն այն տիպի, իսկ մյուսը այլ։

 

***

Ինչ անեմ։ Աչքերս փակեմ,

Անրջեմ… ու բանամ նորից։

Հուշերս հավաքեմմեկ-մեկ

Ու մտքով մանկանամ նորից։

Կորըստի սարսափը հերքեմ,

Հույսերից շիկանամ նորից…

Հավատամ մարդուն, աշխարհին,

Մոլորված չմնամ նորից։

Չգիտեմ՝ ո՞ւր եմ հասնելու,

Չգիտեմ՝ ե՞րբ եմ հասնելու…

Ճամփա է, նստեմ այս քարին,

Շունչ քաշեմ ու գնամ նորից։

 

Վերլուծություն

Այս բանաստեղծությունում, քննարական հերոսի մոտ կարծեց մի տագնապ կա, կարոտ և մի իրադարձություն, որն նրան տանջում է և կանչում։ Նա հիշել էր իր մանկությունը և ցանկանում էր ետ մանկանալ, ցանկանում էր մարդկանց հավատալ, կարծես խառնվել էր իր մեջ ամեն բան չգիտի թե ինչ անի, ուր գնա և նրան հանգիստ էր պետք այս ամենից, որպեսզի նա ուժ հավաքի և նոր կյանք սկսի։

 

***

Ես քեզ մոռանալ,

Քեզնից հեռանալ

Չեմ կարողանում,

Ինձ քեզնից խլել,

Ինձնից վերանալ

Չեմ կարողանում։

Սպիտակել եմ

Հոգսերի ձեռից,

Տարիքի բեռից…

Սպիտակել եմ,

Սակայն ծերանալ

Չեմ կարողանում։

 

Վերլուծություն

Այս բանաստեղծությունում, քննարական հերոսն ինչ-որ մեկին կարոտում էր, չէր կարողանում մոռանալ, նրան բաց թողնել և այդ կարտից, հուշերից, տարիքի բեռից նա սպիտակել էր։ Սակայն նրա մեջ կար ուժ, նա դիմանում էր և փորձում էր դիմակայել և այդ պատճառով չէր ծերանում։

Реклама
Рубрика: Համո Սահյան, Գրականություն

Սահյանի բնությունը

Հայտնի է, որ Համո Սահյանին անվանում են բառանկարիչ. յուրաքանչյուր բանաստեղծությունն անգիր անելուց առաջ փորձեք գնահատել «կտավը»: Բնություն-մարդ կապն ինչպես  է արտացոլվում ստեղծագործություններում:

ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ

Կարծիք`

Այս բանաստեղծությունում ես նկատեցի, որ նկարված է սարերում կատարվող օրը առավոտը, երեկոն, գիշերը, թե ինչպես են լույսով զարթնում սարերը, թե ինչպես են սարքերը քիչ-քիչ բաժանվում և թե իչպես են իրար շալակած իջնում խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:

ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԵՂԵՂ Է

Կարծիք`

Այս բանաստեղծությունում ես նկատեցի, մի նոր շունչ, մի նոր կյանք, կարծես բնությունը նոր ծնված լինի, նոր աշխարհ եկած լինի: Բանաստեղծությունում երևում էր թարմություն, խնավություն, նորություն և հեճելիություն:

ԿԵՍՕՐ։ ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ՀՈՎԵՐ

Այս բանաստեղծությունում Սահյանը հիշել էր իր գյուղը, մանկությունը և պատմում էր այն ինչ կատարվում էր այդտեղ: Ինչպես էին ապրում, ինչ էր տեղի ունենում, ամեն բան և, թե ինչ էին զգում մարդիկ ամեն օրվա ժամանակահատվածում:

ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Այս բանաստեղծությունում սահյանը պատմում էր մի փոքրիկ անպաշտպան, բայց և չհանձնվող տերևի մասին, այստեղ նա պայքարում, մենամարտում էր քամու հետ փրձում էր հախտել և չեր հանձնվում, իսկ քամին նենգորեն չեր հասկանում, որ մրցում է փոքրիկ տերև հետ:

Համո Սահյանի բանաստեղծություններից ինքդ առանձնացրու մի «նկար», ներկայացրու, սովորիր անգիր:

ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ

Рубрика: Համո Սահյան, Մայրենի

Համո Սահյան փաթեթ

hamo-sahyan

Լուսաբաց

Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:

  • Լույսն ու սարը… հավքն ու ծառը… քարայծն ու քարը… Լույսն ու արևըշարունակեք:
  • Լուսաբացին բնության սարսուռը ի՞նչ կարող է խորհրդանշել:

Գարնան զարթոնքից կարող է բնություն սառսռալ,  անձրևի կլաթիլներից կարող է սարսռալ բնությունը…

  • Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը:

Քարերի տակ քնած վեր թռավ Հովհանես Թումանյանը իր հերոսների հետ և ինձ ողջունեց:

  • Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագներից պատմիր — ստեղծագործական աշխատանք:

Իմ լուսաբացը…

Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

  • Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:

Հեղինակի հետ ես համաձայն եմ, որովհետև եթե խորանանք ամեն բանի կարող ենք անձնավորել, եթե մտնում ես ամեն բանի մեջ: Իսկ ջուրը մարդու իրկական ընկերն է, ես համաձայն եմ բոլոր հատկանիշների հետ, որովհետև առանց ջուր մարդ ոչինչ է:

  • Առանձնացրու մի երկտող՝ որպես վերնագիր, և ստեղծագործիր:

Միայն ջրելու համար վիզ ծռեի ջրի պես

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ:

Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ինձ համար այս կտորն էր ամենապարզը, որովհետև իրոք, երբ լինում է ամփրոպ դրանից հետո բնությունը ավելի գեղեցիկ է դառնում, ավելի նուրբ և ավելի պայծառ:

  • Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով:

Ամպրոպը ինքը տհաճ է, բայց միշտ ինչոր տհաճ բանից հետո միշտ մի բան լուսավորվում է, փոխվում է այնպես էլ ամպրոպն է ազդում բնության վրա նա տհաճ բան է անում, բայց դրանից հետո նա հեռանում է և արևը, և օդը, և մթնոլորթը փոխում է բնաությանը ավելի լավը սարքելով:

  • Մարդու կյանքում ի՞նչը կարող է դատնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ:

Մարդու կյանքում միայն ամփրոպ կարող է դառնալ, անվստահությունը, դժբախտությունը, անհաջողությունը և երբ մեջքիցդ հարվածում են: Բայց մարդը կհասկան, կթոնի անել այդ ամենը, կամշփվել նրա հետ կամ կհարթի ամեն բան, այսինքն մարդու ամպրոպը ուշքի կբերի և կսթափեցնի և մարդը կսկսի այդ ամենին նայել այլ հայացքով:

  • Ես՝ ամպրոպից հետո… — ստեղծագործական աշխատանք:

Ես` ամպրոպից հետո…

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  • Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…

Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Բուսնում դառնում մի մեծ ամպ

Ուր աղբյորի ջուր է ցողում

  • Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Իմ աշխարհի տերն ու հյուրը …

Այն սովորողներին, ովքեր ցանկանում են մասնակցել դեպի Լոր ճամփորդությանը.Այս հղումով բացել Հ.Սահյանի ստեղծագործությունները, կարդալ բանաստեղծությունները, առանձնացնել հայրենի տունը, բնաշխարհը, ընտանիքին պատկերող մեկ բանաստեղծություն, վերլուծությունը դնել բլոգում, սովորել անգիր:

Ֆիլմեր Համո Սահյանի մասին.

Համո Սահյան. քարափներից երկինք

Համո Սահյան. ԻՆՁ ԿՀԻՇԵՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՕՐԸ ԲԱՑՎԵԼԻՍ…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

Hamo Sahyan — այստեղ հատկապես կտեսնեք այն աշխարհը, ուր պիտի գնանք…

Մեր մեծերը — Համո Սահյան

Рубрика: Համո Սահյան, Մայրենի, Բանաստեղծություներ

Հոգնած ամպի մի պատառ…

անձրևոտ եղանակ.jpg

Հեղինակ՝ Համո Սահյան

Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:

Հավքը բախվեց ուռենուն…
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:

Ելավ քամին քարայրից,
Է՜խ, դու գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.

Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է ինչ կանի,-
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի…

Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց:

Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից…

Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է: Читать далее «Հոգնած ամպի մի պատառ…»

Рубрика: Համո Սահյան, Մայրենի

Ի՞նչ կատարվեց…

%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%80%d5%ab%d5%af

Հեղինակ՝ Համո Սահյան

Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:

Առաջադրանքներ

  • Նկարագրիր ընդգծված արտահայտություն-պատկերները:

Երկնքում Քանդուքարափ է-նշանակում է անձրև և քամի է սկսելու:

Կապույտ մրրիկ է պայթել-նշանակում է տոռնադո է սկսել:

Ուռին ճչում է կարծես.-Հասե՜ք. աղետ է:-նշանակում է քամին հայ հայ է ուռուն տեղից կհանի:

Ծառս է լինում և խառնում Ամպն ու ալիքը-նշանակում է, որ ահաոր քամի է  և ծառ ու ալիք խառնել է իրար և ահաովր խառանաշփոթ է:

 

Рубрика: Համո Սահյան, Մայրենի

Անձրև

անձրև.jpg

Հեղինակ՝ Համո Սահյան

ԱՆՁՐԵՎ

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է: Читать далее «Անձրև»

Рубрика: Համո Սահյան, Մայրենի

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

downlнмoad (1).png

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ
Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ: