Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու. Մարտ

03.11.2020

  1. Կտարդա տեքստը, առանձնացրու պարզ նախադասությունները, վերլուծիր դրանք շարահյուսորեն։

1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:

1912թ. -ժամանակի պարագ

Թիֆլիսում-տեղի պագա

1912թ. Թիֆլիսում լույս տեսնող-առաջադաս ԴԴ

ստորոգյալ-տպագրվում է

ենթակա-բանաստեղծությունը

լույս տեսնող-որոշիչ

«Պատանի»- որոշիչ

ալմանախում-տեղի պարագա

Չարենցի-հատկացուցիչ

առաջին-որոշիչ

— Բոբի՞կ պիտի ման գաս:

ստորոգյալ-պիտի ման գաս

բոբի՞կ-ձևի պարագա

  1. Բարդ նախադասությունների կողքին գրիր՝ քանի բաղադրիչ նախադասություն ունի և ինչ կապակցման միջոցներ կան։
  2. Գրառում արա Չարենցի կերպարի մասին՝ ելնելով իր ժամանակակիցների այս պատմածներից։

***

1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

***

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող՝ թղթապանակը ձեռքին, և կատակել ցանկանալով՝ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

***

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

03.09.2020

  1. Վերլուծիր նախադասությունները շարահյուսորեն։
  2. Ընդգծված բառերը վերլուծիր նաև ձևաբանորեն։

դրված-դերբայ, հարակատար դերբայ, կրավորական սեռ, ածանցավոր

հազիվ-ձևի մակբայ

վերջապես-ժամանակի մակբայ

թողնելով-անորոշ դերբայ, գործիական հոլով, ներգործական սեռ, ածանցավոր

անկյունում-գոյական, ներգոյական հոլով, ա ներքին, եզակի

մոտ-կապ, հետադրություն

անշուք-ածական, հարաբերական

 

  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։

անձրևը-ենթակա

թակում էր-ստորոգյալ

բարակ-որոշիչ

իր-հատկացուցիչ

միլիոնավոր-որոշիչ

մատներով-միջոցի խնդիր

հոգնած-որոշիչ

վերարկուները-ուղիղ խնդիր

զինվորների-հատկացուցիչ

  • Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։

ճրագը-ենթակա

լուսավորում էր-ստորոգյալ

սեղանին-տեղի պարագա

դրված-որոշիչ

թույլ-որոշիչ

հազիվ-ձևի պարագա

պատերը-ուղիղ խնդիր

սենյակի-հատկացուցիչ

ծխոտ, սև-որոշիչ

հազիվ-ձևի պարագա

 

  • Վերջապես երիտասարդներն սկսեցին կամաց-կամաց դուրս գալ՝ այնտեղ թողնելով միայն ծերունիներին։

երիտասարդներն-ենթակա

սկսեցին դուրս գալ-ստորոգյալ

կամաց-կամաց-ձևի պարագա

վերջապես-ժամանակի պարագա

այնտեղ-տեղի պարագա

թողնելով-նպատակի պարագա

միայն-որոշիչ

ծերունիներին-ուղիղ խնդիր

 

  • Գյուղի հեռավոր մի անկյունում՝ մի խումբ ծառերի մոտ կար մի անշուք խրճիթ։

խրճիթ-ենթակա

կար-ստորոգյալ

մի խումբ-որոշիչ

մի անշուք-որոշիչ

գյուղի-հատկացուցիչ

անկյուն-տեղի պարագա

հեռավոր-որոշիչ

ծառերի մոտ-տեղի պարագա

 

3. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

Տեքստ

Արդեն երկուսուկես դարից ավելի է ինչ Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, հիմնադրվել է հայկական հոգևոր մի կենդրոն՝ Մխիթարյան միաբանությունը, որն իր վրա բևեռված է պահում քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը։ Հայրենի ժողովրդի լուսավորության և մշակույթի զարգացման գործին մատուցած իր աներկբա ծառայություններով այդ ուխտը մի հրաշալի կաճառ է և արդարև պատիվ է բերում մեր ժողովրդին այս միաբանության սրբակյաց եղբայրների բարեկրթությունը անկեղծ նվիրվածությունը բարձր արժանիքներն ու առաքինությունները սքանչելիորեն ներդաշնակված էին և աշխարհիկ մարդուն համակում էին այն հավատով թե նույնիսկ այս կյանքում կա մի ուրիշ ավելի լավ կյանք։

Սուրբ Ղազարի միաբանությամբ զմայլված են եղել շատ ճանապարհորդներ։ Իսկ անգլիացի հանճարեղ բանաստեղծ Ջորջ Բայրոնի հետաքրքրությունն ու հիացումը ոչ թե ճամփորդական պատահական այցելության արդյունք էին այլ տևական համակեցության ու համագործակցության արգասիք։

03.04.2020

    1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները և կետադրիր։

    Ճշմարտախոսության իր սկզբունքն այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։

    Սկզբունքն – ենթակա

    Ամրապնդեց – ստորոգյալ

    Իր – հատկացուցիչ

    Ճշնարտախոսության – հատկացուցիչ

    Այս անգամ էլ – ժամանակի պարագա

    Արիությունը – ուղիղ խնդիր

    Իր – հատկացուցիչ

    Ունեցած – որոշիչ

    • Այդ հուշակոթողին մոտենալիս օդը դառնում է թափանցիկ ու զով։

    Օդը – ենթակա

    Դառնում է – ստորոգյալ

    Թափանցիկ – որոշիչ

    Զով – որոշիչ

    Հուշակոթողին – հանգման խնդիր

    Այդ – որոշիչ

    Մոտենալիս – պատճառի պարագա



    • Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու։

    Անդրանիկը – ենթակա

    Ուղարկեց – ստորոգյալ

    Մի – որոշիչ

    Առավոտ – ժամանակի պարագա

    Կայազորի – հատկացուցիչ

    Պետի մոտ – տեղի պարագա

    Իրենց – հատկացուցիչ

    Ձիերը – ուղիղ խնդիր

    Երվանդին – հանգման խնդիր

    Տեսնելու – նպատակի պարագա

    • Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։

    Սթափվեց – ստորոգյալ

    Լիովին – ձևի պարագա

    Տեսնելով – միջոցի խնդիր

    Միքայելին – հանգման խնդիր

    • Բանախոսելու եկածներն ահից դողում էին։

    Եկածները – ենթակա

    Դողում էին – ստորոգյալ

    Ահից – պատճառի պարագա

    Բանախոսելու – հատկացուցիչ

    • Հիմա էլ պարզ ու պայծառ հիշում եմ մեր սարերի՝ հազարամյակների ոտնահետքերն իրենց վրա կրող, ոլոր-մոլոր ճամփաներն ու թեք կածանները։

    Հիշում եմ – ստորոգյալ

    Պարզ – ձևի պարագա

    Պայծառ – ձևի պարագա

    Մեր – հատակացուցիչ

    Սարերի – հատկացուցիչ

    Հազարամյակների ոտնահետքերն իրենց վրա կրող – որոշիչ

    Ոլոր-մոլոր – որոշիչ

    Ճամփաները – ուղիղ խնդիր

    Թեք – որոշիչ

    Կածանները – ուղիղ խնդիր

    • Նա չէր լսում դպրոցից տուն վերադարձող երեխաների աղմուկը։

    Նա  – ենթակա

    Չէր լսում – ստորոգյալ

    Դպրոցից – տեղի պարագա

    Տուն – տեղի պարագա

    Երեխաների – հատկացուցիչ

    Վերադարձող – որոշիչ

    Աղմուկը – ուղիղ խնդիր

    • Նույնիսկ Նապոլեոնը հաճախ նեղն էր ընկնում՝ ելքի բացակայությունն ըմբռնելով։

    Նապոլեոնը – ենթակա

    Նեղն էր ընկնում – ստորոգյալ

    Հաճախ – չափի պարագա

    Ելքի – հատկացուցիչ

    Բացակայությունը – ուղիղ խնդիր

    Ըմռբնելով – միջոցի խնդիր

    • Ամրոցը լեռան կրծքին կառչած հրվանդանի վրա է։

    Ամրոցը – ենթակա

    Վրա է – ստորոգյալ

    Լեռան – հատկացուցիչ

    Կրծքին – հանգման խնդիր

    Կառչախ – որոշիչ

    Հրվանդանի – հատկացուցիչ

    • Երկվորյակները միմյանցից բոլորովին չզանազանվելու չափ նման էին։

    Երկվորյակները – ենթակա

    Նման էին – ստորոգյալ

    Չզանազանվելու չափ – չափի պարագա

    Բոլորովին – ձևի պարագա

    Միմյանցից – պատճառի պարագա

    • Հիշենք նաև Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին։

    Հիշենք – ստորոգյալ

    Չինգիզ Այթմատովի – հատկացուցիչ

    Հիշողությունը – ուղիղ խնդիր

    Հերոսին – հանգման խնդիր

    Կորցրած – որոշիչ

    • Անցյալի ավանդներից գրողի հրաժարվելը հաճախ մահացու է լինում արվեստի մեջ։

    Հրաժարվելը – ենթակա

    Լինում է – ստորոգյալ

    Մահացու – ձևի պարագա

    Հաճախ – չափի պարագա

    Գրողի – հատկացուցիչ

    Անցյալի – հատկացուցիչ

    Ավանդներից – պատճառի պարագա

    Արվեստի մեջ – տեղի պարագա

    • Պատմության փորձը մեզ շատ է անհրաժեշտ՝ ներկան գնահատելու և գալիք ճանապարհներն ավելի հստակ տեսնելու համար։

    Փորձը – ենթակա

    Անհրաժեշտ է – ստորոգյալ

    Պատմության – հատկացուցիչ

    Մեզ – հատկացուցիչ

    Շատ – չափի պարագա

    Ներկան գնահատելու և գալիք ճանապարհներն ավելի հստակ տեսնելու համար – նպատակի պարագա

    1. Ընդգծված բառերը վերլուծիր նաև ձևաբանորեն։

    Իր – անձնական դերանուն, երրորդ դեմք, սեռական, եզակի

    Արիությունը – գոյական, եզակի, ա ներքին, ուղղական

    Ձիերը – գոյական, հայցական, հոգնակի, ու արտաքին

    Եկածները – գոյական, ուղղական, հոգնակի, ի արտաքին

    Հիշում եմ – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, առաջին դեմք, եզակի, ներգործող, պարզ

    Թեք – ածական, որակական, դրական

    Չէր լսում – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործող, պարզ

    Տուն – գոյական, հայցական, եզակի, ա ներքին

    Վերադարձող – ենթակայական դերբայ

    Լեռան – գոյական, սեռական, եզակի, ան արտաքին

    Միմյանցից – փոխադարձ դերանուն, բացառական հոլով

    Հիշենք – ըղձական ապառնի, առաջին դեմք, հոգնակի, ներգործող, պարզ

    Կորցրած – հարակատար դերբայ

03.02.2020

  1. Նախորդ առաջադրանքի շուրջ աշխատանք։
  2. Գտիր անցած դասի տեքստից դերբայական դարձվածները, որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը։

Հազար չորս հարյուր հիսունմեկ թվականի փետրվարի հինգին Փոքր Ասիա ուղարկված(որոշիչ) ծպտյալ սուրհանդակը սուլթան Մուրադի ավագ որդուն՝ քսանմեկամյա Մահմուդին, բերում է հոր մահվան լուրը: Որքան էր սպասել Մահմուդը այդ երջանիկ պահին, անրջել այդ օրը: Իր խորհրդականներին և մերձավորներին ոչ մի խոսք չասելով(ձևի պարագա)՝ խորամանկ, եռանդուն իշխանը թռչում է նժույգին և քառատրոփ սուրում հոր պալատը՝ կանխելու ամեն ոտնձգություն գահի նկատմամբ(նպատակի պարագա): Արյունակից հնարավոր մրցակիցներին նախապես մեջտեղից վերացնելու համար(նպատակի պարագա) նա հրամայում է լողարանում խեղդել անչափահաս եղբորը, որից հետո նա այն աշխարհ է ուղարկում նաև վարձու մարդասպանին: Նստելով գահին(ժամանակի պարագա) ՝ նա ծրագրում է նախ և առաջ գրավել Կոստանդնուպոլիսը՝ երբեմնի հզոր Բյուզանդիայի մայրքաղաքը: Այո, դժվար կլինի կործանելը, բայց Մահմուդի համար անկարելի ոչինչ չկա: Որպես հմուտ հոգեբան՝ գիտեր ինչով կարող է բորբոքել հսկայական բանակի մարտերում թրծված ոգին:

  1. Տրված նախադասությունների մեջ գտիր դերբայական դարձվածները։ Բացատրիր կետադրությունը կամ դրա բացակայությունը։

 

  1. Երեսնիվար պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող(նախադաս որոշիչ) ծանոթ ու անծանոթ մարդիկ։
  2. Խեղճացած այս պարոնը (նախադաս որոշիչ) մի՞թե  երեկ հարթակից հոխորտացող չէ։
  3. Քո որոնածը ես չեմ, անշուշտ։
  4. Այս իշանիկն էլ ահա կղանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքներում պաշտոն ստանալու համար(վերջադաս ԴԴ)։
  5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։
  6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։
  7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու(վերջադաս ԴԴ)։
  8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած(վերջադաս ԴԴ)։
  9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա(վերջադաս ԴԴ)։
  10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։

10

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու. Փետրվար

02.26.2020

Առաջադրանք

  1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ Բացատրիր կետադրությունը։
  1. Անտառը-ենթակա խշշում էր-ստորոգյալ քամու-հատկացուցիչ՝ ահ ու սարսափ առաջացնող-որոշիչ հազար-որոշիչ շրշյունով-միջոցի խնդիր, հազար-որոշիչ թրթիռով-միջոցի խնդիր։
  2. Դա-ենթակա մի-որոշիչ փոքրամարմին-որոշիչ կին էր-ստորոգյալ՝ ծեր, առողջությունից զրկված-որոշիչ։
  3. Մարզիկներին-հանգման անուղղակի խնդիր՝ մեր-հատկացուցիչ երկրի-հատկացուցիչ պատիվը-ուղիղ խնդիր բարձրացնողներին-բացահայտիչ, ցավոք պատշաճ-որոշիչ ուշադրություն-ենթակա չի դարձվում-ստորոգյալ։
  4. Այդպես-ձևի պարագա մի անգամ-ժամանակի պարագա էլ՝ շատ տարիներ առաջ-բացահայտիչ, ճռնչաց-ստորոգյալ այգու-հատկացուցիչ դուռը-ենթակա։
  5. Լրագրողը-ենթակա մոտեցավ-ստորոգյալ իրենց-հատկացուցիչ հոգսերից խոսող-որոշիչ գյուղացիներին-հանգման խնդիր։
  6. Լսում եմ-ստորոգյալ լեռան գյուղի-հատկացուցիչ ամենալավ-որոշիչ մարդու-հատկացուցիչ նվագը-ուղիղ խնդիր։
  7. Նրանք-ենթակա այրվող-որոշիչ ծառերի միջից-տեղի պարագա եղջյուրներով-միջոցի խնդիր բացում էին-ստորոգյալ իրենց-հատկացուցիչ ճանապարհը-ուղիղ խնդիրը։
  8. Հավաբնի մոտ-տեղի պարագա շունը-ենթակա հաչեց-ստորոգյալ ինձ վրա-հանգման խնդիր։
  9. Մայրիկս-ենթակա հաճախ-չափի պարագա է զրուցում-ստորոգյալ հարևանուհու հետ-հանգման խնդիր։
  10. Եվ ահա փափուկ քայլերով-ձևի պարագա մոտենում է-ստորոգյալ ինքը-ենթակա՝ խանութի-հատկացուցիչ տերը-բացահայտիչ։
  11. Ծաղկունյաց-որոշիչ լեռների-հատկացուցիչ՝ կակաչներով ծածկված-որոշիչ լանջին էր-ստորոգյալ մեր-հատկացուցիչ հանգստյան-որոշիչ տունը-ենթակա։
  12. Ցոզակը-ենթակա նրանց-հատկացուցիչ ձին էր-ստորոգյալ՝ կապտավուն մորթով-որոշիչ։
  13. Երբ կանգնեց-ստորոգյալ՝ փեշերը-ուղիղ խնդիր թափ տալու-նպատակի պարագա, աչքն-ենթակա ընկավ-ստորոգյալ դիմացի-տեղի պարագա ժայռին-հագման խնդիր։
  14. Փոքրիկ-որոշիչ աղջիկը-ենթակա մանկան-հատկացուցիչ զիլ-որոշիչ ձայնով-ձևի պարագա և համարձակ-ձևի պարագա ինչ-որ բան-ուղիղ խնդիր էր ասում-ստորոգյալ։
  15. Թաղիքե գլխարկով երկրորդ-որոշիչ ձիավորը-ենթակա Կաքավաբերդի գլխին-տեղի պարագա հնություններ-ուղիղ խնդիր չէր որոնում-ստորոգյալ։

 

02.24.2020

Առաջադրանք

  1. Կետադրիր տրված տեքստը։ Վերլուծիր նախադասությունները, որ կետադրելը հեշտ լինի։
  2. Գտիր պարագաները, որոշիր՝ ինչ պարագա են։
  3. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
  4. Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը։

Տեքստ

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը․ երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ-ժամանակի պարագա՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից-տեղի պարագա ուղևորվել էին կայսրության չորս կողմերը-տեղի պարագա՝ նույնիսկ նրա սահմաններից դուրս ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին-նպատակի պարագա։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում-ժամանակի պարագա ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր-չափի պարագա։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա-տեղի պարագա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով-ձևի պարագա նրա՝ դարերի համար կառուցված-նպատակի պարագա վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա-տեղի պարագա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով նրանք տանում էին կայսեր պատգարակը։

02.21.2020

Հայոց լեզու

Բայական անդամի լրացումներ

  • Խնդիրներ և պարագաներ։
  • Ուղիղ և անուղղակի խնդիրներ
  • Ուղիղ խնդրի առանձնահատկությունը։

Առաջադրանք.

  • Կետադրիր տեքստը։
  • Գտիր ուղիղ խնդիրները

Ուղիղ խնդիր

Հանգման խնդիր

Միջոցի խնդիր

Անջատման խնդիր

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա` հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց` գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.
-Հեռո՛ւ մնա, ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյո՞ք որդուս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Միթե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝ մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը, հակառակորդին հանձնվելով, սրախողխող եղավ։

  1. Անուղղակիխնդիրներ։ Հոլովներով և կապերով արտահատված անուղղակի խնդիրները՝ իմաստային տեսանկյունից (տե՛ս նյութում)։ 

Առաջադրանք.

Վերևի տեքստից գտիր անուղղակի խնդիրները։

02.19.2020

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
    Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց, նա իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
    «Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։
  2. Տեքստից գտիր հանրահայտ-աշխարհահռչակ, թռչուն-հավք, զարդարված-պճնված, առավոտ-վաղորդայն, սյուք-հով, ունկ-լսել բառերի հոմանիշները։
  3. Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

բան+ա+ստեղծ=բանաստեղծ

  1. Գտիր մեկ ածանցավոր բառ։

կուսական

  1. Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

երջանկություն-երջանկության

գարուն-գարնան

  1. Տեքստից գտիր անկանոն բայերը։

տեսնել, առնել, հիշել

  1. Տեքստից գտիր սոսկածանցավոր բայերը։

իջավ-իջնել

  1. Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

գարուն է

 

02.17.2020

Առաջադրանք.

  1. Կետադրիր տրված նախադասությունները։ Որոշիր բացահայտիչների տեսակները։ Գտիր նախադասության գլխավոր անդամները, որոշիր ստորոգյալների տեսակը, ընդգծիր նաև գոյականական անդամի լրացումները։

ենթակա-ստորոգյալ

  • Այդ երգը նա նվագել է(պարզ) իր հայրենի քարանձավներում՝ բարձրադիր այդ երկրում-մասնավորեցնող։
  • Իրիկնաժամին նստում եմ(պարզ) մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ-մասնավորեցնող։
  • Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ-մասնավոորեցնող, որսորդ Անտոնը բռնեց(պարզ) անտառի ճանապարհը։
  • Մենք՝ քո խոնարհ ծառաներս-բուն բացահայտիչ, յոթ եղբայր ենք(բաղադրյալ)։
  • Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է(պարզ) ձեզ ու տալիս այս վկայագիրը՝ որպես հիշատակ-մասնական։
  • Քաղաքն ուներ(պարզ) երկու անուն` Գորիս և Կյորես-մասնավորեցնող։
  • Ոչինչ եկեղեցական չկար(պարզ) այդ ուխտավայրերում՝ ո՛չ գիր, ո՛չ խաչ-մասնավորեցնող։
  • Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից-բուն բացահայտիչ, ազատ էր(բաղադրյալ) Պասաժը։
  • Ահա երևաց(պարզ) ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը-բուն բացահայտիչ։
  • Ո՞ւր էիր(բաղադրյալ) երեկ՝ ամբողջ օրը-մասնավորեցնող։
  • Դիմացը՝ փողոցում-մասնավորեցնուղ, էլեկտրական խոշոր լամպ կար(պարզ)։
  • Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ-մասնավորեցնուղ, ճռնչաց(պարզ) այգու դուռը։
  • Ձեռքով նշան էր անում(պարզ) դեպի ներքև՝ դեպի գետի արմունկը-մասնավորեցնուղ։
  • Ներքևը՝ ձորում-մասնավորեցնուղ, թառել են(պարզ) մի քանի տներ։

 

  1. Արտագրիր տեքսը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

91․ Ջրօրհնեքից մի քանի ամիս անց գյուղ գնացի՝ պրկված նյարդերս փոքր-ինչ հանգստացնելու։ Ապրում էի գյուղից բավական հեռու՝ ծաղկազարդ սարի լանջին, ուր մի քանի քողտիկներ կային, որոնցից մեկն էլ իմն էր։ Շուրջանակի փռված են դալար մարգագետինները՝ եզերված սաղարթախիտ անտառներով։ Անհուն, խորունկ մի անդորրություն է սփռված հուռթի դաշտերին ու անտառներին։ Մի կայուն լռություն, որով կարծես հագեցած լինի օդի ամեն հյուլեն։
Զգում եմ՝ ինչպես մեծ քաղաքի աղկումից գրգռված ու պրկված ջղերս այս անդորրության մեջ ազատվում են լարվածությունից, անհագաբար շնչում եմ մաքուր օդը, և հոգիս ներդաշնակում է բնության հետ։ Օրերով թափառում եմ զմրուխտե մարգագետիններում, խորհում մեծ ու անհուն բնության մասին։
Արևը՝ տիեզերքի ամենից հզորն ու գեղեցիկը, թևատարած սավառնում է քշելով թուխպի՝ բրդի քուլաների նմանվող ծվենները։
Հրաշագործ բնությունը մարդկանց շնորհել է ուժ ու խելք՝ կռելու իրենց ճակատագիրը։

02.12.2020

Առաջադրանքներ

  1. Շարահյուսորեն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։

ենթակա-ստորոգյալ

  • Հեծվորը(ենթակա) Կոստան աղան էր(բաղադրյալ)՝ սպիտաիկ ձիու վրա։
  • Վեց շուն ուներ(պարզ)՝ մեկը մյուսից կատաղի։
  • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում(պարզ) մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։
  • Հեծյալները՝ կիսամերկ, կմաղքացած, օրորվում էին(պարզ) թամբի վրա։
  • Նա գեղեցիկ մի այր էր(բաղադրյալ)՝ թախծալի աչքերով։
  • Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած` կանգնել էր(պարզ) մի ջլուտ տղամարդ` մոտ հիսուն տարեկան։
  • Քարաժայռերից մեկի կատարին կա(պարզ) մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։
  • Շրջադարձի վրա երևացին(պարզ) ծիրանագույն հանդերձներով պատանիներ` հուժկու մարմիններով։
  • Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին(պարզ)։
  • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր(բաղադրյալ)` գողտրիկ դղյակով։
  1. Շարահյուսորն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։
  • Դառը մտորումները բզկտում էին(պարզ) սպարապետի` ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Արսենը ամենևին չէր նկատում(պարզ) կնոջ` արտասուքով ողողված աչքերը։
  • Արևի շողերը ցրում էին(պարզ) թուխպի` բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  • Առավոտյան Անիի` դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ(պարզ) մի հեծյալ։
  • Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում(պարզ) Թովմա առաքյալի` հնությունից մամռակալած վանքը։
  • Հայացքը չէր կտրում(պարզ) լեռների` տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։
  1. Փոխադրիր տրված տեքստն այնպես, որ բացահայտիչներ լինեն։ Որոշիր բացահայտիչների տեսակները, կետադրիր դրանք։

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

19-րդ դարի ֆրանսիացի գրականագետ Էժեն Լաբիշն իր «Պարոն Պերրիշոնի ճանապարհորդությունը» պիեսում նկարագրում է մարդու՝ առաջին հայացքից անբացատրելի, միաժամանակ զարմանալիորեն տարածված մի վարքագիծ ուրիշ մարդկանց նկատմամբ։ Խոսքը երախտամոռության մասին է։

19-րդ դարի ֆրանսիացի գրականագետը՝ Էժեն Լաբիշը, իր «Պարոն Պերրիշոնի ճանապարհորդությունը» պիեսում նկարագրում է մարդու՝ առաջին հայացքից անբացատրելի, միաժամանակ զարմանալիորեն տարածված մի վարքագիծ ուրիշ մարդկանց նկատմամբ։ Խոսքը երախտամոռության մասին է։ 

Պարոն Պերրիշոնն իր ծառայի հետ գնում է Մոնբլան, որ տրվի լեռնագնացության հաճույքին։ Տանը փոքրիկ շալի մեջ փաթաթված նրան է սպասում դուստրը։ Վերադառնալով պարոն Պերրեշոնը նրան ներկայացնում է երիտասարդներին, ում հանդիպել էր լեռներում։ Դրանցից մեկը մի երիտասարդ էր, ում կյանքը ինքը՝ Պերրիշոնը փրկել էր, երբ սա քիչ էր մնում անդունդն ընկներ։ Երիտասարդը տենդագին պնդում է, որ հիմա կենդանի չէր լինի, եթե պարոն Պերրիշոնը չլիներ։

Պարոն Պերրիշոնն իր ծառայի հետ գնում է Մոնբլան, որ տրվի լեռնագնացության հաճույքին։ Տանը փոքրիկ շալի մեջ փաթաթված նրան է սպասում դուստրը։ Վերադառնալով պարոն Պերրեշոնը նրան ներկայացնում է երիտասարդներին, ում հանդիպել էր լեռներում։ Դրանցից մեկը մի երիտասարդ էր, ում կյանքը ինքը՝ Պերրիշոնը, փրկել էր, երբ սա քիչ էր մնում անդունդն ընկներ։ Երիտասարդը տենդագին պնդում է, որ հիմա կենդանի չէր լինի, եթե պարոն Պերրիշոնը չլիներ։

Ծառան հիշեցնում է տիրոջը, որ հարկավոր է ներկայացնել նաև երկրորդ հյուրին՝ նրան, ով Պերրիշոնի կյանքն է փրկել, երբ սա ընկնում էր ժայռաճեղքը։ Պարոն Պերրիշոնն ուսերն է վեր քաշում ու հայտարարում, որ իրեն սպառնացող վտանգն այնքան էլ մեծ չէր, և իր փրկչին ներկայացնում է որպես աներես դուրսպրծուկ։ Նա նվազեցնում է երկրորդ երիտասարդի արժանիքները և իր աղջկան դրդում ուշադրության արժանացնելու առաջին հիասքանչ երիտասարդին։ Քանի գնում, այնքան ավելի է Պերրիշոնին թվում, թե երկրորդ երիտասարդի օգնությունն իրեն ամենևին էլ պետք չէր։ Ի վերջո սկսում է կասկածել՝ արդյոք իրոք ընկնում էր անդունդը։

Ծառան հիշեցնում է տիրոջը, որ հարկավոր է ներկայացնել նաև երկրորդ հյուրին՝ նրան, ով Պերրիշոնի կյանքն է փրկել, երբ սա ընկնում էր ժայռաճեղքը։ Պարոն Պերրիշոնն ուսերն է վեր քաշում ու հայտարարում, որ իրեն սպառնացող վտանգն այնքան էլ մեծ չէր, և իր փրկչին ներկայացնում է որպես աներես դուրսպրծուկ։ Նա նվազեցնում է երկրորդ երիտասարդի արժանիքները և իր աղջկան դրդում ուշադրության արժանացնելու առաջինին՝ հիասքանչ երիտասարդին։ Քանի գնում, այնքան ավելի է Պերրիշոնին թվում, թե երկրորդ երիտասարդի օգնությունն իրեն ամենևին էլ պետք չէր։ Ի վերջո սկսում է կասկածել՝ արդյոք իրոք ընկնում էր անդունդը։

Էժեն Լաբիշը պարզորոշ ցույց է տալիս, թե որքան տարօրինակ է մարդն իրեն պահում, որը, քիչ է, որ շնորհակալության ու երախտագիտության զգացում չունի, դեռ մի բան էլ դատապարտում է իրեն օգնության եկածներին։ Հնարավոր է՝ դա պատահում է ինչ-որ մեկին պարտական չլինելու ցանկությունից։ Եվ ընդհակառակը, մենք սիրում ենք նրանց, ում ինքներս ենք օգնել, պարծենում ենք մեր լավ արարքներով ու համոզված ենք, որ նրանք, ում մենք բարություն ենք արել, պիտի ողջ կյանքում երախտապարտ լինեն։

Էժեն Լաբիշը պարզորոշ ցույց է տալիս, թե որքան տարօրինակ է մարդն իրեն պահում, որը, քիչ է, որ շնորհակալության ու երախտագիտության զգացում չունի, դեռ մի բան էլ դատապարտում է իրեն օգնության եկածներին։ Հնարավոր է՝ դա պատահում է ինչ-որ մեկին պարտական չլինելու ցանկությունից։ Եվ ընդհակառակը, մենք սիրում ենք նրանց, ում ինքներս ենք օգնել, պարծենում ենք մեր լավ արարքներով ու համոզված ենք, որ նրանք, ում մենք բարություն ենք արել, պիտի ողջ կյանքում երախտապարտ լինեն։

07․02․2020

Հայոց լեզու

Գոյականի լրացումներ

Առաջադրանք. 

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտի՛ր որոշիչները, որտեղ հարկավոր է, կետադրիր։
  3. Գտի՛ր հատկացուցիչները, որտեղ հարկավոր է կետադրիր։
  4. Գտի՛ր բացահայտիչները, կետադրիր։

Տեքստ

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով, ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց․

-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է Կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

02.07.2020

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։

ենթակա-խոսակցությունն

ստորոգյալ-հաճելի էր, բաղադրյալ ստորոգյալ

  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։

ենթակա-մարդիկ, մեքենաները

ստորոգյալ-անցուդարձ էին անում, պարզ ստորոգյալ

  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։

ենթակա-անտառը

ստորոգյալ-գեղեցիկ էր, բաղադրյալ ստորոգյալ

  • Այժմ անձրևում է։

ստորոգյալ-անձրևում է, պարզ ստորոգյալ

  • Վերջապես խախտվեց լռությունը։

ստորոգյալ-խախտվեց, պարզ ստորոգյալ

  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։

ենթակա-անձրևը

ստորոգյալ-թակում էր, պարզ ստորոգյալ

  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։

ենթակա-խոսքեր

ստորոգյալ-լսվում էին, պարզ ստորոգյալ

  • Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։

ենթակա-ճրագը

ստորոգյալ-լուսավորվում էր, պարզ ստորոգյալ

  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։

ենթակա-Ռուբենը

ստորոգյալ-նեղանում էր, պարզ ստորոգյալ

  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

ենթակա-դա

ստորոգյալ-կին էր, բաղադրյալ ստորոգյալ

  1. Նախադասությունների կազմությունը՝ պարզ և բարդ (մեկ ստորոգյալ ունեցողները պարզ են, մեկից ավելի ստորոգյալ ունեցողերը՝ բարդ)։
  2. Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ։ Նախադասության երկրորդական անդամներ։

Առաջադրանք. Կարդա տեքստը, նախադասությունների կողքին նշում արա, թե ինչպիսի նախադասություն են՝ պա՞րզ, բա՞րդ, պարզ ընդարձա՞կ թե համառոտ։

Ուսումնական համակարգերի մեծ մասը սովորեցնում է պայքարել պարտության դեմ։-պարզ, ընդարձակ

Դպրոցում երեխաներին սովորեցնում են, որ իրենց համար դժվար է լինելու աշխատանք գտնելը, նույնիսկ եթե դիպլոմ ստանան։- բարրդ նախադասություն

Տանն աշխատում են նախապատրաստել այն մտքին, որ ամուսնությունների մեծ մասն ավարտվում է ամուսնալուծությամբ, և որ զույգերի մեծ մասն ի վերջո հիասթափություն է միայն բերում։-բարդ

Ապահովագրական գործակալություններն ընդհանուր հոռետեսությունն են սատարում։ պարզ, ընդարձակ

Նրանց կրեդոն է՝ դուք քիչ հնարավորություն չունեք ավտովթարի ենթարկվելու, հրդեհի կամ ջրհեղեղի զոհ դառնալու։ բարդ

Այնպես որ, հեռատես եղեք, ապահովագրվեք։-բարդ

Զանգվածային լրատվամիջոցները լավատեսներին զօրուգիշեր հիշեցնում են, որ մարդիկ ամեն տեղ անպաշտպան են։ -բարդ

Լսե՛ք գուշակներին. -պարզ, համառոտ

Բոլորը խոսում են միայն Ապոկալիպսիսից կամ պատերազմից։պարզ, ընդարձակ

Համաշխարհային պարտություն, տեղային պարտություն, անձնական պարտություն…-պարզ, ընդարձակ

 Միայն նրանց ձայնն է լսվում, ով խոսում է անուրախ ապագայից։ բարդ

Ո՞ր մի մարգարեն կհամարձակվի հայտարարել, թե ապագայում ամեն ինչ ավելի ու ավելի լավ է լինելու։-բարդ

 Իսկ երբ խոսքը իր՝ մարդու մասին է, ո՞վ կհամարձակվի երեխաներին դպրոցում սովորեցնել, թե ինչ պիտի անեն, որ լավագույն դերի համար «Օսկար» ստանան։-բարդ

 Ինչպե՞ս արձագանքեն՝ հաղթած լինելով համաշխարհային մրցաշարում։ -պարզ, ընդարձակ

Ի՞նչ անել, եթե ձեր փոքրիկ ձեռնարկությունը վերածվել է միջազգային ընկերության։-բարդ

Արդյո՞ւնքը։-պարզ, համառոտ

 Երբ մարդ հաղթանակ է տանում, զրկվում է ուղղվածությունից և հաճախ այնքան շլացած է լինում, որ անմիջապես ինքն է կազմակերպում սեփական պարտությունը, որ վերադառնա իրեն ծանոթ՝ «նորմալ» իրադրություն։-բարդ

Հաղթանակ

Առաջադրանք.  50-70 բառի սահմանում տեսակետդ շարադրիր հաղթանակի ու դրա ազդեցության մասին։

Հաղթանակը հաճելի զգացողություն է։ Բայց արդարությամբ հաղթանակի հասնելը շատ դժվար է, որովհետև ամբողջ աշխարհում շատ մարդիկ կան և այդ բոլորից հաղթող ճանաչվելը դժվար է։ Հաղթանակը շատ մարդկանց դարձնում է նաև մեծամիտ, որին ես համաձայն չեմ։ Երբ դեռ փոքր ենք, մեզ համար ամենափոքրիկ բաները հաղթահարելն էլ մի մեծ ուրախություն է։ Ես կարծում եմ, որ միշտ էլ ամենափոքրիկ հաղթանակները մեզ համար պետք է դառնան ուրախության պատճառ, որովհետև այդ փոքր հաղթանակներն են վերջում բերում հաջողության։

02.03.2020

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։

իմաստասեր քահանան -առդրություն

պայծառ լույսով-առդրություն

ծառերը ստեղծել էին-համեմատություն

թուփը արձակում էր-համեմատություն

գետի վրա-խնդրառություն

կախվել էր մշուշ-համեմատություն

քնած են մարդիկ-համեմատություն

ստեղծել գեղեցկությունը-խնդրառություն

  1. Տեքստից գտիր.
  • մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.

բարդ-ձեռնափայտ

ածանցավոր-տեսարան

բարդածանցավոր-բանաստեղծություն

  • երեք  հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.

մթություն-մութ

դռան-դուռ

քնած-քուն

  • գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.

մթություն, պատշգամբ, դռան, ճռռացող, մագլցելով, զգլխիչ, մշուշ, քնաշ, Աստված

  • մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.

վա-գիշերվա

ու-մարդիկ

ա-գեղեցկության

  • դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.

կախվել, ողողված, թափվող

  • գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.

հարաբերական-երբ

հարցական-ու՞մ

ցուցական-այդ

անձնական-ինքն

  • գտիր գավազան-ձեռնափայտ, հմայվել-դյութիչ, արբեցուցիչ-զգլխիչ, մառախուղ-մշուշ բառերի հոմանիշները։

Տեքստ

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու. Հունվար

01.20.2020

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
շնորհիվ-կապ, հետադիր
անառիկ-հարաբերական ածական
երկու-քանակական թվական
միմյանցից-փոխադարձ դերանուն, բացառական հոլով
հարթության-իրանիշ գոյական, հասարակ, եզակի, ա ներքին հոլովում, սեռական հոլով, անարոշ առում
որի- հարաբերական դերանուն, սեռական հոլով
վրա-կապ, հետադրություն
շրջապատված-անդեմ բայ, ենթակայական դերբայ, կրավորական սեռ, ածանցավոր
լեռների-իրանիշ գոյական, հոգնակի, հասարակ, ի արտաքին, սեռական հոլով, անորոշ առում
հինավուրց-հարաբերական դերանուն
ոգուց-իրանիշ գոյական, եզակի, հասարակ, բացառական հոլով, ու արտաքին, անորոշ առում
բխող-անդեմ բայ, ենթակայական դերբայ, չեզոք, պարզ
երևում էր-դիմավոր բայ, սահմանական եղանաակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ
ամրոցում- գոյական, ներգոյական հոլով, եզակի, հասարակ,ի արտաքին անորոշ առում
միայն- սահմանափակման վերաբերական
  1. Տեքստից գտիր կալվածք-դաստակերտ, անջատել-բաժանել, ձոր-կիրճ, ասպնջական-հյուրընկալ, թագավորական-արքունական, ապարանք-դղյակ, տանիք-ձեզուն, շոգ-տապ, լոկ-միայն բառերի հոմանիշները։
Տեքստ
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

01.17.2020

Դեյվը

  1. Բոլոր կապերը

 

Առանց-նախադրություն

տակ-հետադրություն

հետ -հետադրություն

պես-հետադրություն

վրա-հետադրություն

մոտ-հետադրություն

 

  1. Անդեմ բայերը. որոշեք որ դերբայներն են, սեռը, կազմություը

 

Գտնվող – ենթակայական դերբայ, կրավորական, ածանցավոր
Դիվահարված – հարակատար դերբայ, չեզոք, բարդ
Սիրված – հարակատար դերբայ, կրավորական, ածանցավոր
Համարող – ենթակայական դերբայ, ներգործական, պարզ

 

Ազատված – հարակատար դերբայ, կրավորական, ածանցավոր
Դարձրել – անորոշ դերբայ, ներգործական, պարզ
Տեղափոխվել – անորոշ դերբայ, կրավորական, ածանցավոր
Ապրելու – անորոշ դերբայ, չեզոք, պարզ
Դառնալուց – անորոշ դերբայ, չեզոք, պարզ

 

  1. Ածականները։

 

Տարօրինակ – որակական, դրական

Վախենալու – որակական, դրական

Փոքրիկ – որակական, դրական

Անդրշիրիմյան – որակական, հարաբերական

Դառը – որակական, դրական

Մեծ – որակական, դրական

Ծեր – որակական, դրական

Բարի – որակական, դրական

Անվնաս – որակական, դրական

Միայնակ – որակական, դրական

Թշվառ – որակական, դրական

Մռայլ – որակական, դրական

Սևատես – որակական, դրական

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու. Դեկտեմբեր

12.09.2019թ.

  • Լրացրու բաց թողած տառերը
  • Քեզ առաջին անգամ հանդիպած բառերը դուրս գրիր և գտիր դրանց բացատրությունները բառարանի օգնությամբ։

արգասաբերություն-առատություն

շափյուղա-սուտակ, լալ

պերճանք-շքեղություն

  • Գտիր է (ե)-ի, ը-ի, ու-ի և երկհնչյունի հնչյունափոխությամբ երկուական բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

է (ե)

շինություն-շեն

 

ը

որմնաքանդակ-որմն

բարձրաքանդակ-բարձր

ու

նրբագեղ-նուրբ

շրջապատված-շուրջ

Երկնչյուն

Ժանեկազարդ – ժանյակ

Կառուցված – կառույց

  • Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստում։

տաճար-պարզ բառ

հրաշակերտ-արմատ՝ հրաշք, կերտ, բարդ բառ

գեղեցկություն-արմատ՝ գեղեցիկ, ածանց՝ ություն, ածանցավոր

օտարերկրացի-արմատ՝ օտար, երկիր, ածանց՝ ացի, բարդածանցավոր

  • Տեքստում գտիր դիցուհի, պտղաբերություն, բոլոր, շքեղություն, փայլփլալ, մեծ  բառերի հոմանիշները։

դիցուհի-աստվածուհի

պտղաբերություն-արգասաբերություն

բոլոր-ամբողջ

շքեղություն-պերճանք

փայլփլանք-շողարձակ

մեծ-խոշոր

  • Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Փոքրասիական – ածական, հարաբերական

Մայրության – գոյական, սեռական հոլով, եզակի

Արտեմիսին – գոյական, հատուկ, եզակի, տրական հոլով

Աստվածուհու – գոյական, սեռական հոլով, եզակի

Կառուցել – բայ, անորոշ, ուղղական, պարզ, ներգործական

Որի – հարաբերական դերանուն, սեռական հոլով

Չի եղել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Հարյուր քսան – քանակական թվական

Տարի – գոյական, հայցական, եզակի

Ապշեցնում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ածանցավոր, չեզոք

Շրջապատված – բայ, ենթակայական, ածանցավոր, կրավորական

Որոնք – հարաբերական դերանուն

Տաճարով – գոյական, գործիական հոլով, եզակի

Այնտեղ – ցուցական դերանուն

Տեսնելու – բայ, անորոշ, սեռական հոլով, ածանցավոր, ներգործական

Տեքստ

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։
Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ. շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով. նա զարդարված էր բնական քարերով՝ հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիր խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

04.11.2019թ.

Առաջադրանքներ

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշույնը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Ակնապիշ – սևեռած աչքերով

Ակնակապիճ – աչքի խոռոչ կամ փոս

3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն  հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական  բառերը։

Հանդիսական – հան-դի-սա-կան (երկու փակ վանկ, երկու բաց վանկ)

Հայտարարվեց – հայ-տա-րար-վեց (երեք փակ վանկ, մեկ բաց վանկ)

Մենախոսություն – մե-նա-խո-սու-թյուն (մեկ փակ վանկ, չորս բաց վանկ)

Երևակայական – ե-րե-վա-կա-յա-կան (մեկ փակ վանկ, հինգ բաց վանկ)

4. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Ակնապիշ, ակնակապիճ – ակն

Ծռվել – ծուռ

Բռնած – բուռ

5. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։

Ավատ – վախճան

Բառ – խոսք

Թուշ – այտ

Շեղվել – ծռվել

Հանցագործ – ոճրագործ

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր համերգ,սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն բառերը։

Համերգ – արմատ՝ երգ, ածանցավոր՝ համ

Սառնասիրտ – արմատներ՝ սառը, սիրտ, բարդ

Հանդիսական – արմատ՝ հանդես, ածանցավոր՝ ական

Վերջին – արմատ՝ վերջ, ածանցավոր՝ ին

Մենախոսություն – արմատներ՝ մենակ, խոսք, ածանց՝ ություն, բարդածանցավոր

7. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մոտենում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, ածանցավոր

Իսկ – համադասական շաղկապ

Կարծես – երկբայական վերաբերական

Արհամարհելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, պարզ

Հանդիսականներին – գոյական, հոգնակի, տրական հոլով

Հայտարարվեց – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի, կրավորական, ածանցավոր

Վերջին – ածական, որակական, դրական

Ողբերգությունից – գոյական, եզակի, բացառական հոլով

Չէր ասել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամբողջ – որոշյալ դերանուն

Շունչը – գոյական, հայցական, եզակի

Պահած – բայ, հարակատար

Ակնապիշ – ձևի մակբայ

Դերասանին – գոյական, եզակի, տրական հոլով

Մյուս – ցուցական դերանուն

Ահա – ժամանակի մակբայ

Պիտի պոռթկար – բայ, հարկադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Մեր – անձնական դերանուն, առաջին դեմք, հոգնակի, սեռական հոլով

Առաջ – տեղի մակբայ

Երկու – թվական, քանակական

Մեջ – կապ, հետադրություն

Երբ – ժամանակի մակբայ

Աջ – ածական, հարաբերական

Երևակայական – ածական, որակական, դրական

Այո – հաստատական վերաբերական

Ոչինչ – ժխտական դերանուն

Ոչ ոք – ժխտական դերանուն

Համոզել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Տակ – կապ, հետադրություն

Փայլող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ

 

12.02.2019

Առաջադրանքներ

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։
Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։  Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորճ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։
Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտածածին պատկերներն անէացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Գիրթ – շեշտակիր

Հորձանք – հեղեղ, հորդալ

Ընդոստ – հանկարծ տեղից վեր թռած

Թեզանիք – ձեռքը ծածկող հագուստի մաս

Մույկ – ոտանաման, կոշիկ

3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն մանրազնին, կպարտադրի, առօրեական, թեզանիքներով բառերը։

Մանրազնին – ման-րազ-նին (երեք փակ վանկ)

Կպարտադրի – կ-պար-տա-դրի (երկու փակ վանկ, երկու բաց վանկ)

Առօրեական – ա-ռօ-րե-ա-կան (մեկ փակ վանկ, չոր բաց վանկ)

Թեզանիքներով – թե-զա-նիք-ներ-ով (երեք փակ վանկ, երկու բաց վանկ)

4. Գտիր 1 բառ, որ ունենա ը-ի, 2 բառ՝ ու-ի, 3 բառ՝ ի-ի հնչյունափոխություն։

Ը

Մանրազնին – մանր

Ու

Հանդգնի – հանդուգն

Ուխտադրժորեն – դրուժ

Ի

Խստորեն – խիստ

Մտածածին – միտք

Կպատժի – պատիժ

5. Տեքստում գտիր մակերեսորեն, լայնախոհ, մեղմորեն, դանդաղ բառերի հականիշները։

Մակերեսորեն – մանրազնի

Լայնախոհ – նեղմիտ

Մեղմորեն – խստորեն

Դանդաղ – հապշտապ

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր կարմրամորթ, նեղմիտ, ուխտադրժորեն, մատուցարան բառերը։

Կարմրամորթ – արմատներ՝ կարմիր, մորթի, բարդ բառ

Նեղմիտ – արմատներ՝ նեղ, միտք, բարդ բառ

Ուխտադրժորեն – արմատներ՝ ուխտ, դրուժ, բարդածանցավոր՝ որեն

Մատուցարան – արմատ՝ մատույց, ածանցավոր՝ արան

7. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի քանի – թվական, քանակական

Լուռ – ածական, որակական

Նայում էր – բայ, երրորդ դեմք, եզակի, անցյալ կատարյալ, սահմանակն եղանակ, չեզոք, պարզ

Հետո – մակբայ, ժամանակ մակբայ

Չէ՛ – վերաբերական

Այսօր – մակբայ, ժամանակի մակբայ

Այդ – ցուցական դերանուն

Ճանաչել – բայ, անդեմ, ներգործող, պարզ

Իրեն – անձնական դերանուն, երրորդ դեմք,

Ոչ ոք – ժխտական դերանուն

Չի հանդգնի – բայ, ենթադրական ապառնի, ժխտական, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Որոշմանը – գոյական, տրական հոլով, ան արտաքին

Հասկանան – բայ, ըղձական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Ինչ – հարաբերական դերանուն

Այո՛ – հաստատական վերաբերական

Կարշավի – բայ, ենթադրական ապառնի, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Խստորեն – ձևի մակբայ

Պայմանագիրը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին

Ուխտադրժորեն – ձևի մակբայ

Համար – կապ, հետադրություն

Երբ – հարաբերական դերանուն

Առօրեական – ածական, հարաբերական

Անհեթեթ – ածական, որակական, դրական

Մեջ – կապ, հետադրություն

Ճռնչացող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ

Ծխնիներով – գոյական, հոգնակի, գործիական հոլով, ու արտաքին

Հայտնեց – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Արծաթե – ածական, հարաբերական

Ընդոստ – ձևի մակբայ

Տեսնելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, ածանցավոր

Հապշտապ – ձևի մակբայ

Երկար – ածական, որակական, դրական

Բաճկոնը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու. Նոյեմբեր

04.11.2019

  • Գրականության տեքստից գտիր մեկական բայ սահմանական եղանակի վաղակատար ներկա, անկատար անցյալ, անցյալ կատարյալ ժամանակաձևերով։

Վաղակատար անցյալ- եղել է, երրորդ դեմք, եզակի

Անկատար անցյալ-վառում էր, երրորդ դեմք, եզակի

Անցյալ կատարյալ-ծածկեց, երրորդ դեմք, եզակի

  • Գտիր դերբայները, որոշիր՝ որ դերբայներն են, եթե անորոշն է, որ հոլովով է։

Շրջում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Պատմելու – անորոշ, սեռական հոլով

Հյուսում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Վառում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Վաստակում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Գնում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Այրում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Դեգերում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Գտնելու – անորոշ, սեռական հոլով

Պաշտպանվելու – անորոշ, սեռական հոլով

Սառած – անկախ, հարակատար

Լքված – անկախ, հարակատար

Ծվարել – անորոշ, ուղղական

Սփռում է – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, ներկա

  • Գտիր դերանունները, որոշիր տեսակը, եթե հոլովված են, նաև հոլովը։

Նրան – անձնական դերանուն, տրական հոլով, երրորդ դեմք, եզակի

Ով – հարաբերական

Նրա – անձնական դերանուն, սեռական հոլով, երրորդ դեմք, եզակի

Իր – անձնական դերանուն, սեռական հոլով, երրորդ դեմք, եզակի

Նա – անձնական դերանուն, ուղղական հոլով, երրորդ դեմք, եզակի

Մի – անորոշ

Այսպես – ցուցական

Այն – ցուցական

Որի – հարաբերական դերանուն, սեռական հոլով

 

11.06.2019

Առաջադրանք

  • Տրված բանաստեղծությունից գտիր բայերը, որոշիր հատկանիշները (խոնարհում, սեռ, կազմություն, եղանակ, ժամանակ, ժամանակային ձև, դեմք, թիվ)

Թողած – անկախ դերբայ, հարակատար

Շինված – անկախ դերբայ, հարակատար

Չասած – անկախ դերբայ, հարակատար

Աղմկում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

Բացված – անկախ դերբայ, հարակատար

Լցված – անկախ դերբայ, հարակատար

Պիտի գնամ – հարկադրական ապառնի

  • Բանաստեղծությունից դուրս գրիր պակասավոր և անկանոն բայերը, որոշիր՝ պակասավոր են, թե անկանոն։

Թողած – անկանոն

Չասած – անկանոն

Կենալ – անկանոն

Ունի – պակասավոր

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

 

11.08.2019

1. Լրացրու բաց թողած տառերը։

Առաքելը անհողդողդ կամքով ոտքի ելավ ու նայեց շուրջը. աշխարհն անդոհ նիրհի մեջ քնած էր. ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն։ Իսկ մի աներևույթ ուժ նրան հրում էր առաջ՝ դեպի Արաքսի փրփրադեզ ալիքները։ Ձայնը հրամյում էր՝ գնա՛, Առաքել։ Գետը մեղմահնչուն երգում էր, շողշողում լուսնի տակ։ Նրան թվում էր՝ հազար-հազար աչքեր աստղերի նման նայում էին իրեն բարձունքից, որին այնքան կարոտով միշտ նայում էր։

Մտավ գետը։ Սառը ջուրը հասավ մինչև գոտկատեղը, սարսռաց։ Ատամներն սկսեցին կարկափել, ասես դողէրոցքի մեջ լիներ։ Արդեն հետ դառնալ չէր լինի, և նա թրթռացող սրտով ճեղքեց ջուրն ու անմռունչ հասավ գետի մեջտեղը։ Պսպղում, փայլփլում էր ջուրը, թույլ ճողփյուն արձակում նրա ձեռքերի տարուբերումից։

-Մարդ կես ճանապարհից չպիտի հետ դառնա,- շշնջալով գոտեպնդեց նա իրեն ու ճիգ թափելով հասավ մյուս ափը։

2. Գտիր բայերը, որոշիր դրանց հատկանիշները (դիմավոր է, թե անդեմ, եթե անդեմ է, որ դերբայն է, որսեռի է, կազմությունը, եթե դիմավոր է, դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակայի ձևը։ Եթե պակասավոր կամ անկանոն է, նշիր նաև դա)։

Ելավ – երրորդ դեմք, եզակի, սահմանական եղանակ

Նայեց – երրորդ դեմք, եզակի, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

Հրում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Հրամյում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Երգում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Շողշողում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Թվում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Նայում էին – կախյալ, անկատար, երրորդ դեմք, հոգնակի, անցյալ

Նայում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Մտավ  – անցյալ կատարյալ, սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի

Հասավ – անցյալ կատարյալ, սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի

Կարկափել – անորոշ, ուղղական

Թրթռացող – ենթակայական

Ճեղքեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի

Պասպղում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Փայլում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Արձակում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Շշնջալով – անորոշ, գործիական

Թափելով – անորոշ, գործիական

 

11.11.2019

Առաջադրանքներ

Տեքստ

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.
— Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդո՞ւս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Մի՞թե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝        մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը, հակառակորդի ձեռքը հանձնվելով, սրախողխող եղավ։

 

    • Լրացրու բաց թողած տառերը։
    • Գտիր դիմավոր բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։

Ապստամբեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Հարձակվեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Մերժեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Արհամարհեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Երևաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Գնաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Բացականչեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Սարսռաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Շանթահարեցին – սահմանական եղանակ, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Եղավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Ընկավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Անցավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Եկել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Ծնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Սնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

  • Գտիր անդեմ բայերը, որոշիր խոնարհումը, դերբայական ձևը, սեռը, կազմությունը։

Ստիպելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, չեզոք

Փախչել – անորոշ, ուղղական, ե խոնարհման, չեզոք

Գրկախառնվելու – անորոշ, սեռական, ե խոնարհման, կրավորական

Փոխվելով – անորոշ, ուղղական, ե խոնարհման, կրավորական

Հանձնվելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, կրավորական

  • Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Նա – անձնական, երրորդ դեմք, ուղղական, եզակի

Քեզ – անձնական, երկրորդ դեմք, սեռական, եզակի

Երբ – հարաբերական

  • Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Հուզախռով  – որակական, դրական

Դողդոջուն – որակական, դրական

Աննկուն – որակական, դրական

Անընկճելի – որակական, դրական

Կտրիճ – հարաբերական

Սրախողխող – որակական, դրական

  • Տեքստից  գտիր 3-ական բարդ, ածանցավոր և պարզ բառեր։

Բարդ-ծերակույտի, գրկախառնվել, շանթահարեց

Ածանցավոր-մակընթացություն, տեղատվություն,  զայրույթ

Պարզ-մայր, զավակ, ձեռք

  • Գտիր հնչյունափոխված բառերը (6 բառ) և վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Գրկախառնվել – գիրկ (ի>ը)

Հուզախռով – հույզ (ույ>ու)

Սարսռաց – սարսուռ (ու>ը)

Սրախողխող – սուր (ու>ը)

13.11.19

  1. Տրված տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները.

Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Լուռ – ձևի մակբայ

Հավետ – ժամանակի մակբայ

Անհետ – ձևի մակբայ

2. Լրացրու բաց թողած տառերը, գտիր

Արիասիրտ հալիձորցիները դույզն-ինչ չէին կասկածում, որ անմատչելի և կորնթարդ ու բրգաձև լեռների միջև ծվարարծ իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախօրոք հայթայթել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր. խոտի ու մացառի խրձեր, եռացրած ջրով կաթսաներ. ահռելի որձաքարեր։ Զօրուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հօդս ցնդեցին անօրեն ու ամբարտավան թշնամու՝ մեր խրոխտ ամրոցը ճրագալույցին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճիգերը։ Թշնամին անցավ հյուծիչ պաշարման արյունաքամ անելով Հալիձորը անառիկ արծվաբույնը։
Առյուծասիրտ Մխիթարը՝ այծենակաճը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր անցուդարձին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած՝ նա ծրագրում էր որոգայթներ լարել՝ հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կծկտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց,  կարգադրեց ճեպընթաց սուրհանդակ ուղարկել Տաթև՝ Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրիճներով դուրս եկել Տաթևից, երբ  երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը՝ կասեցնելով նրանց առաջընթացը։

3. Մակբայները դուրս գրիր, որոշիր տեսակները:

Նախօրոք – ժամանակի մակբայ

Զօրուգիշեր – ժամանակի մակբայ

Արժանվույն – ձևի մակբայ

Անակնկալ – ձևի մակբայ

Մտասույզ – ձևի մակբայ

Ինքնամփոփ – ձևի մակբայ

Կծկտուր – ձևի մակբայ

4. Ածականները դուրս գրիր, որոշիր տեսակները:

Արիասիրտ – որակական, դրական

Անմատչելի – որակական, դրական

Կորնթարդ – հարաբերական

Բրգաձև – հարաբերական

Անառիկ – որակական, դրական

Անընկճելի – որակական, դրական

Ահռելի – որակական, դրական

Օրհասական – որակական, դրական

Անօրեն – որակական, դրական

Ամբարտավան – որակական, դրական

Խրոխտ – որակական, դրական

Հյուծիչ – որակական, դրական

Սևեռուն – որակական, դրական

Ակնդետ – որակական, դրական

Ընդոստ – որակական, դրական

5. Բայերը դուրս գրիր, որոշիր հատկանիշները:

Չէին կասկածում – սահմանական եղանակ, անկատար անցյալ, ժխտական, հոգնակի, երրորդ դեմք

Հայթայթել էին – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, հոգնակի, երրորդ դեմք

Չէին դադարում – սահմանական եղանակ, անկատար անցյալ, ժխտական, հոգնակի, երրորդ դեմք

Գրավելու – անորոշ, սեռական

Անցավ – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Անելով – անորոշ, գործիական

Հետևում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

Նստած – հարակատար

Ծրագրում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

Լարել – անորոշ, ուղղական

Բերելու – անորոշ, սեռական

Մռլտաց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Կանգնեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Կարգադրեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Ուղարկել – անորոշ, ուղարկել

Երևաց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Բերեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Շարժվում են – սահմանական եղանակ, անկատար ներկա, հոգնակի, երրորդ դեմք

Որոշեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Կտրել – անորոշ, ուղղական

Կասեցնելով – անորոշ, գործիական

 

18.11.19

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Կարդա պատմվածքը։ Դուրս գրիր.՝

1. Կապերը, որոշիր՝ հետադրություն են, թե նախադրություն, որ հոլովի բառի հետ են օգտագործվել:

Առաջ – նախադրություն, բացառական

Առանց – նախադրություն, սեռական

Որպես – նախադրություն, ուղղական

Մինչև – նախադրություն, հայցական

Հանուն – նախադրություն, սեռական

Մասին – հետադրություն, սեռական

Հակառակ – հետադրություն, տրական

Մոտ – հետադրություն, սեռական

Մեջ – հետադրություն, սեռական

Հետ – հետադրություն, տրական

Հետո – հետադրություն, բացառական

2. Մակբայները, որոշիր տեսակները:

Խաղաղ – ձևի մակբայ

Սիրով – ձևի մակբայ

Հանկարծ – ձևի մակբայ

Անշարժ – ձևի մակբայ

Դժվար – ձևի մակբայ

Սոսկալի – ձևի մակբայ

3. Գտիր սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակների մեկական բայ, որոշիր դրանց դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։

Խցկվում եմ – սահմանական եղանակ, անկատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Լսեք – հրամայական, երկրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Անցնենք – ըղձական, առաջին դեմք, ներկա, հոգնակի, պարզ

Կհասկանաք – ենթադրական, երկրորդ դեմք, հոգնակի, պարզ

Պիտի լսեն – հարկադրական, երրորդ դեմք, հոգնակի, պարզ

 

11.20.2019
Առաջադրանք.
  1. Գտիր շաղկապները, որոշիր՝ համադասական են թե ստորադասական։ Որոշիր նաև թե ինչ են շաղկտապել. բառե՞ր, նախադասություննե՞ր։

 

Որ-ստորադասական,նախադասություն

Բայց-համադասական, մենադիր, նախադասություն

և-համադասական, մենադիր, նախադասություն

Ու-համադասական, մենադիր, բառ
Կամ-համադասական, մենադիր, նախադասություն
Ու-համադասական, մենադիր, նախադասություն

Իսկ-համադասական, մենադիր, նախադասություն

Թեկուզ և-համադասական, մենադիր, նախադասություն
Եթե-ստորադասական, նախադասություն

 

 

  1. Ընդգծված բառերը ձևաբանորեն վերլուծիր։

 

Հաճի-գոյական, ուղղական, ի արտաքին

մեծ-ածական, որակական, դրական

առջև-կապ, հետադրություն

Աղջկա-գոյական, սեռական, ա այլաձև արտաքին հոլովու

Հուզված-դերբայ, հարակատար դերբայ, կրավորական, ածանցավոր

Դուրս-տեղի մակբայ

Այս-ցուցական դերանուն

Նրանք-անձնական դերանուն, հոգնակի

Շողոյին-գոյական, տրական, ի արտաքին

Դուրս գա-բայ, ըղձական, չեզոք, պարզ

Սենյակից-գոյական, բացառական, ի արտաքին

Չանհանգստացնեն-բայ, ըղձական, չեզոք, ածանցավոր
Խաղաղ-ածական, որակական, դրական
Կար-բայ, սահմանական եղանակ, չեզոք, պարզ
Մի-անորոշ դերանուն
Դրած-դերբայ, հարակատար դերբայ, ներգործական, ածանցավոր
Լվանալուց-դերբայ, անորոշ դերբայ
Անվրդով-ձևի մակբայ
Պատմում էին-բայ, սահմանական եղանակ, ներգործական, պարզ
Այսօր-ժամանակի մակբայ
Վաթսուն-թվական, քանակական
Պետք է քանդվեր-բայ, հարկադրական, կրավորական, ածանցավոր
Խեղդվողը-անդեմ բայ, ենթակայական, կրավորական, ածանցավոր
Անցած-դերբայ, հարակատար դերբայ
Այնպես-ցուցական դերանուն
Հանգիստ-ածական, որակական
Կողքին-տեղի մակբայ
Ձմեռ-գոյական, ուղղական, վա արտաքին հոլովում
Պես-կապ, հետադրություն
Ինչպե՞ս-հարցական դերանուն
Իբրև-կապ, նախադրություն
Հաճիի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜,..

Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։

Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։
Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել… Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը, որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ… միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ… ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր։

Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը…

Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ ազատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ՝ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը։

 

11.25.2019

1. Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 

2. Տեքստում լրացրու բաց թողած տառերը։

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոլորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտքդ դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պճրուհիների և ծեգծեգող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։

3. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

Սրարշավ – սուր

Կնքեցին – կնունք

Ձգելով – ձիգ

Ընչացքը – ունչ

4. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մի – անորոշ դերանուն

Դուռը – գոյական, ուղղական հոլով, եզակի

Այնտեղից – ցուցական դերանուն, բացառակ հոլով

Ընտիր – ածական, որակական, դրական

Գոլորված – բայ, անկախ դերբայ, հարակատար

Երկաթյա – ածական, հարաբերական

Պատանին – գոյական, ուղղական հոլով, եզակի

Գինին – գոյական, հայցական հոլով, եզակի

Անհագուրդ – ածական, որակական, դրական

Ծեգծեգող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Վերադարձավ – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի

Բացող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Վերստին –

Ոչ ոք – ժխտական դերանուն

Չէր սպասվում – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի

 

11.27.2019

 

Առաջադրանքներ

1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։
Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

2. Գտիր դիմավոր բայերի եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։

Կառուցել է – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Ջարդվել էին – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, կրավորական, ածանցավոր

Փախցրել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, ածանցավոր

Սիրել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Ամուսնացել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Ուզել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

3. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն են, սեռը, կազմությունը։

Մասնակցած – հարակատար դերբայ

Փակելու – անորոշ դերբայ, սեռական հոլով

Ելած – հարակատար դերբայ

Անվանել – անորոշ դերբայ, ուղղական հոլով

Զարդարելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Կահավորելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Հիանալով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Ստեղծված – հարակատար դերբայ

4. Գտիր 4 հատուկ գոյական, որոշիր՝ որ հոլով են դրված։

Սոֆիևկա – ուղղական հոլով

Ադամ – ուղղական հոլով

Նապոլեոնի – սեռական հոլով

Հարճը – ուղղական հոլով

5. Կազմիր դղյակ, անուն, սպա, տարի բառերի հոգնակին։ Գրիր նաև նույն գոյականների հոլովումը։

Դղյակ – դղյակներ – ի արտաքին

Անուն – անուններ – վան արտաքին

Սպա – սպաներ – ի արտաքին

Տարի – տարիներ – վա արտաքին

6. Գտիր դերանունները, որոշիր՝ որ տեսակի են։

Մի – անորոշ դերանուն

Ինչ-որ – անորոշ դերանուն

Այդ – ցուցական դերանուն, ուղղական

Նրանց – անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի, սեռական հոլով

Այնքան – ցուցական դրանուն

Իր – անձնական դերանուն, երկրորդ դեմք, եզակի, սեռական հոլով

Երբ – հարաբերական դերանուն

Սրանից – ցուցական դերանուն, բացառական հոլով

7. Տեքստից գտիր գեղեցիկ, ճակատամարտ, պալատ, կոչել, վաղորդայն բառերի հոմանիշները։

Գեղեցիկ – չնաշխարհիկ

Ճակատամարտ – կռիվ

Պալատ – դղյակ

Կոչել – անվանել

Վաղորդայն – լուսաբաց

8. Տեքստից գտիր երեք բարդ և երեք ածանցավոր բառ։

Բարդ –  քաղաքամերձ, բարձրաստիճան, աղջամուղջ

Ածանցավոր – գողտրիկ, հայրենաբաղձություն, անմոռաց

9. Գտիր երեք հնչյունափոխված բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Կահավորել – կահույք

Անվանել – անուն

Հունական – հույն

 

11.29.2019

1. Ընտրածդ բանաստեղծությունից առանձնացրու 3 ածական, 3 գոյական, որոշիր դրանց քերականական հատկանիշները։

Վայրի – որակական, դրական

Անուշ – որոկական, դրական

Սև – որակական, դրական

Ծաղիկ – եզակի, ուղղական հոլով, ի արտաքին

Սաթի – եզակի, սեռական հոլով, ի արտաքին

Ձայնին – եզակի, տրական հոլով, ի արտաքին

2. Միսաք Մեծարենցի «Վայրկյան» բանաստեղծությունից դուրս գրիր բայերը, որոշիր դրանց եղանակն ու ժամանակը։

Կիյնայ (ընկնում է) – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

Կանցնի – ըղձական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Կը փոթի (փոթորկում է) – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

Կը յածի (թափառում է) – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

3. Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունից դուրս գրիր դիմավոր բայերը, որոշիր դրանց եղանակը, ժամանակաձևը, սեռը, կազմությունը։

Երգեցի – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, առաջին դեմք, եզակի

Ելաներ – ըղձական անցյալ, երրորդ դեմք, եզակի

Հոտեցի – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, առաջին դեմք, եզակի

4. Գտիր Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

Լինի – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Հնչե – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Ձուլե – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Արածեն – ըձղական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի

Լողա – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Բացվի – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Թխեն – ըձղական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի

Рубрика: Հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու․ 10.25.2019

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ (ա խոնարհում, չեզոք, պարզ), բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք (ե խոնարհում, ներգործական, պարզ), իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր (ա խոնարհում, չեզոք, պարզ) կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ (ե խոնարհում, ներգործական, պարզ), որ սպանեմ ես էդ հըրեշին։

***

Է՜յ,հըսկեցե՛ք (ե խոնարհում, ներգործական, պարզ), ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք (ե խոնարհման, չեզոք, պարզ), առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր (ա խոնարհում, ներգործական, պարզ) ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

Լինեի – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ

Գայիր – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ

Անցնեիր – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ

Նայեինք – ըղձական, անցյալ, ներգործական, պարզ

Ժպտայինք – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

փոխել – անորոշ դերբայ, ուղղական, ներգործական

գնալիս – անորոշ դերբայ, գործիական, չեզոք

փաթաթած – հարակատար դերբայ

ընկնելու – անորոշ դերբայ, սեռական, չեզոք

երկարած – հարակատար դերբայ

անցնելիս – անորոշ դերբայ, գործիական, չեզոք

բախելով – անորոշ դերբայ, գործիական, ներգործական

դնելով – անորոշ դերբայ, գործիական, ներգործական

կուզի – ենթադրական

կկշռեր – ենթադրական

կանցներ – ենթադրական

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

պիտի գա – հարկադրական, չեզոք

հագած – հարակատար, ներգործական

ճառագած – հարակատար, չեզոք

պիտի ժպտան – հարկադրական, չեզոք

պղծել – անորոշ դերբայ, ուղղական, ներգործական

պիտի գովեն – հարակդրական, ներգործական

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու. 10.23.2019

Առաջադրանքներ

1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։

Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պճրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։

Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։

Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։

Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։

Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։

Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։

2. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։

Դիմավորելու – անորոշ, սեռական հոլով, պարզ, կրավորական

Լուսավորված – հարակատար, կրավորական ածանց, կրավորական

Պարել-անորոշ, պարզ, չեզոք

Ունեցել – անորոշ, պարզ,

Ընդունելու – անորոշ, սեռական հոլով, պարզ, ներգործական

Լինել – անորոշ, պարզ, չեզոք

3. Կարմիր գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։

Փարիզում – ներգոյական, ի արտաքին

Ընկերներից – բացառական, ոջ արտաքին

Հասարակությամբ – գործիական, ա ներքին

Կանայք – ուղղական, ոջ արտաքին

Մատանիների – սեռական, ու արտաքին

Ջահերով – գործիական, ի արտաքին

Ծիծաղ – ուղղական, ի արտաքին

Տարին – հայցական, վա արտաքին

4. Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Շքեղ – հարաբերական, դրական

Ընդարձակ – որակական, դրական

Փոքր – որակական, դրական

Հսկա – որակական, դրական

Պայծառ – հարաբերական ածական

Տխուր – որակական, դրական

Զարհուրելի – որակական, դրական

Երջանիկ – որակական, դրական

5. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Մի քանի – անորոշ

Յուրաքանչյուր – որոշյալ

Նրանց-անձնական, սեռական հոլով

Բոլորի – որոշյալ, սեռական հոլով

Երբևիցե – անորոշ

Որևէ – անորոշ

Այստեղ-ցուցական

Նույն-ցուցական