Рубрика: Հաշվետվություն, Պատմություն

Հետազոտում ենք Դալմայի այգիները

 

Հասարակագիտական ստուգատեսին ընդառաջ այսօր մենք գնացել էինք Դալմայի այգիներ, որպեսզի հետազոտենք լքված հողերն և շինությունները և այլն։ Մեզ հետ էր նաև Սուրեն Հոբոսյանը, նա մեզ ուղեկցում էր, բացատրում և պատմում Դալմայի այգիների մասին։ Այնտեղ եղել են խաղողի այգիներ։ Ամենահին, ամենահայկականը կոչվել է թումբային այգի։ Այնտեղ կային տարբեր ավերված շինություններ։ Անցյալում այնտեղ մոտ 1000 մարդ այգի է ունեցել, և ամեն մարդ իր այգում ունեցել է տուն, որտեղ նա ապրել է ժամանակավոր՝ գարնանից մինչև բերքահավաք, և այդ տան մի անկյունում եղել է մի հատված, որտեղ հավաքած խաղողից գինի են պատրաստել։

 

Այդ խաղողի թփերը ջրելու համար հսկայական ջուր էր պահանջվում, և դրա համար նրանք այնպես էին արել, որ թմբերի կողքերով հոսում էր ջուր, և թմբերը ամբողջությամբ ջուրը կլանում էր, և այդ ջուրը այնքան շատ էին անում, որ հետո խոնավությունը շատ երկար պահպանվում էր, և կարող էին ջրել տարվա մեջ ընդամենը 4 անգամ։

 

Այնտեղ մենք տեսանք վերջին խաղողի թուփը, որը մոտավորապես մի քանի հարյուր տարեկան է։

20190315_132052

Այստեղ խորհրդային շրջանում հիմնվեց մի քանի կոլխոզ այդ հսկա տարածության վրա։ Կոլխոզները գործեցին մինչև 60-ական թվականներ։ Բայց հիմա այս հողերը սեփականաշնորհված են, հողերն ունեն սեփականատերեր։ Սակայն հողերը շատ վատ վիճակում են հիմա՝ աղտոտված, ամբողջությամբ աղբի մեջ, անխնա, քանդված և լքված։

 

Այնտեղ կար մի հին քանդված շինություն, որը մոտավորապես 16-17-րդ դարի շինություն էր՝ տիպիկ հնձան։

 

Այս կամարաձև շարվածքը։ Այդ տանը կար մի հատված, որտեղ խաղողը տրորում էին։ Այնտեղ կարասներ կային թաղված, հիմա նույնպես, ուղղակի խորն էին թաղված և չէին երևում։

 

Տեսանք այնտեղ նաև ջրաղաց, որտեղ ցորեն էին լցնում և հատուկ ձևով աղում։

20190315_141405

Ահա այսքանը։ Շատ զբոսնելուց, խոսելուց, քննարկելուց, նորարարություններ իմանալուց հետո գնացինք ետ՝ դպրոց։ Ես շատ նոր բաներ սովորեցի, բայց և այնպես շատ հիասթափվեցի, որովհետև այդ հողերը շատ անխնա վիճակում էին, աղտոտված, քանդված և չորացած, ես կցանկանայի, որպեսզի այդ հողերի սեփականատերերը հաշվի առնեն դա և հայերի տեղծածը չվերացնեն և չփչացնեն, այլ պահպանեն, խնամեն և ստեղծեն ավելին։

Реклама
Рубрика: Հաշվետվություն, Հովհաննես Թումանյան

Օրը Թումանյանի հետ

thumbnail_20190219_121350.jpg

Օրը սկսվեց արևոտ, պայծառ և սպասված, և ես հասկացա, որ այսօր հասարակ օր չէ, այլ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ես ուրախությունից խելագարվել էի, արագ հավաքվեցինք և գնացինք փողոցներում թափառելու, ասմունքելու Թումանյան և նշելու նրա 150-ամյակը։ Ավտոբուսով գնացինք դեպի Մոսկովյան-Բաղրամյան փողոց, ավտոբուսի մեջ երգեցինք, ասմունքեցինք, Տիար Բլեյանի հետ ամբողջ ճանապարհին խոսեցինք Երևանի մասին, Երևանյան լճի մասին, որ դա սկզբում եղել է Կողբ գյուղը, հետո գյուղի մարդկանց տեղափոխել են այլ ապրելավայր, իսկ այնտեղ սարքել Երևանյան լիճը՝ որպես երևանցիների հանգստյան վայր, սակայն մենք չգնահատեցինք դա և ամբողջությամբ աղտոտել ենք, որոշեցինք մի օր գալ և փորձել մեր փոքրիկ ներդրումը անել, հետո խոսեցինք Արագածի, այլ փողոցների և շատ ու շատ Երևանի մասին։Մենք Մոսկովյան-Բաղրամյան փողոցից ասմունքելով Թումանյան՝ էլ <<Իմ երգը>>, էլ <<Թմկաբերդի առումը>>, էլ <<Պատրանքը>>, էլ <<Փիսոն>>, էլ <<Կռունկները>>, էլ քառյակները… ուղևորվեցինք դեպի բանաստեղծի տուն-թանգարանը։

thumbnail_20190219_110339

Այնտեղ այնքան մարդ կար․ երևի իր տարիքից էլ շատ։ Այնտեղ էլ մի լավ ասմունքեցինք, երգեցինք, պարեցինք, հավեսով ուրախացանք և հպարտացանք, բոլորը ուրախացած մեզ էին նայում և մեզ հետ ասմունքում էին, և երգում, և պարում։ Կոնսերվատորիայի այգում՝ Կոմիտասի արձանի մոտ, էլի երգեցինք, ու էլի մարդիկ հավաքվեցին, բոլոր մարդկանց վարակել էինք Թումանյանով և մեր երգերով  և պարերով։ Մի փոքր երգեցինք Կոմիտաս, դրանով էլ վարակեցինք մարդկանց և ուրախացրինք։ Դրանից հետո գնացինք Ազատության հրապարակ՝ Թումանյանի արձանի մոտ, և կրկինք ասմունքեցինք, մենք ամեն վայրկյան, ամեն անգամ, ամեն տեղ ասմունքում էինք և չէինք դադարում։

52141185_2370118519739938_2650513773940441088_n (1)

Մենք նաև գնացինք սուրբ Աննա եկեղեցի, աղոթեցինք, երգեցինք հոգևոր երգեր։ Դուրս գալուց եղեկեցու այգում տեսանք մի պապիկի, ով մեզ համար նվագեց Կոմիտաս, Թումանյան, մենք նրա համար նույնպես ասմունքեցինք, իսկ նա՝ մեզ համար։ Դրանից հետո Թումանյանի տիկնիկային թատրոնի մոտով քայլեցինք և գնացինք դեպի ավտոբուսը ու գնացինք դեպի դպրոց։ Օրը անցավ շատ հագեցած, ուրախ, պայծառ և անմոռանալի։

Рубрика: Հաշվետվություն

Սովորողի գնահատումը

Գնահատումը իմ կարծիքով սխալ է և ոչ պետքական, որվհետև մեծամասնությունը սովորողներից գնահատման համար են սովորում, ստանում են գնահատակը և նորից մոռանում դրա համար, իմ կարծիքով սովորողը պետք է իր համար սովորի դա գիտակցելով և դրա համար պետք է դրա համար այնպես անել, որ սովորողն ինքնակամ հետաքրքիրվի սկսի սովորել: Գնահատականն իմ կարծիքով պատժի միջոց է, կան երեխաններ ովքեր սվորում են, պատրաստվում նրանք վստահ են, որ գիտեն, բայց երբ գալիս է գնահատման պահն շփոթվում են և խառնվում և ցածր ստանալիս կարող է նրանց վրա շատ խորն ազդել, և կոտրվել: Այդ պատճառով ես դեմ եմ գնահատականին, բայց չեմ կարող ասել կոնկրետ, թե ինչով փոխարինվեն գնահտականներն:

Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Ուսումնական առաջին շրջանի

Ուսումնական առաջին շրջանը շատ արագ հասավ ավարտին: Ինձ թվում է՝ դա կախված է շատ հետաքրքիր լինելուց: Եղան տարբեր երջանիկ պահեր, հուզմունք, հիասթափություն, հաջողություններ և այլ զգացողություններ, որոնց շնորհիվ ուսումնական առաջին շրջանը անցավ շատ հաջող: Այս ընթացքում իրականացրել եմ շատ ու շատ նախագծեր: Դրանցից են հետաքրքիր փաստեր կենդանիների մասինձուկ-ռոբոտների մասինբուրգեր-մեքենայի մասին,  Էրեբունի-Երևանօգտակար բույսերի մասինխաղողագործության մասին, Մխիթար Սեբաստացի ,Հոգևոր Հայաստան : Ամենակարևոր նյութը և ամենակարևոր բաժինը առանձնացնել չեմ կարող, որովհետև բոլորն էլ ինձ համար կարևոր են,չեմ գտնում առանձնացնելու կարիք: Բլոգիս հաշվիչնարդեն հասել է 15.591 դիտումի, այս մեկ կիսամյակի ընթացքում բլոգումս արդեն ունեմ հրապարակած 111 նյութ: Բլոգով աշխատելն իմ կարծիքով շատ արդյունավետ և հետաքրքիր է, որովհետև ուսուցիչդ կարող է քո ամենօրյա աշխատանքը դիտել քո բլոգում, կարող ես քո նախագծերը, ստեղծագործությունները, թարգմանությունները և այլ կարևոր նյութեր տեղադրել քո անհատական բլոգում: Ես նաև ունեմ ստեղծագործական բլոգ, Ստեղծապտույտ ամսագիրն է: Այդ ամսագրում ես և իմ դասընկերուհին տեղադրում ենք մեր ստեղծագործությունները` բանաստեղծություններ, շարադրություններ և այլն: Առաջին կիսամյակի ճամփորդություններին չհաջողվեց մասնակցել, հուսամ՝ մյուս կիսամյակին շատ կճամփորդեմ: Որպես մարզական գործունեություն՝ ընտրել եմ վոլեյբոլ: Իսկ ընտրության գործունեությունս Կինո-Ֆոտո է, շատ հետաքրքիր և ուրախ են անցնում դասերը: Ահա այսպիսին էր իմ ուսումանական առաջին շրջանը: Ինձ թվում է՝ հաջողվեց հաղթահարել այս առաջին փուլը, սպասում եմ մեծհույսեր և ակնկալիքներով ուսումնական երկրորդ շրջանին…

Рубрика: Հաշվետվություն

Իմ քայլը…

43.thumb

Այս քանի ժամանակահատվածում Երևանում տեղի էին ունենում ցույցեր, երթեր և բոլոր մարդիկ համախմբվել էին Նիկոլ Փաշխնյանի գլխավորությամբ հրապարակում և ցանկանում էին խաղաղություն, արդարություն, ազատություն և ոչ ոք չէր հանձնվում բոլորս ուզում էինք հաղթել: Ես չէի պատկերացնում, որ մեր ազգը այդքան հաշտ և համերաշխք կարող է լինել, մենք բոլորս դառձել էինք մի ամբողջ ընտանիք և բոլորս պարքարում էինք առանց հանձնվելու և ոչ մի խաչնդոտից չէինք վախենում:  Ճիշտ է ես չեմ մասցակցել ցույցերին. բայց ես մտքով, սրտով, հոգով այնտեղ էի, ես հոտևում էի բոլոր ուղիղ եթերներին և նույնպես ցանկանում էի արդարություն: Ես հավատում էի, որ մենք կհաղթենք, որ ամեն բան լավ է լինելու և երբ, որ արդեն հաղթել էինք ես այնպես էի ուրախացել, ուրախությանս սահման չկար, ես տանն ուրախությունից թռվուրմ էին, պարում: Ինձ թվում է միայն ես չէի ուրախացել ամբողջ ազգներ ուրախացել պարում էր, երգում նշում էր մեր խաղթանակը և ես շատ ուրախ եմ և հպարտ, որ ապրում եմ այսպիս երկրում և Հայ եմ:

Рубрика: Հաշվետվություն, Եղիշե Չարենց

Մենք և Չարենցը Երևանի փողոցներում…

35-3

Մենք մարտի 13-ին գնացել էինք Չարենցի արձանի մոտ, որպեսզի նշենք նրա 121 ամյակը: Եղանակը ուղղակի հոյակապ էր, շողում էր արևը, թռչունները ծլվլում էին մի խոսքով իսկական երթի ժամանակ էր: Մենք Չարենցի համար էլ ասմունքեցինք նրա բանաստեղծություններից, էլ պարեցինք, էլ երգեցինք, էլ թափառեցին ինչ ասես արեցինք, կարծես լինեինք ազատ մարդիկ, չկաշկանդվող և թռչունի նման թեթև: Ես ինձ զգում էի թեթևացած, պայծառ և լիցքաթափված: Բոլորս անհոգ էինք, բոլորս կարծես լինեինք ծիծեռնակ. բոլորին հայտարարում էինք, որ գարուն է, պայծառացեք, ուրախացեք, հիշեցնում էինք, որ Չարենցի ծննդյան օրն է, արտասանում էինք նրանց համար, որպեսզի հիշեցնեինք, թե այսօր մեր Չարենցի ծննդյան օրն է: Բոլորը զարմացած մեզ էին նայում հարցնում էին այսօր ինչ օր է, ինչ է պատահել, ինչու եք բոլորդ ասմունքում անկեղծ ասաց ես նրանց տեղ ամաչեցի ինչպես կարելի է մոռանալ ամենայն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, պետք չե ժլատի նման հիշել մեր ծննդյան օրերը, մեր հարազատների, իսկ եթե մենք չհիշեք մեր Հայ մեծերի ծննդյան օրերը էլ ով պետք է հիշի հո ուրիշ ազգի մարդիկ չեն գալու մեզ հիշեցնեն, որ այսօր Չարենցի ծննդյան օրն է մենք էլ կարմրենք ու թաքնվենք չե, որ նրանք մեզ հայրերն են, պապերը, հարազատները, պարծանքը, մի խոսքով եթե ասեմ այսդպես ասյօր կասեմ ու կասեմ ուզում եմ ասել, որ հիշեք, որ Չարենցի ծննդյան օր մոռանալը կանոնների խաղտում է, ոչ թե պետք է հիմար և կեղծավոր կանոնների խաղտումներն գրանցել այլ այս կարևոր և աններելի կանոնը գրել: Լավ երևի հասկացաք, որ չպետք է մոռանալ մեր Հայ մեծերի ծննդյան օրերը: Իսկ ճանապարհին գնալուց համտեսեցին պաղպաղակ և ավելի ոգեշնչվեց մեր մեջ, որ արդեն գարուն է ջա~~ն…